Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2000 թվականի

թիվ 33

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, քննության առնելով դատական որոշումների կատարման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը դատական պրակտիկայում կիրառելու հարցերը, արձանագրում է, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում դատական որոշումները կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: Այդուհանդերձ դատական որոշումների կատարման ընթացքում առաջացած հարցերը առանձին դատարանների կողմից լուծվում են ոչ միատեսակ:

 Նշված բնագավառում օրենսդրությունը ճիշտ կիրառելու և հանրապետությունում միասնական դատական պրակտիկա վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը

 

 ՈՐՈՇՈՒՄ Է

 

 Դատարաններին պարզաբանել.

 1. ՀՀ քր. դատ. օր. 434 հոդվածը, սահմանելով պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու միջնորդությամբ դատարան դիմելու կարգը, ընդլայնել է դատարան դիմող սուբյեկտների ցանկը:

 Նման միջնորդությամբ դատարան կարող են դիմել` պատժի կատարումն իրականացնող մարմինը, դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, իսկ կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ` կարգապահական գումարտակի հրամանատարությունը, դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը:

 Անկախ այն բանից, թե ում միջնորդությամբ է քննության առնվում պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը, դատարանը ղեկավարվում է ՀՀ քր. դատ. օր. 438 հոդվածի կանոններով:

 2. ՀՀ քր. դատ. օր. 434 հոդվածի 2-րդ մասի համաձայն որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժից դատարանն ազատում է հասարակական կազմակերպության, դատապարտյալի կամ նրա պաշտպանի միջնորդությամբ:

 Քանի որ ՀՀ քր. օր. 26 հոդվածը սահմանում է, որ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը կարող է նշանակվել և որպես հիմնական, և որպես լրացուցիչ պատիժ, ուստի ՀՀ քր. դատ. օր. 434 հոդվածի 2-րդ մասի կանոնը երկու դեպքում էլ պետք է գործի:

 Նույն կանոնը պետք է գործի նաև ՀՀ քր. օր. 49 հոդվածի հիմքով պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու հետ մեկտեղ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման ձևով լրացուցիչ պատժից ազատելու հարցը քննության առնելիս:

 Ըստ որում նշված պատժից (հիմնական, թե լրացուցիչ) ազատելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:

 3. ՀՀ քր. դատ. օր. 435 հոդվածը կարգավորում է ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատիժը կրելու ժամանակ պահելու պայմանների փոփոխության հարցերը:

 Նշված հոդվածի 1-ին մասը, ելնելով դատապարտյալի վիճակի հետագա չվատթարացման սկզբունքից, սահմանում է, որ պատիժ կրելու ընթացքում դատապարտյալի փոխադրումը կարող է կատարվել քրեական պատիժն իրականացնող մի հիմնարկից միայն ավելի մեղմ ռեժիմի հիմնարկ: Դատապարտյալին չի կարելի պատիժն իրականացնող մեղմ ռեժիմի հիմնարկից տեղափոխել ավելի խիստ ռեժիմի հիմնարկ:

 Դատարանները պետք է նկատի ունենան, որ դատական որոշումների կատարումը հանդիսանում է քրեական դատավարության բաղկացուցիչ մասը: Հետևաբար, այդ հարցերը լուծելիս բացառապես պետք է ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, քանի որ համաձայն ՀՀ քր. դատ. օր. 1-ին հոդվածի ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Եթե մյուս օրենքները, որոնք վերաբերվում են դատական որոշումների կատարմանը, հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, պետք է գործի վերջինս:

 ՀՀ քր. դատ. օր. 435 հոդվածում նշված ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատիժը կրելու ժամանակ պահելու պայմանները փոխելու տակ օրենսդիրը նկատի ունի միայն գաղութի ռեժիմի տեսակի փոփոխությունը` այն էլ խստից միայն մեղմը: Հետևաբար, «պայմաններ» հասկացությանը չի կարող տրվել տարածական մեկնաբանություն:

 Դատապարտյալին քրեական պատիժն իրականացնող մի հիմնարկից ավելի մեղմ ռեժիմի հիմնարկ փոխադրելու միջնորդությամբ դատարան կարող են դիմել` պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը, դատապարտյալը կամ նրա պաշտպանը:

 4.Դատարանները պետք է նկատի ունենան, որ դատավճռի կատարման փուլում դատապարտյալին կարող են ազատազրկման վայր ուղարկել ազատազրկում կրելու համար միայն երկու հիմքով` պայմանական դատապարտությունը և դատավճռի հետաձգումը վերացնելիս:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան