Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 216
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.1999-01.02.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1999/4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 դեկտեմբերի 1999 թվականի

 թիվ 216

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել «ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը» (կցվում է):

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1999 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 216 որոշմամբ

 

 Կ Ա Ր Գ

 

ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման

 

 1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-8-ն ընկած ժամանակահատվածում` հաշվարկման օրվան նախորդող 5 շաբաթվա ընթացքում` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված 30-360-օրյա ժամկետայնության ավանդների և դրանց ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված 30-360-օրյա ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17` շաբաթական հաշվետվությունները:

 2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է 30, 60, 90, 180 և 360-օրյա ժամկետով, ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի տոկոսադրույքները` 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկման (էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքով) և համապատասխան ծավալներով կշռման միջոցով.

 

Ներմուծեք նկարագրությունը_20687

 որտեղ`

 I - վերահաշվարկված տոկոսադրույքն է 360 օրյա ժամկետի համար, վերահաշվարկված

 t - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների ժամկետայնությունը,

 it - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների անվանական տոկոսադրույքը t ժամկետայնության համար,

 

Ներմուծեք նկարագրությունը_20688

 

 որտեղ`

 I - բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է, հաշվարկային

 I - j-րդ գործարքի վերահաշվարկված տոկոսադրույքը,

 j վերահաշվարկված

 V - j-րդ գործարքի ծավալը,

 j

 n - հաշվարկում ընդգրկված գործարքների քանակը:

 3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված վարկերը և ներգրավված ավանդները, որոնց տոկոսադրույքները շեղվում են նախորդող 5 շաբաթվա համար հաշվարկված իրենց միջիններից` 50% և ավելի չափով: