Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.07.1995-21.12.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
21.07.1995
Ստորագրման ամսաթիվ
21.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 1995 թվականի թիվ 122

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հունիսի 7-ի թիվ 321 որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում բոլոր սպասարկվող ձեռնարկություններից, կազմակերպություններից, հիմնարկություններից (այդ թվում` բյուջետային) և անհատ ձեռներեցներից պահանջել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան օղակից հարկ վճարողների հաշվառման համարների ստացման մասին տեղեկանքի ներկայացումը:

2. Սահմանել, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում է հարկ վճարողների հաշվառման համարներ չստացած հաճախորդների բանկային սպասարկումը:

3. Սահմանել, որ ՀՀ պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում վճարման հանձնարարագրերի (ձև 0401002) ձախ մասում հարկ վճարողի անվանումից առաջ «Կոդ» նշումով ազատ վանդակում պարտադիր կարգով նշվում է հարկ վճարողների հաշվառման ութանիշ համարը:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության վրա:


քաղ. Երևան
թիվ 122