«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 50205293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
25 մարտի 2005 թ. |
N 38-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 25.06.2004 թ. N 975-Ն որոշմամբ հաստատված «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգի», որոշում եմ.
1. Հաստատել «Արարատի մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը» (կցվում են կարգն ու հավելվածները):
2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Մարզպետ` |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ
Սույն կարգը հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:
1. Սույն կարգով սահմանվում է Արարատի մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով վարչական մարմինների ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Արարատի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա:
3. Արարատի մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են Արարատի մարզպետարանի քարտուղարության, առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` անձանց դիմումի հիման վրա, կամ տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:
4. Եթե Արարատի մարզպետարանը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին տվյալ վարչական մարմնի սահմանած կարգով:
Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է Արարատի մարզպետարանի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:
5. Արարատի մարզպետարանի քարտուղարությունը, առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումները վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով.
ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.
բ) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:
Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում ընդունված վարչական ակտը:
Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել վերադաս վարչական մարմին, ապա բողոքի վերաբերյալ այդ մարմնի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են վերադաս վարչական մարմնում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:
Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակում` կնքված տվյալ վարչական մարմնի կնիքով:
6. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:
7. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`
ա) վարչական մարմնի լրիվ անվանումը.
բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը.
գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.
դ) գործի հերթական համարը` արաբական թվերով:
Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում գծիկով անջատմամբ նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):
Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը «Վարչական վարույթ. գործ N ___».
ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.
զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա` «Նախաձեռնության հիման վրա»):
Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվն ու ամսաթիվը նշելու համար:
Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:
Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):
8. Տվյալ վարչական գործով վարչական մարմնի, վերադաս վարչական մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` գործը վարող վարչական մարմինը ներառյալ այդ մարմնի վերադաս վարչական մարմինը, եթե վերջինս այդ գործով վարչական բողոք է քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան` կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա` վերին աջ անկյունում, նշվում է «Բողոքարկվել է»:
Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում վարչական մարմին ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:
9. Եթե վարչական մարմնում բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների (երբ բողոքի վերաբերյալ վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած վարչական մարմին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:
10. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև` բողոքարկման վարույթն ավարտելուց հետո:
11. Գործի վարույթն ավարտելուց հետո վարույթն իրականացնող վարչական մարմինը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:
Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
12. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների):
13. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, պահվում են առանձին` այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթները:
14. Ավարտված գործերը կարվում են և կնքվում վարչական մարմնի կնիքով: Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
15. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:
16. Արարատի մարզպետարանում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյաններ ըստ վարույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների:
17. Արարատի մարզպետարանի քարտուղարությունն առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին` տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:
18. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:
19. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են տվյալ վարչական մարմնի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը):
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:
20. Գրանցամատյանը կազմվում է և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն հ. 1 ձևում ներկայացված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեմայի (հավելված 1):
Դիմումի հիման վրա և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`
ա) հ. 1 աղյուսակում նշել Արարատի մարզպետարանում ստացված դիմումի հիման վրա կամ այդ մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.
բ) հ. 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը Արարատի մարզպետարանում կամ նրա վերադաս մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.
գ) հ. 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:
21. Հ. 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`
ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) Արարատի մարզպետարանում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
Եթե վարչական վարույթ հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.
գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վարչական մարմինը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.
դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե վարչական մարմնի նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել, ապա դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.
ե) դիմումի քննարկման կամ վարչական մարմնի նախաձեռնության արդյունքում վարչական մարմնի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկություններ:
22. Հ. 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմինը կամ դրա վերադաս վարչական մարմինը:
23. Հ. 2 աղյուսակում պետք է լինի հ. 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`
ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).
գ) բողոքի համառոտ շարադրանքը.
դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.
ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս մարմինը, ապա հհ. 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:
24. Հ. 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի հ. 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` հ. 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է հ. 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`
ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.
բ) հայցը ներկայացնողի կամ բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.
գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:
Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա հ. 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:
25. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել հհ. 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները` հ. 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև հ. 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև հ. 3 աղյուսակը լրացնելով:
Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:
Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած Արարատի մարզպետարանի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա հհ. 1, 2 և 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:
26. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա վարչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարին, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում և կնքվում է Արարատի մարզպետարանի կնիքով:
27. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
28. Արարատի մարզպետարանը վարում է վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):
Ակտերի հաշվառման գրանցամատյանը նպատակահարմար է վարել` ելնելով այն հանգամանքից, թե տվյալ վարչական մարմինն ինչ սկզբունքներով է վարում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (խմբավորված, ենթախմբերի բաժանված համապատասխան պայմանանիշերի, դրանց զուգորդությունների օգտագործմամբ, կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ և այլն):
Վարչական ակտերը հաշվառվում են Արարատի մարզպետարանի քարտուղարության և առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների գրանցամատյաններում` համաձայն կարգին կից օրինակելի սխեմայի (հավելված 2):
29. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են Արարատի մարզպետարանի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանցում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:
30. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են Արարատի մարզպետարանի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:
Հաշվառման ենթակա են Արարատի մարզպետարանի ընդունած բոլոր վարչական ակտերը: Դրանք են`
ա) անձի դիմումի հիման վրա կամ տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ վարչական մարմնի ընդունած ակտը.
բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա, օրենքի 73-րդ հոդվածի համաձայն, դրա վերաբերյալ տվյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.
գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատական հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում դատական ակտի հիման վրա տվյալ վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա Արարատի մարզպետարանի ընդունած նոր վարչական ակտերը.
դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.
ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն` Արարատի մարզպետի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:
Ելնելով նպատակահարմարությունից` Արարատի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրվելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):
31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.
բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.
գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.
դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը.
ե) վարչական ակտին կից ներդիրների հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվում է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում նշում դրանց քանակի մասին.
է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:
32. Ելնելով անհրաժեշտությունից` Արարատի մարզպետարանի ստորաբաժանումը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:
33. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
34. Արարատի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:
35. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Արարատի մարզպետարանում` սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:
Հավելված 1
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ս Խ Ե Մ Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Աղյուսակ 1
Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
NN |
Դիմումն ստանալու (վարչական մարմնի նախա-ձեռնությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Դիմողի (ակտի հասցեատիրոջ) անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը) |
Դիմումի հիման վրա (վարչական մարմնի նախաձեռնությամբ) հայցվող (ներկայացվող) պահանջի համառոտ շարադրանքը |
Վարույթի արդյունքում ընդունված վար-չական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և դրանով ընդունված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում վարչական ակտի մասին դիմողին (վարչա-կան ակտի հաս-ցեատիրոջը) իրա-զեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Աղյուսակ 2
Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
Բողոքը բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա կարգավիճակը (դիմող, երրորդ անձ) |
Բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը քննարկող և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունող վարչական մարմնի անվանումը |
Բողոքի վերաբերյալ ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|
|
|
|
|
|
Աղյուսակ 3
Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին
Հայցի քննությունը դատարանում |
Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում |
Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում | ||||||
Հայցը ներկա-յացնելու տարե-թիվը, ամիսը, ամսա-թիվը և հայցի հա-մառոտ շարա-դրանքը |
Հայցը ներկա-յացնողի անունը, հայրա-նունը, ազգա-նունը (անվա-նումը) |
Հայցի վերա-բերյալ կայաց-ված դա-տական ակտի տարե-թիվը, ամիսը, ամսա-թիվը և համա-ռոտ շարա-դրանքը |
Գործը վարույթ ընդու-նելու տարե-թիվը, ամիսը, ամսա-թիվը և բողոքի համա-ռոտ շարա-դրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրա-նունը, ազգա-նունը (անվա-նումը), նրա դա-տավա-րական կարգա-վիճակը |
Բողոքի վերա-բերյալ կայաց-ված դա-տական ակտի տարե-թիվը, ամիսը, ամսա-թիվը և համա-ռոտ շարա-դրանքը |
Բողոքը վարույթ ընդու-նելու տարե-թիվը, ամիսը, ամսա-թիվը և բողոքի համա-ռոտ շարա-դրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դա-տավարական կարգավիճակը |
Բողոքի վերաբերյալ կայացված որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված 2
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ս Խ Ե Մ Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
NN ը/կ |
Վարչական վարույթ հարուցելու հիմքը՝ անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռ-նությունը |
Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգա-դրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը |
Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեատերերի դեպքում՝ խմբի անվանումը |
Վարչական ակտի եզ-րափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը |
Վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների, այլ փաստա-թղթերի անվանումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները) (օրենքի 52-րդ հոդված) |
Վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական ակտերի (թույլ-տվություն, համաձայնու-թյուն և այլն) անվա-նումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի՝ ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների, այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը (օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|