Basic information
Number
N 396
Type
Որոշում
Act type
Base act (13.07.1998-24.09.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.06.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.06.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.06.1998
Effective date
13.07.1998
Interrupt date
24.09.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1998 թվականի N 396

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 26-ի N 23 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Սևանա լճում արդյունագործական ձկնորսություն
 
ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն
 
ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և
օգտակար հանածոների արդյունահանման
տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում»:

 

2. Սույն որոշմամբ նախատեսված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ստանալ համապատասխան լիցենզիա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation