Գլխավոր տեղեկություն
Համար
N 154
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.08.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.08.1998
Ստորագրման ամսաթիվ
05.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 1998 թվականի N 154

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 129 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի N 129 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստների անվտանգ և հուսալի պահպանության մասին» N 7 հրահանգի 9-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածաշրջանային կենտրոնների դրամապահոցները պարտադիր կերպով յուրաքանչյուր բանկային օր, անկախ գործարք կատարելու անհրաժեշտությունից, պետք է բացվեն, արտաքուստ ստուգվեն արժեքների առկայությունը և ապա փակվեն:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամապահոցները պետք է բացվեն, արժեքների առկայությունն արտաքուստ ստուգվի` Երևան քաղաքում ոչ ուշ, քան շաբաթը 1 անգամ, հանրապետության այլ վայրերում` ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ` անկախ գործարք կատարելու անհրաժեշտությունից:

Դրամապահոցները բացվում և փակվում են սույն հրահանգի 8-րդ կետով սահմանված կարգով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: