ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 1995 թվականի թիվ 21
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների մասին» ԹԻՎ 91 որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
Նկատի ունենալով հաշվային պլանի առանձին հաշիվների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի սեփական միջոցների մեծության վրա և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել, որ սկսած 1995 թվականի ապրիլի 1-ից բանկի սեփական միջոցները (բանկի կապիտալ) հաշվարկվում են հաշվեկշռային հաշիվների օգտագործմամբ հետևյալ կերպ. (01 առանց-019) + 960+969+98(կր-դտ)- 904(դտ)-930(դտ)-932(դտ)-95-97:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը` մինչև 1995 թվականի մարտի 15-ը մշակել բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների հաշվառման նոր հրահանգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված բանկերի սեփական միջոցների (բանկի կապիտալ) հաշվարկն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 1-ից:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|