Գլխավոր տեղեկություն
Համար
N 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.1994-till now)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1994
Ստորագրման ամսաթիվ
30.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1994 թվականի N 155

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվեկշիռների արտարժութային հոդվածների վերագնահատման արդյունքը սեփական միջոցների հաշվարկում չընդգրկելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվեկշիռների արտարժութային հոդվածների վերագնահատման արդյունքի ազդեցությունը նրանց սեփական միջոցների գումարի վրա, հիմք ընդունելով կատարված վերլուծությունների արդյունքները և «Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հայտարարության վերագնահատումից ստացված եկամտի հարկը վերացնելու մասին 13-րդ կետը, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի N 91 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի 1-ին կետում բանկերի սեփական միջոցների հաշվարկում 1995 թվականի ապրիլի 1-ից չընդգրկել 019 (արտարժութային միջոցների վերագնահատում) ակտիվապասիվային հաշվեկշռային հաշիվը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը` 20-օրյա ժամկետում մշակել համապատասխան առաջարկություններ 1995 թվականի երկրորդ եռամսյակից բանկերի արտարժութային միջոցների վերագնահատումից ստացված եկամտի հարկը վերացնելու առնչությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին:


քաղ. Երևան
155

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան