Գլխավոր տեղեկություն
Համար
N 136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.1994-01.04.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
16.12.1994
Ստորագրման ամսաթիվ
16.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 136

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների կողմից ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) արտահանումից ստացված արտարժութային հասույթի պարտադիր վաճառքի մասին

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնտեսական քաղաքականության մասին» հայտարարությունից բխող դրամավարկային և արժութային կարգավորման խնդիրներից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հանրապետությունից դուրս անկանխիկ հաշվարկների իրականացման և տարադրամի պարտադիր վաճառքի ժամանակավոր կարգի մասին» թիվ 402 որոշման 5-րդ կետում «50 տոկոսը» բառերը «30 տոկոսը» բառերով փոխարինելու և այդ փոփոխությունը 1995 թվականի հունվարի 1-ից կիրարկելու առաջարկությամբ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 1995 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի թիվ 402 և 1993 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 647 որոշումները:

3. Սահմանել, որ 1993 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 647 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ձեռնարկություններին մինչև այժմ տրված արտոնությունները մնում են ուժի մեջ, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առավել արտոնյալ կարգ չի նախատեսված:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և վերլուծության ու միջազգային և արտարժութային գործառնությունների վարչություններին` մինչև 1995 թվականի հունվարի 15-ը պատրաստել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել ձեռնարկությունների կողմից արտարժույթի պարտադիր վաճառքը անմիջապես միջբանկային սակարկությունների միջոցով իրականացնելու կարգի և դրա հետ կապված հրահանգի նախագծերը` համաձայնեցնելով դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:


քաղ. Երևան
թիվ 136

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան