Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2004-01.05.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.81
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004040

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 փետրվարի 2004 թ.
ք. Երևան

N 25-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 791-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1.1. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին`

ա/ վաճառվող խմելու ջրի սակագինը 66.82 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 80.19 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ/ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը 8.34 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 10.01 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

1.2 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա/ վաճառվող խմելու ջրի սակագինը` 17.50 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 21.00 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ/ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը 8.34 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 10.01 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, մինչև սույն թվականի հունիսի 1-ը կմշակի և սահմանված կարգով կհաստատի կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարներին ներկայացվող սպասարկման որակի պահանջները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից։

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան