Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 213
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1999/4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.1999
Վավերացման ամսաթից
21.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 դեկտեմբերի 1999 թ.

թիվ 213

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 հունվարի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններում և դրանց լրացման կանոններում» ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.17 կետ.

 

Նվազագույն վավերապայմանները Լրացման կարգը

2.17. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

պարտադիր (պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում)

 

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի թիվ 122 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան