Գլխավոր տեղեկություն
Համար
N 100
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1996/2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
14.06.1996
Ստորագրման ամսաթիվ
14.06.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 1996 թ. N 100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրությունների, դրանց դաշտերի, ֆորմատների նկարագրության և կառուցման սկզբունքները»` նոր խմբագրությամբ (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի հունիսի 14-ի N 100 որոշմամբ


Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱՇՏԵՐԻ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

ԿԲ Էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրությունների ֆորմատները և դրանցում օգտագործվող դաշտերը մշակված են ISO-ի ստանդարտներին համապատասխան և SWIFT-ի ֆորմատներում գործածվող դաշտերի կոդերը որոշ փոփոխություններով:

Համակարգի զարգացմանը զուգահեռ կմտցվեն հաղորդագրությունների նոր կատեգորիաներ, ինչպիսիք են օրինակ, բանկային փոխանցումները, ակրեդիտիվները, չեկերը, արժութային գործառնությունները, արժեթղթերը, երաշխիքները և այլն:

Թղթային կրիչների վրա ինֆորմացիան կարող է ներկայացվել ինչպես համակարգի համար նախատեսված ֆորմատով, այնպես էլ թղթային ֆորմատով:

Փաստաթղթի մշակման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ ՀՀ խոշոր առևտրային բանկերի ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև Միջազգային արժութային հիմնադրամի վճարումների գծով փորձագետ, Հոլանդիայի կենտրոնական բանկի ներկայացուցիչ Ջ. Դենիսոնի և TASIC ծրագրի շրջանակներում աշխատող Է. Բուրխարդի հետ և արժանացել նրանց հավանությանը:

 

1. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԱՇՏԵՐԸ

 

1.1. Հաղորդագրությունների տեսակները և դրանց նկարագրությունը

 

«Հաղորդագրության տեսակ» (ՀՏ) հասկացությունը էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) հիմնական հասկացություններից է: «Հաղորդագրության տեսակը» ամեն կարգի բանկային կամ ոչ բանկային ինֆորմացիայի փոխանցման ստանդարտ ձև է:

Էլեկտրոնային հաղորդագրություններն ունեն հստակ տարբերակում ըստ տեսակների:

Հաղորդագրության տեսակը ներկայացվում է եռանիշ կոդով (թվային), որի առաջին նիշը որոշում է հաղորդագրության կատեգորիան, երկրորդ նիշը ցույց է տալիս հաղորդագրության խումբը, երրորդը` բուն հաղորդագրության տեսակը, օրինակ` «Վճարման հանձնարարագիր» հաղորդագրությունը ներկայացվում է ՀՏ100 տեսքով, «Հարցումային հաղորդագրությունը» ՀՏ920, «Քաղվածք հաշվիցը»` ՀՏ950 և այլն:

Գոյություն ունի հաղորդագրությունների 3 կատեգորիա`

0 - համակարգային հաղորդագրություններ

1 - փոխանցումներ

9 - խառը հաղորդագրություններ (քաղվածք, հարցում և այլն)

Յուրաքանչյուր կատեգորիայի շրջանակներում գոյություն ունեն խմբեր, որոնք կոդավորվում են 0-9 թվերով և դասակարգում են հաղորդագրությունները տվյալ կատեգորիայի սահմաններում: Կատեգորիայից կատեգորիա 0-8 թվերով կոդավորված խմբերը փոփոխում են իրենց իմաստը և ֆորմատները: 9-րդ խմբի հաղորդագրությունները նույն իմաստն ու ֆորմատներն ունեն բոլոր կատեգորիաներում:

Հաղորդագրությունների կատեգորիաները և դրանցում օգտագործվող խմբերը ստորև ներկայացված են աղյուսակների տեսքով:

 

Աղյուսակ 1

 

Կատեգորիա

Խումբ

Հաղորդագրության տեսակ

0


0
1
Համակարգային հաղորդագրություններ
Անդորրագրեր
Տեղեկանքներ

1


0
2
9

Փոխանցումներ
Կրեդիտային փոխանցում
Հաշվարկներ բյուջեի հետ
Հարցեր և պատասխաններ

9


2
5
9
Խառը հաղորդագրություններ
Հաշվետվության հարցում
Հաշվետու հաղորդագրություն
Հարցեր և պատասխաններ

 

Նշված կատեգորիաների խմբերի սահմաններում օգտագործվում են հետևյալ հաղորդագրությունները (ՀՏ):

 

Աղյուսակ 2

 

Կատեգորիա

Խումբ

Համար

Հաղորդագրության տեսակ


0
0

0
1

0
0
Համակարգային հաղորդագրություններ
անդորրագիր ֆայլի մասին
ադմինիստրատորի հաղորդագրություն 


1
1
1
1
1
1


0
2
2
9
9
9


0
0
1
5
6
9

Փոխանցումներ

վճարման հանձնարարագիր
բյուջեի մուտքի հանձնարարագիր
բյուջետային վճարման հանձնարարագիր
հարցում ճշտման մասին
պատասխան
ազատ ֆորմատով հաղորդագրություն



9
9
9
9
9
9
9



2
5
5
5
9
9
9



0
0
1
2
5
6
9

Խառը հաղորդագրություններ

 

հարցումային հաղորդագրություն
քաղվածք հաշվից
հաշվի վիճակ
վճարման մերժում
հարցում ճշտման մասին
պատասխան
ազատ ֆորմատով հաղորդագրություն

 

1.2. Օգտագործվող դաշտերը, դրանց կառուցման եղանակը և նկարագրությունը

 

Էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) հաղորդագրությունները կազմված են դաշտերից: Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է սահմանված պարտադիր և ոչ պարտադիր դաշտերից:

Դաշտերի ֆորմատի նկարագրության մեջ օգտագործվում են կոդեր, որոնք ունեն հետևյալ իմաստները`

a - տառային

n - թվային

x - տառաթվային

number - թվային կոդ է, որը ներառում է իր մեջ նաև տասնորդական ստորակետը (օգտագործվում է գումարները ներկայացնելիս):

Կոդից առաջ գրվում է թիվ, որը ցույց է տալիս, թե քանի նիշով պետք է հանդես գա տվյալ կոդը դաշտում: Եթե կոդից առաջ գրվող թիվը ընդգծված է 3 n, դա նշանակում է, որ տվյալը պետք է պարտադիր ներկայացված լինի նշված քանակի նիշերով:

Եթե կոդը վերցված է քառակուսի փակագծերի մեջ, ապա այն ոչ պարտադիր է (այսինքն` կարող է օգտագործվել կամ չօգտագործվել` կախված հանգամանքներից):

Օրինակ` 6 n1a15 number 4a 16x [34x]. 6n-ը` վեցանիշ թվային կոդ է, որը միշտ պետք է ներկայացվի 6 նիշով, 1a-ն` տառային միանիշ կոդ է, 15number-ը` 15 նիշանի թվային կոդ է, 4a-ն` քառանիշ տառային կոդ է, որը միշտ պետք է ներկայացվի 4 նիշով, 16x-ը` 16 նիշանի տառաթվային կոդ է, [34x]-ը` ոչ պարտադիր 34 նիշանի տառաթվային կոդ է:

Հաղորդագրությունը լրացնելիս պետք է առաջնորդվել հետևյալ կանոններով`

Հաղորդագրության մեջ պետք է ներկայացված լինեն նրան պատկանող բոլոր պարտադիր դաշտերը:

 Հաղորդագրության մեջ ոչ պարտադիր դաշտերը լրացվում են օգտագործողի հայեցողությամբ:

 Տվյալ հաղորդագրությանը չպատկանող ոչ մի դաշտ չպետք է հանդես գա նրա մեջ:

 Յուրաքանչյուր դաշտ հաղորդագրության մեջ կարող է հանդես գալ միայն մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ հաղորդագրության տեսակը թույլ է տալիս նման կրկնություն:

 Դաշտը կարող է ունենալ ենթադաշտեր, որոնք իրարից առանձնացվում են / կամ // անջատիչներով (// անջատիչը օգտագործվում է կոդային բառերը կամ թվերը առանձնացնելու համար, օրինակ` : 72://1//):

 Հաղորդագրության մեջ դաշտերը անհրաժեշտ է դասավորել ըստ ֆորմատում նշված հերթականության: .

«i» հանդիսանում է տողի առաջին նիշը միայն այն դեպքում, երբ գրվում է դաշտի կոդը (միշտ երկու կողմից վերցված է «i»-ի մեջ), բոլոր մնացած դեպքերում տողը չի կարող սկսվել «i« նիշով: Կախված դաշտի տեսակից` գոյություն ունեն նրանց լրացման որոշակի կանոններ`

 Ամսաթիվ պարունակող դաշտերը լրացվում են օր, ամիս, տարի սկզբունքով` 6 n, ընդ որում, պարտադիր լրացվում են բոլոր հատկացված դաշտերը, այսինքն` 10-ից փոքր թվերը լրացվում են 0-ով, օրինակ` 010696:

 Ժամը կարող է լրացվել ժամ, րոպե սկզբունքով` 4 n (24 ժամյա թվատախտակով)` կամ ժամ, րոպե, վայրկյան սկզբունքով (24 ժամյա թվատախտակով)` 6 n: Բոլոր 10-ից փոքր թվերը լրացվում են 0-ով, օրինակ` 1005 կամ 090532:

 Արժույթի կոդը ներկայացվում է տառային կոդով` 3a, համաձայն ISO 4217 չափակարգի: Կոդի առաջին 2 նիշը ցույց է տալիս երկիրը, 3-ը` արժույթը: Օրինակ` հայկական դրամ` AMD, ամերիկյան դոլար` USD, գերմանական մարկ` DEM և այլն:

 Գումարների ամբողջական մասը միշտ պետք է կոտորակայինից բաժանված լինի ստորակետով, նույնիսկ այն դեպքում, երբ կոտորակային մասը բացակայում է, այն, կախված արժույթի տեսակից, ներկայացվում է երկու (մեկ, երեք) թվով: Եթե կոտորակ չկա, ստորակետից հետո ոչինչ չի գրվում: Ստորակետը և կոտորակային նիշերը (եթե կան) ներառվում են գումարների համար նախատեսված 15 նիշի մեջ: Օրինակ 1500000, 15000,5 կամ 52630,05

Գումար պարունակող դաշտերում ամբողջական մասը պարտադիր պետք է ներկայացված լինի, օրինակ` 0,15:

Եթե դաշտի ֆորմատում նշված է օրինակ` 6*35x, ապա դա նշանակում է, որ ֆորմատը հնարավորություն է տալիս մինչև 6 տող` յուրաքանչյուրում 35 նիշ, ինֆորմացիա լրացնել, որը սակայն չի նշանակում, որ տողը և դաշտը պետք է պարտադիր լրացվեն:

Դաշտերում հնարավոր է հատուկ կոդերի օգտագործումը, որը ենթադրում է որոշակի կանոնների պահպանում` կոդը դրվում է անմիջապես «i»-ից հետո և հանդիսանում է տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդից բացի լրացուցիչ ինֆորմացիայի կարիք է զգացվում, ապա այն գրվում է հաջորդ տողից: ԷՀՎ-ում նախատեսվում է հետևյալ կոդերի օգտագործումը`

 

Կոդ

Կոդի բովանդակությունը

//01//
//02//
//03//
//04//
//05//
//06//
//07//
//08//
//09//
//10//
//11//
//12//
//13//

Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է
Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում
Հաշիվը փակված է
Հաշվում միջոց չկա
Հաշիվը սառեցված է 
Հաղորդագրությունն ընդունված է
Համարակալման սխալ ֆայլի անվան մեջ
Պաշտպանության սխալ
Սխալ` ֆայլի ընթերցման ժամանակ
Անհայտ հաղորդագրության տեսակ
Սխալ` վերնագրում
Սխալ` ունիկալ համարում
Սխալ` հաղորդագրությունում

 

 

Թղթային կրիչների վրա հաղորդագրությունները դուրս բերելիս հաշվեհամարի պարտադիր 12 նիշը ոչ պարտադիր 4 նիշերից (նրանց առկայության դեպքում) առանձնացվում են «-» նիշով: Հաշվեհամարները լրացնելիս «-» նիշը չի մուտքագրվում և ԷՎՀ-ի կողմից չի փոխանցվում:

 

Դաշտի կոդն ունի կազմման հետևյալ սկզբունքը` դաշտի կոդի մաքսիմալ երկարությունը 3 նիշ է, որոնցից առաջին 2 նիշը պարտադիր են, երրորդը (եթե կա)` օժանդակ և ցույց է տալիս դաշտի ներկայացման հնարավոր տարբերակը: Դաշտի կոդի առաջին նիշը որոշում է դաշտի խումբը:

Գոյություն ունի դաշտերի 6 խումբ`

1. ընդհանուր տեղեկություններ.

2. հղումներ.

3. ամսաթվեր և գումարներ.

5. ֆինանսական հաստատություններ (բանկեր) և պատվիրատուներ (հաճախորդներ).

6. հաշվետիրոջ միջոցների շարժ.

7. տեղեկատվական:

Դաշտի կոդի երկրորդ նիշը ցույց է տալիս տվյալ խմբին պատկանող դաշտի հերթական համարը: Կոդի 3 նիշը ցույց է տալիս տվյալ խմբին պատկանող դաշտի ներկայացման հնարավոր տարբերակները: Երբ ֆորմատների նկարագրության մեջ դաշտի համարի թվային կոդից հետո գրվում է a տառը, նշանակում է դաշտն ունի ներկայացման մի քանի տարբերակ և նրա տեղը լրացվում է ֆորմատով նախատեսված համապատասխան տառային նիշը: Օրինակ 60a-ն նշանակում է, որ դաշտը կարող է ներկայացվել ինչպես 60F, այնպես էլ 60M տարբերակներով:

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են դաշտերը, որոնք կօգտագործվեն առաջիկայում և նրանց ֆորմատները:

 

Աղյուսակ 3

 

Դաշտ

Համար

Տարբերակ

Դաշտի խմբի անվանումը

Ֆորմատ/տարբերակ



1


1

1


1


2

3



R
S

Ընդհանուր տեղեկություններ

սկզբնական հաղորդագրության ամսաթիվը
և տեսակը (R-ստացած,S-ուղարկած)* 

հայցվող հաղորդագրություն

ամսաթվի և ժամի ցուցիչ 

 

6n/3n

3
n

10n



2
2
2
2


0
1
5
8
 

Հղումներ

գործառնության համար
հղում
հաշվի համար
հաշվետվության համար /հերթական համար



16x
16x
12n[4n]
5n[/2n]



3

3



3

3



1

2



3

4





A

B

M

Ամսաթվեր և գումարներ

ամսաթիվ

ամսաթիվ, արժույթի կոդ, գումար

արժույթի կոդ, գումար

բյուջեից փոխանցվող գումար

նվազագույն մակարդակի սահմանափակման
որոշիչ



6n

6n 3a15 number

3 a15 number

2 n 2 n/15 number

3 a [1a]15 number


5





5

5


0





7

9


A

B

Ֆինանսական հաստատություններ և պատվիրատուներ


վճարող





ստացող բանկ

հասցեատեր (ստացող)


12 n[4n]
4*35x
10n/12n[4n]
4*35x
5 n

12n[4n]

4*35x 

 

_________________________

* Սկզբնական հաղորդագրություն (original message) այն հաղորդագրությունն է , որի մասին պահանջվում կամ տրվում է լրացուցիչ պարզաբանում:

 



6



6



6



6



0



1



2



4



F

M





F

M

Հաշվետիրոջ միջոցների շարժը


սկզբնական մնացորդ



հաշվետվության տող



վերջնական մնացորդ



վերջնական հասանելի մնացորդ

1a6n3a15number

1a6n3a15number

6n1a15number
4a16x[/34x]

1a6n3a15number

1a6n3a15number

6n3a15number


7


7


7
7
7
7

0


2


5
6
7
9

A
B

Տեղեկատվական

վճարման նպատակը
բյուջեից վճարման նպատակը

հաղորդագրությունը ուղարկողից
ստացողին
ուղղված ինֆորմացիա
հարց
պատասխան
պարզաբանում
նկարագրություն

4*35x
3n32n

6*35x

6*35x
6*35x
20*35x
35*50x

         

1.3. Դաշտերի նկարագրությունը *

 

Դաշտ 11a: սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը

ֆորմատ: 6n/3n

Այս դաշտում նշվում է սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և նրա տեսակը`

R - ստացած հաղորդագրությունների համար

S - ուղարկած հաղորդագրությունների համար
6n-ամսաթիվ (օր, ամիս, տարի)
3n-հաղորդագրության տեսակ

 

Օրինակ`

: 11R:270195/100
: 11S:281295/100

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 R, S    

 n 95

 

 

 

 N 96


 

Դաշտ 12: հայցվող հաղորդագրություն

ֆորմատ: 3n


Այս դաշտը իդենտիֆիկացնում է հայցող հաղորդագրությունը: Այն կարող է ներառել հետևյալ արժեքը`

951 (հաշվի վիճակը)

 

Օրինակ`:12 : 951

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

   

 920

  

___________________

* Դաշտերի նկարագրության մեջ բերված աղյուսակներում ներկայացված են այն հաղորդագրությունները, որոնցում կիրառվում է տվյալ դաշտը:

Դաշտ 13: ամսաթվի և ժամի ցուցիչ

ֆորմատ: 10n

Այս դաշտում ֆիքսվում է հաշվետվության ուղարկման ամսաթիվը` 6n (օր, ամիս տարի) և ժամը` 4n (ժամ, րոպե):

 

Օրինակ` : 13:04011961505

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

   

 951

 

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

տես ISO 7982-1

Այս դաշտում նշվում է բանկի կատարած գործառնության համարը: Խորհուրդ է տրվում առնվազն մեկ օրվա ընթացքում պահպանել համարի ունիկալությունը:

 

Օրինակ` :20:987456

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

100
120
121

920
950
951
952

n 95
n 96
n 99

 

Դաշտ 21: հղում

ֆորմատ: 16x

տես ISO 7982-1

Այս դաշտում ներկայացվում է գործառնության հետ կապված հղումը:

Օրինակ ՀՏ 952 «Վճարման մերժում» հաղորդագրության մեջ 21 դաշտում կնշվեն մերժված ՀՏ 100 «Վճարման հանձնարարագիր» հաղորդագրության 20 դաշտի տվյալները:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

  

950
951
952

n 95
n 96
n 99

 

Դաշտ 25: հաշվի համարը

ֆորմատ:12n[4n]

Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի հետ կատարվում է գործառնությունը: Ընդ որում 12 նիշը (ՀՀ ԿԲ վարչության 08/12/1995 թվականի թիվ 197 որոշում և 26/04/1996 թվականի թիվ 23 արձանագրային որոշում) պարտադիր է լրացման համար և ստուգվում է ԷՎՀ-ի կողմից, իսկ 4 նիշը կարող է ավելացվել օգտագործողի կողմից որպես բանկի հաշվեհամարների ներքին կոդավորման համակարգի հետևանք (դրանք չեն հաշվառվում ստուգիչ նիշի որոշման ժամանակ և ԷՎՀ-ի կողմից չեն ստուգվում):

Օրինակ`: 25:142002357951

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

  

920
950
951

 

 

Դաշտ 28: հաշվետվության համար/հերթական համարը

ֆորմատ: 5n[/2n]

Այստեղ նշվում է զեկույցի հերթական համարը` 5n և հաղորդագրության հերթական համարը այդ զեկույցի մեջ` 2n: Այս դաշտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ որոշ հաղորդագրություններում (օրինակ` «Քաղվածք հաշվից») հաշվետվության տողերի քանակը սահմանափակ է և միևնույն փաստաթուղթը կարող է տրամադրվել մի քանի հաղորդագրությունների միջոցով:

Օրինակ`:28:123/02

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

   

 920

 

 

Դաշտ 31: ամսաթիվ

ֆորմատ: 6n

Այս դաշտում նշվում է ամսաթիվը 6n օր, ամիս, տարի սկզբունքով:

Օրինակ`: 31:290196

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

   

 920

 

 

Դաշտ 32a: գումար

ֆորմատ::32A : 6n3a15number : 32B:3a15number

Հնարավոր է այս դաշտի ներկայացման 2 տարբերակ`

32A. Այս դաշտում նշվում է ամսաթիվը` 6n (օր, ամիս, տարի), արժույթը, որով կատարվում է վճարը` 3a (տառային ISՕ4217), գումարը` 15number, ներառյալ ստորակետը և նրան հաջորդող կոտորակային թվերը (եթե կան):

32B. Այս դաշտում նշվում է արժույթի կոդը` 3a (տառային ISՕ4217), որով կատարվում է վճարը և գումարը` 15number, ներառյալ ստորակետը և նրան հաջորդող կոտորակային թվերը (եթե կան):

Օրինակ` : 32A:271295AMD1000000,10 կնշանակի 1995-ի դեկտեմբերի 27-ին

վճարման ներկայացված 1 000 000 դրամ 10 լումա:

Օրինակ`:32B:AMD1500500,60 կնշանակի վճարման ներկայացված 1500500 դրամ 60 լումա:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

A

100
120
121

 

  

B

120

 

  

 

Դաշտ 33M: բյուջեից փոխանցվող գումար

ֆորմատ: 2 n2 n/15number 

Այս դաշտում նշվում են, թե բյուջեից փոխանցված ընդհանուր գումարի բաղկացուցիչ մասերը ինչ նպատակով են փոխանցված` բյուջետային ծախսման հոդված 2n.

պարագրաֆ` 2n

գումար` 15number:

Եթե հոդվածը կամ պարագրաֆը բացակայում է, ապա նրան հատկացված տեղը ամբողջությամբ լրացվում է զրոներով:

Օրինակ` : 33M:0100/100000

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 M

 121

 

 

 

դաշտ 34: Նվազագույն մակարդակի սահմանափակման որոշիչ

ֆորմատ: 3a[1a]5number

Այս դաշտում նշվում է հայցվող հաղորդագրության մեջ նշվելիք գումարի նվազագույն մակարդակը`

3a - արժույթի կոդ

1a - դեբետի «D» կամ կրեդիտի «C» նշան

15 number - գումար:

Երբ դեբետի «D» կրեդիտի «C» նշանը նշված չէ, ապա նվազագույն մակարդակի սահմանափակիչը օգտագործվում է և դեբետային գումարների համար:

 

Օրինակ`

:34:AMDC9900000
:34:AMDD100000,50
:34:AMD70000

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

 

920

  

 

Դաշտ 50a: վճարող

ֆորմատ : 50A:12n[4n]

և  :50B:10n/12n[4n]

4*35x
 4*35x

 

Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը (վճարումը նախաձեռնող հաճախորդը):

Օգտագործվում է 2 տարբերակ`

50A. Դաշտի ներկայացման այս տարբերակում նշվում են վճարողի հաշվեհամարը և անունը (անվանումը):

Դաշտը լրացվում է հետևյալ կարգով`

12n[4n]
__

35x - անուն (անվանումը)
35x - փողոց, շենք
35x - քաղաք, ինդեքս
35x - լրացուցիչ

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում պարտադիր լրացման են ենթակա միայն հաշվեհամարը և անունը (անվանումը): Առաջին տողը հաշվի համարից (12n[4n]) բացի ուրիշ ոչ մի ինֆորմացիա չպետք է պարունակի: Երկրորդ տողում նշվում է միայն վճարողի անունը (անվանումը): Երրորդ տողը պարունակում է վճարողի հասցեն (փողոց, շենք և այլն): Չորրորդ տողում նշվում է վայրը (քաղաք, գյուղ, ավան և այլն), որտեղ գրանցված է վճարողը:

Եթե տվյալ ինֆորմացիան չի տեղավորվում մեկ տողի վրա, (լրացվող նիշերի քանակը գերազանցում է հատկացված նիշերի քանակը), ապա կարելի է անցնել հաջորդ տող: Ամեն դեպքում տողերի քանակը չպետք է գերազանցի 4-ը (առանց հաշվեհամարի տողի):

50B. Դաշտի ներկայացման այս տարբերակում նշվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունում (ՀՀՀՏ) վճարողի հաշվառման համարը, բանկում հաշվեհամարը և անունը (անվանումը)`


10n/ 12n[4n]
___ ___

35x - անուն (անվանում)
35x - փողոց, շենք
35x - քաղաք, ինդեքս
35x - լրացուցիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, պարտադիր լրացման են ենթակա միայն ՀՀՀՏ-ում գրանցման կոդը, հաշվեհամարը և անունը (անվանումը): Առաջին տողը ՀՀՀՏ- ում հաշվառման համարից և հաշվի համարից (10n/12n[4n]) բացի ուրիշ ոչ մի ինֆորմացիա չպետք է պարունակի: Մնացած տողերը լրացվում են վերը նշված կարգով:

 

Օրինակ`

:50A:15701596 3147
«Նաիրի» ԲԸ
Վրացական 49.
Երևան 375051 
:50B:1115689126/148001611547
«ԵրԱԶ» ԲԸ
Ֆուրմանով 1
Երևան 375049

Հասցեները և կոդերը մտացածին են:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

A

100
120
121

   

B

120

 

 

 

Դաշտ 57: ստացող բանկ

ֆորմատ : 5 n

 

Այս դաշտում նշվում է ստացող բանկի / մասնաճյուղի կոդը:

Օրինակ` :57:12700

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

121

 

 

 

Դաշտ 59: հասցեատեր (ստացող)

ֆորմատ:

12n[4n]

4*35x

 

Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը (ստացողը): Նշվում է հասցեատիրոջ հաշվեհամարը և անունը (անվանումը): Դաշտը լրացվում է հետևյալ կերպ` առաջին տողում լրացվում է միայն հաշվեհամարը, երկրորդում` անունը (անվանումը), երրորդում լրացվում է հասցեն: Չորրորդ տողում նշվում է վայրը (քաղաք, գյուղ, ավան և այլն, ինչպես նաև փոստային ինդեքսը), որտեղ գրանցված է վճարողը:

Եթե ինֆորմացիան չի տեղավորվում մեկ տողի վրա (լրացվող նիշերի քանակը գերազանցում է հատկացված նիշերի քանակը), ապա կարելի է անցնել հաջորդ տող: Ամեն դեպքում տողերի քանակը չպետք է գերազանցի 4-ը (առանց հաշվեհամարի տողի):

 

12n[4n]
__

35x անուն (անվանում)
35x փողոց, շենք
35x քաղաք, ինդեքս
35x լրացուցիչ

 

 

 

 

 

 

 

Օրինակ`

 :59:142005364982

Թորոսյան Թորոս

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

100
120
121

   

 

Դաշտ 60a: սկզբնական մնացորդ

ֆորմատ: 1a6n3a15number

Այս դաշտում ներկայացվում է հաշվի սկզբնական մնացորդը:

Երբ մի քանի հաղորդագրություն է փոխանցվում մեկ հաշվետվության սահմաններում, ապա դրանցից առաջինում այս դաշտը պետք է հանդես գա 60F տեսքով, իսկ բոլոր հաջորդներում` 60M-ով:

1a` դեբետի (D) կամ կրեդիտի (C) նշան

6n`ամսաթիվ (օր, ամիս, տարի) 

3a`արժույթի կոդ

15number` գումար:

Օրինակ`

 :60M:D251295AMD1000000,10

 :60F:C100196AMD1246789,20

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

F, M

 

950

  

 

Դաշտ 61: հաշվետվության տող ֆորմատ :6n1a15number4a16x[/34x]

 Այստեղ ներկայացվում են յուրաքանչյուր գործարքի մանրամասները: 6n`

վճարային գործարքի կատարման ամսաթիվ

1a`դեբետագրման, կրեդիտագրման հայտանիշ

D = դեբեդ
C = կրեդիտ

15number` գումար

4 a`գործարքի տիպը իդենտիֆիկացնող կոդ

ԷՎՀ-ի միջոցով փոխանցված հաղորդագրությունների իդենտիֆիկացման համար օգտագործվում է Saaa ֆորմատը: Այն դեպքում, երբ հաշվում փոփոխություն են առաջացրել ոչ ԷՎՀ-ի միջոցով փոխանցված հաղորդագրությունները, օգտագործվում է Naaa ֆորմատը: Երկու դեպքում էլ վերջին երեք նիշերը (aaa) պետք է ունենան հետևյալ նշանակումներից մեկը`

BRF - պարգևատրում միջնորդության համար (միջնորդավճար)

CHG - ծախսեր (փաստացի կատարած ծախսեր, կապված հաճախորդներին մատուցած ծառայությունների հետ` այդ թվում առաքման, փոստային, հեռախոսային և այլն)

CHK - չեկեր

COL - ինկասո (օգտագործվում է հիմնական գումարը մուտքագրելիս)

COM - կոմիսիոն վճարներ

DIV - դիվիդենդ ստանալու վկայական

ECK - եվրաչեկեր (ներկայացված եվրաչեկերի դիմաց հաճախորդի հաշվի կրեդիտագրում, գնված եվրաչեկերի համար հաճախորդի հաշվի դեբետագրում)

INT - տոկոսներ

LDP - վարկ

SEC - երաշխիքներ (օգտագործվում է հիմնական գումարը մուտքագրելիս` հաճախորդի հաշվի դեբետագրում բանկի կողմից երաշխիքի վճարված գումարի դիմաց)

STO - անընդհատ գործող պատվեր (Standing Order)` հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվի պարբերաբար դեբետավորում` պարբերական վճարումներ էլեկտրաէներգիայի, մեքենայի սպասարկման դիմաց, ալիմենտներ և այլն

TCK - ճանապարհային չեկեր

TRF - փոխանցումներ

CLI - քլիրինգով ստացած կամ վճարած գումարներ

GST - պետական արժեթղթերի առք ու վաճառք

BDG - հաշվարկներ բյուջեի հետ

MSC - տարբեր (վերը չնշված բոլոր գործառնությունները)

 

16x - վճարային գործարքի հղման համարը

[/13x] - լրացուցիչ տվյալներ

 

Օրինակ` :61:271295D25963,10SBDG1568742

 

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

    

 950

  

 

Դաշտ 62a: վերջնական մնացորդ

ֆորմատ : 1a6n3a15number

Այս դաշտը պարունակում է բոլոր գործառնությունների արդյունքում ստացված հաշվի մնացորդը:

Երբ մի քանի հաղորդագրություն է փոխանցվում մեկ հաշվետվության սահմաններում, ապա բոլոր հաղորդագրությունները, բացի վերջինից, հանդես են գալիս M հայտանիշով` 62M, հաշվետվության վերջին հաղորդագրությունը պետք է հանդես գա F-ով:

Հնարավոր է մի քանի հաշվետու հաղորդագրության ուղարկում մեկ օրվա ընթացքում: Այս դեպքում բոլոր հաղորդագրությունները, բացի վերջինից հանդես են գալիս M հայտանիշով, իսկ վերջինը` F-ով: 

1a` դեբետի կամ կրեդիտի նշան

6n`ամսաթիվ (օր, ամիս, տարի)

3a` արժույթի կոդ

15n`գումար:

Օրինակ` :62F:D251195AMD1000000,10 կամ :62:C150196AMD120000

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

F

 

950

 

M

 

950
951

  

 

Դաշտ 64: վերջնական հասանելի մնացորդ

ֆորմատ : 6n3a15number

Այս դաշտը ներկայացնում է հաճախորդին հասանելի գումարը:

Այս դաշտի տվյալները կարող են տարբերվել 62 դաշտում նշված տվյալներից, օրինակ այն դեպքում, երբ հաշվին օվերդրաֆտ է տրամադրված կամ հաշիվը ունի չնվազող մնացորդ և այլն:

6n`-ամսաթիվ

3a -արժույթի կոդ

 

15 number - գումար:

Օրինակ` :64:290196AMD258643

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

 

951

 

 

Դաշտ 70a: վճարման նպատակը

ֆորմատ: :70A:4*35x : 70B:3n3n2n

 

70A. Այս դաշտում նշվում է թե ինչ նպատակով է փոխանցված գումարը: Դաշտում հնարավոր է նաև հետևյալ կոդերի օգտագործումը`

 

Կոդ

Կոդի բովանդակությունը

//01//

Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է

//02//

Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում

//03//

Հաշիվը փակված է

//04//

Հաշվում միջոց չկա

//05//

Հաշիվը սառեցված է

 

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես : -ից հետո և հանդիսանում է տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդը չի օգտագործվում, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

Օրինակ` :70A://03//

Հաճախորդը հաշիվը բացել է Արդշինբանկում:

70B. Այս դաշտում նշվում է, թե բյուջեի դասակարգման որ հատվածով, որ գլխով (եթե կա) և որ բանկի սիմվոլով է փոխանցված ընդհանուր գումարը: Լրացման են ենթակա բոլոր հատկացված նիշերը, իսկ տվյալներից որևէ մեկի բացակայության դեպքում նրան տրամադրված հատվածը լրացվում է զրոներով:

3 n`- բյուջեի դասակարգման հատվածը

3 n`-գլուխը

2 n - բանկի սիմվոլը

 

Օրինակ` :70B:20000061

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

A

100
120
121

 

 

B

121

 

 

 

Դաշտ 72: հաղորդագրությունը ուղարկողից ստացողին ուղղված ինֆորմացիա

ֆորմատ: 6*35x

Այս դաշտը օգտագործվում է ստացողից ուղարկողին հաղորդագրության վերաբերյալ ինֆորմացիա փոխանցելու համար: Այս դաշտում կարող են օգտագործվել կոդեր, որոնք համապատասխանում են այս կամ այն իրավիճակին:

 

Կոդ

Կոդի բովանդակությունը

//01//

Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է

//02//

Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում

//03//

Հաշիվը փակված է

//04//

Հաշվում միջոց չկա

//05//

Հաշիվը սառեցված է

 

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես : -ից հետո և տողի միակ ինֆորմացիան է: Եթե կոդ չկա, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

Օրինակ` :72://02//

Խնդրում ենք ճշտել վճարման հասցեատիրոջ տվյալները:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

 

952

 

 

Դաշտ 75: հարց

ֆորմատ: 6*35x

Այս դաշտը պարունակում է բուն հարցը: Հնարավոր է մի դաշտում նշել միանգամից մի քանի հարց, այդ դեպքում ցանկալի է յուրաքանչյուր հարց գրել նոր տողից:

Օրինակ` :75: Մեզ տեղեկացրել են, որ վճարման հասցեատերը չի ստացել վճարումը:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

 

 

n 95

 

Դաշտ 76: պատասխան

ֆորմատ: 6*35x

Այս դաշտում տրվում է պահանջվող պատասխանը: Հնարավոր է մի դաշտում նշել միանգամից մի քանի պատասխան, այդ դեպքում ցանկալի է յուրաքանչյուր պատասխան գրել նոր տողից:

Օրինակ` :76: Մենք հաստատում ենք գործարքի կատարումը:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

 

 

n 96

 

Դաշտ 77: պարզաբանում

ֆորմատ: 20*35x

Այս դաշտը օգտագործվում է լրացուցիչ պարզաբանումներ տալու համար:

Օգտագործվում է այն դեպքում, երբ 75 և 76 դաշտերում հատկացված տարածությունը չի բավականացնում ամբողջ հարցման կամ պատասխանի ընդգրկման համար:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

   

 

n 95
n 96

 

Դաշտ 79: նկարագրություն

ֆորմատ:35*50x

Այս դաշտում կարող է ներկայացվել ցանկացած տեսակի բանկային ինֆորմացիա` ուղղված ինչպես վճարողից ստացողին, այնպես էլ հաղորդագրությունը ուղարկողից ստացողին: Այս դաշտի համար լրացման կանոններ գոյություն չունեն, բացի տողերի քանակի և նրանց երկարության սահմանափակումից:

 

Տարբերակ 

 Հաղորդագրության տեսակներ և կատեգորիա  

9

 n

 

 

 

n 99

 

2. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՏ 100 ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

 

Հաղորդագրության այս տիպը ուղարկում է վճարողի բանկը ստացողի բանկին` անմիջականորեն կամ միջնորդների միջոցով:

Օգտագործվում է վճարային հանձնարարագրեր ուղարկելու համար:

Վճարողի և հասցեատիրոջ բանկերը միարժեքորեն որոշվում են նրանց հաշվեհամարներով, շնորհիվ հաշվեհամարների միասնական կոդավորման համակարգի:

 

Ֆորմատի նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Պ

32A

ամսաթիվ, արժույթի կոդ, գումար

6n3a15 number
- -

Պ

50A

վճարող

12n [4n]

Պ

59

հասցեատեր (ստացող)

__
4*35 x
12n [4n]

Օ

70A

վճարման նապատակը

__
4*35 x
4*35 x

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 32A: ամսաթիվ, արժույթի կոդ, գումար

ֆորմատ: 6n3a15 number

Այս դեպքում նշվում է վճարային հանձնարարագրի ներկայացման ամսաթիվը, արժույթը, որով կատարվում է վճարը և վճարվող գումարը:

 

Դաշտ 50A: վճարող

ֆորմատ:

12n[4n]

__

4*35x

 

Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը: Նշվում է վճարողի հաշվեհամարը և անունը (անվանումը):

Դաշտ 59: հասցեատեր

ֆորմատ:

12n[4n]

__

4*35x

Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը: Պարտադիր նշվում են հասցեատիրոջ հաշվեհամարը և անունը (անվանումը):

Դաշտ 70A: վճարման նպատակը

ֆորմատ: 4*35x

Այս դաշտում նշվում է, թե ինչ նպատակով է փոխանցված գումարը:

Այն դեպքում, երբ կազմվում է հակառակ վճարային հանձնարարագիր, հնարավոր է նաև հետևյալ կոդերի օգտագործումը:

 

Կոդ

Կոդի բովանդակությունը

//01//

Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է

//02//

Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում

//03//

Հաշիվը փակված է

//04//

Հաշվում միջոց չկա

//05//

Հաշիվը սառեցված է

 

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես : -ից հետո և հանդիսանում է տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդ չի կիրառվում, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

 

120 ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

 

Այս հաղորդագրությունը օգտագործվում է բյուջե կատարվող վճարումների փոխանցման համար:

 

Ֆորմատի նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Պ

32A

ամսաթիվ, արժույթի կոդ, գումար

6n3a15 number
- -

Օ

32B

արժույթի կոդ, գումար

3a15 number
 -

Պ

50a

վճարող

A կամ B

Պ

59

հասցեատեր (ստացող)

12n [4n]

Պ

70A

վճարման նպատակը

__
4*35 x
4*35 x

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 32A: ամսաթիվ, արժույթի կոդ, գումար

ֆորմատ:6n3n15 number

Այս դաշտում նշվում է վճարային հանձնարարագրի ներկայացման ամսաթիվը, արժույթը, որով կատարվում է վճարը և բյուջե փոխանցվող գումարը:

 

Դաշտ 32B: արժույթի կոդ, գումար

ֆորմատ: 3a15number

Այս դաշտում (առկայության դեպքում) գրանցվում է, թե :32A: դաշտում նշված ընդհանուր գումարից որքանն է տույժ-տուգանքը:

 

Դաշտ 50a: վճարող

ֆորմատ: 50A:12n[4n]

50B:10n/12n[4n]


 4*35x

4*35x

:50A: Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը:

Նշվում է վճարողի հաշվեհամարը և անունը (անվանումը): Օգտագործվում է պետբյուջե կատարված սխալ վճարումների վերադարձման ժամանակ:

:50B: Այս դաշտում նույնպես ներկայացվում է փոխանցման աղբյուրը: Օգտագործվում է պետբյուջե փոխանցվող վճարումների դեպքում:

 

Դաշտ 59: հասցեատեր (ստացող)

ֆորմատ:

12n[4n]

4*35x

Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը: Պարտադիր նշվում են հաշվեհամարը և անունը (անվանումը):

 

Դաշտ 70A: նկարագրություն

ֆորմատ: 4*35x

Այս դաշտում նշվում է, թե ինչ նպատակով է փոխանցված գումարը:

 

ՀՏ 121 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

 

Հաղորդագրության այս տեսակը օգտագործվում է բյուջեից կատարվող վճարումների փոխանցման համար:

 

Ֆորմատի նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Պ

32A

ամսաթիվ, արժույթի կոդ, գումար

6n3a15 number
- -

Պ

50A

վճարող

4*35 x

Պ

57

ստացող բանկ

__
4*35 x
5n

Պ

59

հասցեատեր (ստացող)

12n [4n]
__
4*35 x

Օ

70B

բյուջեից վճարման նպատակը

3n3n2n
 - - -

Պ

33M

բյուջեից փոխանցվող գումարներ

2n2n15number
 - -

Օ

70A

վճարման նպատակը

4*35 x

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Եթե գումարը փոխանցվում է նոր հաշվին (հաշվեհամարը հայտնի չէ), ապա հաշվեհամարին հատկացված տեղը լրացվում է 12 զրոներով, իսկ 57 դաշտում նշվում է ստացող բանկի / մասնաճյուղի կոդը:

33M դաշտը հաղորդագրության մեջ կարող է կրկնվել 60 անգամից ոչ ավել:

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 32A: ամսաթիվ, արժույթի կոդ, գումար

ֆորմատ: 6n3a15number

Այս դաշտում նշվում է վճարային հանձնարարագրի ներկայացման ամսաթիվը, արժույթը, որով կատարվում է վճարը և վճարվող գումարը:

 

Դաշտ 33M: բյուջեից փոխանցվող գումար

ֆորմատ: 2n2n/15number

Այս դաշտում նշվում է, թե ընդհանուր գումարի բաղկացուցիչ մասերը ինչ նպատակով են փոխանցված: Այստեղ նշվում են բյուջետային ծախսման հոդվածը, պարագրաֆը և գումարը, Եթե հոդվածը կամ պարագրաֆը բացակայում է, ապա նրան հատկացված տեղը ամբողջությամբ լրացվում է զրոներով: Այս դաշտը գոնե մեկ անգամ պետք է ներկայացված լինի հաղորդագրության մեջ և կարող է կրկնվել 60 անգամից ոչ ավել:

 

Դաշտ 50A: վճարող

Ֆորմատ:

12n[4n]

4*35x

Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը:

Նշվում է վճարողի հաշվեհամարը և անունը (անվանումը):

 

Դաշտ 57: ստացող բանկ

ֆորմատ: 5n

Այս դաշտում նշվում է ստացող բանկի կոդը: Օգտագործվում է այն դեպքում, երբ գումարը փոխանցվում է նոր բացվող հաշվի վրա:

 

Դաշտ 59: հասցեատեր (ստացող)

ֆորմատ:

12n[4n]

4*35x

Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը: Նշվում է հասցեատիրոջ հաշվեհամարը (եթե հաշվեհամարը բացակայում է, ապա նրան հատկացված տողի 12 նիշերը լրացվում են զրոներով) և անունը (անվանումը):

 

Դաշտ 70A: նկարագրություն

ֆորմատ: 4*35x-

Այս դաշտում նշվում է, թե ինչ նպատակով է փոխանցված գումարը:

 

Դաշտ 70B: բյուջեից վճարման նպատակը

ֆորմատ: 3n3n2n

Այս դաշտում նշվում է, թե բյուջեի դասակարգման որ հատվածով, որ գլխով (եթե կա) և որ բանկի սիմվոլով է փոխանցված ընդհանուր գումարը: Լրացման են ենթակա բոլոր հատկացված նիշերը, իսկ տվյալներից որևէ մեկի բացակայության դեպքում նրան տրամադրված հատվածը լրացվում է զրոներով:

 

ՀՏ 920 ՀԱՐՑՈՒՄԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Այս հաղորդագրությունը ուղարկում է հաշվետերը (բանկը)* հաշիվը սպասարկող բանկին:

Այն օգտագործվում է հաշիվը սպասարկող բանկին հարցում ուղարկելու «Հաշվի վիճակ» հաղորդագրությունը ստանալու նպատակով:

 

Ֆորմատի նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Պ

12

հայցվող հաղորդագրություն

3n
-

Պ

25

հաշվի համարը

12n [4n]

Պ

31

ամսաթիվ

__
6n
-

Պ

31

ամսաթիվ

-
6n
-

Օ

34

նվազագույն մակարդակի
սահմանափակման որոշիչ

3a[1a]15number
 -

O

34

նվազագույն մակարդակի
սահմանափակման որոշիչ

3a[1a]15number
 - 

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 12: հայցվող հաղորդագրություն

ֆորմատ: 3n

Այս դաշտը իդենտիֆիկացնում է հայցվող հաղորդագրությունը:

Այն պետք է ներառի հետևյալ արժեքը` 951 (հաշվի վիճակ)

 

Դաշտ 25: հաշվի համարը

ֆորմատ: 12n[4n]

Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի հետ կատարվում է գործառնությունը:

 

Դաշտ 31: ամսաթիվ

ֆորմատ: 6n

Այս դաշտում նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ հարցվում են ՀՏ 950 «Քաղվածք հաշվից» և ՀՏ 951 «Հաշվի վիճակ» հաղորդագրությունները: Եթե 31 դաշտը օգտագործվում է մեկ անգամ, ապա հաշվետվություն է տրվում նշված ամսաթվի դրությամբ: Երբ 31 դաշտը օգտագործվում է 2 անգամ, ապա հաշվետվություն է տրվում նրանցում նշված ժամանակաշրջանի համար, ներառյալ նշված ամսաթվերը:

 

Դաշտ 34: նվազագույն սահմանափակման որոշիչ

ֆորմատ: 3a[1a]15number

Այս դաշտում նշվում է հայցվող հաղորդագրության մեջ նշվելիք նվազագույն մակարդակը: Երբ դաշտը հանդես է գալիս մեկ անգամ և [1a] ենթադաշտը (դեբետի «D» կամ կրեդիտի «C» նշան) նշված չէ, ապա նվազագույն մակարդակի սահմանափակիչը օգտագործվում է և կրեդիտային, և դեբետային գումարների համար:

Երբ 34 դաշտը հանդես է գալիս 1 անգամ, ապա սահմանափակումը վերաբերում է միայն [1a]-ում նշված հայտանիշին («D», «C»): Երբ օգտագործվում են տարբեր սահմանափակումներ, ապա երկու 34 դաշտերն էլ պետք է հանդես գան հաղորդագրության մեջ` առաջինը «D» դեբետի նշանով, երկրորդը` «C» կրեդիտի նշանով: Երբ 34 դաշտը հաղորդագրության մեջ հանդես է գալիս 2 անգամ, ապա [1a] ենթադաշտը անպայման պետք է նշվի:

___________________

 * Հետագայում նաև համակարգի անդամ յուրաքանչյուր հաճախորդ անկախ իրավական կարգավիճակից

 

ՀՏ 950 ՔԱՂՎԱԾՔ ՀԱՇՎԻՑ

 

Հաղորդագրության այս տիպը ուղարկում է հաշիվ սպասարկող բանկը հաշվետիրոջը:

Օգտագործվում է հաշվի հետ կատարվող բոլոր փոփոխությունների մասին մանրամասն ինֆորմացիայի փոխանցման համար, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով են նրանք ստացվել` էլեկտրոնային վճարումների համակարգով, քլիրինգով, թղթային, թե այլ ճանապարհով:

 

Ֆորմատի նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16

Պ

21

գործառնության հղման համարը

16 x

Պ

25

հաշվի համարը

12n [4n]

Պ

28

հաշվետվության համարը/հերթական համարը

5n[/2 n]

Պ

60a

սկզբնական մնացորդը

F kam M

Օ

61

հաշվետվության տող

6n1a15number4a16x[/34x]

Պ

62a

վերջնական մնացորդը

F kam M

O

64

վերջնական հասանելի մնացորդը

6 n3a15number

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Մեկ քաղվածքը կարող է բաղկացած լինել մի քանի հաղորդագրություններից, քանի որ մեկ հաղորդագրության մեջ 61 դաշտը կարող է օգտագործվել 20 անգամից ոչ ավել:

 

Դաշտերի նկարագրությունը

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 21: գործառնության հղման համարը

ֆորմատ: 16x

Հնարավոր է, որ քաղվածքը տրամադրվի «Հարցումային հաղորդագրության» արդյունքում:

Այդ դեպքում այս դաշտում նշվում է «Հարցումային հաղորդագրության» 20 դաշտում ներկայացված տվյալը:

 

Դաշտ 25: հաշվի համարը

ֆորմատ: 12n[4n] 

Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի հետ կատարվում է գործառնությունը:

 

Դաշտ 28: հաշվետվության համարը` հերթական համարը

ֆորմատ: 5n[/2n]

Այստեղ նշվում է քաղվածքի հերթական համարը և հերթական հաղորդագրության համարը այդ քաղվածքում: Այս դաշտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Քաղվածք հաշվից» հաղորդագրության մեջ հաշվետվության տողերի քանակը սահմանափակ է, և միևնույն քաղվածքը կարող է տրամադրվել մի քանի հաղորդագրությունների միջոցով:

 

Դաշտ 60a: սկզբնական մնացորդ

ֆորմատ:1a6n3a15number

Այս դաշտում կրկնվում է նախորդ քաղվածքի «Վերջնական մնացորդ» դաշտում նշված գումարը: Եթե քաղվածքը տրամադրվում է մի քանի հաղորդագրությունների տեսքով, դրանցից առաջինում այս դաշտը պետք է հանդես գա 60F տեսքով, իսկ բոլոր հաջորդներում` 60M-ով:

 

Դաշտ 61: հաշվետվության տող

ֆորմատ: 6n1a15number4a16x/34x

Այստեղ ներկայացվում են յուրաքանչյուր գործարքի մանրամասները:

Այս դաշտը մեկ հաղորդագրության մեջ կարող է հանդես գալ 20 անգամից ոչ ավելի:

Տես 1.3 «Դաշտերի նկարագրությունը»:

 

Դաշտ 62: վերջնական մնացորդ

ֆորմատ:1a6n3a15number

Այս դաշտը պարունակում է բոլոր գործառնությունների արդյունքում ստացված հաշվի մնացորդը: Եթե քաղվածքը տրամադրվում է մի քանի հաղորդագրությունների տեսքով, ապա դրանցից առաջինում և մյուսներում (բացի վերջինից) 62 դաշտը հանդես է գալիս M հայտանիշով: Վերջին հաղորդագրության մեջ 62 դաշտը հանդես է գալիս F հաշտանիշով:

 

Դաշտ 64: վերջնական հասանելի մնացորդ

ֆորմատ:6n3a15number

Այս դաշտը ներկայացնում է հաճախորդին հասանելի գումարը: Այս դաշտի տվյալները կարող են տարբերվել 62 դաշտում նշված տվյալներից, օրինակ այն դեպքում, երբ հաշվին օվերդրաֆտ է տրամադրված կամ հաշիվը ունի չնվազող մնացորդ և այլն:

 

ՀՏ 951 ՀԱՇՎԻ ՎԻՃԱԿ

 

Հաղորդագրության այս տիպը ուղարկում է հաշիվ սպասարկող բանկը հաշվետիրոջը: Օգտագործվում է հաշվի մասին ինֆորմացիայի փոխանցման համար արտացոլելով հաշվի վիճակը հարցման պահի դրությամբ:

«Հաշվի վիճակ» հաղորդագրությունը տրվում է միայն ի պատասխան «Հարցումային հաղորդագրություն»-ի կամ բանկերի միջև երկկողմ պայմանագրի համաձայն:

 

Ֆորմատների նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Օ

21

հղում

16 x

Պ

13

ամսաթվի և ժամի ցուցիչ

10n

Պ

25

հաշվի համար

12n [4n]

Պ

62M

վերջնական մնացորդը

1a6n3a15number

O

64

վերջնական հասանելի մնացորդը

6n3a15number

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20, գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 21: հղում

ֆորմատ : 16x

Այս դաշտում ներկայացվում է գործառնության հետ կապված հղումը: Եթե այս հաղորդագրությունը տրվում է ՀՏ 920 «Հարցումային հաղորդագրություն» հաղորդագրության արդյունքում, ապա այստեղ նշվում են ՀՏ 920-ի «Գործառնության հղման համար» 20 դաշտի տվյալները:

 

Դաշտ 13: ամսաթվի և ժամի ցուցիչ

ֆորմատ: 10n

Այս դաշտում ֆիքսվում է ամսաթիվը և ժամը, որի դրությամբ տրամադրվում է հաշվի վիճակը:

 

Դաշտ 25: հաշվի համար

ֆորմատ: 12n[4n]

Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի վերաբերյալ տրամադրվում է հաղորդագրությունը:

 

Դաշտ 62M: վերջնական մնացորդ

ֆորմատ:1a6n3a15number

Այս դաշտը պարունակում է բոլոր գործառնությունների արդյունքում ստացված հաշվի մնացորդը: Հանդես է գալիս միայն M-ով, քանի որ միջանկյալ (ոչ վերջնական) տեղեկություն է հաշվի մասին:

 

Դաշտ 64: վերջնական հասանելի մնացորդ

ֆորմատ: 6n3a15number

Այս դաշտը ներկայացնում է հաճախորդին հասանելի գումարը: Այս դաշտի տվյալները կարող են տարբերվել 62 դաշտում նշված տվյալներից, օրինակ այն դեպքում, երբ հաշվին օվերդրաֆտ է տրամադրված կամ հաշիվը ունի չնվազող մնացորդ և այլն:

 

ՀՏ 952 ՎՃԱՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ

 

Այս հաղորդագրությունն ուղարկվում է վճարման մասնակից մի բանկից մյուսին:

Օգտագործվում է այն դեպքում, երբ որևէ պատճառով վճարումն անհնար է իրականացնել (օր, Կենտրոնական բանկի թղթակցային հաշվում գումարը բավարար չէ վճարումն իրականացնելու համար):

 

Ֆորմատների նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Պ

21

հղում

16 x

Պ

72

հաղորդակցությունը ուղարկողից
ստացողին ուղղված ինֆորմացիա

6*35 x

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 21: հղում

ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության 20 դաշտում նշված հղման համարը:

 

Դաշտ 72: հաղորդագրությունը ուղարկողից ստացողին ուղղված ինֆորմացիա

ֆորմատ: 6*35x

Այս ֆորմատում դաշտը պարունակում է մերժման պատճառը: Հնարավոր է հետևյալ կոդերի օգտագործումը`

 

Կոդ

Կոդի բովանդակությունը

//01//

Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է

//02//

Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում

//03//

Հաշիվը փակված է

//04//

Հաշվում միջոց չկա

//05//

Հաշիվը սառեցված է

 

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես «:» -ից հետո և հանդիսանում է առաջին տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդ չկա, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

 

ՀՏ n95 ՀԱՐՑՈՒՄ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաղորդագրության այս տիպը ուղարկում է փոխանցման մեջ ընդգրկված մեկ բանկը մյուսին` վճարման ընթացքում առաջացած խնդիրները պարզելու նպատակով:

Այս հաղորդագրությունն անպայման ենթադրում է «Պատասխան» հաղորդագրություն:

n-ի փոխարեն դրվում է այն հաղորդագրության կատեգորիայի նիշը, որի հետ կապված է հարցումը: Օր. ՀՏ 100-ի հետ կապված հարցումը կունենա ՀՏ 195 տեսքը:

Հնարավոր է նաև հարցում ուղարկել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք համակարգի միջոցով չեն ստացվել: Այդ դեպքում n-ի փոխարեն լրացվում է այն կատեգորիայի նիշը, որը առավելագույնս կհամապատասխանի հարցվող հաղորդագրությանը:

 

Ֆորմատի նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Օ 11a սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը R կամ S
Օ 21

հղում

16 x

Պ

75

հարց

6*35 x

Օ

77

պարզաբանում

20*35 x

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 11a: սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը

ֆորմատ 6n/3n

Այս դաշտում նշվում է այն հաղորդագրության ամսաթիվը և տեսակը, որի վերաբերյալ տրվում է հարցումը:

R - ստացած հաղորդագրությունների համար

S - ուղարկած հաղորդագրությունների համար

 

Դաշտ 21: հղում

ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է այն հաղորդագրության համարը, որի վերաբերյալ արվում է հարցումը:

Եթե հարցումը կապված է էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրության հետ, ապա այս դաշտում նշվում է ելակետային հաղորդագրության դաշտ 20-ում նշված համարը:

Եթե հարցումը կապված չէ համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրության հետ, ապա այս դաշտը պարունակում է այդ հաղորդագրության համապատասխան հղման համարը:

 

Դաշտ 75: հարց

ֆորմատ 6*35x

Այս դաշտը պարունակում է բուն հարցումը:

 

Դաշտ 77: պարզաբանում

ֆորմատ:20*35x

Եթե 75 դաշտում հատկացված տարածությունը չի բավականացնում ամբողջ հարցման ընդգրկման համար, ապա հարցումը կարող է շարունակվել այս դաշտում:

 

ՀՏ n96 ՊԱՏԱՍԽԱՆ

 

Հաղորդագրության այս տիպը ուղարկում է փոխանցման մեջ ընդգրկված մեկ բանկը մյուսին: Օգտագործվում է ինչպես «Հարցում ճշտման մասին» հաղորդագրությամբ, այնպես էլ համակարգի միջոցով չստացված հարցերին պատասխան ուղարկելու ժամանակ:

n-ի փոխարեն լրացվում է այն կատեգորիայի նիշը, որով ստացվել է հարցումը:

 

Ֆորմատի նկարագրությունը

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Օ 11a սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը R կամ S
Օ 21

հղում

16 x

Պ

76

պատասխան

6*35 x

Օ

77

պարզաբանում

20*35 x

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 11a: սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը

ֆորմատ 6n/3n

Այս դաշտում նշվում է սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը:

R - ստացած հաղորդագրությունների համար

S - ուղարկած հաղորդագրությունների համար

 

Դաշտ 21: հղում

ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է այն հարցումային հաղորդագրության (ՀՏՈ95) համարը, որին պատասխան է տրվում:

 

Դաշտ 76: պատասխան

ֆորմատ: 6*35x

Այս դաշտում տրվում է պահանջվող պատասխանը:

 

Դաշտ 77: պարզաբանում

ֆորմատ: 20*35x

Եթե 76 դաշտում հատկացված տարածությունը չի բավականացնում ամբողջ պատասխանի ընդգրկման համար, ապա պատասխանը կարող է շարունակվել այս դաշտում:

 

ՀՏ n99 ԱԶԱՏ ՖՈՐՄԱՏՈՎ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հաղորդագրության այս տեսակը օգտագործվում է բանկի կողմից այն դեպքում, երբ տվյալ ինֆորմացիան հնարավոր չէ ուղարկել որևէ այլ հաղորդագրությամբ կամ օգտագործողի հայեցողությամբ:

n-ի փոխարեն լրացվում է այն կատեգորիայի նիշը, որին առավելագույնս համապատասխանում է ուղարկվող ինֆորմացիան:

 

Ֆորմատի նկարագրությունը

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

ֆորմատ/տարբերակ

Պ

20

գործառնության համարը

16 x

Օ 21

հղում

16 x

Պ 79

նկարագրություն

30*50x

 

Պ - պարտադիր

Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

Դաշտ 21: հղում

ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է այն հաղորդագրության համարը, որի վերաբերյալ փոխանցվում է ինֆորմացիան:

 

Դաշտ 79: նկարագրություն

ֆորմատ: 35*50x

Այս դաշտում կարող է ներկայացվել ցանկացած տեսակի բանկային ինֆորմացիա` ուղղված ինչպես վճարողից ստացողին, այնպես էլ հաղորդագրությունը ուղարկողից ստացողին:

Այս դաշտի համար լրացման կանոններ չկան, բացի տողերի քանակի և նրանց երկարության սահմանափակումից:

 

ՀՏ 000 ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ՖԱՅԼԻ ՄԱՍԻՆ

 

Այս հաղորդագրությունը BANKMAIL-ը ուղարկում է բանկի ծրագրային համակարգին, որով տեղեկացնում է, թե մինչև այդ բանկի ծրագրային համակարգից ուղարկած ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ: Այս հաղորդագրության կառուցվածքը տարբերվում է մինչ այն նկարագրած հաղորդագրություններից և ունի հետևյալ տեսքը`

 

(000IM000045.bma300496124507IM000047.bma), որտեղ

 

Հաղորդագրության
տիպը
 Այն ֆայլի անվանումը, որին անդորրագիր է տրամադրվում 12x  Անդորրագրի տրամադրման
ամսաթիվը և ժամը 10n
Սխալի կոդը
2n
Սպադսող ֆայլի անվանումը 
12x
 6n 4n 
 000  IM000045.bma  300496  1245 07  IM000047.bma

 

Այս անդորրագիրը հանդես է գալիս առանց վերնագրի: Հաղորդագրությունը սկսվում է ( նիշով և վերջանում է ) նիշով, տվյալները նրանում լրացվում են առանց բացարկների:

Ստուգման ընթացքում բացահայտված հնարավոր սխալների ցուցակը և նրանց կոդերը բերված են աղյուսակում: Ի տարբերություն մյուս ֆորմատների, այստեղ սխալի կոդերը // նիշերով չեն անջատվում:

Կոդ Կոդի բովանդակությունը

Կարգավիճակը

06 հաղորդագրությունն ընդունված է ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
07
08
09
10
11
12
13
համարակալման սխալ ֆայլի անվան մեջ
պաշտպանության սխալ
սխալ` ֆայլի ընթերցման ժամանակ
անհայտ հաղորդագրության տեսակ
սխալ` վերնագրում
սխալ` ունիկալ համարում
սխալ` հաղորդագրությունում
ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ

 

 

ՀՏ 010 ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Այս հաղորդագրությունը կարող է ուղարկել BANKMAIL-ի ադմինիստրատորը այլ օղակի ադմինիստրատորին: Նախատեսված է ցանկացած տիպի ինֆորմացիայի փոխանակման համար առանց որևէ սահմանափակման, բացի տողերի քանակից և նրանց երկարությունից: Հաղորդագրությունն ունի ստանդարտ վերնագիր և վերջաբան (տես մաս 3): Վերնագրից հետո, հաջորդ տողից սկսած, առանց դաշտի կոդ նշելու անմիջապես գալիս է հաղորդագրության տեքստը: Հաղորդագրությունը չպետք է գերազանցի հատկացված չափը` 35*50x:

 

3. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Յուրաքանչյուր հաղորդագրություն (բացի ՀՏ000-ից) բաղկացած է 3 մասից`

1. վերնագիր

2. տեքստ

3. վերջաբան

Հաղորդագրության տեքստը և վերնագիրը, բացառությամբ ամսաթվի, ժամի և ունիկալ համարի, լրացվում է օգտագործողի կողմից:

Հաղորդագրության վերնագրում ներկայացվում են`

1. հաղորդագրության տիպի կոդը 

3n

 

2. հաղորդագրությունը ուղարկող բանկի կոդը

5 n

 

3. հաղորդագրությունը ստացող բանկի կոդը

5n

 

4. հաղորդագրության ունիկալ համարը 

16n

 

5. հաղորդագրության ուղարկման ամսաթիվը

_
6 n (օր, ամիս, տարի)

6.  հաղորդագրության ուղարկման ժամը

6n (ժամ, րոպե, վայրկյան)

 

Օրինակ`

 

Հաղորդագրության կոդ Հաղորդագրություն ուղարկողի կոդ

Հաղորդագրություն ստացողի կոդ

Հաղորդագրության ունիկալ համարը
16n

Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը

 Հաղորդագրության ուղարկման ժամը 
3n
5n
5n
վճարողի բանկի կոդ
5n
ամսաթիվը
6
 հերթական
համարը
5

6n

 6n

100

14200

10300

14205 

110396 

 00258

110396

 135020

 

Հաղորդագրության տիպի կոդը հաղորդագրության տիպի եռանիշ թվային նշանակումն է, այսինքն «Վճարման հանձնարարագիր»` 100, «Հարցումային հաղորդագրություն»` 920 և այլն:

Հաղորդագրության 16 նիշանի ունիկալ համարում նշվում են`

5n` վճարող բանկի կոդը, 6n` հաղորդագրության ուղարկման ամսաթիվը և 5n` համակարգի կողմից տրամադրված հերթական համարը, ընդ որում, եթե համարը հնգանիշ չէ, ապա սկզբից լրացվում է 0-ներով: Այս համարը պետք է անփոփոխ մնա վճարողի բանկից վճարման հասցեատիրոջ բանկը ընկած հաղորդագրության ամբողջ ճանապարհի ընթացքում: Վերնագիրը լրացվում է մի տողով, և տվյալների միջև ազատ դաշտ չի թողնվում: Հաղորդագրությունը սկսվում է ( նիշով և վերջանում է ) նիշով: Սկզբի ( նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու լրացվում է վերնագիրը, որն ավարտվում է ASCII «Վօզվրատ Կարետկի - Պերեվոդ ստրոկի»<_. նիշով: Հաղորդագրության վերջին նիշից հետո դրվում է <_. հետո ) նիշը և <_.:

Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտը պետք է լրացվի` խստորեն պահպանելով տվյալ դաշտի լրացման կանոնները և ֆորմատները: Հաղորդագրության տեքստային մասը ներկայացվում է :«Դաշտի կոդ»: «Դաշտի պարունակություն» զույգերի ամբողջությամբ: Յուրաքանչյուր նոր դաշտ սկսվում է դաշտի կոդով, որը առջևից և հետևից վերցված է երկու կետերի մեջ օր. :20:: Դաշտի կոդին հաջորդող երկու կետից հետո առանց ազատ տեղ թողնելու լրացվում է դաշտի համապատասխան ինֆորմացիան: Յուրաքանչյուր տող ավարտվում է ASCII <_., և երկու կետի փոխարեն դրվում է) նիշը ու նորից` <_.: Քանի որ <_. և երկու կետը ծառայողական նիշեր են, նրանք չեն կարող դաշտի ինֆորմացիայի առաջին նիշ հանդիսանալ (մինչդեռ դաշտի ներսում նրանք կարող են հանդես գալ):

 

Օրինակ`

 

(10014200103001420511039600258110396135020 <_.

:20:456935 <_.

:32A:100196AMD2000000,10 <_.

:50A:142053216547 <_.

«Զանգեզուր» ՍՊԸ <_.

Գ. Նժդեհի 1 <_.

Գորիս <_.

:59:121124321678 <_.

«ԵրԱԶ» ԲԸ <_.

Ֆուրմանով 2 <_.

Երևան 375010

:70A: համաձայն 251295-ի N12/953 պայմանագիր <_.