ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 1994 թվականի N 72
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի հուլիսի 22-ի թիվ 54 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման ժամանակավոր կարգի մեջ փոփոխություն մտցնելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման ժամանակավոր կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բանկի լուծարման մասին որոշում ընդունելու, ինչպես նաև արտոնագիրը անվավեր ճանաչելու պահից դադարեցվում է բանկի կողմից գործառնությունների իրականացումը, բացառությամբ այն գործառնությունների, որոնք կապված են բանկի նկատմամբ եղած պարտավորությունների կատարման հետ»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|