Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2004-11.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.15/2(150) Հոդ.10
Ընդունող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.01.2004
Ստորագրող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 հունվարի 2004 թ.
ք. Երևան

N 2-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները`

ա) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար` 59,0 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` սպառված յուրաքանչյուր 1000 նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց,

բ) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար` 79,1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` սպառված յուրաքանչյուր 1000 նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Բնական գազի սակագների մասին» N 34 որոշման 1-ին կետի 1.1 ենթակետը, 1-ին կետի 1.2 և 1.3 ենթակետերի ա) և բ) պարբերությունները, 2-րդ և 3-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից:

 

ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան