Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.2
Ընդունող մարմին
Էրեբունի թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.12.2002
Ստորագրող մարմին
Էրեբունի համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ընդունված է թաղային համայնքի
ավագանու 16.12.2002 թ. հ. 3 նիստով

 

16 դեկտեմբերի 2002 թվականի թիվ 16-Ն

քաղ. Երևան

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասի 7-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածներով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, «Երևանում արտաքին գովազդ տեղադրելու համաքաղաքային կանոնները հաստատելու մասին» Երևանի խորհրդի 15.01.2002թ. N1/1 որոշմամբ և հիմք ընդունելով թաղապետի առաջարկությունը.

 

Համայնքի ավագանին որոշում է`

 

1. Համայնքի տարածքում 2003թ. հունվարի 1-ից սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

 

 1.1. Նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների
 (ներառյալ ժամանակավոր) շինարարության (շինարարական 
 մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար`
 ա) հիմնական օբյեկտների համար`
 100.000 դրամ

 բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական)
 շինությունների համար`

 20.000 դրամ
 գ) 6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր
 (ոչ հիմնական) շինությունների համար`
 30.000 դրամ

 1.2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու,

 ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների

 արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու

 թույլտվության համար`

 20.000 դրամ

 1.3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու
 աշխատանքներ սկսելու թույլտվության համար`

 5.000 դրամ

1.4. Ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ

 տարվա վաճառքի թույլտվության համար.

 ա) հիմնական շինությունների ներսում.

 - ծխախոտի վաճառք կազմակերպելու համար`

 20.000 դրամ
 - ոգելից խմիչքների վաճառք կազմակերպելու համար`  30.000 դրամ
 - ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառք կազմակերպելու համար`  50.000 դրամ

 բ) ոչ հիմնական շինությունների ներսում.

 - ծխախոտի վաճառք կազմակերպելու համար`

 12.000 դրամ
 - ոգելից խմիչքների վաճառք կազմակերպելու համար`  24.000 դրամ
 - ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառք կազմակերպելու համար`  36.000 դրամ

 15. Բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար.

 ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի վաճառքի ընթացիկ

 տարվա թույլտվության համար`

 504.000 դրամ

 բ) գյուղատնտեսական մթերքների վաճառքի յուրաքանչյուր

 օրվա թույլտվության համար`

 400 դրամ

 գ) այլ ապրանքների (այդ թվում ոգելից խմիչքների և /կամ/

 ծխախոտի արտադրանքի) վաճառքի ընթացիկ տարվա

 թույլտվության համար`

 180.000 դրամ

 1.6. Հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները)

 զվարճանքի օբյեկտները` ժ. 24.00-ից հետո աշխատելու

 թույլտվության համար.

 ա) բաղնիքների (սաունաների) աշխատանքի ընթացիկ տարվա

 թույլտվության համար`

 700.000 դրամ

 բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների աշխատանքի

 ընթացիկ տարվա թույլտվության համար`

 200.000 դրամ

 1.7. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին

 գովազդ տեղադրելու յուրաքանչյուր տեղի թույլտվության համար.

  ա) ծխախոտի արտադրանքի արտաքին գովազդի համար`

 250.000 դրամ
  բ) այլ արտաքին գովազդի համար`  10.000 դրամ

 1.8. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և

 կրկնօրինակներ տրամադրելու համար`

 1000 դրամ:

 

2. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշման 1.5 կետի ա), գ), դ) ենթակետերով, 1.6 կետով, 1.7 կետի ա) ենթակետով սահմանված տեղական տուրքերի գանձումը կատարել նաև կիսամյակային, եռամսյակային և ամսական պարբերականությամբ:

3. Համայնքի տարածքում 2002թ. հունվարի 1-ից սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

 3.1. Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող 
 վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված
 տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու,
 շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական
 համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած
 ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 20.000 դրամ

 3.2. Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից

 մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված

 ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար`

  յուրաքանչյուր մասնակցից` ապրանքի

 մեկնարկային 
   գնի 1%-ի չափով:

 3.3. Արտաքին գովազդի տարածքների շահագործման համար

 (տես` հավելված 1,2):

 

Էրեբունու թաղապետ

Մ. Սեդրակյան

 

 

Հավելված 1

Էրեբունի թաղային համայնքի

16.12.2002 թ. թիվ 3 նիստով

 

 ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ

 

Զրոյական կարգ

Ցուցանակ է համարվում կազմակերպությունների, ֆիրմաների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց կողմից սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող շենքերի, շինությունների, տարածքների վրա (բացառապես գործունեությունն իրականացնելու տեղում) տեղադրված` կազմակերպությունների սեփական անվանումը կամ գործունեության ուղղվածությունը բովանդակող ցուցատախտակը:

 

Առաջին կարգ

Արտաքին գովազդ, գովազդներ, որոնք տեղաբաշխված են պլակատների, ազդակների, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների, օդապարիկների և այլ տեխնիկական միջոցների ձևով:

 

Երկրորդ կարգ

Տեղական կազմակերպությունների, ֆիրմաների անվանումները, գործունեության տեսակները և արտադրատեսակներ բովանդակող գովազդ:

 

Հատուկ կարգ

 Ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ:

Էրեբունի համայնքի տարածքում գովազդի տեղաբաշխման գոտիները

 

Հատուկ գոտի

1. Տիգրան Մեծի պողոտա

2. Սասունցի Դավթի հրապարակ

 

Առաջին գոտի

1. Մ. Խորենացու փողոց

2. Էրեբունի փողոց

3. Արցախի փողոց

 

Երկրորդ գոտի

1. Ազատամարտիկների փողոց

2. Սասունցի Դավթի փողոց

3. Ռոստովյան փողոց

4. Դավիթ Բեկի փողոց

5. Նոր Արեշի 50 փողոց

6. Այվազովսկու փողոց

7. Տիտոգրադյան փողոց

 

Երրորդ գոտի

 Համայնքի մնացած բոլոր փողոցները:

 

Աշխատակազմի քարտուղար

Ս. Գևորգյան

 

 

Հավելված 2

Էրեբունի թաղային համայնքի

16.12.2002 թ. թիվ 3 նիստով

 

էրեբունի համայնքի տարածքում գովազդային տարածքների շահագործման վարձավճարները առանց ԱԱՀ-ի 1 քմ գովազդային տարածքի դիմաց:

 

 Համայնքի
գոտիները

 Միանվագ վարձման
  ժամկետը (ամիս)

 Վարձավճարի զեղչի
գործակիցը ըստ 
ամիսների

 Գովազդի
վարձավճարը
(դրամով)

 Հատուկ գոտի

 1
 6
 12

 1.0
 0.9
  0.85

 5000
 27000
 51000

 Առաջին գոտի

  1
 6
 12

 1.0
 0.9
  0.85

 3500
 18900
 35700

 Երկրորդ գոտի

 1
 6
 12

 1.0
 0.9
  0.85

 2500
 13500
 25500

 Երրորդ գոտի

 1
 6
 12

 1.0
 0.9
  0.85

 1500
 8100
 15300

 

Գովազդային տարածքների վարձավճարների հաշվարկը ըստ գովազդների դասակարգման

 

Հաշվարկման հիմք են ընդունվում աղյուսակով սահմանված վարձավճարները, որոնց նկատմամբ կիրառվում են կարգի հետևյալ գործակիցները:

Առաջին կարգ - 1.0

 Երկրորդ կարգ - 0.7

Հատուկ կարգ - 1.3

 

 Զրոյական կարգ (ցուցանակ)

 

 Մինչև 3 քմ մակերես տարածքի շահագործման համար տարեկան (12 ամիսը մեկ անգամ) սահմանվում է միանվագ վարձավճար, առանց ԱԱՀ-ի.

1. Երրորդ գոտի - 3000 դրամ

2. Երկրորդ գոտի - 5000 դրամ

3. Առաջին գոտի - 7000 դրամ

4. Հատուկ գոտի - 10000 դրամ

 

3 քմ և ավելի մակերեսի համար ըստ գոտիների սահմանվում է կրկնակի միանվագ վարձավճար: Զրոյական կարգը ենթակա չէ տեղական տուրքի վճարման:

 

Աշխատակազմի քարտուղար

Ս. Գևորգյան