Գլխավոր տեղեկություն
Համար
N 69
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1996/2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.04.1996
Ստորագրման ամսաթիվ
05.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 1996 թվականի N 69

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բանկային սպասարկման կատարելագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիրքորոշումը, որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հոկտեմբերի 6-ի N 164 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման» կարգում 3.9 կետից հետո ավելացնել 3.10 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3.10. Լիազորված բանկերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին պահվող ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներին փոխանցվող գումարները բանկի թղթակցային հաշվին մուտքագրման օրվանից 5 բանկային օրվա, իսկ Երևանում` 2 բանկային օրվա ընթացքում ապահովել գումարների հաշվեգրումը վերջիններիս հաշիվներին: Նշված ժամկետների չպահպանման դեպքում կիրառվում է սույն կարգի 2.4 կետով սահմանված պատժամիջոցը»: