Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 սեպտեմբերի 2001 թվականի

 թիվ 44

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 49 գլխով (Բանկային ավանդ) նախատեսված բանկային ավանդի, մասնավորապես ավանդի գումարի տոկոսներ հավելագրելու և դրանք վճարելու կարգի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 906-907 հոդվածների պահանջները դատարաններում ճիշտ կիրառելու և միասնական դատական պրակտիկա իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը պարզաբանում է.

 Բանկային ավանդի և դրա գումարին տոկոսներ հավելագրելու ու վճարելու կարգի վերաբերյալ գործեր քննելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4 և 13 հոդվածների համաձայն բանկային ավանդի վերաբերյալ օրենսգրքի 906 և 907 հոդվածների պահանջները կիրառվում են 1999թ. հունվարի 1-ից հետո ներդրված բանկային ավանդների նկատմամբ:

 Մինչև 1999թ. հունվարի 1-ը ներդրված բանկային ավանդների նկատմամբ կիրառվում են 1965թ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398 հոդվածի պահանջները, այսինքն` ավանդների գումարին տոկոսներ հավելագրելու ու վճարելու կարգը սահմանվում է վարկային հիմնարկների կանոնադրություններով, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում գործող այլ իրավական ակտերով: