Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
02.08.1996
Ստորագրման ամսաթիվ
02.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 1996 թվականի թիվ 130

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «ՀՀ կենտրոնական բանկի կողմից սակարկությունների միջոցով և լոմբարդային վարկերի տրամադրման», «ՀՀ տարածքում գործող բանկերի զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարկերի տրամադրման», «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ տարածքում գործող բանկերին օվերդրաֆտի թույլատրման», «ՀՀ կենտրոնական բանկի ավանդային սակարկությունների», «ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վարկային և ավանդային գործառնությունների ձևակերպման, դրանց տոկոսագումարների հաշվարկման և վճարման», «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ռեպո համաձայնագրերով գործառնությունների իրականացման» կարգերը (կցվում են):

 (ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

2. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել.

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության`

-1994 թվականի դեկտեմբերի 13-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի ապրիլի 11-ի թիվ 14 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 1994 թվականի հուլիսի 14-ի թիվ 50 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 117,

-1995 թվականի փետրվարի 17-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարկային սակարկությունների մասին» թիվ 28,

-1995 թվականի փետրվարի 24-ի «ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված և ժամկետանցի վերածված վարկերի տոկոսադրույքի մասին» թիվ 45,

- 1995 թվականի մարտի 28-ի «ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ լուծարված բանկերի ունեցած պարտավորությունների կատարման մասին» թիվ 59,

- 1996 թվականի ապրիլի 26-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 24-ի «ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված և ժամկետանցի վերածված վարկերի տոկոսադրույքի մասին» թիվ 45 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 83,

-1996 թվականի հունվարի 12-ի «ՀՀ կենտրոնական բանկի կողմից լոմբարդային վարկերի տրամադրման մասին» թիվ 18,

-1996 թվականի ապրիլի 26-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարկերի տրամադրման մասին» թիվ 85 որոշումները և դրանցով հաստատված կարգերը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի`

-1995 թվականի մայիսի 17-ի թիվ 86 հրամանը և դրանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերին օվերդրաֆտի տրամադրման» կարգը,

- 1996 թվականի հունիսի 5-ի թիվ 263 հրամանը և դրանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վարկային և դեպոզիտային գործառնությունների ձևակերպման, դրանց տոկոսագումարների հաշվարկման և վճարման» կարգը,

- 1996 թվականի մարտի 18-ի թիվ 108 հրամանը և դրանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի վարկային սակարկությունների անցկացման» կարգը.

- 1996 թվականի փետրվարի 19-ին հաստատված «Լոմբարդային վարկերի տրամադրման առավելագույն ծավալների և տոկոսադրույքների հաշվարկման և հրապարակման» կարգը,

- 1996 թվականի փետրվարի 28-ի «Լոմբարդային վարկերի տրամադրման առավելագույն ծավալների և տոկոսադրույքների հաշվարկման և հրապարակման» կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 01-10/18 կարգադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին ֆինանսական շուկայում գործառնությունների վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի վարկավորման և ավանդների ներգրավման աշխատանքների կազմակերպումն ապահովող փաստաթղթերի ձևերը:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգերն ուժի մեջ են մտնում 1996 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

քաղ. Երևան
թիվ 130

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սակարկությունների միջոցով ԵՎ լոմբարդային վարկերի տրամադրման

(ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սակարկություններով և լոմբարդային վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին (այսուհետև` բանկեր) Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:

1.2 Սակարկություններով և լոմբարդային վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններին բավարարող գրավի դիմաց.

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, որոնց մինչև մարումը մնացած օրերի թիվը փոքր չէ վարկի տրամադրման ժամկետից.

բ) ոչ ավել, քան ինն ամիս մարման ժամկետ ունեցող հուսալի չեկեր և մուրհակներ.

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ արժեթղթեր.

դ) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ և ստանդարտացված ձուլակտորներ.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, որոնց մինչև հետ վերադարձը մնացած օրերի թիվը փոքր չէ վարկի տրամադրման ժամկետից.

զ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ բանկում դրամով, կայուն արտարժույթով կամ սույն կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում թվարկված արժեթղթերով և թանկարժեք մետաղներով ներդրված ավանդներ, որոնց մինչև հետ վերադարձը մնացած օրերի թիվը փոքր չէ վարկի տրամադրման ժամկետից:

1.3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է սույն կարգի 1.2 կետի «բ» ենթակետում նշված չեկերի և մուրհակների, «զ» ենթակետում նշված բանկերի ցանկերը, «բ», «դ», «ե» և «զ» կետերում նշված արժեքների դիմաց տրամադրվող վարկերի զեղչատոկոսները (դիսկոնտները): Նշված ցանկերը և զեղչատոկոսները, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները և լրացումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

1.4. Սույն կարգի 1.2 կետի «գ» ենթակետում նշված այլ արժեթղթերի գրավադրմամբ վարկ ստանալու դեպքում բանկը նախապես դիմում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին, և միայն տվյալ արժեթղթերի գրավադրման վերաբերյալ խորհրդի դրական որոշումից հետո տրամադրվում է վարկը: Միաժամանակ խորհուրդը սահմանում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում տվյալ արժեթուղթը կարող է գրավադրվել, և գրավադրվող արժեթղթերի դիմաց տրամադրվող վարկի չափը:

1.5 Գրավադրվող պետական արժեթղթերի դիմաց տրամադրվող վարկի գումարը որոշվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրավադրվող պետական արժեթղթերի արժեքի հաշվարկման» կարգի (հավելված 1, կցվում է):

 

2. Վարկերի տրամադրումը սակարկությունների միջոցով

 

2.1 Սակարկություններն անցկացվում են յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 13.00-ին: Սակարկությունների կազմակերպման և անցկացման համար ստեղծվում է հանձնաժողով, որի կազմը հաստատում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել սակարկությունների անցկացման այլ ժամանակացույց: Հերթական սակարկություններն անցկացնելու մասին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցներով:

2.2 Վարկային սակարկություններում ներկայացվում են մինչև 6 ամիս մարման ժամկետ ունեցող վարկային ռեսուրսներ: Վարկերի մարման ժամկետը պետք է բազմապատիկ լինի 7-ին:

2.3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ելնելով վարվող դրամավարկային քաղաքականությունից և վարկային շուկայում ստեղծված իրավիճակից, յուրաքանչյուր շաբաթվա համար սահմանում է.

սակարկության տեսակը` փակ կամ բաց.

սակարկություններին ներկայացվող վարկային ռեսուրսների ծավալը, վարկերի մարման ժամկետները և տոկոսագումարների վճարման պայմանները. անհրաժեշտության դեպքում` բավարարվող հայտերի նվազագույն տոկոսադրույքը:

2.4 Փակ սակարկություններին մասնակցելու համար բանկերը սակարկության օրը ժամը 13.00-13.30 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սակարկություններն անցկացնող հանձնաժողովին են ներկայացնում փակ ծրարով հայտ` նշելով պահանջվող վարկի գումարը (նվազագույն չափը` 1 միլիոն դրամ), մարման ժամկետը, տոկոսադրույքը և գրավի առկայությունը (հավելված 2, կցվում է): Պահանջվող վարկի գումարը պետք է բազմապատիկ լինի սահմանված նվազագույն չափին: Սակարկություններին ներկայացված հայտերը չեն վերադարձվում:

Հայտերի հավաքագրումից հետո կազմվում է արձանագրություն, որի հիման վրա սակարկություններն անցկացնող հանձնաժողովը որոշում է բավարարված հայտերը: Սակարկությանը մասնակցած բանկերի հայտերը բավարարվում են հետևյալ հաջորդականությամբ` սկսած նրանցում նշված առավելագույն տոկոսադրույքով հայտից մինչև տվյալ սակարկություններին ներկայացված վարկերի գումարի սպառվելը: Այն դեպքում, երբ հավասար տոկոսադրույքներով մի քանի հայտերից կարող են բավարարվել ոչ բոլորը, հայտերը բավարարվում են ըստ արձանագրման հերթականության:

2.5 Բաց սակարկություններին մասնակցող բանկերի ներկայացուցիչները (բրոքերներ) պետք է ներկայացնեն լիազորագիր (հավելված 3, կցվում է): Մինչև սակարկություններն սկսելը մասնակիցներին տեղեկացվում է տոկոսների փոփոխման նվազագույն քայլի մասին: Սակարկության ժամանակ բանկերի ներկայացուցիչների կողմից ընդունված որոշումները ձևակերպվում են և պարտադիր են լիազորող բանկերի համար:

2.6 Վարկային սակարկությունների արդյունքում վարկ ձեռք բերելու իրավունք ստացած բանկերի գրավը ձևակերպելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գնորդ բանկի միջև, մինչև նույն օրվա ժամը 16.00-ը, կնքվում է վարկային և գրավի պայմանագրեր, որտեղ ամրագրվում են հատկացված վարկի գումարը, մարման ժամկետները, տոկոսագումարների վճարման հաճախականությունը, տոկոսադրույքը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, վարկի մարման կարգը, պայմանները, վերադարձման ապահովման ձևերը, ինչպես նաև վարկի մարման ժամկետը լրանալու դեպքում` տվյալ բանկի թղթակցային հաշվից միջոցների անվիճելի գանձման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավունքը:

2.7 Վարկային սակարկությունների միջոցով գնված վարկի օգտագործման ամբողջ ժամանակաշրջանում սահմանված տոկոսադրույքը մնում է անփոփոխ:

2.8 Պայմանագրերի հիման վրա կատարվում է վարկերի ձևակերպում և համապատասխան գումարի մուտքագրում գնորդ բանկի թղթակցային հաշվին:

2.9 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարկային սակարկությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցներով:

 

3. Լոմբարդային վարկերի տրամադրումը նախապես սահմանված տոկոսադրույքով

 

3.1 Բանկերը ՀՀ կենտրոնական բանկից նախապես սահմանված տոկոսադրույքով կարող են վարկ ստանալ` մինչև 14 օր մարման ժամկետով, որի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվում դիմում-հայտ (հավելված 4, կցվում է) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքը գրավադրման վերաբերյալ: Դիմում-հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին, մինչև ժամը 11.00:

3.2 ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման լիազորված աշխատակիցը 3.2 կետում նշված փաստաթղթերի ընդունման վերաբերյալ համապատասխան գրառում է կատարում հայտերի գրանցման մատյանում:

3.3 Լոմբարդային վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու համար 3.1 կետում նշված փաստաթղթերը ստուգվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից: Այն դեպքում, երբ պահանջվող վարկի գումարը ապահովված չէ գրավով (գրավի շուկայական արժեքը վարկի մարման օրը պետք է մեծ կամ հավասար լինի պահանջվող վարկի և դրա տոկոսագումարի հանրագումարից), վարկը չի տրամադրվում և վարկառու բանկի նկատմամբ կիրառվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պատժամիջոցը:

3.4 Լոմբարդային վարկերի ընդհանուր ծավալը բաժանվում է չափաբաժինների: Յուրաքանչյուր չափաբաժնի համար սահմանվում է առանձին տոկոսադրույք:

 3.5 Լոմբարդային վարկերի ընդհանուր ծավալները, չափաբաժինները և տոկոսադրույքները սահմանվում են դրամավարկային քաղաքականության նպատակների և ցուցանիշների շրջանակներում և պարբերաբար հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով: Չափաբաժինների համար սահմանված նվազագույն տոկոսադրույքը պետք է լինի ոչ պակաս, քան կենտրոնական բանկի կողմից կազմակերպված վերջին վարկային սակարկության ժամանակ 3 առավելագույն տոկոսադրույքներով բավարարված հայտերի միջին տոկոսադրույքը:

3.6 Վարկային և գրավի պայմանագրերի ստորագրումն ու լոմբարդային վարկերի տրամադրումն իրականացվում է դիմում-հայտը ստանալուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրավադրվող պետական արժեթղթերի արժեքի հաշվարկ

 

(ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարկերի տրամադրման ժամանակ վարկի ծավալը և դրա դիմաց վճարվող տոկոսադրույքները չեն կարող գերազանցել գրավադրվող արժեթղթերի արժեքը (շուկայական):

Եթե արժեթուղթը կանոնավոր կերպով գնանշվում է երկրորդային շուկայում, ապա որպես արժեթղթի շուկայական արժեք համարվում է այն շուկայի (բորսայի) գործարքների օրական միջին կշռված գինը, որտեղ գրանցվել է տվյալ արժեթղթի առավելագույն շրջանառություն: Եթե գրավադրվող արժեթուղթը կանոնավոր չի գնանշվում երկրորդային շուկայում, ապա նրա արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ա=Կ/(1+Ի)q1+Կ/(1+Ի)q2+...+(Կ+Ն)/ (1+Ի)qn

(1),

 

որտեղ Ա-ն արժեթղթի արժեքն է,

Կ-ն արժեթղթի դիմաց վճարվող արժեկտրոնային եկամուտն է,

Ի-ն միջբանկային տոկոսադրույքն է օրական վերահաշվարկով` արտահայտված տասնորդական կոտորակի տեսքով,

Ն-ն արժեթղթի անվանական արժեքն է,

Հայտարարի qi ցուցիչները ցույց են տալիս, թե հերթական i-րդ արժեկտրոնային եկամտի վճարմանը քանի օր է մնացել:

Այն դեպքում, երբ գրավադրված արժեթուղթը ոչ արժեկտրոնային է (զեղչատոկոսով), ապա բանաձևում «Կ»-ն հավասար է 0-ի:

ՀՀ կենտրոնական բանկը «Ի» տոկոսադրույքը սահմանում է` ելնելով կենտրոնական բանկի վարչության 1996թ. մարտի 1-ի թիվ 42 որոշմամբ սահմանված մեթոդով հաշվարկած բազիսային տոկոսադրույքի արժեքից, որը պարբերաբար հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող վարկի առավելագույն գումարը որոշվում է հետևյալ բանաձևով կատարված հաշվարկի միջոցով.

 

Վ= a x Ա x Ք/(1+Տ x Օ/365)

 (2)

 

որտեղ Վ-ն վարկի գումարն է,

Տ-ն վարկի դիմաց վճարվող տոկոսադրույքն է տասնորդական կոտորակի տեսքով,

Օ-ն` տրամադրվող վարկի ժամկետն` օրերով,

Ք-ն` գրավադրվող արժեթղթերի քանակ,

a-ն` կենտրոնական բանկի կողմից սահմանված 1-ից փոքր գործակից, որը որոշվում է սղաճի տեմպերով և ֆինանսական շուկայի միտումներով:

a-ի արժեքը ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով:

 

 

Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարկային փակ սակարկությունների մասնակցության

 

ՀՀ ԿԲ-ի կողմից 199 թ. ------ --------------ին կազմակերպվող վարկային

ռեսուրսների սակարկությանը ---------------------------------------------

 

բանկի անվանումը

 

պատրաստակամություն է հայտնում գնելու .................մլն դրամ վարկային

ռեսուրս` հետևյալ տոկոսադրույքներով.

Գումար (մլն դրամ)

 Տոկոսադրույք (% տարեկան)

Ժամկետ (օր)

1 ---------------------------------------------------------------

2 ---------------------------------------------------------------

3 ---------------------------------------------------------------

Ընդամենը ---------------------------------------------------------------

 

Որպես գրավ բանկը ներկայացնում է -------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

 Բանկի գործադիր տնօրեն`

 Գլխավոր հաշվապահ`

 ------ ------------ 199 թ.

 

 

Հավելված 3
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

 

 Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր

 

------------------------------- բանկը լիազորում է իր աշխատակից

-------------------------------------- ին մասնակցելու ՀՀ կենտրոնական

բանկի ---- -------------- 199 թ. բաց վարկային սակարկություններին, որի ժամանակ նրա կողմից ընդունված որոշումները պարտադիր են բանկի կատարման համար:

 

Բանկի նախագահ`

Գլխավոր հաշվապահ`

Կ.Տ

------ --------------- 199 թ.

 

Հավելված 3
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ

Լոմբարդային վարկ ստանալու

 

 ----- --------------- 199 թ. ՀՀ ԿԲ-ից լոմբարդային վարկ ստանալու նպատակով

------------------------------- ներկայացնում է ------------- մլն դրամ

(բանկի անվանումը)

վարկային ռեսուրս գնելու հետևյալ հայտը.

Գումար (մլն դրամ)

Տոկոսադրույք (% տարեկան)

Ժամկետ (օր)

 ---------------------------------------------------------------------

Բանկը որպես գրավ ներկայացնում է -----------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

մլն դրամ արժեքով:

Բանկի վարչության նախագահ`

Գլխավոր հաշվապահ` ------ ------------- 199 թ.

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին զարգացման, տեխնիկական վերազինման ԵՎ նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարկերի տրամադրման


(ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող են տրամադրվել վարկեր` Հայաստանի Հանրապետության դրամով և Ռուսաստանի Դաշնության ռուբլով, ընդ որում, Ռուսաստանի Դաշնության ռուբլով տրամադրված վարկերը տրամադրման պահին ձևակերպվում են ՀՀ դրամով` տվյալ օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

 2. Զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկ ստանալու համար առևտրային բանկը (այսուհետև` բանկ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի կառավարման համապատասխան մարմնի գրավոր դիմումը` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կամ նախագահի տեղակալի անունով.

 բ) բանկի կառավարման համապատասխան մարմնի որոշումը` զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկ ստանալու դեպքում մինչև վարկի ու դրա գծով հաշվարկված տոկոսագումարի մարումը շահաբաժինների վճարումը դադարեցնելու պատրաստակամության մասին.

գ) վարկի նպատակային օգտագործման ծրագիրը.

դ) բանկին տրամադրված վարկի և դրա գծով հաշվարկված տոկոսագումարների մարումը երաշխավորող գործունեության ծրագիր:

Վարկի օգտագործման նպատակային ծրագիրը պետք է ընդգրկի հետևյալ պահանջները.

ա) վարկի օգտագործման տնտեսական հիմնավորվածությունը,

բ) վարկի ստացման նպատակը և ծախսերի նախահաշիվը,

գ) գրավի կամ երաշխիքի առկայության դեպքում` համապատասխան տեղեկանք (եթե այդպիսին նախատեսվում է վարկառուի կողմից),

3. Զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկ ստանալու համար բանկերի դիմումները ներկայացվում են մինչև տարվա առաջին եռամսյակի վերջը:

4. ՀՀ կենտրոնական բանկի վարչությունը և վարկային հանձնաժողովը կարող են բանկից պահանջել բանկի գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր` վարկի տրամադրման նպատակահարմարությունը որոշելու համար:

5. Եթե զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկ ստանալու դիմումներում հայցվող ընդհանուր գումարը գերազանցում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված սահմանաչափը, ապա կենտրոնական բանկն առաջնահերթության սկզբունքով բավարարում է այն դիմումները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին (չափանիշները դասակարգված են ըստ կարևորության աստիճանի).

ա) առավելապես հիմնավորված է վարկ ստանալու անհրաժեշտությունը և օգտագործման նպատակահարմարությունը.

բ) վարկառուին բնորոշ է ֆինանսական կայունություն, պատշաճորեն կատարվում են ՀՀ ԿԲ-ի սահմանած տնտեսական նորմատիվները.

գ) բարձր է վարկի գրավով ապահովվածության աստիճանը.

դ) վարկային ներդրումներում ցածր է բանկի հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրված վարկերի տեսակարար կշիռը:

6. Հավասար պայմանների դեպքում վարկ ստանալու դիմումները բավարարվում են ըստ դրանց ներկայացման հերթականության:

7. Վարկի տրամադրման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով ստեղծված վարկային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

8. Վարկի տրամադրման մասին դրական որոշման ընդունման դեպքում կնքվում է համապատասխան վարկային պայմանագիր, իսկ գրավի առկայության դեպքում` նաև գրավադրման մասին պայմանագիր, որտեղ նշվում են վարկի տրամադրման և գրավադրման պայմանները:

9. Վարկը տրամադրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով բացված վարկային գծի միջոցով: Նախատեսված վճարումներն իրականացվում են առավելապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից բացված ակրեդիտիվների միջոցով, եթե վարկային պայմանագրով այլ բան չի նախատեսվում:

10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վերահսկում է տրամադրված վարկի նպատակային օգտագործումը և ծրագրի կատարման ընթացքը` վարկառուից պահանջելով այդ նպատակի համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ: Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում ՀՀ կենտրոնական բանկն իրավասու է ՀՀ ԿԲ խորհրդի որոշման հիման վրա դադարեցնել վարկային պայմանագրով նախատեսված մնացած գումարների տրամադրումը` պահանջելով մինչ այդ ժամանակ վարկի փաստացի օգտագործված և դրա գծով հաշվարկված տոկոսագումարի վերադարձը` վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում:

Վարկառու բանկի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը խորհրդի որոշմամբ իրավասու է միակողմանիորեն դադարեցնել վարկային պայմանագրի հետագա գործողությունը:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին օվերդրաֆտի թույլատրման

 

(ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

 

1. Թղթակցային հաշվում միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկի դիմումի համաձայն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է տվյալ բանկին թույլատրել օգտվելու օվերդրաֆտից *:

2. Օվերդրաֆտից օգտվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 7 օրից:

3. Օվերդրաֆտի տոկոսադրույքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալ պահի վերաֆինանսավորման տոկոսադրույքից 1,3 անգամ ավել չափով:

4. Օվերդրաֆտի առավելագույն սահմանաչափը որոշվում է տվյալ բանկի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ունեցած թղթակցային հաշվի վերջին մեկ ամսվա միջին օրական մնացորդի չափով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալ պահի համար նախատեսված վարկային գործառնությունների ծավալի սահմաններում:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային հանձնաժողովը յուրաքանչյուր շաբաթվա համար որոշում է այն բանկերի ցանկը, որոնց կարող է թույլատրվել օգտվելու օվերդրաֆտից: Օվերդրաֆտի թույլտվության համար որպես հիմնական չափանիշ է հանդիսանում տվյալ բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետբյուջեն կամ գանձապետարանը սպասարկելը, հաշվի են առնվում տվյալ նաև բանկի ֆինանսա-տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, շահութաբերության մակարդակը, ակտիվների որակը, տնտեսական նորմատիվների պահպանումը:

6. Օվերդրաֆտը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ տվյալ բանկի ժամկետանց պարտքի բացակայության դեպքում:

7. Յուրաքանչյուր բանկի օվերդրաֆտ կարող է թույլատրվել ոչ ավել, քան ամիսը մեկ անգամ:

 -----------------------------------------------------------------------

 * օվերդրաֆտ` կարճաժամկետ վարկի տարատեսակ է, որով վարկառուին թույլատրվում է իր հաշվում ունենալ բացասական մնացորդ` նախապես սահմանված առավելագույն սահմանաչափի սահմաններում և ժամանակահատվածում:

8. Օվերդրաֆտի տոկոսագումարի գանձումը կատարվում է ժամկետը լրանալու օրը:

9. Օվերդրաֆտի տոկոսագումարը հաշվարկվում է տվյալ տարվա օրացուցային օրերի հիման վրա` փաստացի օգտագործված օրերի դիմաց, հետևյալ բանաձևով.

n
 ՏԳ=   ._
>  ԴՄxՏ/Թ
._

 

ԴՄ=1

 

որտեղ`

ՏԳ-ն - օվերդրաֆտի տոկոսագումարը,

ԴՄ-ն - դեբետային մնացորդի գումարը,

Տ-ն - օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակով,

Թ-ն - տվյալ տարվա օրացուցային օրերի թիվը,

n-ն - օվերդրաֆտի օգտագործված օրերի թիվը:

10. Օվերդրաֆտի ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տվյալ բանկի թղթակցային հաշվում արտացոլված դեբետային մնացորդի գումարը և հաշվարկված տոկոսագումարը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան հաշվեկշռային հաշիվներում և հաջորդ օրվանից սկսած, մինչև տվյալ բանկի կողմից այդ ժամկետանց պարտքի գումարի վերջնական մարման օրը, նրա փաստացի մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տոկոսագումար` սույն կարգի 3-րդ կետում նախատեսված տոկոսադրույքից 1.5 անգամ ավել տոկոսադրույքով:

11. Ժամկետանց պարտքի առկայության դեպքում տվյալ բանկի թղթակցային հաշվից գանձումները կատարվում են գործող կարգի համաձայն:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ավանդային սակարկությունների

 

(ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ավանդային սակարկություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:

1.2. Սակարկությունների մասնակիցներ են ՀՀ ռեզիդենտ բանկերը, որպես ներդրողներ, մի կողմից և ՀՀ կենտրոնական բանկը, որպես ներգրավող, մյուս կողմից:

1.3. Ավանդների ներգրավման ժամկետը և տոկոսադրույքները որոշվում են ընդհանուր դրամավարկային քաղաքականության ցուցանիշների և նպատակների շրջանակներում:

1.4. Սակարկությունների անցկացման պայմանները` օրը, ժամը, ներգրավման ծավալները, ներգրավման նվազագույն ծավալը, ոչ մրցակցային առաջարկի առավելագույն ծավալը և ավանդի վերադարձման ժամկետը սահմանվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից և նախապես հրապարակվում զանգվածային լրատվության միջոցներով կամ բանկերին տեղեկացվում են համապատասխան գրությամբ:

1.5.ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդը կարող է օգտագործվել որպես գրավ ՀՀ կենտրոնական բանկից վարկեր ստանալու համար` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

 

2. Սակարկությունների անցկացման կարգը

 

2.1. Սակարկություններին մասնակցելու համար բանկերը նախապես հայտարարված ժամին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում 2 օրինակից հայտ (հավելված 1/Ն կնքված ծրարով, որի մեջ նշվում են տեղաբաշխվող ավանդների ծավալները և համապատասխան տոկոսադրույքները:

2.2. Յուրաքանչյուր հայտ կարող է պարունակել 5 մրցակցային առաջարկ և մեկ ոչ մրցակցային առաջարկ: Ոչ մրցակցային առաջարկը կարող է բավարարվել սակարկություններում բավարարված ամենացածր տոկոսադրույքով:

2.3. Սակարկություններին ներկայացված հայտերի հիման վրա սակարկությունները կազմակերպող հանձնաժողովը, որի կազմը հաստատվում է ՀՀ ԿԲ նախագահի հրամանով, հայտարարում է ներգրավման առավելագույն տոկոսադրույքը: Այդ տոկոսադրույքից բարձր տոկոսադրույքով առաջարկները չեն բավարարվում:

2.4. Սակարկությանը մասնակցած բանկերի ներկայացրած հայտերը բավարարվում են հայտերում նշված տոկոսադրույքների աճման կարգով: Եթե տվյալ տոկոսադրույքի դեպքում հայտերում նշված ծավալները գերազանցում են ներգրավման ենթակա ծավալները, ապա հայտերը բավարարվում են ըստ դրանց գրանցման հերթականության:

2.5. Սակարկությունից հետո բանկերի հայտերի մի օրինակը վերադարձվում է մասնակից բանկին, որի վրա կատարվում է համապատասխան նշում` բավարարված է այն, թե` ոչ:

2.6. Սակարկությունների արդյունքներով կնքվում են համապատասխան դեպոզիտային պայմանագրեր` ՀՀ կենտրոնական բանկի և բանկերի միջև, որոնց հայտերը մասամբ կամ ամբողջությամբ բավարարվել են:

 

3. Հաշվարկների իրականացման կարգը

 

3.1. Սակարկությունների ավարտից հետո, նույն օրը, սակարկություններում առաջնություն շահած բանկերը պետք է իրենց հայտի բավարարված ծավալի չափով գումար փոխանցեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում իրենց համար բացված հատուկ դեպոզիտային հաշվին:

3.2. Դեպոզիտային պայմանագրի ժամկետը լրանալու օրը ՀՀ կենտրոնական բանկը ներդրող բանկի ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվին է փոխանցում ներդրված գումարը և դեպոզիտային պայմանագրում նշված տոկոսադրույքին համապատասխան հաշվարկված տոկոսագումարը:

3.3. Եթե կենտրոնական բանկում ներդրված ավանդը գրավադրված է սույն կարգի 1.5 կետի համաձայն, ապա ավանդը և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարը վերադարձվում է բանկին` ՀՀ կենտրոնական բանկի հետ իրականացված փոխադարձ հաշվարկների մնացորդի չափով:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

199 թ. ՀՀ կենտրոնական բանկի ավանդային սակարկությանը մասնակցելու

 

բանկը պատրաստակամություն է հայտնում ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխել

դրամ ծավալով ավանդ` հետևյալ տոկոսադրույքներով.

 

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ

N

ավանդի ծավալ (դրամ)

տոկոսադրույքը (%)
1 --------------------- -----------------------
2 ---------------------- -----------------------
3 ---------------------- -----------------------
4  ---------------------- ------------------------
5

-----------------------

------------------------

 

ՈՉ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ

 

1

նվազագույն տոկոսադրույք

 

------------------------- -------------------------

 

Բանկի նախագահ

Գլխավոր հաշվապահ  

 

Կ.Տ.

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող վարկային ԵՎ ավանդային գործառնությունների ձԵՎակերպման, դրանց տոկոսագումարների հաշվարկման ու վճարման

 

(ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

 

1. Տոկոսագումարների հաշվարկը

 

1.1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վարկային (ավանդային) գործառնությունների ընթացքում տոկոսագումարների հաշվարկման համար յուրաքանչյուր դեպքում հիմք է ընդունվում համապատասխան վարկային (ավանդային) պայմանագիրը և սույն կարգը:

1.2. ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վարկային (ավանդային) գործառնությունների կատարման ընթացքում տոկոսագումարները հաշվարկվում են տվյալ տարվա օրացուցային օրերի հիման վրա` վարկի (ավանդի) օգտագործված օրերի դիմաց, հետևյալ բանաձևով.

 

ՏԳ=[Վ(Դ)Գ x Տ/Թ] x Օ

 

որտեղ`

 

ՏԳ-ն` վարկի (ավանդի) տոկոսագումարն է,

Վ(Դ)Գ-ն` վարկի (ավանդի) գումարը,

Տ-ն` վարկի (ավանդի) տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակով,

Թ*-ն` տվյալ տարվա օրացուցային օրերի թիվը,

Օ-ն` վարկի (ավանդի) տրամադրման օրերի թիվը:

---------------------------------------------------------------------

* թ = 366, երբ փետրվարի 29-ը ներառվում է վարկի (դեպոզիտի) տրամադրման ժամկետի մեջ

1.3. Վարկի (ավանդի) տոկոսագումարը հաշվարկվում է վարկի տրամադրման օրվանից մինչև մարման (վերադարձման) օրն ընկած ժամանակահատվածի համար, ընդ որում, տրամադրման օրը տոկոսագումար չի հաշվարկվում:

 

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին տրամադրվող վարկերի ձևակերպումը, դրանց օգտագործման դիմաց տոկոսագումարների հաշվարկումը և գանձումը

 

2.1.Վարկային պայմանագիրը ընդգրկում է հետևյալ պայմանները և տվյալները. տեղեկություններ վարկատուի և վարկառուի վերաբերյալ, վարկի գումարի, տրամադրման և մարման ժամկետների, տոկոսադրույքի (ժամկետային և ժամկետանց), տոկոսագումարների վճարման պայմանների, ժամկետից շուտ վարկը մարելու դեպքում գանձվող գումարի չափի մասին և այլն:

2.2. Վարկի գումարը հաշվեգրվում է վարկառուի թղթակցային հաշվին (վարկի տրամադրում)` ՀՀ կենտրոնական բանկի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրի և վարկի տրամադրման հանձնարարականի առկայության դեպքում (եթե վարկը տրամադրվում է գրավի դիմաց, ապա կնքվում է նաև գրավի պայմանագիր, որը հանդիսանում է վարկային պայմանագրի անբաժանելի մասը):

2.3. Վարկը և հաշվարկված տոկոսագումարը, օրենսդրությամբ սահմանված առաջնահերթ վճարումները կատարելուց հետո գանձվում են վարկառուի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած թղթակցային հաշվից` վարկի մարման օրը, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

2.4. Վարկը կարող է մարվել ժամկետից շուտ : Այդ դեպքում վարկը մարելու օրը, վարկի գումարի և տոկոսների հետ միաժամանակ, վարկառուն վարկատուին է փոխանցում վարկի չօգտագործված օրերի համար հաշվարկվելիք տոկոսագումարի 20%-ը, եթե պայմանագրում այլ բան չի նախատեսված:

2.5. Վարկը պայմանագրում նշված ժամկետում չմարելու դեպքում հաջորդ օրվանից սկսած այն համարվում է ժամկետանց:

2.6. Վարկի տոկոսագումարը պայմանագրում նշված ժամկետում (ժամկետներում) չմարելու դեպքում այն համարվում է ժամկետանց:

2.7. Գրավով ապահովված վարկերի մարման օրը չվերադարձվելու դեպքում դրանք ձևակերպվում են և մինչև գրավի իրացումը համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

2.8. Վարկի և տոկոսագումարների մասնակի մարման դեպքում ժամկետանց է համարվում համապատասխան չմարված մասը:

2.9. Ժամկետանցի վերածված վարկերի և տոկոսագումարների տոկոսադրույքը, որը սահմանվում է վարկային պայմանագրով, կիրառվում է այդ վարկի գծով բանկի ունեցած ամբողջ պարտքի (վարկ+տոկոսագումար) նկատմամբ:

2.10 Ժամկետանց պարտքի տոկոսագումարը հաշվարկվում է ժամկետանց պարտքի նկատմամբ կիրառվող գործակցով, հետևյալ բանաձևով.

 

ԺՎՏ=((Ժվx(Տ xԳ))/ Թ)x Օ,

 

որտեղ`

ԺՎՏ-ն ժամկետանց պարտքի տոկոսագումարն է.

Ժվ-ն` ժամկետանց պարտքի գումարը.

Տ-ն` վարկի տարեկան տոկոսադրույքը, տասնորդական կոտորակով.

Գ-ն` ժամկետանց պարտքի տոկոսագումարի հաշվարկման համար կիրառվող գործակից.

Թ-ն` տվյալ տարվա օրացուցային օրերի թիվը.

Օ-ն` ժամկետանց վարկի փաստացի օգտագործված օրերի թիվը:

2.11. Վարկը ժամկետանց հաշվեգրվելուց հետո ՀՀ կենտրոնական բանկը այն` տոկոսագումարի հետ միասին անառարկելիորեն գանձում է վարկառուի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած թղթակցային հաշվին մուտք եղած միջոցներից, հաշվետիրոջ` օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարումները կատարելուց հետո:

2.12.Սահմանվում է վարկառուի ժամկետանց պարտքի մարման հետևյալ հերթականությունը `

ա) ժամկետանց պարտքի տոկոսագումար,

բ ) ժամկետանց վարկ:

2.13. Եթե միաժամանակ ժամկետանց են համարվել մեկից ավելի պայմանագրերով տրամադրված վարկեր, ապա վարկառուի ժամկետանց պարտքի մարումը կատարվում է ըստ պայմանագրերի հերթականության: Նույն օրը տրամադրված տարբեր տոկոսադրույքներով ժամկետանց ընկած վարկերից առաջինը մարվում է բարձր տոկոսադրույքով վարկը, այնուհետ` ըստ տոկոսադրույքի նվազման հերթականության:

2.14.Վարկը ժամկետանց հաշվեգրվելու օրվանից 180 օր անց տոկոսագումարների հաշվարկը դադարեցվում է:

2.15. ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիրն անվավեր ճանաչելու օրվանից դադարեցվում է ՀՀ կենտրոնական բանկից բանկերի ստացած վարկերի տոկոսագումարների հաշվարկը:

2.16. Լուծարվող բանկերը ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարում են հետևյալ հերթականությամբ`

ա) վարկ

բ) տոկոսագումար

գ) տույժեր և տուգանքներ:

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ռեպո համաձայնագրերով գործառնությունների իրականացման

 

(ուժը կորցրել է 23.07.97 թիվ 201 որոշում)

 

1. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները

 

1.1 Ռեպո համաձայնագիր` ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկի միջև կնքված համաձայնագիր, որով առևտրային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վաճառում է արժեթղթեր` որոշակի ժամկետը լրանալուց հետո և նախօրոք սահմանված գնով դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ:

1.2 Հակադարձ ռեպո համաձայնագիր` ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկի միջև կնքված համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առևտրային բանկին է վաճառում արժեթղթեր, որոշակի ժամկետը լրանալուց հետո և նախօրոք սահմանված գնով դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ:

1.3. «Օվերնայթ» ռեպո համաձայնագիր` մինչև 7 օր ժամկետով կնքված ռեպո համաձայնագիր (հակադարձ ռեպո համաձայնագիր):

1.4 Արժեթղթերի ընթացիկ գին`

ա) զեղչատոկոսով վաճառվող արժեթղթերի համար արժեթղթերի ընթացիկ գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

 

Pm/[1+(R x Tm)/360]

 

որտեղ

Pm-ը արժեթղթի մարման գինն է,

R-ը` արժեթղթի տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով,

Tm-ը` մինչև մարումը մնացած օրերի քանակը.

 

բ) տոկոսային արժեթղթերի համար` հետևյալ բանաձևով

 

Pn x [ 1+ (R x Ta) / 360 ]

 

որտեղ

Pn-ը արժեթղթի անվանական արժեքն է,

R-ը` արժեթղթերի թողարկման պայմաններով նախատեսված տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով,

Ta-ն` թողարկումից հետո անցած օրերի քանակը:

 

1.5 Ռեպո համաձայնագրի առարկա` ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից մինչև 1 տարի մարման ժամկետով թողարկված արժեթղթերը:

1.6 Ռեպո տոկոսադրույք` ռեպո համաձայնագրով նախատեսված տոկոսադրույք, որով հաշվարկվում է ռեպո տոկոսագումարը:

1.7 Ռեպո համաձայնագրի ընդհանուր ծավալ` այն գումարը, որի չափով ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է կնքել ռեպո համաձայնագրեր:

1.8 Արժեթղթերի հետգնում` ռեպո համաձայնագրի առարկայի հետգնումը դրանք վաճառողի կողմից: Հետգնումը կատարվում է ռեպո համաձայնագրի ժամկետի լրանալու օրը, համաձայնագրի կնքման օրվա ընթացիկ գնով` գումարած ռեպո տոկոսագումարը:

1.9 Դեպո հաշիվ` ոչ թղթային ձևով թողարկված արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման հատուկ հաշիվ:

1.10 Դիլեր բանկ` պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցելու համար իրավունք ստացած և ներդրողների դեպո հաշիվները սպասարկող բանկ:

1.11 Ներդրող` որևէ դիլեր բանկում դեպո հաշիվ ունեցող առևտրային բանկ:

1.12 Գլխավոր ավանդատուն` ոչ թղթային ձևով թողարկված պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի հաշվառումը, դեպո հաշիվների վարումն ու վերահսկումն իրականացնող մարմին:

 

2. Ռեպո համաձայնագրերի կնքման պայմանները

 

2.1 Ռեպո համաձայնագրերի աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ տարածքում գործող ռեզիդենտ բանկերը:

2.2 Ռեպո համաձայնագրերը (հակադարձ ռեպո համաձայնագրերը) կնքվում են 14 և 28 օր ժամկետով (բացառությամբ «Օվերնայթ» ռեպո համաձայնագրերի):

2.3 Ռեպո համաձայնագրերը (հակադարձ ռեպո համաձայնագրերը) կնքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կազմակերպվող աճուրդների, միջբանկային սակարկությունների արդյունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի ուղղակի առաջարկությամբ:

2.4 Ուղղակի առաջարկությամբ ռեպո համաձայնագիր և հակադարձ ռեպո համաձայնագիր կնքելու համար բանկերը ներկայացնում են 2 օրինակից հայտ` առաջին համար հավելված 1-ը, երկրորդի համար` հավելված 2-ը:

2.5 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել ռեպո համաձայնագրի (հակադարձ ռեպո համաձայնագրի) տոկոսադրույքի առավելագույն (նվազագույն) չափ:

2.6 «Օվերնայթ» ռեպո համաձայնագրերը կարող են կնքվել ցանկացած ժամանակ` կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանված պայմաններով:

2.7 Ռեպո համաձայնագրի կնքման պահից ռեպո համաձայնագրի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին:

 

3. Աճուրդների միջոցով ռեպո համաձայնագրերի կնքման կարգը

 

3.1 Աճուրդների կազմակերպման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:

3.2 Աճուրդի կազմակերպման մասին աճուրդի օրվան նախորդող շաբաթվա վերջին աշխատանքային օրը զանգվածային լրատվության միջոցներում տրվում է հայտարարություն, որտեղ նշվում են ռեպո գործարքների նախատեսվող ընդհանուր ծավալը և ժամկետները:

3.3 Աճուրդի անցկացման օրը, ժամը 10.00-ից մինչև 10.30-ը, աճուրդին մասնակցել ցանկացող բանկերը ներկայացնում են մեկ հայտ` երկու օրինակից:

3.4 Ռեպո համաձայնագիր կնքելու համար ներկայացվող հայտը պետք է կազմված լինի ըստ սույն կարգին կից հավելված 3-ի, իսկ հակադարձ ռեպո համաձայնագիրը` ըստ հավելված 4-ի:

3.5 Հայտերը բանկերի անվանումներով, փակ ծրարներով գցվում են աճուրդի համար նախատեսված հատուկ արկղը:

Ժամը 1030-ից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

3.6 Հայտը կարող է ընդգրկել ռեպո համաձայնագիր (հակադարձ ռեպո համաձայնագիր) կնքելու վերաբերյալ անսահմանափակ քանակությամբ առաջարկություններ: Առաջարկությունների ընդհանուր ծավալը չի կարող 1 000 000 (մեկ միլիոն) դրամից պակաս լինել:

3.7 Ձևակերպման պայմաններից շեղումներով կազմված հայտը հանձնաժողովի կողմից հանվում է աճուրդից: Յուրաքանչյուր հայտի վրա կատարվում է գրառում` բավարարման կամ մերժման մասին:

Հակադարձ ռեպո համաձայնագիր կնքելու դեպքում հանձնաժողովը ստուգում է հայտ ներկայացրած առևտրային բանկի թղթակցային հաշվում համապատասխան դրամական միջոցների առկայությունը: Դրանց անբավարար լինելու դեպքում հայտը հանվում է աճուրդից:

3.8 Հայտերի հավաքագրման արդյունքներով կազմվում է հավաքական տեղեկագիր, որի հիման վրա հանձնաժողովը որոշում է այն առավելագույն (նվազագույն) ռեպո տոկոսադրույքը, որով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պատրաստ է կնքել ռեպո համաձայնագրեր (հակադարձ ռեպո համաձայնագրեր): Առաջնահերթ կարգով ընդունվում են ամենացածր (ամենաբարձր) ռեպո տոկոսադրույքով առաջարկությունները` մինչև աճուրդի ներկայացված ծավալի վերին սահմանը: Եթե այդ գնով առաջարկությունները մի քանիսն են, ապա հայտերը բավարարվում են ըստ արձանագրման հերթականության:

3.9 Աճուրդի ավարտից հետո հանձնաժողովը նույն օրը հայտարարում է աճուրդի արդյունքները: Դրանց հիման վրա կազմվում է երկու օրինակից հաշվետվություն, որն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հաշվետվության մեկ օրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին ֆինանսական շուկայում գործառնությունների վարչությանը, իսկ երկրորդ օրինակը` ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների իրականացման վարչությանը:

 

4. Հաշվարկների իրականացման կարգը

 

4.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր ավանդատունը, հիմք ընդունելով կնքված ռեպո համաձայնագիրը, արժեթղթեր վաճառող բանկի դեպո հաշվից (ոչ թղթային արժեթղթերի դեպքում) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դեպո հաշվին է փոխանցում համապատասխան քանակությամբ արժեթղթեր, իսկ համապատասխան գումարը նույն օրը փոխանցվում է բանկի թղթակցային հաշվին: Հակադարձ ռեպո համաձայնագիր կնքելու դեպքում գլխավոր ավանդատունը ՀՀ կենտրոնական բանկի դեպո հաշվից (ոչ թղթային արժեթղթերի դեպքում), գնորդ բանկի դեպո հաշվին է փոխանցում համապատասխան քանակությամբ արժեթղթեր, իսկ համապատասխան գումարը նույն օրը գանձվում է բանկի թղթակցային հաշվից և փոխանցվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան հաշվին:

4.2 Թղթային արժեթղթերի դեպքում դրանց փոխանցումը կատարվում է արժեթղթերի ընդունման-հանձնման ակտի հիման վրա, իսկ դրամական փոխանցումները` 4.1 կետում նշված կարգով:

4.3 Գործարքից հրաժարվող կողմը վճարում է տուգանք` բավարարված հայտի ամբողջ գումարի 10%-ի չափով:

4.4 Արժեթղթերի հետգնման օրը, մինչև ժամը 13.30-ը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո համաձայնագիր կնքած բանկերը պարտավոր են հետգնման համար անհրաժեշտ գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան հաշվին:

4.5 Հակադարձ ռեպո համաձայնագրի դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հետգնման օրը, մինչև ժամը 13.30-ը, իր հետ հակադարձ ռեպո համաձայնագիր կնքած բանկի թղթակցային հաշվին է փոխանցում հետգնման համար անհրաժեշտ գումարը և հաշվարկված տոկոսագումարը: Գումարի փոխանցումն ուշացնելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ՀՀ կենտրոնական բանկը վճարում է տուգանք` համաձայնագրի ամբողջ գումարի 0.5%-ի չափով:

4.6 Արժեթղթերի հետգնման համար անհրաժեշտ գումարը փոխանցելուց հետո գլխավոր ավանդատունը (ոչ թղթային արժեթղթերի դեպքում) արժեթղթերը փոխանցում է դրանք հետ գնող կողմի դեպո հաշվին (ըստ 4.1 կետի):

4.7 Թղթային արժեթղթերի հետգնման դեպքում արժեթղթերի ընդունման- հանձնման ակտի հիման վրա արժեթղթերը վերադարձվում են դրանք հետ գնող կողմին:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետություն
կենտրոնական բանկի կողմից ռեպո
համաձայնագրերով գործառնությունների
իրականացման կարգի
հավելված 1

 

 

 

 

 

 

 

 

 

 Հ Ա Յ Տ

Ռեպո համաձայնագրի կնքման

----------------------- բանկը ---- ------------ 199 թ.

 ՀՀ կենտրոնական բանկի հետ --------------------------------------- ------------------ դրամ ծավալով, -------------------- % տարեկան տոկոսադրույքով, --------------------- օր մարման ժամկետով ռեպո համաձայնագիր կնքելու նպատակով ներկայացնում է հետևյալ արժեթղթերը.

 

 

Արժեթղթի
տեսակը

Պետական գրանցման
համարը

Մարման
ամսաթիվը

Արժեթղթերի

քանակը

 

Բանկի նախագահ`

Գլխավոր հաշվապահ`

 

 Կ.Տ

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ


Հայաստանի Հանրապետություն
կենտրոնական բանկի կողմից ռեպո
համաձայնագրերով գործառնությունների
իրականացման կարգի
հավելված 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

Հակադարձ ռեպո համաձայնագրի կնքման 

----------------------------- բանկը պատրաստակամություն է հայտնում

 ----- ------------- 199 թ. ՀՀ կենտրոնական բանկի հետ

------------------ ------------------- դրամ ծավալով, -------% տարեկան տոկոսադրույքով,

------------------ օր մարման ժամկետով հակադարձ ռեպո համաձայնագիր կնքելու:

 

Բանկի նախագահ`

Գլխավոր հաշվապահ`

 

 Կ.Տ

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետություն
կենտրոնական բանկի կողմից ռեպո
համաձայնագրերով գործառնությունների
իրականացման կարգի
հավելված 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հ Ա Յ Տ

Ռեպո համաձայնագրի կնքման

-------------------------------- առևտրային բանկը թ/հ -------------

պատրաստակամություն է հայտնում ------ ------------------------- 199 թ.

կազմակերպվող ------ օր ժամկետով ռեպո համաձայնագրերի կնքման աճուրդի ընթացքում վաճառքի ներկայացնել հետևյալ արժեթղթերը.

 

Արժեթղթի
տեսակը

Պետական գրանցման
համարը

Մարման
ամսաթիվը

Արժեթղթերի

քանակը

Ռեպո համաձայնագրի
տոկոսադրույքը

 

Բանկի նախագահ`

Գլխավոր հաշվապահ`

 Կ.Տ.

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետություն
կենտրոնական բանկի կողմից ռեպո
համաձայնագրերով գործառնությունների
իրականացման կարգի
հավելված 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

Հակադարձ ռեպո համաձայնագրի կնքման

 

----------------- առևտրային բանկը թ/հ -------------------- պատրաստակամություն է հայտնում ------ _---------------- 199 թ. կազմակերպվող կազմակերպվող աճուրդի ընթացքում կնքել ------- օր ժամկետով ռեպո համաձայնագրեր (գնել արժեթղթեր)` հետևյալ պայմաններով.

 

Արժեթղթի
տեսակը

Պետական գրանցման
համարը

Ծավալը
(դրամ)

Ռեպո համաձայնագրի
տոկոսադրույքը

 

(%, տարեկան)

 

Բանկի նախագահ`

Գլխավոր հաշվապահ`

 Կ.Տ.