Գլխավոր տեղեկություն
Համար
N 2284-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.129
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2284-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի
N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգում`

ա) 5-րդ կետի չորրորդ պարբերությունը «գրավ դրվել» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ)» բառերով.

 բ) 11-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության».

գ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) չափը (սենյակների թվով) կարող է պակաս լինի սույն կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով անձին հասանելիք բնակարանի չափից (սենյակների թվով): Ընդ որում, բնակարան ձեռք բերելու դեպքում` մեկ սենյակ պակաս, իսկ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ առանց սահմանափակման, գնվող բնակելի տան ընդլայնման հնարավորության առկայության պայմաններում».

դ) 15-րդ կետի առաջին պարբերությունում «9-րդ կետում» բառերը փոխարինել «12-րդ կետում» բառերով.

ե) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Վկայագիր ստացած անձանց ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում 2 վկայագրի միջոցով կարող է գնվել մեկ բնակարան (բնակելի տուն), որի չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 12-րդ կետում նշված չափերից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունվարի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան