Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.1998-01.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.07.1998
Վավերացման ամսաթից
22.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հուլիսի 1998 թվականի

թիվ 144

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 322 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 08.06.99 թիվ 97)

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով, ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 322 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները նոր խմբագրությամբ (կցվում են):

2. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները (նոր խմբագրությամբ) մինչև սույն թվականի հուլիսի 30-ը համաձայնեցնելու առաջարկով:

 3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները (նոր խմբագրությամբ) ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից:

 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը`

 ա) եռօրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները (նոր խմբագրությամբ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը,

 բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախկինում ընդունված բոլոր մեթոդական ցուցումները երկշաբաթյա ժամկետում համապատասխանեցնել նոր հաշվային պլանին:

 5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հուլիսի 23-ի թիվ 201 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ռեպո-համաձայնագրերով (հակադարձ ռեպո-համաձայնագրերով) գործառնությունների իրականացման» կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 ՀՀ կենտրոնական բանկի

 նախագահ`

 ---------------------- Տ. Սարգսյան

 «-----"-----------------1998թ.

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

 նախարար`

 ---------------------- Է. Սանդոյան

 «-----"-----------------1998թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Մեթոդական ցուցումներ

 

 Հաշվային պլանի կազմման սկզբունքները

 

 Հաշվային պլանի կոդավորումը կատարված է հետևյալ կերպ. կարգերը բաժանված են երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների: Կարգ-1000-2000` ակտիվներ, 3000-4000` պարտավորություններ, 5000` կապիտալ և պահուստներ, 6000` եկամուտներ, 7000` ծախսեր, 8000` արտահաշվեկշռային հաշիվներ, 9000` ծանուցում:

 Հաշվառման գործընթացի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ բացի համադրական (սինթետիկ) հաշիվների մակարդակով պարունակված տեղեկատվությունից, հաշվառումը հաշվետվական նպատակով պետք է ապահովի տեղեկատվության ստացումն ըստ ժամկետայնության (պայմանագրային և մինչև մարումը մնացած օրերի թվով), ըստ տնտեսության ճյուղերի ու ըստ արտարժույթի տեսակի (փոխարկելի և ոչ փոխարկելի) և այլն:

 Հաշվառումը ծանուցման կարգում կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծանուցման հաշիվների ներկայացված կառուցվածքը նախատեսված է պարտադիր հաշվառման ենթակա հոդվածների գումարային արտացոլման համար: Բացի այդ հաշիվներից, բանկը սեփական հայեցողությամբ կարող է վարել նաև այլ ծանուցման հաշիվներ (օրինակ` հատուկ հաշվառման բլանկների և այլ փաստաթղթերի հաշվառման համար):

 Բանկերը, հաշվառման սկզբունքները չխախտելով և ելնելով գործարքի բնույթից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` կարող են ինքնուրույն բացել և վարել նոր հաշիվներ:

 Հաշվային պլանի 18-րդ բաժինը («Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր») կիրառության մեջ կդրվի միջազգային հաշվապահական «Ներդրումների հաշվառումը» չափանիշ 25-ում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

 

 ԿԱՐԳ 1000-2000 ԱԿՏԻՎՆԵՐ

 

 Հաշիվները ներկայացվում են արժույթների անվանական արժեքով: Արտարժույթով ներկայացված բոլոր հաշիվներում արտացոլված գումարների անվանական մնացորդը պետք է վերածվի դրամի` փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

 Արժույթի յուրաքանչյուր տեսակի համար բացվում են առանձին լրացուցիչ մատյաններ` անալիտիկ հաշվառումը վարելու նպատակով:

 

 10  Դրամական ակտիվներ
  101   Կանխիկ դրամական միջոցներ
     1011 

 Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում

     

 Այս հաշվում հաշվառվում են ազգային թղթադրամներ, մետաղադրամներ

     

 և արտարժույթ, որոնք պահվում են բանկում և մասնաճյուղերում:

     1012

 Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին

     

 Այս հաշվում հաշվառվում են ճանապարհին գտնվող ազգային

     

 թղթադրամներ, մետաղադրամներ և արտարժույթ:

     1013

 Կանխիկ դրամական միջոցներ գործառնական գրասենյակներում

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի գործառնական գրասենյակներում

     

 գտնվող ազգային թղթադրամներ, մետաղադրամներ և արտարժույթ:

     1014

 Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր

     

 Այս հաշվում հաշվառվում են այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են

     

 չեկերը և այլ վճարային փաստաթղթերը:

     1015

 Կանխիկ դրամական միջոցներ բանկոմատներում (ավտոմատ գանձման

     

 սարքեր)

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկոմատներում գտնվող կանխիկ

     

 դրամական միջոցները:

   102  Մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում
    1021 

 Թղթակցային հաշիվներ ՀՀ կենտրոնական բանկում

     

 Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկում ազգային

     

 արժույթով և արտարժույթով թղթակցային հաշիվների մնացորդները,

     

 որոնք օգտագործվում են անկանխիկ հաշվարկների և պարտադիր

     

 պահուստավորման համար:

     1022

 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներ

     

 Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկում ներդրված

     

 ժամկետային ավանդները:

     1023

 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ՀՀ ԿԲ-ում

     

 Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի համար

     

 կանոնադրական հիմնադրամի ձևավորման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ

     

 կողմից սահմանված կարգով դրանց լիցենզավորումը: Այս հաշիվն

     

 օգտագործվում է նաև բաց բաժնետիրական ընկերությունների կողմից

     

 բաժնետոմսերի թողարկման ժամանակ` մինչև թողարկման

     

 արդյունքների սահմանված կարգով գրանցումը: Նոր ստեղծվող

     

 բանկերին լիցենզիա տրամադրելուց հետո, իսկ բաց բաժնետիրական

     

 ընկերությունների թողարկումները գրանցելուց հետո այս հաշիվները

     

 փակվում են, իսկ նրանցում հաշվառված միջոցները փոխանցվում են

     

 բանկերի թղթակցային հաշիվներին: Այս հաշիվը թղթակցում է «Այլ

     

 պարտավորություններ» 4030 հաշվի հետ:

   103  Թղթակցային հաշիվներ
     

 Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների

     

 մնացորդները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում` ազգային

     

 արժույթով և արտարժույթով

     1031

 Թղթակցային հաշիվներ ռեզիդենտ բանկերում

     1032

 Թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում

     1033

 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ այլ

     

 բանկերում

     

 Այս հաշիվն օգտագործվում է բաց բաժնետիրական ընկերությունների

     

 կողմից բաժնետոմսերի թողարկման ժամանակ` մինչև թողարկման

     

 արդյունքների սահմանված կարգով գրանցումը: Բաց բաժնետիրական

     

 ընկերությունների թողարկումները գրանցելուց հետո այս հաշիվները

     

 փակվում են, իսկ նրանցում հաշվառված միջոցները փոխանցվում են

     

 բանկերի թղթակցային հաշիվներին: Այս հաշիվը թղթակցում է «Այլ

     

 պարտավորություններ» 4030 հաշվի հետ:

     1034

 Սառեցված հաշիվներ

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի ակտիվները, որոնք գտնվում են

     

 կամ դեպոնացվել են այլ հաստատությունում, սակայն որոնք անհնար

     

 է օգտագործել քաղաքական, իրավական կամ այլ պատճառներով:

 11  Ոսկի
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է ոսկու ստանդարտացված և ոչ

     

 ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև ոսկով ներդրված

     

 ավանդները: Ոսկին պետք է ձևակերպվի իր անվանական արժեքով`

     

 վերափոխված ունցիայի: Ոսկու անվանական մնացորդը պետք է վերածվի

     

 դրամի` արժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

   111  Ոսկի
     1111 

 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ

     1112

 Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորներ

   112  Ոսկով ներդրված ավանդներ
     1121 

 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերում

     1122

 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում

     1123

 Ոսկու շուկայական արժեքի ճշտման հաշիվ

     

 Այս հաշվում հաշվառվում են ոսկու ձեռքբերման գնի ճշգրտումները`

     

 կապված նրանց իրական շուկայական արժեքի փոփոխության հետ: Այս

     

 հաշիվը թղթակցում է եկամուտների և ծախսերի մասի «Ոսկու

     

 վերագնահատման դրական արդյունք» կամ «Ոսկու վերագնահատման

     

 բացասական արդյունք» հաշիվների հետ:

 12  Արժեթղթեր վերավաճառքի համար
  121   Արժեթղթեր վերավաճառքի համար
     

 Այս խմբի արժեթղթերը (պարտքային արժեթղթեր, բաժնետոմսեր և այլ

     

 արժեթղթեր) պահվում են վերավաճառքի նպատակով` գների

     

 կարճաժամկետ տատանման արդյունքում եկամուտ ստանալու համար:

     

 Դրանք կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են

     

 ձեռքբերման սկզբնական արժեքով, իսկ շուկայական արժեքի

     

 փոփոխության դեպքում գնահատվում են իրական շուկայական արժեքով:

     

 Այս արժեթղթերի համար ձեռքբերման սկզբնական արժեքին (անվանական

     

 արժեքից հանած հավելավճարների կամ զեղչատոկոսների գումարը)

     

 ավելացվում է արժեթղթերի դիմաց ստացված տոկոսային եկամուտը, և

     

 ստացված գումարը արժեթուղթը վերագնահատելիս համեմատվում է

     

 իրական շուկայական արժեքի հետ: Վերագնահատման արդյունքում

     

 առաջացած տարբերությունը, որպես չիրացված շահույթ կամ վնաս,

     

 գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին կամ

     

 ծախսերին: Այդ արժեթղթերի դիմաց ստացված տոկոսային եկամուտը

     

 նույնպես գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին:

     1211

 Պետական գանձապետական պարտատոմսեր

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության

     

 կողմից թողարկված արժեթղթերում, որոնք ապահովում են տոկոսային

     

 եկամուտ կամ զեղչատոկոս:

     1212

 Գանձապետական մուրհակներ

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության

     

 կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում,

     

 որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:

     1213

 Այլ պետական արժեթղթեր

     

 Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված

     

 պետական այլ արժեթղթերը (օրինակ` սեփականաշնորհման

     

 սերտիֆիկատներ):

     1214

 Ոչ պետական տոկոսային արժեթղթեր

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական

     

 կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք

     

 հիմնականում ապահովում են տոկոսային եկամուտ:

     1215

 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ ոչ պետական

     

 կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում և

     

 բաժնետոմսերում (կանոնադրական հիմնադրամի մինչև 20%-ի չափով),

     

 որոնք սովորաբար տոկոսային եկամուտ չեն ապահովում

     1216

 Զեղչված մուրհակներ

     

 Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են

     

 զեղչատոկոսով, այսինքն` անվանական արժեքից ցածր գնով:

     

 Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ մուրհակի

     

 չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը անվանական արժեքը

     

 ստանում է մարման ժամկետի լրանալու օրը:

     1217

 Վերավաճառքի արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ

     

 Այս հաշվում ներկայացվում են վերավաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական

     

 շուկայական արժեքի փոփոխության հետ: Այս հաշիվը թղթակցում է

     

 եկամուտների և ծախսերի մասի «Վերավաճառքի արժեթղթերի

     

 վերագնահատումից ստացված շահույթ/վնաս» հաշվի հետ: Վերավաճառքի

     

 արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը

     

 գրանցվում է որպես ընթացիկ տարվա շահույթ/վնաս:

     1218

 Ոչ ռեզիդենտների կողմից թողարկված պետական արժեթղթեր

     1219

 Ոչ ռեզիդենտների կողմից թողարկված ոչ պետական արժեթղթեր

 13  Պահանջներ այլ բանկերի նկատմամբ
   131  Պահանջներ այլ բանկերի նկատմամբ
     1311

 Ավանդներ ռեզիդենտ բանկերում

     1312

 Ռեզիդենտ բանկերին տրված վարկեր

     1313

 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ

     1314

 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում

     1315

 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր

     1316

 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ

     1317

 Կարճաժամկետ պահանջներ ռեզիդենտ բանկերի նկատմամբ հաշվարկների

     

 գծով

     1318

 Կարճաժամկետ պահանջներ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ

     

 հաշվարկների գծով

     

 Վերոհիշյալ երկու հաշիվներում արտացոլվում են պահանջներն այն

     

 բանկերի նկատմամբ, որտեղ բանկը չունի թղթակցային հաշիվներ

     

 (սովորաբար այդ հաշիվների օգտագործման անհրաժեշտությունը ի

     

 հայտ է գալիս կանխիկ գործառնությունների կատարման

     

 արդյունքում):

 14  Հաճախորդներին տրված վարկեր
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկերի հաճախորդների տարբեր

     

 խմբերին տրված և տոկոսային եկամուտ ապահովող վարկերը:

  141   Ռեզիդենտներին տրված վարկեր
     1411 

 Վարկեր ֆիզիկական անձ ռեզիդենտներին

     1412

 Վարկեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին

     1413

 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական

     

 ձեռնարկություններին

     1414

 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

     

 սուբյեկտներին

     1415

 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ

     

 կազմակերպություններին

   142  Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
     1421 

 Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր

     

 Այս հաշվում հաշվառվում են կուտակված գումարներ` բնակչությանը

     

 տրամադրված վարկային քարտերի օգտագործված գումարի չափով:

   143  Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր
     1431

 Վարկեր ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին

     1432

 Վարկեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով

     

 սուբյեկտներին

     1433

 Վարկեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ

     

 սուբյեկտներին

     1434

 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ

     

 կազմակերպություններին

   144  Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
     1441 

 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր

   145  Օվերդրաֆտ ռեզիդենտներին
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է օվերդրաֆտներ` տրված

     

 տարբեր հաճախորդներին:

     1451 

 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ռեզիդենտներին

     1452

 Օվերդրաֆտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ

     

 ձեռնարկություններին

     1453

 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական

     

 ձեռնարկություններին

     1454

 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

     

 սուբյեկտներին

     1455

 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ

     

 կազմակերպություններին

   146  Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտներին
     1461 

 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին

     1462

 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով

     

 սուբյեկտներին

     1463

 Օվերդրաֆտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ

     

 սուբյեկտներին

     1464

 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ

     

 կազմակերպություններին

   147  Ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստներ
     1471

 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ

     

 Այս հաշվում հաշվառվում են վարկերի համար նախատեսված

     

 պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են համաձայն

     

 գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ և ցույց է

     

 տրվում բացասական նշանով:

     1472

 Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ

     

 Այս հաշվում հաշվառվում են դեբիտորական պարտքերի համար

     

 նախատեսված պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են

     

 համաձայն գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ և

     

 ցույց է տրվում բացասական նշանով:

     1473

 Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ

     

 Այս հաշվում հաշվառվում են ինվեստիցիոն արժեթղթերի համար

     

 նախատեսված պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են

     

 համաձայն գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ և

     

 ցույց է տրվում բացասական նշանով:

   148  Բանկի աշխատակիցներին և բանկի հետ կապված անձանց տրված վարկեր
     1481

 Բանկի աշխատակիցներին տրված վարկեր

     1482

 Բանկի հետ կապված անձանց տրված վարկեր

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի հետ կապված անձանց տրված

     

 վարկերը (սահմանումը տրված է «Բանկերի և բանկային

     

 գործունեության մասին» ՀՀ օրենքում):

 15  Հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ
     

 Այս խմբի հաշիվներում հաշվառվում են տարբեր եկամտաբեր ակտիվների հետ

     

 կապված կուտակված (հաշվեգրված) ստացվելիք տոկոսները: Ստացվելիք

     

 տոկոսները հաշվետվության օրվա դրությամբ դեռևս չիրացված

     

 եկամուտներն են: Կուտակված տոկոսները գրանցվում են` դեբետագրելով

     

 այս խմբի համապատասխան հաշիվները և կրեդիտագրելով 6000 կարգի

     

 հաշիվների տոկոսային եկամտի նույնանուն հաշիվները: Եթե կուտակված

     

 տոկոսները սահմանված կարգի համաձայն ճանաչվում են անհուսալի, ապա

     

 6000 կարգի հաշիվների տոկոսային եկամտի համապատասխան հաշիվները

     

 դեբետագրվում են, իսկ հաշիվների այս խմբի նույնանուն հաշիվները`

     

 կրեդիտագրվում:

     

 Եթե տոկոսները վճարվում են կանխավ, ապա այդ դեպքում հաշվեկշիռը

     

 կազմելիս այս հաշիվները կրեդիտագրվում են:

  151   Դրամական ակտիվներից և ներդրված ավանդներից ստացվելիք տոկոսներ
     1511 

 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ժամկետային ավանդներից

     1512

 Ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից

     1513

 Ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից

     1514

 Ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից

     1515

 Ոչ ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից

     1516

 Ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

     1517

 Ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

   152  Վարկերից և վարկային քարտերից ստացվելիք տոկոսներ
     1523 

 Ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

     1524

 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

     1525

 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված վարկերից

     1526

 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված վարկերից

     1527

 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված

     

 վարկերից

     1528

 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական

     

 ձեռնարկություններին տրված վարկերից

     1529

 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին

     

 տրված վարկերից

     1530

 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին

     

 տրված վարկերից

     1531

 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ

     

 սուբյեկտներին տրված վարկերից

     1532

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ

     

 կազմակերպություններին տրված վարկերից

     1533

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ

     

 կազմակերպություններին տրված վարկերից

     1534

 Բանկի հետ կապված անձանց տրված վարկերից

     1535

 Բանկի աշխատակիցներին տրված վարկերից

     1536

 Ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

     1537

 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

   154  Օվերդրաֆտից ստացվելիք տոկոսներ
     1541 

 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

     1542

 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

     1543

 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից

     1544

 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից

     1545

 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված

     

 օվերդրաֆտից

     1546

 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական

     

 ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից

     1547

 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին

     

 տրված օվերդրաֆտից

     1548

 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին

     

 տրված օվերդրաֆտից

     1549

 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

     

 սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

     1550

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ

     

 կազմակերպություններին տրված օվերդրաֆտից

     1551

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ

     

 կազմակերպություններին տրված օվերդրաֆտից

   156  Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ
     1561 

 Պետական արժեթղթերում կատարված ներդրումներից

     1562

 Ոչ պետական արժեթղթերում կատարված ներդրումներից

     1563

 Հետգնման պայմանագրով (ռեպո) գործառնություններից

   157  Տոկոսներ և ստացվելիք այլ եկամուտներ
     1573 

 Ստորադաս փոխատվություններից

     1575

 Ֆինանսական այլ գործառնություններից

     

 Այս հաշիվը թղթակցում է «Այլ տոկոսային եկամուտ» հաշվի հետ:

 16  Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի այն պահանջները, որոնք

     

 հաշվետվության օրվա դրությամբ դեռևս իրացված չեն:

   161  Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
     1611

 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև

     

 Այս հաշվում հաշվառվում են այն գումարները, որոնք առաջանում են

     

 բանկի և մասնաճյուղերի միջև փոխադարձ հաշվարկների

     

 արդյունքում: Հաշվետվությունը ներկայացնելու կամ հրապարակելու

     

 ժամանակ այս հաշիվը ենթակա է զրոյացման: Զրոյացման արդյունքում

     

 առաջացած մնացորդը դասակարգվում է համապատասխան հաշիվներին:

     

 Եթե դրանք հայտնաբերելն անհնար է, ապա անհրաժեշտ է առաջացած

     

 մնացորդը գրանցել «Այլ ընթացիկ պարտավորություններ» կամ «Այլ

     

 ընթացիկ ակտիվներ» հաշիվների վրա: Հաջորդ օրը մնացորդը

     

 վերականգնվում է այս հաշվին: Բանկի և գործառնական

     

 գրասենյակների միջև միջոցների շարժը կարող է տարվել այս հաշվի

     

 առանձին ենթահաշվով:

   162  Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով ստացվելիք գումարներ
     1621 

 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ռեզիդենտներին

     1622

 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ոչ ռեզիդենտներին

     

 Այս հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները հաճախորդների

     

 նկատմամբ` կատարված երաշխիքային պարտավորությունների գծով:

     

 Անհուսալի դասակարգման դեպքում այս գումարները դուրս են գրվում

     

 համաձայն «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և

     

 դուրսգրման» կարգի:

     1623

 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ռեզիդենտներին

     1624

 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ոչ ռեզիդենտներին

     

 Վերոհիշյալ երկու հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները`

     

 բանկի կողմից իր հաճախորդի անունից թողարկված փաստաթղթի գծով,

     

 որոնք թույլ են տալիս երրորդ անձանց բանկի անունով դուրս գրել

     

 վճարման պահանջագիր` համաձայն սահմանված գումարի չափի,

     

 ժամկետների և պայմանների: Ակրեդիտիվները կարող են լինել երկու

     

 տեսակի` առևտրային և պահուստային: Առևտրային ակրեդիտիվների

     

 դեպքում վճարման պահանջագիրը դուրս է գրվում գործարքի ավարտից

     

 հետո: Պահուստային ակրեդիտիվների դեպքում բանկը պարտավորվում է

     

 վճարել միայն այն դեպքում, եթե հաճախորդը չի կատարում իր

     

 պարտավորությունները: Այն դեպքում, երբ բանկը հոժարագրում է

     

 վճարման պահանջագիրը սահմանված ժամկետում վճարման համար,

     

 արդյունքում առաջանում է բանկային հոժարագիր: Այս հաշիվները

     

 դեբետագրվում են վճարման պահանջագրի գումարի չափով` որպես

     

 հոժարագրերի գծով հաճախորդների պարտավորություններ` թղթակցելով

     

 «Պարտավորություններ բանկային հոժարագրերի գծով» 4032 հաշվի

     

 հետ: Երբ բանկը վճարում է բանկային հոժարագրերի դիմաց, ապա

     

 «Պարտավորություններ բանկային հոժարագրերի գծով» 4032 հաշիվը

     

 դեբետագրվում է: Երբ հաճախորդը մարում է հոժարագրերի գծով իր

     

 պարտավորությունները, ապա այս հաշիվները կրեդիտագրվում են`

     

 թղթակցելով կանխիկ դրամական միջոցների կամ հաճախորդների

     

 հաշիվների հետ:

   163  Հավատարմագրային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
     

 Այս հաշիվներում հաշվառվում են հաճախորդներից ստացվելիք

     

 գումարները` մատուցված հավատարմագրային կամ լիազորագրային

     

 կառավարման ծառայությունների դիմաց: Բանկի կողմից կառավարվող

     

 ակտիվները չեն գրանցվում այս հաշվի տակ, քանի որ դրանք չեն

     

 համարվում տվյալ բանկի սեփականությունը: Բանկերը չեն կարող

     

 իրենց միջոցները հանձնել հավատարմագրային կամ լիազորագրային

     

 կառավարման:

     1631

 Ստացվելիք գումարներ ռեզիդենտներից հավատարմագրային կամ

     

 լիազորագրային կառավարման գործառնություններից

     1632

 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտներից հավատարմագրային կամ

     

 լիազորագրային կառավարման գործառնություններից

   164  Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
     

 Այս հաշիվներում հաշվառվում են բանկին վաճառված և պահանջի

     

 իրավունքը հիմնավորող համապատասխան փաստաթղթերից ստացվելիք

     

 գումարները (եթե դա վարկ է, ապա պետք է անպայման ներառվի

     

 վարկային պորտֆելի մեջ և ոչ թե հաշվառվի որպես ֆակտորինգ):

     1641

 Ստացվելիք գումարներ ռեզիդենտների հետ ֆակտորինգային

     

 գործառնություններից

     1642

 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտների հետ ֆակտորինգային

     

 գործառնություններից

     1643

 Ֆակտորինգային գործառնություններից զեղչատոկոս

     

 Այս հաշվում հաշվառվում են ֆակտորինգային գործառնությունների

     

 հետ կապված զեղչատոկոսները: Զեղչատոկոսը դուրս չի գրվում

     

 եկամուտների հաշվին` մինչև պարտքի գումարի ստացումը:

   165  Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ
     

 Այս հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները վարձակալի

     

 նկատմամբ` ֆինանսական լիզինգի գծով: Այս հաշիվները

     

 դեբետագրվում են բոլոր լիզինգային վճարների ընդհանուր գումարի

     

 չափով: Եթե լիզինգային վճարների մեջ ներառված են պարտադիր

     

 վճարումներ (օրինակ` գույքահարկ), ապա դրանք չեն գրանցվում այս

     

 հաշվում: Լիզինգային վճարների ընդհանուր գումարի և լիզինգով

     

 հանձնված ակտիվի շուկայական արժեքի տարբերությունը տրամադրման

     

 պահին պետք է կրեդիտագրվի «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

     

 ֆինանսական լիզինգից» 1653 կամ 1654 հաշիվներին:

     1651

 Ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք

     

 գումարներ

     1652

 Ոչ ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք

     

 գումարներ

     1653

 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ռեզիդենտներին տրամադրված

     

 ֆինանսական լիզինգից

     1654

 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ոչ ռեզիդենտներին տրամադրված

     

 ֆինանսական լիզինգից

     

 Վերոհիշյալ երկու հաշիվները ներկայացնում են ֆինանսական

     

 լիզինգի գծով չստացված տոկոսային եկամուտը: Տոկոսային եկամուտը

     

 ստացվում է լիզինգի տևողության ընթացքում և դուրս է գրվում

     

 (ամորտիզացվում է) «Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից"

     

 6092 հաշվից` օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը:

   166  Հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարներ
     1661 

 Ռեզիդենտ հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով

     

 ստացվելիք գումարներ

     1662

 Ոչ ռեզիդենտ հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով

     

 ստացվելիք գումարներ

   167  Ստացվելիք այլ գումարներ
     

 Այս հաշիվներում հաշվառվում են բանկի կողմից հաշվեգրված

     

 միջոցներն այլ անձանց կապիտալում մասնակցության, գործառնական

     

 լիզինգի գծով, ինչպես նաև այլ ստացվելիք գումարները:

     1671

 Ստացվելիք շահաբաժիններ

     1672

 Գործառնական լիզինգից ստացվելիք գումարներ

     1673

 Ստացվելիք այլ գումարներ

 17  Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ (դեբիտորներ)
  171   Հաշվարկներ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցների հետ
    1711 

 Բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ վճարումներ

     

 Այս հաշվում հաշվառվում են առհաշիվ վճարումներ` ուղղված բանկի

     

 աշխատողներին տարբեր նպատակներով, ինչպիսիք են` առհաշիվ

     

 վճարումներ գործուղման հետ կապված ծախսերի համար, կանխավ տրված

     

 աշխատավարձ և այլն:

   172  Արտաքին առհաշիվ տրված գումարներ
     

 Այս հաշվում հաշվառվում են մատակարարներին ապրանքների և/կամ

     

 ծառայությունների համար տրված կանխավճարները: Ապրանքների

     

 ստացման կամ ծառայությունների մատուցման դեպքում կանխավճարներն

     

 այս հաշվից փոխանցվում են համապատասխան ակտիվի կամ ծախսերի

     

 հաշվին:

     1721

 Կանխավճարներ ռեզիդենտ մատակարարներին

     1722

 Կանխավճարներ ոչ ռեզիդենտ մատակարարներին

   173  Հաշվարկներ բյուջեի հետ
     1731 

 Կանխավճարներ պետական բյուջեին

     

 Այս հաշվում հաշվառվում են կանխավճարներ` տրված պետական

     

 բյուջեին, հաշվարկված հարկերի գծով պարտավորությունների համար:

     

 Պարտավորության ժամկետը լրանալուն պես, կանխավճարները դուրս են

     

 գրվում այս հաշվից` թղթակցելով պարտավորությունների

     

 համապատասխան հաշվի հետ: Յուրաքանչյուր հարկատեսակի գծով

     

 բացվում է առանձին ենթահաշիվ` անալիտիկ հաշվառումը վարելու

     

 համար:

     

 Ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս այս հաշվում

     

 հաշվառվող գումարները զրոյացվում են պետական բյուջեի նկատմամբ

     

 հաշվարկված պարտավորությունների հետ:

     1732

 Կանխավճարներ տեղական բյուջեին

     1733

 Այլ կանխավճարներ բյուջեին

   174  Գալիք ժամանակաշրջանի ծախսեր
     

 Հաշիվների այս խմբում ներառվում են այն գումարները, որոնք

     

 վճարվում են գալիք ժամանակաշրջանում սպառվող ապրանքների կամ

     

 կատարվող ծառայությունների համար: Այս կանխավճարային

     

 հոդվածների կամ ծառայությունների սպառումից անմիջապես հետո

     

 գումարները փոխանցվում են 7000 կարգի ծախսերի համապատասխան

     

 հաշիվներին:

     1741

 Տնտեսական գույք

     1742

 Ծախսերի կանխավճար

   175  Այլ ընթացիկ ակտիվներ
     1751 

 Այլ ընթացիկ ակտիվներ

     

 Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնց համար առանձին

     

 հաշիվներ նախատեսված չեն, և որոնց տևողությունը մեկ տարուց

     

 պակաս է:

 18  Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր
   181  Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր
     

 Այս խումբը ներկայացնում է ներդրումներ` վաճառքի համար

     

 նախատեսված պարտքային արժեթղթերում կամ բաժնետոմսերում: Սրանք

     

 այնպիսի արժեթղթեր են, որոնք չեն գնվել և պահվում հատկապես

     

 մոտակա ժամանակաշրջանում վաճառելու համար և/կամ մինչև մարման

     

 ժամկետը պահելու համար: Այս արժեթղթերը գրանցվում են

     

 ձեռքբերման սկզբնական արժեքով, իսկ շուկայական արժեքի

     

 փոփոխության դեպքում գնահատվում են իրական շուկայական արժեքով:

     

 Շուկայական արժեքի փոփոխությունները հաշվետու մի օրից մյուսը

     

 գրանցվում են հաշվեկշռի կապիտալի բաժնում` որպես այդ

     

 արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթի կամ

     

 վնասի զուտ գումար: Այդ արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսային

     

 եկամուտը նույնպես գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի

     

 եկամուտներին, իսկ շահաբաժինները` հայտարարումից հետո: Եթե

     

 վաճառքի համար նախատեսված արժեթղթերը փոխանցվում են

     

 վերավաճառքի արժեթղթերի կարգ, ապա այդ օրվա դրությամբ

     

 կուտակված վերագնահատման արդյունքում առաջացած չիրացված

     

 շահույթը կամ վնասը դուրս է գրվում «Վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս»

     

 5311 հաշվից` թղթակցելով «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի

     

 շուկայական արժեքի ճշտման հաշիվ» 1817 հաշվի հետ, իսկ այդ օրվա

     

 շուկայական գնի և հաշվեկշռային արժեքի միջև տարբերությունը

     

 գրանցվում է եկամուտների և ծախսերի հաշվետվությունում` որպես

     

 իրացված շահույթ կամ վնաս: Եթե վաճառքի համար նախատեսված

     

 արժեթուղթը փոխանցվում է մինչև մարման ժամկետը պահվող

     

 արժեթղթերի կարգ, ապա չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես

     

 գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Մինչև մարման ժամկետը

     

 պահված պարտքային արժեթղթերի գծով շահույթ/վնաս» 5314 հաշվին

     

 և դուրս գրվում (ամորտիզացվում է) մինչև մարումը մնացած

     

 ժամանակաշրջանում եկամուտներին:

     1811

 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում

     

 Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության

     

 կողմից թողարկված արժեթղթերում, որոնք ապահովում են տոկոսային

     

 եկամուտ:

     1812

 Ներդրումներ գանձապետական մուրհակներում

     

 Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության

     

 կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում,

     

 որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:

     1813

 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում

     1814

 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում

     

 Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական

     

 կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք

     

 ապահովում են տոկոսային եկամուտ:

     1815

 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական

     

 կազմակերպությունների կողմից թողարկված բաժնետոմսերում

     

 (կանոնադրական հիմնադրամի մինչև 20%-ի չափով) կամ

     

 պարտատոմսերում, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:

     1816

 Ներդրումներ զեղչված մուրհակներում

     1817

 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման

     

 հաշիվ

     

 Այս հաշվում հաշվառվում են վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական

     

 շուկայական գնի փոփոխության հետ: Այս հաշիվը թղթակցում է

     

 կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի

     

 վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» 5311 հաշվի

     

 հետ` մինչև արժեթղթերի իրացումը:

     1818

 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված պետական

     

 արժեթղթերում

     1819

 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված ոչ պետական

     

 արժեթղթերում

 19  Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր և նշանակալից (20%-ից բարձր)
     

 մասնակցություն

     

 Այս բաժնում հաշվառվում են ներդրումները պարտքային արժեթղթերում,

     

 որոնք գնվում են մինչև մարման ժամկետը պահելու համար` տոկոսային

     

 եկամուտ ստանալու նպատակով, ինչպես նաև այլ անձանց կանոնադրական

     

 հիմնադրամում 20%-ից բարձր մասնակցությունը: Մինչև մարման ժամկետը

     

 պահվող արժեթղթերը գրանցվում են անվանական արժեքով` առանձին ցույց

     

 տալով զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը: Զեղչատոկոսի կամ

     

 հավելավճարի գումարը դուրս է գրվում (ամորտիզացվում)` օգտագործելով

     

 համամասնային դուրսգրման կամ էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները: Եթե

     

 բանկն այս կարգի արժեթղթերը վերադասակարգում է վերավաճառքի կամ

     

 վաճառքի համար նախատեսված արժեթղթերի կարգ, ապա գրանցումը կատարվում

     

 է դրանց տվյալ օրվա շուկայական գնի համաձայն: Այն դեպքում, երբ

     

 արժեթղթերը վերադասակարգվում են վերավաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի, ապա գնահատման ժամանակ առաջացած շահույթը կամ վնասը`

     

 հաշվարկված որպես իրական շուկայական արժեքի և մինչև մարման

     

 ժամկետը պահված արժեթղթերի հաշվեկշռային արժեքի միջև եղած

     

 տարբերություն, գրանցվում է եկամուտների հաշվետվության մեջ որպես

     

 իրացված շահույթ կամ վնաս: Եթե արժեթուղթը վերադասակարգվում է

     

 վաճառքի համար նախատեսված արժեթղթի, ապա գնահատման արդյունքը` որպես

     

 շուկայական արժեքի և հաշվեկշռային արժեքի միջև եղած

     

 տարբերություն, գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Վաճառքի

     

 համար նախատեսված արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված

     

 շահույթ/վնաս» հաշվում: Ներդրումների համար նախատեսված պարտատոմսերը

     

 չեն վերագնահատվում, բացառությամբ այն դեպքի, երբ դրանց շուկայական

     

 արժեքի մեջ գների երկարատև իջեցում է տեղի ունենում, որն

     

 անհավանական է դարձնում ամբողջ արժեքի վերականգնումը: Այս դեպքում

     

 պարտքային արժեթղթերի հաշվեկշռային արժեքն իջեցվում է` գրանցվելով

     

 եկամուտների և ծախսերի հաշվետվությունում որպես իրացված վնաս, և

     

 հավասարեցվում շուկայական արժեքին: Հետագայում այս արժեթղթերը

     

 վերագնահատվում են` վաճառքի համար նախատեսված արժեթղթերի կարգին

     

 վերադասակարգելու դեպքում:

   191  Ներդրումներ դուստր բանկերի և փոխկապակցված այլ ֆինանսական
     

 կազմակերպությունների պարտքային արժեթղթերում

     1911

 Ներդրումներ դուստր բանկերի և փոխկապակցված այլ ֆինանսական

     

 կազմակերպությունների պարտքային արժեթղթերում

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ դուստր բանկերի կամ

     

 փոխկապակցված այլ ֆինանսական կազմակերպությունների

     

 պարտատոմսերում, մուրհակներում և այլ պարտքային արժեթղթերում:

   192  Ներդրումներ պետական արժեթղթերում
     

 Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ և կարող են

     

 լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են անվանական

     

 արժեքով, կարող են ձեռք բերվել զեղչատոկոսով կամ հավելավճարով:

     

 Զեղչատոկոսը արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի

     

 ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունն է, իսկ

     

 հավելավճարը` արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի

     

 բարձր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունը:

     

 Զեղչատոկոսները կամ հավելավճարները դուրս են գրվում

     

 (ամորտիզացվում են) ներդրումների տևողության ժամանակ ստացված

     

 տոկոսային եկամուտների հաշվին` օգտագործելով համամասնային

     

 դուրսգրման կամ էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները:

     1921 

 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության

     

 կողմից թողարկված պարտատոմսերում:

     1922

 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումների

     

 զեղչատոկոս

     1923

 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումների

     

 հավելավճար

     1924

 Ներդրումներ գանձապետական մուրհակներում

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության

     

 կողմից թողարկված գանձապետական մուրհակներում:

     1925

 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների զեղչատոկոս

     1926

 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների հավելավճար

     1927

 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում

   193  Ներդրումներ ոչ պետական արժեթղթերում
     

 Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ և կարող են

     

 լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են անվանական

     

 արժեքով, կարող են ձեռք բերվել զեղչատոկոսով կամ հավելավճարով:

     

 Զեղչատոկոսը արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի

     

 ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունն է, իսկ

     

 հավելավճարը` արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի

     

 բարձր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունը:

     

 Զեղչատոկոսները կամ հավելավճարները դուրս են գրվում

     

 (ամորտիզացվում են) ներդրումների տևողության ժամանակ ստացված

     

 տոկոսային եկամուտների հաշվին` օգտագործելով համամասնային

     

 դուրսգրման կամ էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները:

     1931

 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում

     

 Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ ոչ պետական

     

 ձեռնարկությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերում`

     

 մինչև մարման ժամկետը պահելու նպատակով և կարող են ապահովել

     

 տոկոսային եկամուտ:

     1932

 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված ներդրումների

     

 զեղչատոկոս

     1933

 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված ներդրումների

     

 հավելավճար

     1934

 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում

     

 Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ ոչ պետական

     

 ձեռնարկությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերում`

     

 մինչև մարման ժամկետը պահելու նպատակով: Դրանք սովորաբար

     

 լինում են առանց տոկոսի:

     1935

 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված ներդրումների

     

 զեղչատոկոս

     1936

 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված ներդրումների

     

 հավելավճար

   194  Ներդրումների համար նախատեսված այլ արժեթղթեր
     1941 

 Ներդրումներ զեղչված մուրհակներում

     

 Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են

     

 զեղչատոկոսով: Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային

     

 եկամուտ մուրհակի չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը

     

 ստանում է անվանական արժեքը մարման ժամկետի լրանալու օրը: Այս

     

 հաշվում մուրհակի հաշվառվումը տարվում է անվանական արժեքով:

     1942

 Մուրհակների զեղչատոկոս

     

 Այս հաշիվը ներկայացնում է մուրհակների զեղչատոկոսներ, որոնք

     

 հաշվարկվում են որպես արժեթղթերի անվանական արժեքի և նրա

     

 (ավելի ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերություն:

     

 Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ մուրհակի

     

 չլրացած ժամկետի համար: Զեղչատոկոսի գումարը դուրս է գրվում

     

 (ամորտիզացվում է) տոկոսային եկամտի հաշվին մուրհակի

     

 տևողության ընթացքում` օգտագործելով համամասնային դուրսգրման

     

 կամ էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները

   195  Հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթեր
     

 Այս հաշիվներում հաշվառվում են հետգնման պայմանագրերով

     

 տնօրինվող արժեթղթերով գործառնությունները: Այս գործարքների

     

 էությունն ավելի շուտ ապահովված վարկային գործառնություն է,

     

 քան առք ու վաճառք, քանի որ սկզբնական գործարքում

     

 սեփականատիրոջ օգուտն ու ռիսկը մշտական չի փոխանցվում

     

 վաճառողից գնորդին:

     1951

 Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող

     

 արժեթղթերով ռեզիդենտ բանկերի հետ

     1952

 Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող

     

 արժեթղթերով ոչ ռեզիդենտների հետ

     1953

 Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող

     

 արժեթղթերով ՀՀ կենտրոնական բանկի հետ

     1954

 Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող

     

 արժեթղթերով ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ

   196  Ստորադաս փոխատվություններ
     1961 

 Ստորադաս փոխատվություններ

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական

     

 ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք

     

 դասակարգվում են որպես ստորադաս փոխատվություններ: Այս

     

 ներդրումներն ապահովում են տոկոսային եկամուտ, ունեն մարման

     

 հաստատուն ժամկետ և գրանցվում են անվանական արժեքով: Ներդրման

     

 տևողության ընթացքում ցանկացած զեղչատոկոս կամ հավելավճար

     

 դուրս է գրվում (ամորտիզացվում է) տոկոսային եկամտի հաշվին`

     

 օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը: Համամասնային

     

 դուրսգրման մեթոդը կարող է կիրառվել այն դեպքում, երբ այդ

     

 մեթոդի գործածումից ստացված արդյունքն էականորեն չի տարբերվում

     

 էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդի գործածումից ստացված արդյունքից:

     1962

 Ստորադաս փոխատվություններում կատարված ներդրումների

     

 զեղչատոկոս

     1963

 Ստորադաս փոխատվություններում կատարված ներդրումների

     

 հավելավճար

   197  Նշանակալից (20 %-ից բարձր) մասնակցություն
     1971

 Նշանակալից (20-50 %) ներդրումներ այլ ձեռնարկությունների

     

 կանոնադրական հիմնադրամում

     

 Այս ներդրումները հաշվառվում են համամասնային տեղաբաշխման

     

 մեթոդով, որը նախատեսում է բանկի մասնակցության չափով

     

 ձեռնարկությունների շահույթները և/կամ վնասները գրանցել բանկի

     

 ներդրման համապատասխան հաշվին` թղթակցելով եկամուտների և

     

 ծախսերի հաշվետվության «Այլ ձեռնարկություններում նշանակալից

     

 ներդրումներից զուտ շահույթ (վնաս)» հաշվին: Այդ ներդրումներից

     

 շահաբաժինների ստացման ժամանակ ներդրումների համապատասխան

     

 հաշիվը պակասեցվում է ստացված շահաբաժինների գումարի չափով:

     1972

 Ներդրումներ դուստր ձեռնարկություններում

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ այն դուստր

     

 ձեռնարկությունների կապիտալում, որտեղ բանկը տիրապետում է

     

 կանոնադրական հիմնադրամի 50%-ից ավելին: Կոնսոլիդացված

     

 ֆինանսական հաշվետվություններում ներբանկային

     

 գործառնությունները և մնացորդները զրոյացվում են: Հաշվեկշռի

     

 կոնսոլիդացման ժամանակ պետք է օգտագործվեն բոլոր համապատասխան

     

 հաշիվները: Եթե բանկը ձեռք է բերել կանոնադրական հիմնադրամի

     

 մեծ մասը, և մնացածը պատկանում է երրորդ անձին` որպես

     

 փոքրամասնության բաժին, ապա բանկի հաշվեկշռում պետք է ցույց

     

 տրվի դուստր ձեռնարկության ակտիվների և պարտավորությունների,

     

 եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը, իսկ

     

 փոքրամասնության բաժինը ցույց է տրվում «Փոքրամասնության

     

 բաժինը» 4901 հաշվում: Եկամուտների և ծախսերի հաշվետվության

     

 կոնսոլիդացման ժամանակ փոքրամասնության բաժինը ցույց է տրվում

     

 որպես նվազեցում կոնսոլիդացված եկամուտներից հետևյալ կերպ`

     

 (1) կոնսոլիդացված եկամուտ (ներառյալ փոքրամասնության բաժինը),

     

 (2) փոքրամասնության բաժնի գումարը, (3) զուտ եկամուտ

     

 (կոնսոլիդացված եկամուտ` նվազեցված փոքրամասնության բաժնի

     

 գումարի չափով):

   198  Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված արժեթղթերում
     1981 

 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված պետական

     

 արժեթղթերում

     1982

 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված ոչ պետական

     

 արժեթղթերում

 20  Հիմնական միջոցներ
  201   Հիմնական միջոցներ
     

 Հաշիվների այս խումբը ներառում է հող, շենքեր, կահույք և

     

 գրասենյակային սարքավորումներ, համակարգիչներ և հաղորդակցման

     

 սարքավորումներ, մեքենաներ, անավարտ շինարարություններ, ինչպես

     

 նաև այլ երկարաժամկետ ակտիվներ, որոնք օգտագործվում են բանկի

     

 գործունեության ընթացքում: Այս ակտիվները պարբերաբար դուրս են

     

 գրվում (ամորտիզացվում են) իրենց օգտագործման տևողության

     

 ընթացքում, բացառությամբ հողի և անավարտ շինարարության, որոնք

     

 ենթակա չեն դուրսգրման (ամորտիզացման): Բանկը պարբերաբար կարող

     

 է վերագնահատել իր գույքը օրենսդրության համաձայն:

     

 Վերագնահատման արդյունքն արտացոլվում է բանկի հաշվեկշռի

     

 կապիտալի բաժնում` որպես կապիտալի պահուստներ, և դրանց

     

 բաշխումը չի թույլատրվում մինչև գույքի իրացումը:

     2011 

 Հող

     

 Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ հողում, սովորաբար

     

 շինարարական նպատակներով, բացառությամբ անշարժ գույքի, որը

     

 ձեռք է բերվում գրավի տնօրինման արդյունքում: Հողը

     

 ներկայացվում է ձեռքբերման արժեքով, որը ներառում է գնման

     

 գինը` ներառյալ բոլոր անհրաժեշտ ծախսերը` հողը օգտագործման

     

 համար պիտանի դարձնելու նպատակով: Ծախսերի կազմի մեջ մտնում են

     

 նաև կոյուղու համակարգի տեղադրման, ճանապարհների կառուցման,

     

 հարթեցման և վերականգնման հետ կապված ու նմանատիպ այլ

     

 ծախսերը: Հողի արժեքը դուրս չի գրվում (ամորտիզացվում),

     

 որովհետև այս տեսակի ակտիվի ծառայության ժամկետը անսահմանափակ է:

     2012

 Շենքեր

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի շենքերում (տարածքում)

     

 կատարված ընդհանուր ներդրումները: Շենքերը ներկայացվում են

     

 ձեռքբերման արժեքով, որը ներառում է շենքի, տարածքի պատրաստման

     

 ծախսերը, ինչպիսիք են հիմք փորելը, փոխադրման և տեղադրման

     

 ծախսերը, ճարտարապետների և ուսումնասիրողների վարձավճարը,

     

 շինարարական ծախսերը և բոլոր այն անհրաժեշտ ծախսերը, որոնք

     

 կատարվում են տվյալ ակտիվը օգտագործման պիտանի դարձնելու

     

 համար: Ակտիվը բարելավելու համար կատարված այն ծախսերը, որոնք

     

 հաջորդում են նրա սկզբնական ձեռքբերման արժեքին և բարձրացնում

     

 են ակտիվի արդյունավետությունը կամ ավելացնում դրա օգտագործման

     

 տևողությունը, պետք է ավելացվեն ակտիվի հաշվեկշռային արժեքին:

     2013

 Համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար

     

 օգտագործվող համակարգիչների և հաղորդակցման սարքավորումների

     

 համար կատարված ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են

     

 ձեռքբերման արժեքով, որը ներառում է չփոխհատուցվող

     

 (չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման ծախսերը և այլ անհրաժեշտ

     

 ծախսերը, որոնք կատարվում են այդ ակտիվներն օգտագործման համար

     

 պիտանի դարձնելու նպատակով:

     2014

 Փոխադրամիջոցներ

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար

     

 օգտագործվող փոխադրամիջոցների համար կատարված ներդրումներ: Այս

     

 ներդրումները ներկայացվում են ձեռքբերման արժեքով, որը

     

 ներառում է չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման

     

 ծախսերը և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվում են այդ

     

 ակտիվներն օգտագործման համար պիտանի դարձնելու նպատակով:

     2015

 Այլ հիմնական միջոցներ

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար

     

 օգտագործվող այլ հիմնական միջոցների համար կատարված

     

 ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են ձեռքբերման

     

 արժեքով, որը ներառում է է չփոխհատուցվող (չհաշվանցվող)

     

 հարկերը, տեղափոխման ծախսերը և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք

     

 կատարվում են այդ ակտիվներն օգտագործման համար պիտանի

     

 դարձնելու նպատակով:

     2016

 Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ

     

 Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնք պահվում են

     

 համաձայն ֆինանսական լիզինգի պայմանների: Յուրաքանչյուր ակտիվ

     

 գնահատվում է լիզինգի համաձայն նախատեսված վճարումների

     

 ամենացածր ներկա արժեքով կամ ակտիվի իրական գնով: Ակտիվի

     

 արժեքը պարբերաբար դուրս է գրվում (ամորտիզացվում է) կամ (1)

     

 ակտիվի օգտակար տևողության ընթացքում կամ (2) լիզինգի

     

 տևողության ընթացքում (ներառելով ցանկացած հնարավոր

     

 վերականգնման ժամանակաշրջան, որի ընթացքում լիզինգը կնորացվի),

     

 կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ, և արդյոք բանկը

     

 հնարավորություն կունենա ձեռք բերել տվյալ ակտիվը լիզինգի

     

 ժամկետը լրանալուց հետո: Երբ լիզինգի ժամկետը ավարտվում է,

     

 ակտիվի սեփականության իրավունքը փոխանցվում է վարձակալող

     

 բանկին կամ վերադարձվում է վարձատուին, և այդ հաշիվը

     

 կրեդիտագրվում է:

     2017

 Անավարտ շինարարություն

     

 Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների կառուցման համար

     

 կատարվող ներդրումներ, որոնք դեռևս ավարտված չեն և ենթակա

     

 չեն օգտագործման համար: Անավարտ շինարարությունը ներառում է

     

 այնպիսի ծախսեր, որոնք կարող են վերագրվել շինարարական այնպիսի

     

 գործունեությանը, ինչպիսիք են նախագծափորձարարական,

     

 պայմանագրային ծախսերը և շինարարության ընթացքում

     

 կապիտալիզացված տոկոսային ծախսերը: Այս հաշիվը կրեդիտագրվում է

     

 շինարարության ավարտից և ակտիվը շահագործման հանձնելուց հետո:

     

 Դրանից հետո ավարտված շինարարական ծախսերը դառնում են

     

 դուրսգրման (ամորտիզացման) ենթակա ակտիվներ` օգտակար

     

 տևողության ընթացքում:

   203  Կուտակված ամորտիզացիա
     

 Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդով

     

 հաշիվներից, որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի)

     

 ընդհանուր գումարներն արդեն կուտակված համապատասխան հիմնական

     

 միջոցների համար: Դուրսգրումը (ամորտիզացիան) կատարվում է

     

 պարբերաբար` հիմնական միջոցների օգտակար տևողության

     

 ընթացքում` թղթակցելով ծախսերի համապատասխան հաշիվների հետ:

     

 Երբ ակտիվները վաճառվում են, մաշվում կամ դուրս գրվում, ապա

     

 դրանց ձեռքբերման արժեքները կրեդիտագրվում են հիմնական

     

 միջոցների հաշվին, իսկ դրանց կուտակված ամորտիզացիոն ծախսերը`

     

 դեբետագրվում հաշիվների այս խմբին:

     2031

 Կուտակված ամորտիզացիա-շենքեր

     2032

 Կուտակված ամորտիզացիա-համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ

     2033

 Կուտակված ամորտիզացիա-փոխադրամիջոցներ

     2034

 Կուտակված ամորտիզացիա-այլ հիմնական միջոցներ

     2035

 Կուտակված ամորտիզացիա-ֆինանսական լիզինգով ստացված հիմնական

     

 միջոցներ

 21  Ոչ նյութական ակտիվներ
  211   Ոչ նյութական ակտիվներ
     

 Ակտիվների այս խումբը ներկայացնում է տարբեր իրավունքներ,

     

 որոնք բանկը գնել է և/կամ որոնք կարող են օգտակար լինել բանկի

     

 հետագա գործունեության համար: Յուրաքանչյուր ոչ նյութական

     

 ակտիվ պարբերաբար դուրս է գրվում (ամորտիզացվում է) կամ (1) իր

     

 հաշվարկված օգտակար տևողության, կամ (2) օրենսդրությամբ

     

 սահմանված տևողության ընթացքում, կախված նրանից, թե որ

     

 ժամկետն է ավելի կարճ:

     2111 

 Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումներ

     

 Այս հաշիվը ներկայացնում է կապիտալ ներդրումներ` ուղղված

     

 գործառնական լիզինգի համաձայն վարձակալ բանկի տրամադրության

     

 տակ գտնվող հիմնական միջոցներին, որոնք կվերադարձվեն

     

 վարձատուին` լիզինգի ժամկետի ավարտից հետո: Վարձակալված

     

 հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումները պարբերաբար

     

 դուրս են գրվում (ամորտիզացվում են) կամ

     

 (1) դրանց հաշվարկված օգտակար տևողության ընթացքում, կամ (2)

     

 լիզինգի տևողության ընթացքում (ներառելով ցանկացած հնարավոր

     

 վերականգնման ժամանակաշրջան, որի ընթացքում լիզինգը կնորացվի)`

     

 կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:

     2112

 Գուդվիլ

     

 Այս հաշիվն առաջանում է գործող կազմակերպությունների

     

 ձեռքբերման ընթացքում: Գուդվիլը ներկայացնում է այդ

     

 ձեռնարկության գնման համար վճարված գնի (ավելի բարձր կամ ցածր)

     

 և ձեռք բերված նյութական ու ոչ նյութական զուտ ակտիվների

     

 իրական շուկայական արժեքի (ավելի ցածր կամ բարձր) միջև եղած

     

 տարբերությունը: Գուդվիլը պարբերաբար դուրս է գրվում

     

 (ամորտիզացվում է) իր օգտակար տևողության ընթացքում

     

 չգերազանցելով օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջանը:

     2113

 Լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ նյութական ակտիվներ

     

 Այս հաշիվը ներկայացնում է լիցենզիաների և/կամ ապրանքանիշերի

     

 գնման ծախսերը, որոնք անընդհատ օգտակար են լինում բանկի

     

 գործունեության ընթացքում: Դրանք պարբերաբար դուրս են գրվում

     

 (ամորտիզացվում են)` կամ (1) հաշվարկված օգտակար տևողության

     

 կամ (2) օրենսդրությամբ սահմանված տևողության ընթացքում,

     

 կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:

     2114

 Համակարգչային ծրագրեր

     

 Այս հաշիվը ներկայացնում է գնված կամ բանկի ներսում մշակված

     

 համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը, որոնք անընդհատ

     

 օգտագործվում են բանկի հետագա գործունեության ընթացքում:

     

 Համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը պարբերաբար

     

 դուրս են գրվում (ամորտիզացվում են) հաշվարկված օգտակար

     

 տևողության ընթացքում:

     2115

 Կազմակերպական ծախսեր

     

 Այս հաշիվը ներկայացնում է այն անհրաժեշտ ծախսերը, որոնք

     

 կատարվել են բանկի գրանցման և կազմակերպման ընթացքում: Այս

     

 ծախսերն ընդգրկում են բանկի լիցենզավորման, տարբեր

     

 գրանցումների և դրանց հետ կապված օրենսդրական ծախսերը,

     

 բաժնետոմսերի թողարկման ու տպագրման ծախսերը, բաժնետերերի

     

 գրանցման հետ կապված ծախսերը և վարչական ծախսերը` կատարված

     

 մինչև բանկի գործունեությունն սկսելը և գործունեության

     

 ընթացքում: Կազմակերպական ծախսերը պարբերաբար դուրս են գրվում

     

 (ամորտիզացվում են) նրանց օգտակար տևողության ընթացքում`

     

 չգերազանցելով օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջանը:

     2116

 Այլ ոչ նյութական ակտիվներ

     

 Այս հաշիվը ներկայացնում է ցանկացած ոչ նյութական այլ ակտիվ,

     

 որոնց հաշվառման համար առանձին հաշիվներ նախատեսված չեն:

     2117

 Վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված

     

 աշխատանքներ ընթացքում

     

 Այս հաշիվը ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների

     

 բարելավման համար կատարվող ներդրումներ, որոնք դեռևս ավարտված

     

 չեն և չեն ամորտիզացվում: Այս հաշիվը կրեդիտագրվում է

     

 աշխատանքների ավարտից հետո, տեղափոխվում 2111 հաշիվ և նոր

     

 միայն ենթակա է դուրսգրման (ամորտիզացման):

   212  Ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիա
     

 Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդ ունեցող

     

 հաշիվներից, որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի)

     

 ընդհանուր գումարները համապատասխան ոչ նյութական ակտիվների

     

 համար: Դուրսգրումը (ամորտիզացիան) գրանցվում է պարբերաբար`

     

 հիմնված ոչ նյութական ակտիվների օգտակար տևողության վրա`

     

 թղթակցելով ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Երբ ակտիվները

     

 վաճառվում են, մաշվում կամ դուրս գրվում, ապա դրանց ձեռքբերման

     

 արժեքները կրեդիտագրվում են ոչ նյութական ակտիվների հաշվին,

     

 իսկ դրանց կուտակված դուրսգրման (ամորտիզացիոն) ծախսերը`

     

 դեբետագրվում հաշիվների այս խմբին:

     2121

 Կուտակված ամորտիզացիա-վարձակալված հիմնական միջոցներին

     

 ուղղված կապիտալ ներդրումներ

     2122

 Կուտակված ամորտիզացիա-գուդվիլ

     2123

 Կուտակված ամորտիզացիա-լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ

     

 նյութական ակտիվներ

     2124

 Կուտակված ամորտիզացիա-համակարգչային ծրագրեր

     2125

 Կուտակված ամորտիզացիա-կազմակերպական ծախսեր

     2126

 Կուտակված ամորտիզացիա-այլ ոչ նյութական ակտիվներ

 

 22  Այլ ակտիվներ
   221  Այլ ակտիվներ
      2211

 Գրավի տնօրինման (տիրապետման) արդյունքում կամ այլ պահանջներից

     

 առաջացած սեփականացված անշարժ գույք

     

 Այս հաշվում հաշվառվում է անշարժ գույքի արժեքը, այն է` հող

     

 կամ շենքեր, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման

     

 (տիրապետման) արդյունքում: Գրանցումը պետք է կատարվի կամ (1)

     

 պահանջի հաշվեկշռային արժեքով (վարկի մայր գումար + չվճարված

     

 կուտակված տոկոսներ) կամ (2) շուկայական արժեքով` կախված

     

 նրանից, թե դրանցից որն է ավելի ցածր: Գրավի տնօրինման

     

 (տիրապետման) արդյունքում սեփականացված գույքը սովորաբար

     

 պահվում է վերավաճառքի համար և ենթակա չէ դուրսգրման

     

 (ամորտիզացիայի):

     2212

  Գրավի տնօրինման (տիրապետման) արդյունքում կամ այլ պահանջներից

     

 առաջացած սեփականացված այլ ակտիվներ

     

 Այս հաշիվը ներկայացնում է անշարժ գույքից բացի այլ ակտիվների

     

 արժեքը, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման

     

 (տիրապետման) արդյունքում: Գրանցումը պետք է կատարվի կամ (1)

     

 պահանջի հաշվեկշռային արժեքով (վարկի մայր գումար + չվճարված

     

 կուտակված տոկոսներ), կամ (2) շուկայական արժեքով` կախված

     

 նրանից, թե դրանցից որն է ավելի ցածր: Գրավի տնօրինման

     

 (տիրապետման) արդյունքում սեփականացված գույքը սովորաբար

     

 պահվում է վերավաճառքի համար և ենթակա չէ դուրսգրման

     

 (ամորտիզացիայի):

     2213

 Շահագործումից դուրս հիմնական միջոցներ

     

 Այս հաշիվը նախատեսված է ձեռք բերված և դեռևս չտեղակայված,

     

 ինչպես նաև ծառայությունից դուրս եկած և օտարման ենթակա

     

 հիմնական միջոցների հաշվառման համար: Ծառայությունից դուրս

     

 գալու ժամանակ ակտիվի արժեքը կրեդիտագրվում է համապատասխան

     

 հիմնական միջոցի հաշվին, իսկ դրա հետ կապված կուտակված

     

 ամորտիզացիան` դեբետագրվում համապատասխան կուտակված

     

 ամորտիզացիայի հաշվին: Այսինքն` հաշվառումը տարվում է

     

 մնացորդային արժեքով: Ծառայությունից դուրս եկած ակտիվներն

     

 ամորտիզացիայի ենթակա չեն: Օտարման արդյունքում իրենց վաճառքի

     

 գնի, եթե այդպիսին կա, և իրենց հաշվեկշռային արժեքի միջև

     

 եղած տարբերությունը դեբետագրվում է «Վնասներ հիմնական

     

 միջոցների օտարումներից» հաշվին կամ կրեդիտագրվում «Հիմնական

     

 միջոցների օտարումից ստացված շահույթ» հաշվին:

     2214

 Շահագործումից դուրս այլ ակտիվներ

     

 Այս ակտիվների հաշվառումը տարվում է «Շահագործումից դուրս

     

 հիմնական միջոցներ» 2213 հաշվի համար նախատեսված հաշվառման

     

 նման:

      2215

 Հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ

     

 Այս հաշվում հաշվառվում են հետաձգված հարկերի գծով առաջացած

     

 ակտիվները որպես ժամանակային տարբերություն` օգտագործելով

     

 շահութահարկի ընթացիկ դրույքաչափը: Այս ժամանակային

     

 տարբերությունը առաջանում է ֆինանսական և հարկային

     

 հաշվետվությունների տարբերության կամ գործունեությունից

     

 առաջացած վնասը հաջորդ տարիներին փոխանցելու դեպքում:

     

 Հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվները կարող են նվազեցվել

     

 ճշգրտման գումարի չափով, եթե ակնհայտ է, որ այդ ակտիվների մի

     

 մասը հետագայում չի օգտագործվելու: Հետաձգված հարկերի գծով

     

 առաջացած ակտիվները պետք է գնահատվեն ամեն տարի:

      2216

 Այլ ակտիվներ

     

 Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնց համար առանձին

     

 հաշիվներ նախատեսված չեն, և որոնց տևողությունը մեկ տարուց

     

 ավել է:

 ԿԱՐԳ 3000-4000 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 30   Թղթակցային հաշիվներ
   301  Թղթակցային հաշիվներ
     

 Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների

     

 մնացորդները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում` ազգային

     

 արժույթով և արտարժույթով:

      3011

 Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ

     3012

  Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ

 31  Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով
   311  Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային
     

 փաստաթղթերով

     

 Այս հաշիվները ներկայացնում են վճարային փաստաթղթերով և

     

 չեկերով կատարվող անկանխիկ հաշվարկները: Վճարման փաստաթղթերը

     

 գրանցվում են մինչև թղթակցային հաշվից դուրսգրումը:

     3111

 Ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային

     

 փաստաթղթերի գծով պարտավորություններ

     3112

 Ոչ ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային

     

 փաստաթղթերի գծով պարտավորություններ

 32  Ոսկով ավանդներ
   321  Ոսկով ավանդներ
     3211

 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերից

     3212

 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից

 33  Ցպահանջ ավանդներ
   331  Ցպահանջ ավանդներ ռեզիդենտներից
     3311

 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից

     3312

 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ

     

 ձեռնարկություններից

     3313

 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ

     

 պետական ձեռնարկություններից

     3314

 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ

     

 չունեցող սուբյեկտներից

     3315

 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ

     

 կազմակերպություններից

     3316

 Ցպահանջ պարտավորություններ կենտրոնական գանձապետարանի

     

 նկատմամբ

     3317

 Ցպահանջ պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ

   332  Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտներից
     3321

 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից

     3322

 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով

     

 սուբյեկտներից

     3323

 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ

     

 չունեցող սուբյեկտներից

     3324

 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ

     

 ռեզիդենտ կազմակերպություններից

     3325

 Ցպահանջ ավանդներ միջազգային ֆինանսական կազմակերպություններից

 34   Ավանդներ բանկերից
   341  Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից
     3411

 Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից

   342  Ավանդներ այլ բանկերից
     3421

 Ավանդներ ռեզիդենտ բանկերից

     3422

 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից

 35  Ժամկետային ավանդներ
   351  Ժամկետային ավանդներ ռեզիդենտներից
     3511

 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից

     3512

 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ

     

 ձեռնարկություններից

     3513

 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով

     

 ոչ պետական ձեռնարկություններից

     3514

 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ

     

 չունեցող սուբյեկտներից

     3515

 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

     

 ռեզիդենտ կազմակերպություններից

     3516

 Ժամկետային պարտավորություններ կենտրոնական գանձապետարանի

     

 նկատմամբ

     3517

 Ժամկետային պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ

  352   Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտներից 
     3521

 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից

     3522

 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի

     

 կարգավիճակով սուբյեկտներից

     3523

 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ

     

 չունեցող սուբյեկտներից

     3524

 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ

     

 ռեզիդենտ կազմակերպություններից

     3525

 Ժամկետային ավանդներ միջազգային ֆինանսական

     

 կազմակերպություններից

 36  Ստացված վարկեր
     

 Այս բաժինը ներառում է ՀՀ կենտրոնական բանկից և բանկերից ստացված

     

 վարկերը, օվերդրաֆտները: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված

     

 վարկերը և օվերդրաֆտները պետք է գրանցվեն ըստ վարկի տեսակի:

   361  ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր
     3611

 Վարկեր ՀՀ կենտրոնական բանկից

     3612

 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից

   362  Այլ բանկերից ստացված վարկեր
     3621

 Վարկեր ռեզիդենտ բանկերից

     3622

 Օվերդրաֆտ ռեզիդենտ բանկերից

     3623

 Վարկեր ոչ ռեզիդենտ բանկերից

     3624

 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ բանկերից

 37  Բանկի կողմից թողարկված արժեթղթեր
   371  Ավանդային սերտիֆիկատներ
     3711

 Ավանդային սերտիֆիկատներ

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի կողմից թողարկված ավանդային

     

 սերտիֆիկատները: Որոշ ավանդային սերտիֆիկատներ կարող են ըստ

     

 փոխանցագրի փոխանցվել այլ կողմերին և սակարկվել չեկերի կամ

     

 այլ սակարկելի փաստաթղթերի նման:

   372  Թողարկված մուրհակներ
     3721

 Թողարկված մուրհակներ

     

 Այս հաշվում հաշվառվող մուրհակների գրանցումը կատարվում է

     

 անվանական արժեքով:

     3722

 Թողարկված մուրհակների զեղչատոկոս

   373  Թողարկված պարտատոմսեր
     3731

 Թողարկված պարտատոմսեր

     

 Այս հաշվում հաշվառվող պարտատոմսերի գրանցումը կատարվում է

     

 անվանական արժեքով:

     3732

 Թողարկված պարտատոմսերի զեղչատոկոս

     3733 

 Թողարկված պարտատոմսերի հավելավճար

   374  Թողարկված այլ արժեթղթեր
     3741

 Թողարկված այլ արժեթղթեր

 38  Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ
   381  Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է հաշվետվության օրվա

     

 դրությամբ տարբեր պարտավորությունների գծով կուտակված

     

 (հաշվեգրված) վճարվելիք տոկոսները: Այս հաշիվները դեբետով

     

 թղթակցում են ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Կուտակված

     

 տոկոսների վճարման դեպքում խմբի համապատասխան հաշիվը

     

 դեբետագրվում է, իսկ կանխիկ դրամական միջոցների կամ ավանդների

     

 համապատասխան հաշիվները` կրեդիտագրվում:

     3811

 ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորությունների դիմաց

     3812

 Ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց

     3813

 Ոչ ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց

     3814

 Ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց

     3815

 Ոչ ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց

     3816

 Ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց

     3817

 Ոչ ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց

     3818

 Ֆիզիկական անձ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների

     

 դիմաց

     3819

 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների

     

 դիմաց

     3820

 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների նկատմամբ

     

 պարտավորությունների դիմաց

     3821

 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական

     

 ձեռնարկությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

     3822

 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտների

     

 նկատմամբ պարտավորությունների դիմաց

     3823

 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ռեզիդենտ սուբյեկտների

     

 նկատմամբ պարտավորությունների դիմաց

     3824

 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ

     

 սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների դիմաց

     3825

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ

     

 կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

     3826

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ

     

 կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

     3827

 Միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

     

 պարտավորությունների դիմաց

     3828

 Բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց

     3830

 Ֆինանսական լիզինգի դիմաց

     3831

 Ստորադաս փոխառության դիմաց

     3832

 Այլ պարտավորությունների դիմաց

     3833

 Կենտրոնական գանձապետարանի նկատմամբ ժամկետային

     

 պարտավորությունների գծով

     3834

 Տեղական գանձապետարանի նկատմամբ ժամկետային

     

 պարտավորությունների գծով

 39  Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
   391  Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
     3912

 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

     

 Այս հաշիվը ներկայացնում է հաճախորդներից կամ այլ աղբյուրներից

     

 ստացված վճարումները` բանկի կողմից մատուցվող ծառայությունների

     

 (բացառությամբ վարկերի և ավանդների) դիմաց, որոնք վերաբերում

     

 են գալիք ժամանակաշրջանին: Նշված գործարքներից միջոցները

     

 կգրանցվեն որպես եկամուտ այն ժամանակաշրջանում, որին դրանք

     

 վերաբերում են:

 40  Այլ պարտավորություններ
   401  Ներքին պարտավորություններ
     4011

 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև

     

 Այս հաշիվը ներկայացնում է բանկի և իր մասնաճյուղերի միջև

     

 փոխադարձ հաշվարկները: Հաշվի մնացորդը հաշվեկշռի

     

 կոնսոլիդացիայի ժամանակ փակվում է: Զրոյացման արդյունքում

     

 առաջացած մնացորդը դասակարգվում է համապատասխան հաշիվներին:

     

 Եթե դրանք հայտնաբերելն անհնար է, ապա անհրաժեշտ է առաջացած

     

 մնացորդը գրանցել «Այլ ընթացիկ պարտավորություններ» կամ «Այլ

     

 ընթացիկ ակտիվներ» հաշիվների վրա: Հաջորդ օրը մնացորդը

     

 վերականգնվում է այս հաշվին: Բանկի և գործառնական

     

 գրասենյակների միջև միջոցների շարժը կարող է տարվել այս հաշվի

     

 առանձին ենթահաշվով:

     4012

 Պարտավորություններ բանկի աշխատակիցների նկատմամբ

     

 Այս հաշիվը ներկայացնում է պարտավորություններ` բանկի

     

 աշխատողների հետ տարբեր գործառնությունների գծով: Հաշիվը

     

 թղթակցում է հիմնական աշխատողներին տրվող աշխատավարձ,

     

 պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ, պարգևատրումներ

     

 և լրավճարներ, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար

     

 վճարումներ, անձնակազմի այլ ծախսեր հաշիվների հետ:

   402  Արտաքին պարտավորություններ
     4021

 Պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ

     4022

 Պարտավորություններ տեղական բյուջեի նկատմամբ

     

 Վերոհիշյալ երկու հաշիվները ներկայացնում են պետական և

     

 տեղական բյուջեների նկատմամբ տարբեր ընթացիկ

     

 պարտավորությունները (հարկերի գծով և այլն): Այն դեպքում, երբ

     

 հարկերի մի մասը ենթակա է վճարման պետական, իսկ մյուս մասը`

     

 տեղական բյուջե, պարտավորությունները ենթակա են արտացոլման

     

 համամասնորեն:

     4023

 Պարտավորություններ բանկի ռեզիդենտ մատակարարների նկատմամբ

     

 Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների

     

 գծով ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ

     

 պարտավորությունների գումարները:

     4024

 Պարտավորություններ բանկի ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ

     

 վճարումներ

     

 Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների

     

 գծով ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ

     

 պարտավորությունների գումարները:

     4025

 Վճարվելիք շահաբաժինների գծով պահուստ

     

 Այս հաշիվը ներկայացնում է բաժնետերերին վճարվելիք

     

 շահաբաժինները` այն պաշտոնապես հայտարարելուց հետո: Հաշիվը

     

 կրեդիտով թղթակցում է «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված

     

 շահույթ/վնաս» 5211 կամ «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված

     

 շահույթի/վնասի կուտակում» 5212 հաշիվների հետ:

     4028

 Պարտավորություններ ռեզիդենտների հետ` միջոցների կառավարման

     

 պայմանագրերի գծով

     4029

 Պարտավորություններ ոչ ռեզիդենտների հետ` միջոցների կառավարման

     

 պայմանագրերի գծով

     4030

 Այլ պարտավորություններ

     

 Այս հաշիվը ներկայացնում է բանկի կողմից վճարվելիք գումարները

     

 այլ պարտավորությունների գծով:

     4031

 Հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին,

     

 սոցիալական ապահովության հիմնադրամին

     4032

 Պարտավորություններ բանկային հոժարագրերի գծով

     

 Տես 1623 և 1624 հաշիվները:

     4033

 Պահուստներ բանկին մատուցվող ծառայությունների դիմաց

     

 Այս հաշվում հաշվառվում են մատուցվող ծառայությունների դիմաց

     

 բանկի հաշվեգրած պարտավորությունները:

   404  Տարանցիկ հաշիվներ
     4041

 Տարանցիկ հաշիվներ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով

     4042

 Տարանցիկ հաշիվներ ոչ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով

     

 Վերոհիշյալ երկու հաշիվներում հաշվառվում են այն

     

 պարտավորությունները, որոնք դեռևս չեն վերագրվել հաշվետերերի

     

 համապատասխան հաշիվներին` կապված միջոցների թղթակցային հաշվով

     

 դուրսգրման և քաղվածքի ստանալու հետ: Գումարները պետք է

     

 համապատասխան ձևով դասակարգվեն և այս հաշվից դուրս գրվեն

     

 համաձայն սահմանված կարգի:

 41  Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ
   411  Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ
     4111

 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ռեզիդենտ բանկերի

     

 հետ

     4112

 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ոչ ռեզիդենտների

     

 հետ

     4112

 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ՀՀ կենտրոնական

     

 բանկի հետ

     4112

 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ռեզիդենտ

     

 տնտեսավարող սուբյեկտների հետ

     

 Վերոհիշյալ հաշիվներում հաշվառվում են հետգնման պայմանագրերի

     

 գծով պարտավորությունները: Այս գործարքներն ըստ էության

     

 ապահովված վարկային գործառնություններ են:

 42  Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
   421  Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
     4211

 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ

     

 Այս հաշվում հաշվառվում են ֆինանսական լիզինգի գծով բանկի

     

 պարտավորությունները` հաշվարկված որպես լիզինգային նվազագույն

     

 վճարումների ներկա արժեք: Երբ լիզինգի գծով վճարումը կատարվում

     

 է, ապա մի մասը գրանցվում է տոկոսային ծախսեր լիզինգային

     

 գործառնությունների գծով հաշվին` օգտագործելով էֆեկտիվ

     

 տոկոսադրույքի մեթոդը: Յուրաքանչյուր վճարված գումարի և

     

 տոկոսային ծախսի տարբերությունն ուղղվում է մայր գումարի

     

 մարմանը:

 43  Հետաձգված հարկային պարտավորություններ
   431  Հետաձգված հարկային պարտավորություններ
     4311

 Հետաձգված հարկային պարտավորություններ

     

 Այս հաշվում հաշվառվում են հետաձգված հարկային

     

 պարտավորությունները որպես ժամանակավոր տարբերություն, որոնք

     

 առաջացել են ֆինանսական և հարկային հաշվետվությունների

     

 տարբերության արդյունքում` օգտագործելով շահութահարկի ընթացիկ

     

 դրույքաչափը:

 44  Ստորադաս փոխառություններ
   441  Ստորադաս փոխառություններ
     4411

 Ստորադաս փոխառություններ

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի կողմից թողարկված ստորադաս

     

 փոխառությամբ պարտատոմսերը: Այս փոխառություններն ապահովում են

     

 տոկոսային եկամուտ ձեռք բերողին, ունեն մարման հաստատուն

     

 ժամկետ և գրանցվում են անվանական արժեքով: Թողարկման

     

 տևողության ընթացքում ցանկացած զեղչատոկոս կամ հավելավճար

     

 դուրս է գրվում (ամորտիզացվում է) տոկոսային ծախսերի հաշվից`

     

 օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը: Համամասնային

     

 դուրսգրման մեթոդը կարող է կիրառվել այն դեպքում, երբ այդ

     

 մեթոդի գործածումից ստացված արդյունքն էականորեն չի տարբերվում

     

 էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդի գործածումից ստացված արդյունքից:

     4413

 Ստորադաս փոխառությունների զեղչատոկոս

     4414

 Ստորադաս փոխառությունների հավելավճար

 49  Փոքրամասնության բաժինը
   490  Փոքրամասնության բաժինը
     4901

 Փոքրամասնության բաժինը

     

 Բանկի դուստր ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամում

     

 այլ անձանց (փոքրամասնության) մասնակցության չափը: Տես 1972

     

 հաշիվը:

 ԿԱՐԳ 5000 ԿԱՊԻՏԱԼ
     

 Այս կարգը ներառում է բանկի կապիտալը և բոլոր պահուստները, որոնք

     

 ստեղծվում են բանկային օրենսդրության պահանջների համաձայն:

   501  Կանոնադրական հիմնադրամ
     5011

 Անվանական արժեքով արտոնյալ բաժնետոմսեր

     

 Այս հաշվում հաշվառվում է բանկի կողմից թողարկված արտոնյալ

     

 բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի

     

 թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:

     5012

 Լրացուցիչ վճարված կապիտալ-արտոնյալ բաժնետոմսերի

     

 հավելավճարներ

     

 Այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից արտոնյալ

     

 բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև

     

 եղած դրական տարբերությունը:

     5013

 Անվանական արժեքով սովորական բաժնետոմսեր

     

 Այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից սովորական

     

 բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի

     

 թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:

     5014

 Լրացուցիչ վճարված կապիտալ-սովորական բաժնետոմսերի

     

 հավելավճարներ

     

 Այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից սովորական

     

 բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև

     

 եղած դրական տարբերությունը:

     5015

 Կանոնադրական հիմնադրամ կոոպերատիվ և սահմանափակ

     

 պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի համար

 51  Պահուստներ
   511  Գլխավոր պահուստ
     5111

 Գլխավոր պահուստ

     

 Այս հաշվում հաշվառվում է այն պահուստը, որը ստեղծվում է բանկի

     

 տրամադրության տակ մնացած շահույթից` չնախատեսված ծախսերի

     

 փոխհատուցման նպատակով: Պահուստն օգտագործվում է համաձայն ՀՀ

     

 կենտրոնական բանկի և բանկի կանոնադրությամբ սահմանված

     

 կարգերի:

   512  Վերագնահատման պահուստներ
     5121

 Հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների)

     

 վերագնահատման պահուստ

     

 Այս հաշվում հաշվառվում է հիմնական միջոցների (բացառությամբ

     

 շենքերի և շինությունների) պարբերաբար վերագնահատումից

     

 առաջացած չիրացված շահույթը` հիմնական միջոցների հաշվեկշռային

     

 արժեքը գերազանցող գումարի չափով: Վերագնահատումը կատարվում է

     

 բանկի կողմից և հաստատվում անկախ կազմակերպության կողմից:

     

 Վերագնահատման ժամանակ տվյալ խմբի բոլոր հիմնական միջոցները

     

 պետք է վերագնահատվեն: Վերագնահատման արդյունքում հիմնական

     

 միջոցների հաշվեկշռային արժեքի նվազումը դեբետագրվում է

     

 «Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից» հաշվին: Եթե

     

 հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը նվազման երկարատև միտում

     

 է ունենում, ապա դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների

     

 արժեքի երկարատև իջեցումից» հաշվին: Բայց եթե նախկինում այդ

     

 հիմնական միջոցը վերագնահատվել է, և արդյունքը կրեդիտագրվել է

     

 «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվին, ապա

     

 նվազման գումարը դուրս է գրվում այդ հաշվից: Վերագնահատումից

     

 հետո ամորտիզացիոն ծախսերը եկամուտների և ծախսերի

     

 հաշվետվությունում ավելի մեծ լինելու դեպքում ամորտիզացիոն

     

 ծախսերի ավելացած գումարը տեղափոխվում է «Հիմնական միջոցների

     

 վերագնահատման պահուստ» հաշվից «Նախորդ ժամանակաշրջանի

     

 չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվին: Հիմնական

     

 միջոցների իրացման դեպքում այս հաշվի մնացորդները նույնպես

     

 ուղղակիորեն փոխանցվում են «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված

     

 շահույթի/վնասի կուտակում» հաշվին:

     5122

 Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային

     

 տարբերությունների պահուստ

     

 Այս հաշվում հաշվառվում է բանկի և նրա արտասահմանյան

     

 մասնաճյուղի հաշվեկշիռների կոնսոլիդացիայի ընթացքում`

     

 արտարժույթի փոխանակման արդյունքում առաջացած չիրացված

     

 շահույթը կամ վնասը:

     5123

 Շենքերի և շինությունների վերագնահատման պահուստ

 52  Եկամուտների պահուստներ
   521  Եկամուտների պահուստներ
     5211

 Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս

     

 Այս հաշվում հաշվառվում է ընթացիկ ֆինանսական տարվա զուտ

     

 շահույթը կամ վնասը, որը մնում է գլխավոր պահուստին

     

 հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց հետո:

     

 Ընթացիկ տարվա արդյունքները անկախ աուդիտային կազմակերպության

     

 կողմից հաստատվելուց և բաժնետերերի ժողովի կողմից

     

 ընդունվելուց հետո, այս հաշիվը փակվում է` թղթակցելով «Նախորդ

     

 ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվի հետ:

     5212

 Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում

     

 Այս հաշվում հաշվառվում է նախորդ ֆինանսական տարիների զուտ

     

 շահույթը կամ վնասը, որը մնացել է գլխավոր պահուստին

     

 հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց հետո:

 53  Այլ պահուստներ
   531  Այլ պահուստներ
     5311

 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վերագնահատումից առաջացած

     

 չիրացված շահույթ/վնաս

     

 Այս հաշվում հաշվառվում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի

     

 վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը, որը

     

 ներկայացվում է զուտ գումարով` որպես բանկի կապիտալի տարր: Այն

     

 արտացոլում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի

     

 ճշգրտումները` որպես հաշվեկշռային արժեքի և վերջին շուկայական

     

 արժեքի միջև տարբերություն: Այս ճշգրտումները գրանցվում են

     

 «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի

     

 ճշտման հաշիվ» հաշվին: Երբ արժեթուղթը վաճառվում կամ

     

 վերադասակարգվում է վերավաճառքի կարգի, ապա այդ օրվա դրությամբ

     

 կուտակված վերագնահատման արդյունքում առաջացած չիրացված

     

 շահույթը կամ վնասը դուրս է գրվում «Վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» 5311

     

 հաշվից` թղթակցելով «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի

     

 շուկայական արժեքի ճշտման հաշիվ» 1817 հաշվի հետ, իսկ այդ օրվա

     

 շուկայական գնի և հաշվեկշռային արժեքի միջև տարբերությունը

     

 գրանցվում է եկամուտների և ծախսերի հաշվետվությունում` որպես

     

 իրացված շահույթ կամ վնաս: Եթե վաճառքի համար նախատեսված

     

 արժեթուղթը փոխանցվում է մինչև մարման ժամկետը պահվող

     

 արժեթղթերի կարգ, ապա չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես

     

 գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Մինչև մարման ժամկետը

     

 պահված պարտքային արժեթղթերի գծով շահույթ/վնաս» 5314 հաշվին

     

 և դուրս գրվում (ամորտիզացվում է) մինչև մարումը մնացած

     

 ժամանակաշրջանում եկամուտներին: «Վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ» և «Վաճառքի համար

     

 նախատեսված արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված

     

 շահույթ/վնաս» հաշիվների մնացորդները պետք է արտացոլեն վաճառքի

     

 համար նախատեսված արժեթղթերի վերագնահատման արդյունքում

     

 կուտակված շահույթը/վնասը:

     5314

 Մինչև մարման ժամկետը պահված պարտքային արժեթղթերի գծով

     

 շահույթ/վնաս

     

 Տես 181 և 5311 հաշիվները:

 54  Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր
   541  Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր
     5411

 Բանկի կողմից հետ գնված սեփական արտոնյալ բաժնետոմսեր

     5412

 Բանկի կողմից հետ գնված սեփական սովորական բաժնետոմսեր

     

 Վերոհիշյալ երկու հաշիվներում հաշվառվում են բանկի կողմից

     

 օրենքով սահմանված կարգով հետ գնված սեփական բաժնետոմսերի

     

 գումարները: Սեփական բաժնետոմսերը սովորաբար չունեն ձայնի և

     

 շահաբաժնի իրավունք, ինչպես նաև բանկի լուծարման դեպքում

     

 առաջացող իրավունքներ: Այս բաժնետոմսերն օտարվում են օրենքով

     

 սահմանված կարգով: Բաժնետոմսերի վաճառքի և հետգնման գնի միջև

     

 եղած դրական տարբերությունը կրեդիտագրվում է «Լրացուցիչ

     

 վճարված կապիտալ-արտոնյալ բաժնետոմսերի հավելավճարներ» կամ

     

 «Լրացուցիչ վճարված կապիտալ-սովորական բաժնետոմսերի

     

 հավելավճարներ» հաշիվներին:

 ԿԱՐԳ 6000 ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
 60  Տոկոսային եկամուտ
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է ստացված կամ հաշվարկված

     

 (ստացվելիք) տոկոսային եկամուտ` տոկոսային եկամուտ ապահովող տարբեր

     

 ակտիվներից: Հաշվարկված տոկոսն այն եկամուտն է, որը հաշվարկվել է,

     

 բայց չի իրացվել հաշվետվության օրվա դրությամբ: Հաշվարկված

     

 տոկոսային եկամուտները դեբետագրվում են համապատասխան ակտիվային

     

 հաշիվներից հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ հաշիվների հետ:

   601  Տոկոսային եկամուտ թղթակցային հաշիվներից
     6011

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից

     6012

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային

     

 հաշիվներից

   602  Տոկոսային եկամուտ ներդրված ավանդներից
     6021

 Տոկոսային եկամուտ ոսկով ավանդներից

     6022

 Տոկոսային եկամուտ ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներից

     6023

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

     6024

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

   603  Տոկոսային եկամուտ վարկերից
     6031

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

     6032

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

     6033

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից

     6034

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված

     

 վարկերից

     6035

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ

     

 ձեռնարկություններին տրված վարկերից

     6036

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ

     

 պետական ձեռնարկություններին տրված վարկերից

     6037 

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով

     

 սուբյեկտներին տրված վարկերից

     6038

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ

     

 չունեցող սուբյեկտներին տրված վարկերից

     6039

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ

     

 չունեցող սուբյեկտներին տրված վարկերից

     6040

 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

     

 ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից

     6041

 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ

     

 ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից

     6042

 Տոկոսային եկամուտ բանկի հետ կապված անձանց տրված վարկերից

   605  Տոկոսային եկամուտ օվերդրաֆտից
     6051

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

     6052

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

     6053

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված

     

 օվերդրաֆտից

     6054

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված

     

 օվերդրաֆտից

     6055

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ

     

 ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից

     6056

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ

     

 պետական ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից

     6057

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով

     

 սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

     6058

 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

     

 ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

     6059

 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ

     

 ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

     6060

 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

     

 ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից

     6061

 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ

     

 ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից

   607  Տոկոսային եկամուտ արժեթղթերից
     6071

 Տոկոսային եկամուտ պետական արժեթղթերից

     6072

 Տոկոսային եկամուտ ոչ պետական արժեթղթերից

     6073

 Տոկոսային եկամուտ հետգնման պայմանագրերով տնօրինվող

     

 արժեթղթերից

   608  Տոկոսային եկամուտ վարկային քարտերից
     6081

 Տոկոսային եկամուտ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

     6082

 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

   609  Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից
     6092

 Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից

     

 Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Գալիք ժամանակաշրջանի

     

 եկամուտներ ֆինանսական լիզինգից» 1653 կամ 1654 հաշիվներին:

   610  Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից
     6101

 Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից

   611  Այլ տոկոսային եկամուտ
     6111

 Այլ տոկոսային եկամուտ

     

 Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Ֆինանսական այլ

     

 գործառնություններից ստացվելիք տոկոսներ» հաշվին:

   612  Շահաբաժիններ
     6121

 Ներդրումներից ստացված շահաբաժիններ

     

 Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Ստացվելիք շահաբաժիններ»

     

 հաշվին

     6122

 Այլ ձեռնարկություններում նշանակալից ներդրումներից զուտ

     

 շահույթ/վնաս

     

 Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը ձեռնարկությունների

     

 զուտ շահույթներում կամ վնասներում: Այս հաշիվը թղթակցում է

     

 «Նշանակալից (20-50%) ներդրումներ այլ ձեռնարկությունների

     

 կանոնադրական հիմնադրամում» խմբի հաշիվների հետ: Երբ

     

 շահաբաժինները հայտարարվում են` կրեդիտագրվում է «Նշանակալից

     

 (20-50%) ներդրումներ այլ ձեռնարկությունների կանոնադրական

     

 հիմնադրամում» 1971 հաշիվը` դեբետագրելով «Ստացվելիք

     

 շահաբաժիններ» 1671 հաշիվը: Այս հաշիվը նաև օգտագործվում է ոչ

     

 ֆինանսական դուստր ձեռնարկությունների հաշվետվությունների

     

 կոնսոլիդացման ժամանակ: Այդ դեպքում այս հաշվում գրանցվում է

     

 դուստր ձեռնարկության զուտ շահույթը կամ վնասը ամբողջությամբ`

     

 թղթակցելով «Փոքրամասնության ներդրումների գծով զուտ եկամուտ»

     

 7901 հաշվի հետ: Ֆինանսական դուստր ձեռնարկությունների

     

 հաշվետվությունների կոնսոլիդացման ժամանակ պետք է օգտագործվի

     

 եկամուտների և ծախսերի հաշվետվության յուրաքանչյուր հաշիվը:

 62  Կորուստների վերականգնում (փոխհատուցում)
   621  Կորուստների վերականգնում
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է գործող կարգերին համաձայն

     

 նախկինում դուրս գրված գումարների վերականգնում:

     6211

 Ծախսերով դուրս գրված վարկերի վերականգնում

     6212

 Ծախսերով դուրս գրված արժեթղթերի վերականգնում

     6213

 Ծախսերով դուրս գրված այլ ստացվելիք գումարների վերականգնում

     6214

 Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքերի վերականգնում

 63  Վարձավճարներ
   631  Վարձավճարներ
     

 Այս բաժնում հաշվառվում են տարբեր աղբյուրներից ստացված

     

 եկամուտներ, այն է` միջնորդավճարներ, բյուջեին մատուցված

     

 ծառայությունների դիմաց ստացված վարձեր և այլ վարձավճարներ:

     6311

 Միջնորդավճարներ

     6312

 Պետական բյուջեի սպասարկման և մատուցված այլ

     

 ծառայություններից ստացված եկամուտներ:

     6313

 Տեղական բյուջեի սպասարկման և մատուցված այլ

     

 ծառայություններից ստացված եկամուտներ:

 64  Այլ եկամուտ
   641  Այլ եկամուտ
     6411

 Եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից

     

 Այս հաշվում հաշվառվում են տարբեր տույժերից և տուգանքներից

     

 ստացված եկամուտները, որոնք սահմանվում են բանկի կողմից

     

 պայմանագրերի դրույթների խախտումների համար, ինչպիսիք են

     

 ժամկետային ավանդների ժամկետից շուտ վերադարձը, վարկերի և

     

 վարկերի տոկոսների վճարման ուշացումը կամ այլ խախտումներ:

     6412

 Երաշխիքներից, հոժարագրերով, ակրեդիտիվներով

     

 գործառնություններից, լիազորագրային գործունեությունից ստացված

     

 եկամուտներ:

     

 Այս հաշվում հաշվառվում են երաշխիքներով, հոժարագրերով,

     

 ակրեդիտիվներով և լիազորագրային գործունեության ձևով

     

 մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:

     6413

 Գործառնական լիզինգից ստացված վարձակալության վճարներ

     6414

 Այլ եկամուտներ

     6415

 Ֆակտորինգից ստացված եկամուտներ

   651  Շահույթ
     6511

 Հիմնական միջոցների օտարումից ստացված շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում է հիմնական միջոցների օտարումից

     

 ստացված շահույթը: Շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի գնի

     

 և հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի միջև եղած

     

 տարբերություն: Հաշվեկշռային արժեքը որոշվում է որպես

     

 ձեռքբերման գնի և հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն

     

 օտարման օրվա դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել

     

 էր, ապա վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում

     

 «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից`

     

 թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի

     

 կուտակում» հաշվի հետ, այնպես որ այն չներառվի ընթացիկ տարվա

     

 շահույթի կամ վնասի հաշվարկի մեջ:

     6512

 Վերավաճառքի արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում է վերավաճառքի համար նախատեսված

     

 բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից ստացված

     

 շահույթը: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վերավաճառքի

     

 համար նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի ցածր

     

 հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն` շուկայական

     

 արժեքի ճշտման գումարը ներառյալ:

     6513

 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում է վաճառքի համար նախատեսված

     

 բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից ստացված

     

 շահույթը: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի համար

     

 նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի ցածր

     

 ձեռքբերման գնի միջև եղած տարբերություն: Վաճառքի համար

     

 նախատեսված արժեթղթերի ձեռքբերման գնի և հաշվեկշռային արժեքի

     

 միջև եղած տարբերությունը, որն արտահայտում է ամենավերջին

     

 գնահատումը, դեբետագրվում կամ կրեդիտագրվում է «Վաճառքի համար

     

 նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվին»`

     

 թղթակցելով կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս»

     

 հաշվի հետ:

     6514

 Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի վաճառքից ստացված

     

 շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում է մինչև մարման ժամկետը պահվող

     

 պարտքային արժեթղթերի իրացումից ստացված շահույթը: Իրացված

     

 շահույթը հաշվարկվում է որպես այդ արժեթղթերի վաճառքի գնի և

     

 դրանց ավելի ցածր հաշվեկշռային արժեքի միջև եղած

     

 տարբերություն: Վաճառքի օրվա դրությամբ այդ պարտատոմսերի համար

     

 ստացված տոկոսային եկամուտը պետք է գրանցվի եկամուտների և

     

 ծախսերի հաշվետվությունում:

     6515

 Արտարժույթի առք ու վաճառքից ստացված շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում է արտարժույթի առք ու վաճառքից կամ

     

 փոխանակումից ստացված իրացված շահույթը: Այս

     

 գործառնությունները պետք է տարբերակվեն հաշվեկշռի

     

 կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած չիրացված արտարժութային

     

 տարբերություններից, որը գրանցվում է «Հաշվեկշռի

     

 կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային

     

 տարբերությունների պահուստ» հաշվում:

     6516

 Արտարժույթի վերագնահատման դրական արդյունք

     6517 

 Ոսկու վաճառքից ստացված շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում են ոսկու վաճառքից ստացված

     

 եկամուտները: Իրացված շահույթը (եկամուտը) հաշվարկվում է որպես

     

 իրացման գնի և հաշվեկշռային (ձեռքբերման սկզբնական կամ

     

 վերագնահատված) գնի տարբերություն:

     6518

 Ոսկու վերագնահատման դրական արդյունք

     6519

 Այլ գործառնություններից ստացված շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում է այն ակտիվների վաճառքից կամ այլ

     

 օտարումից ստացված շահույթը, որոնց համար առանձին հաշիվ

     

 նախատեսված չէ: Շահույթը հաշվարկվում է որպես ակտիվի վաճառքի

     

 գնի կամ օտարման գումարի և դրա հաշվեկշռային արժեքի միջև

     

 եղած տարբերություն:

     6520

 Վերավաճառքի արժեթղթերի վերագնահատումից ստացված շահույթ

     

 Այս հաշվում հաշվառվում է վերավաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի վերագնահատումից ստացված չիրացված շահույթը որպես

     

 դրանց ձեռքբերման գնի ճշգրտման արդյունք` վերջին շուկայական

     

 իրական գինը արտացոլելու նպատակով: Այս հաշիվը թղթակցում է

     

 «Վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի

     

 ճշտման հաշիվ» հաշվի հետ:

 66  Արտառոց եկամուտներ
   661  Արտառոց եկամուտներ
     6611

 Արտառոց եկամուտներ

     

 Արտառոց եկամուտներ են համարվում այն գործառնություններից

     

 ստացված եկամուտները, որոնք անսովոր են իրենց բնույթով և

     

 հազվադեպ են առաջանում:

     

 Գործառնության անսովոր բնույթը նշանակում է, որ այն անբնական է

     

 և ուղղակիորեն կապված չէ բանկի առօրյա գործունեության հետ`

     

 հաշվի առնելով միջավայրը, որտեղ բանկը գործում է:

     

 Գործառնության հազվադեպ առաջանալը նշանակում է, որ այն չի

     

 սպասվում տեսանելի ապագայում` հաշվի առնելով միջավայրը, որտեղ

     

 բանկը գործում է:

 67  Եկամտի ամփոփում
   671  Եկամտի ամփոփում
     6711

 Եկամտի ամփոփում

     

 Այս հաշիվն օգտագործվում է յուրաքանչյուր օրվա վերջում` եկամտի

     

 և ծախսերի ժամանակավոր բոլոր հաշիվները փակելու համար, ըստ

     

 որի որոշվում է ընթացիկ տարվա զուտ շահույթը/վնասը: Այս հաշիվը

     

 թղթակցում է «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս»

     

 հաշվի հետ:

 68  Ներբանկային (միջմասնաճյուղային) եկամուտներ (ծախսեր)
   681  Ներբանկային (միջմասնաճյուղային) եկամուտներ (ծախսեր)
     6811

 Ներբանկային (միջմասնաճյուղային) եկամուտներ (ծախսեր)

     

 Այս հաշվում հաշվառվում են ներբանկային գործառնությունների

     

 արդյունքում առաջացած եկամուտները և ծախսերը: Կոնսոլիդացիայի

     

 ժամանակ այս հաշիվը զրոյանում է:

 ԿԱՐԳ 7000 ԾԱԽՍԵՐ
 70  Տոկոսային ծախսեր
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի պարտավորությունների

     

 համար վճարված կամ հաշվարկված տոկոսային ծախսերը: Հաշվարկված

     

 (վճարվելիք) տոկոսն այն ծախսն է, որը հաշվարկվել է, բայց չի վճարվել

     

 հաշվետու օրվա դրությամբ: Հաշվարկված տոկոսը կրեդիտագրվում է

     

 «Հաշվարկված տոկոսներ» խմբի համապատասխան հաշվի հետ, դեբետագրվում

     

 այս խմբի համապատասխան տոկոսային ծախսի հաշվի հետ:

   701  Տոկոսային ծախսեր թղթակցային հաշիվների գծով
     7011

 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային հաշիվների

     

 գծով

     7012

 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային

     

 հաշիվների գծով

   702  Տոկոսային ծախսեր ավանդների գծով
     7021

 Տոկոսային ծախսեր ոսկով ավանդների գծով

     7022

 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ավանդների գծով

     7023

 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ավանդների գծով

     7024

 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ավանդների գծով

     7025

 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների գծով

     7026

 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների

     

 գծով

     7027

 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ

     

 ձեռնարկություններից ավանդների գծով

     7028

 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ

     

 պետական սուբյեկտներից ավանդների գծով

     7029

 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով

     

 սուբյեկտներից ավանդների գծով

     7030

 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

     

 ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով

     7031

 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ

     

 ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով

     7032

 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ

     

 կազմակերպություններից ավանդների գծով

     7033

 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ

     

 ռեզիդենտ կազմակերպություններից ավանդների գծով

     7034

 Տոկոսային ծախսեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից

     

 ավանդների գծով

   704  Տոկոսային ծախսեր վարկերի գծով
     7041

 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկերի գծով

     7042

 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով

     7043

 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով

   705  Տոկոսային ծախսեր օվերդրաֆտների գծով
     7051

 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված օվերդրաֆտների

     

 գծով

     7052

 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված օվերդրաֆտների

     

 գծով

     7053

 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված օվերդրաֆտների

     

 գծով

   706  Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով
     

 Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Բանկի կողմից թողարկված

     

 արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:

     7061

 Տոկոսային ծախսեր ավանդային սերտիֆիկատների գծով

     7062

 Տոկոսային ծախսեր մուրհակների գծով

     7063

 Տոկոսային ծախսեր պարտատոմսերի գծով

     7064

 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված այլ արժեթղթերի գծով

     7065

 Տոկոսային ծախսեր հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերի

     

 գծով

   709  Տոկոսային ծախսեր ֆինանսական լիզինգի գծով
     7092

 Տոկոսային ծախսեր ֆինանսական լիզինգի գծով

     

 Այս հաշվում հաշվառվում են ֆինանսական լիզինգի գծով տոկոսային

     

 ծախսերը, որոնք ներառվում են լիզինգի նվազագույն

     

 վճարումներում: Երբ վճարումները կատարվում են, ապա մի մասը

     

 գրանցվում է «Տոկոսային ծախսեր ֆինանսական լիզինգի գծով»

     

 հաշվին` օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը:

     

 Յուրաքանչյուր նվազագույն լիզինգային վճարման և տոկոսային

     

 ծախսերի գումարի միջև եղած տարբերությունը գրանցվում է որպես

     

 մայր գումարի մարում` թղթակցելով «Ֆինանսական լիզինգի գծով

     

 պարտավորություններ» հաշվի հետ

   710  Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով
     7101

 Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով

     

 Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Ստորադաս

     

 փոխառությունների դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:

   711  Այլ տոկոսային ծախսեր
     7111

 Այլ տոկոսային ծախսեր

     

 Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Այլ

     

 պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:

 72  Հատկացումներ պահուստներին
   721  Հատկացումներ պահուստներին
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է ակտիվների հնարավոր

     

 կորուստների ծածկման պահուստներին կատարվող հատկացումները

     7211

 Հատկացումներ վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին

     7212

 Հատկացումներ ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների

     

 ծածկման պահուստին

     7213

 Ստացվելիք գումարների դուրսգրումներ, որոնց համար նախատեսված

     

 չեն պահուստներ

     7214

 Հատկացումներ դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների

     

 ծածկման պահուստին

 73  Միջնորդավճարներ, տույժեր ու տուգանքներ և այլ գործառնական ծախսեր
   731  Միջնորդավճարներ, տույժեր ու տուգանքներ և այլ գործառնական ծախսեր
     

 Հաշիվների այս խումբը ներկայացնում է տարբեր ծառայությունների

     

 դիմաց կատարված ծախսերը (ներառյալ` միջնորդավճարները, տույժերը

     

 և տուգանքները):

     7311

 Միջնորդավճարների գծով ծախսեր

     7312

 Տուգանքների և տույժերի գծով ծախսեր

     7313

 Երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և

     

 լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր

     7314

 Ծախսեր ֆակտորինգի գծով

     7315

 Այլ գործառնական ծախսեր

 74  Կառավարչական ծախսեր
   741  Ծախսեր անձնակազմի գծով
     7411

 Հիմնական աշխատողներին տրվող աշխատավարձ

     7412

 Պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ

     7413

 Պարգևատրումներ և լրավճարներ

     7414

 Արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար վճարումներ

     7415

 Հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին

     7416

 Հատկացումներ սոցիալական ապահովության հիմնադրամին

     7417

 Անձնակազմի ուսուցման ծախսեր

     7418

 Անձնակազմի այլ ծախսեր

   742  Կառավարչական ծախսեր
     7421

 Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության ծախսեր

     7422

 Բանկի շենքի տեխնիկական սպասարկման և պահպանման գծով ծախսեր

     7423

 Բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

     7424

 Անվտանգության ապահովման ծախսեր

     7425

 Աուդիտի և այլ խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

     7426

 Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր

     7427

 Հարկեր

     

 Այս հաշվում հաշվառվում են բանկի կողմից վճարված ակցիզային,

     

 ավելացված արժեքի և հողի հարկերը, գույքահարկը:

     7428

 Վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր

     7429

 Գործուղման ծախսեր

     7430

 Բանկի փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

     7431

 Գրասենյակային ծախսեր

     7432

 Այլ կառավարչական ծախսեր

     7433

 Ապահովագրության գծով ծախսեր

   744  Ամորտիզացիոն ծախսեր
     7441

 Ամորտիզացիոն ծախսեր-շենքեր, շինություններ

     7442

 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգիչներ և հաղորդակցման

     

 սարքավորումներ

     7443

 Ամորտիզացիոն ծախսեր-փոխադրամիջոցներ

     7444

 Ամորտիզացիոն ծախսեր-այլ հիմնական միջոցներ

     7445

 Ամորտիզացիոն ծախսեր-ֆինանսական լիզինգով վարձակալած հիմնական

     

 միջոցներ

     

 Այս հաշվում հաշվառվում են ֆինանսական լիզինգի պայմանագրի

     

 համաձայն կապիտալիզացված հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն

     

 ծախսերը: Ամորտիզացիոն ծախսերը պետք է հիմնվեն այդ միջոցների

     

 օգտակար տևողության վրա` հաշվի առնելով հաշվարկված

     

 մնացորդային արժեքը, եթե սեփականության իրավունքը պետք է

     

 փոխանցվի բանկին լիզինգի ժամկետի ավարտից հետո: Եթե այդ

     

 իրավունքը հետ է վերադարձվում վարձատուին, ապա ամորտիզացիոն

     

 ծախսը պետք է հիմնվի լիզինգի ժամանակաշրջանի վրա, եթե այն

     

 ավելի կարճ է, քան կապիտալիզացված ակտիվի հաշվարկված օգտակար

     

 տևողությունը: Կիրառվող ամորտիզացիոն մեթոդը պետք է

     

 համապատասխանի բանկի կողմից ընդունված ամորտիզացիայի

     

 պահանջներին:

   745  Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր
     7451

 Ամորտիզացիոն ծախսեր-վարձակալված հիմնական միջոցներին ուղղված

     

 կապիտալ ներդրումների գծով

     

 Այս հաշվում հաշվառվում են վարձակալված հիմնական միջոցներին

     

 ուղղված կապիտալ ներդրումների ամորտիզացիոն ծախսերը, որոնք

     

 բանկը կատարում է գործառնական լիզինգի պայմանագրի համաձայն:

     

 Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումները

     

 պետք է ամորտիզացվեն կամ

     

 (1) դրանց օգտակար տևողության ընթացքում կամ (2) լիզինգային

     

 պայմանագրի տևողության ընթացքում, կախված նրանից, թե որ

     

 ժամկետն է ավելի կարճ:

     7452

 Ամորտիզացիոն ծախսեր-գուդվիլ

     7453

 Ամորտիզացիոն ծախսեր-լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ

     

 նյութական ակտիվներ

     7454

 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգչային ծրագրեր

     7455

 Ամորտիզացիոն ծախսեր-կազմակերպական ծախսեր

     7456

 Ամորտիզացիոն ծախսեր-այլ ոչ նյութական ակտիվներ

 75  Հասարակական կապերի գծով ծախսեր
   751  Հասարակական կապերի գծով ծախսեր
     7511

 Գովազդի ծախսեր

     7512

 Ներկայացուցչական ծախսեր

     7513

 Հասարակական կապերի գծով ծախսեր

     7514

 Անդամավճարներ

 76  Վնասներ
   761  Վնասներ
     7611

 Վնասներ հիմնական միջոցների օտարումից

     

 Այս հաշվում հաշվառվում են հիմնական միջոցների օտարումից

     

 առաջացած վնասները: Վնասները հաշվարկվում են որպես

     

 հաշվեկշռային արժեքի և վաճառքի գնի միջև եղած բացասական

     

 տարբերություն: Հաշվեկշռային արժեքը որոշվում է որպես

     

 ձեռքբերման արժեքի և հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն`

     

 օտարման օրվա դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել

     

 է, ապա վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում

     

 «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից`

     

 թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի

     

 կուտակում» հաշվի հետ, այնպես որ այն չներառվի «Ընթացիկ

     

 ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվի մեջ:

     7612

 Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից

     

 Այս հաշվում հաշվառվում են վերավաճառքի համար նախատեսված

     

 բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից առաջացած

     

 վնասները: Վնասը հաշվարկվում է որպես վերավաճառքի համար

     

 նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի բարձր

     

 հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն` շուկայական

     

 արժեքի ճշտման գումարը ներառյալ:

     7613

 Վնասներ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից

     

 Այս հաշվում հաշվառվում են վաճառքի համար նախատեսված

     

 բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից առաջացած

     

 վնասները: Վնասը հաշվարկվում է որպես վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի բարձր հաշվեկշռային

     

 արժեքի միջև եղած տարբերություն: Վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի ձեռքբերման գնի և հաշվեկշռային արժեքի միջև եղած

     

 տարբերությունը (որն արտահայտում է ամենավերջին գնահատումը)

     

 դեբետագրվում կամ կրեդիտագրվում է «Վաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվին»` թղթակցելով

     

 կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի

     

 վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ:

     7614

 Վնասներ մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի վաճառքից

     

 Այս հաշվում հաշվառվում են մինչև մարման ժամկետը պահվող

     

 պարտքային արժեթղթերի իրացումից առաջացած վնասները: Իրացված

     

 վնասը հաշվարկվում է որպես այդ արժեթղթերի վաճառքի գնի և

     

 դրանց ավելի բարձր հաշվեկշռային արժեքի միջև եղած

     

 տարբերություն: Վաճառքի օրվա դրությամբ այդ արժեթղթերի համար

     

 ստացված տոկոսային եկամուտը պետք է գրանցվի եկամուտների և

     

 ծախսերի հաշվետվությունում:

     7615

 Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի

     

 վերագնահատումից

     

 Այս հաշվում հաշվառվում է վերավաճառքի համար նախատեսված

     

 արժեթղթերի վերագնահատումից ստացված չիրացված վնասը որպես

     

 դրանց ձեռքբերման գնի ճշգրտման արդյունք` վերջին շուկայական

     

 իրական գինը արտացոլելու նպատակով: Այս հաշիվը թղթակցում է

     

 «Վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի

     

 ճշտման հաշիվ» հաշվի հետ:

     7616

 Վնասներ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններից

     

 Այս հաշվում հաշվառվում է արտարժույթի առք ու վաճառքից կամ

     

 փոխանակումից առաջացած իրացված վնասը:

     7617

 Արտարժույթի վերագնահատման բացասական արդյունք

     7618

 Վնասներ ոսկով գործառնություններից

     

 Այս հաշվում հաշվառվում են ոսկու վաճառքից ստացված վնասները:

     

 Իրացված վնասը հաշվարկվում է որպես իրացման գնի և

     

 հաշվեկշռային (ձեռքբերման սկզբնական կամ վերագնահատված) գնի

     

 տարբերություն:

     7619

 Ոսկու վերագնահատման բացասական արդյունք

     7620

 Վնասներ այլ գործառնություններից

     

 Այս հաշվում հաշվառվում է վաճառքից կամ այլ օտարումից, ինչպես

     

 նաև այն գործառնություններից առաջացած վնասը, որոնց համար

     

 առանձին հաշիվ նախատեսված չէ: Վնասը հաշվարկվում է որպես

     

 ակտիվի վաճառքի գնի կամ օտարման գումարի և դրա ձեռքբերման գնի

     

 միջև եղած տարբերություն:

   763  Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից
     7631

 Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից

     7632

 Վնասներ հիմնական միջոցների արժեքի երկարատև իջեցումից

     

 Տես 5121 հաշիվը:

 77  Հաշվարկված հարկեր
   771  Հաշվարկված հարկեր
     7711

 Հաշվարկված հարկեր պետական բյուջեի գծով

     

 Այս հաշվի տակ հաշվառվում են հաշվարկված շահութահարկի գծով

     

 ծախսերը

     7712

 Հաշվարկված հարկեր տեղական բյուջեի գծով

     7713

 Ծախսեր հետաձգված հարկերի գծով

 78  Արտառոց ծախսեր
   781  Արտառոց ծախսեր
     7811

 Արտառոց ծախսեր

     

 Արտառոց ծախսեր են համարվում այն գործառնություններից ստացված

     

 ծախսերը, որոնք անսովոր են իրենց բնույթով և հազվադեպ են

     

 առաջանում:

     

 Գործառնության անսովոր բնույթը նշանակում է, որ այն անբնական է

     

 և ուղղակիորեն կապված չէ բանկի առօրյա գործունեության հետ`

     

 հաշվի առնելով միջավայրը, որտեղ բանկը գործում է:

     

 Գործառնության հազվադեպ առաջանալը նշանակում է, որ այն չի

     

 սպասվում տեսանելի ապագայում` հաշվի առնելով միջավայրը, որտեղ

     

 բանկը գործում է:

     7901

 Փոքրամասնության ներդրումների գծով զուտ եկամուտը

     

 Տես 6122 հաշիվը:

 ԿԱՐԳ 8000 ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
 80  Պահանջներ և պարտավորություններ երաշխավորությունների ու վճարման
     

 փաստաթղթերի գծով

   801  Տրամադրված երաշխավորություններ
     8011

 Վարկային երաշխավորություններ

     8012

 Այլ երաշխավորություններ

     8013

 Վարկային երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով

     8014

 Այլ երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով

   802  Վարկային գիծ
     8021

 Վարկային գծերի առավելագույն սահմանաչափեր

     8022

 Վարկային գծերի չօգտագործված մասը

     8023

 Վարկային քարտերի սահմանաչափեր

   803  Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր
     8031

 Ակրեդիտիվներ

     8032

 Վճարային հանձնարարագրեր

     8033

 Այլ վճարային փաստաթղթեր

 81  Կանխիկ (սփոթ) և ժամկետային գործառնություններ
   811  Կանխիկ (սփոթ) գործառնություններ
     8111

 2 օրվա ընթացքում արտարժույթի վաճառքի համար

     8112

 2 օրվա ընթացքում արժեթղթերի վաճառքի համար

     8113

 2 օրվա ընթացքում արտարժույթի գնման համար

     8114

 2 օրվա ընթացքում արժեթղթերի գնման համար

   812  Ժամկետային գործառնություններ
     8121

 Արտարժույթի վաճառքի համար

     8122

 Արժեթղթերի վաճառքի համար

     8123

 Արտարժույթի գնման համար

     8124

 Արժեթղթերի գնման համար

   813  Օպցիոններ
     8131

 Արտարժույթի վաճառքի համար

     8132

 Արժեթղթերի վաճառքի համար

     8133

 Արտարժույթի գնման համար

     8134

 Արժեթղթերի գնման համար

   814  Չիրացված փոխարժեքային տարբերություններ
     8141

 Արտարժույթի գծով

     8142

 Արժեթղթերի գծով

 ԿԱՐԳ 9000 ԾԱՆՈՒՑՈՒՄ
 90  Գրավ
   901  Ստացված գրավ
     9011

 Պետական արժեթղթեր

     9012

 Այլ արժեթղթեր

     9013

 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ

     9014

 Թանկարժեք զարդեր, ոսկու ջարդոն և թանկարժեք քարեր

     9015

 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ

     9016

 Պատրաստի արտադրանք և ապրանքներ

     9017

 Այլ գրավ

   902  Ստացված երաշխավորություններ
     9021

 Վարկային երաշխավորություններ

     9022

 Այլ երաշխավորություններ

   903  Տրամադրված գրավ
     9031

 Պետական արժեթղթեր

     9032

 Այլ արժեթղթեր

     9033

 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ

     9034 

 Այլ գրավ

 91  Դուրսգրումներ
   911  Դուրսգրումներ
     9111

 Ծախսերով դուրս գրված վարկեր

     9112

 Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքեր

     9113

 Ակտիվներ` դուրս գրված գլխավոր պահուստի միջոցներից

     9114

 Դուրս գրված տոկոսներ վարկերից

     9115

 Ծախսերով դուրս գրված արժեթղթեր

 92  Գործառնական լիզինգ
   921  Ըստ գործառնական լիզինգի վարձով տրված
     9211

 Շենքեր

     9212

 Փոխադրամիջոցներ, սարքավորումներ և այլ հիմնական միջոցներ

     9213

 Այլ ակտիվներ

   922  Ըստ գործառնական լիզինգի օգտագործվող
     9221

 Շենքեր

     9222

 Փոխադրամիջոցներ, սարքավորումներ և այլ հիմնական միջոցներ

     9223

 Այլ ակտիվներ

 93  Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ
   931  Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ
     9311

 Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր

     9312

 Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող այլ ակտիվներ

 94  Արժեքների պահպանում
   941  Ի պահ ընդունված արժեքներ
     9411

 Պետական արժեթղթեր

     9412

 Այլ արժեթղթեր

     9413

 Թանկարժեք մետաղներ

     9415

 Այլ արժեքավոր իրեր

   942  Ի պահ տրված արժեքներ
     9421

 Պետական արժեթղթեր

     9422

 Այլ արժեթղթեր

     9423

 Թանկարժեք մետաղներ

     9424

 Այլ արժեքավոր իրեր