Գլխավոր տեղեկություն
Համար
N 123
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.01.29/2(65)
Ընդունող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2000
Ստորագրող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2000 թ.

N 123

 

 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997 թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» նո.-728 հրամանագրի 1-14 կետի ա) ենթակետի հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթի անցկացման կարգը (կցվում է):

2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

 

Գեղարքունիքի մարզպետ

Վ. Հակոբյան

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՆԵՐՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով սահմանվում են Գեղարքունիքի մարզում տրանսպորտային սպասարկումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) մրցութային կարգով, համայնքներից և այլ ուղևորությունների համար նախատեսված տարածքներից Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված ներմարզային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:

 

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ:

2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1) նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:

2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսավարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`

● Մրցույթով հատկացվող երթուղիների ցանկը և անվանումները (հավելված 2)

● Մասնակիցներին ներկայացվող պահանջները (հավելված 3

● Մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները (հավելված 4)

● Մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը

● Հայտի ներկայացման վերջին ժամկետը

● Մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը

● Հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

 

4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի հավելված 3-ի 1. կետի բոլոր պահանջները:

4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), սպասարկման (փոխադրավարձի) նվազագույն գին: Հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:

Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:

Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:

4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:

 

5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

 

6.1. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

● Սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել

● Մրցույթի անցկացման ժամանակ խախտել են սույն կանոնների պահանջները:

 

7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:

Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքված պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

 

8. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ (ՀԱՎԵԼՎԱԾ 5 ԵՎ 5/1)

 

Հավելված 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիները փոխադրողներին հատկացնելու մրցույթին մասնակցելու

 

Հայտատու _____________________________________________

ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

____________________________________________________


Խնդրում եմ ընդգրկել _______________________համար __________________երթուղում
ավտոբուսային կամ միկրոավտոբուսային

մրցույթին մասնակցելու հայտը:

Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները`

1. Պետռեգիստրի վկայականի N ____

2. Լիցենզիայի N ____ և տրման օրը ______ թ.

3. Վճարային փաստաթուղթ N .......

4. Վարորդների Ա.Ա.Հ-ը և մեքենաների տեխնիկական տվյալները`

 

N

Ա Ա Հ

մակնիշը

Պ/հ

սեփականության ձևը

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 

6.

 

 

 

 

7.

 

 

 

 

8.

 

 

 

 

9.

 

 

 

 

10.

       

11.

       

5. Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը _____________________________

6. Լրացուցիչ տեղեկություններ ________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ`

 

_______________

կ.տ.

 ___ ________2000 թ.

 

Գործերը ընդունեց_______________

 

Հավելված 2

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾՔ

1. Գավառ-Սևան

2. Գավառ-Մարտունի

3. Գավառ-Գեղարքունիք

4. Գավառ-Սարուխան

5. Գավառ-Ծաղկաշեն 

6. Գավառ-Գանձակ

7. Գավառ-Կարմիր

8. Գավառ-Նորատուս

9. Գավառ-Հացառատ

10.Գավառ-Արծվաքար 

11. Գավառ քաղաքում

3. ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔ

1. Վարդենիս-Գեղամասար
2. Վարդենիս-Ծափաթաղ
3. Վարդենիս-Տրետուկ
4. Վարդենիս-Սոթք
5. Վարդենիս-Նորաբակ
6. Վարդենիս-Ջաղացաձոր
7. Վարդենիս-Ախպրաձոր
8. Վարդենիս-Կարճաղբյուր
9. Վարդենիս-Ակունք-Ավան
10. Վարդենիս-Կախակն 


2. ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔ

1. Սևան-Գավառ

2. Սևան-Զովաբեր

3. Սևան-Սեմյոնովկա  

4. Սևան-Գեղամավան

5. Սևան-Գագարին

6. Սևան-Լճաշեն 1

7. Սևան-Լճաշեն 2

8. Սևան-Վարսեր

 


4. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾՔ

1. Մարտունի-Արծվանիստ
2. Մարտունի-Ծովինար
3. Մարտունի-Վարդենիկ
4. Մարտունի-Զոլաքար
5. Մարտունի-Աստղաձոր 
6. Մարտունի-Վաղաշեն  
7. Մարտունի-Գեղհովիտ
8. Մարտունի-Մադինա
9. Մարտունի-Վ. Գետաշեն
10. Մարտունի-Ն. Գետաշեն
11. Մարտունի-Թազագյուղ
12. Մարտունի-Ձորագյուղ
13. Մարտունի-Ծակքար
14. Մարտունի-Լիճք
15. Մարտունի-Երանոս

 

Հավելված 3

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության կամ վարձակալության (առնվազն 1 տարի) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը:

ա) Տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիան տրված Գեղարքունիքի մարզպետարանի կողմից:

բ) Այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարած վճարումների իսկությունը:

գ) Սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը:

դ) Հարկային տեսչության տեղեկանքը, հարկային պարտավորությունների վերաբերյալ:

2. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները`

վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի շահագործման թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ փոխադրմանը,

շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ-ի կողմից սահմանված նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճան,

շարժակազմերում առկա լինեն ուղևորների բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:

 

Հավելված 4

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Վճարի չափը սահմանված է 2000 դրամի չափով:

Վճարը կանխիկ կերպով կամ փոխանցման կարգով մուծել մարզպետարանի հաշվարկային հաշվին` 900002901719 Գավառի տեղական գանձապետական բաժանմունք, որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ:

Վճարի դիմաց տրվում է համապատասխան անդորրագիր, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:

Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը չի վերադարձվում:

Վճարը մուծվում է սահմանված չափով յուրաքանչյուր մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար:

 

 

Հավելված 5

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

Սույն կարգով հաստատվում են մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը գնահատականների չափը, մրցութային թերթիկի ձևը:

1. Մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը:

1.1. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսների (միկրոավտոբուսների) վերաբերյալ իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձևը կցվում է), որի 4-ից 11-րդ սյունակներում ներկայացված են տվյալներ ավտոբուսի (միկրոավտոբուսի) վերաբերյալ:

1.2. Մրցութային թերթիկի 7-րդ սյունակում գրանցվում են տվյալ ավտոբուսների (միկրոավտոբուսների) երթևեկության անվտանգությանը սպառնացող ակնհայտ անսարքությունների (ղեկային կառավարման, արգելակային համակարգի, լուսազդանշանային միջոցների անսարքությունների և անվադողերի սահմանային մաշ.) առկայության գնահատականը (0-ից 10):

Նշված անսարքությունների բացակայության դեպքում նշանակվում է 10 միավոր:

1.3. Մրցութային թերթիկի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակներում համապատասխանորեն 0-ից մինչև 10 միավորի գրանցվում են ավտոբուսի (միկրոավտոբուսի) գնահատականները ըստ

անվադողերի մաշվածության աստիճանի

արտաքին տեսքի և ուղևորասրահի վիճակի

ապակիների վիճակի (ճաքեր, փոխարինում այլ չափի ապակիներով, թիթեղով, օրգանական ապակիներով)

կոնստրուկտիվ փոփոխությունների:

1.4. Մրցութային թերթիկի 12-րդ սյունակում գրանցվում է 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ սյունակների գնահատականների գումարայինը:

1.5. Մրցութային թերթիկի 13-րդ սյունակում գրանցվում է մրցույթի մասնակցի կողմից տվյալ երթուղու սպասարկման համար մեկ ուղևորի փոխադրավարձի առաջարկվող գինը (այս գինը մրցույթի մասնակիցները փակ ծրարով հանձնում են մրցույթի հայտի հետ միասին):

Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ: Մասնակցի կողմից փոխադրավարձի գին չներկայացնելը հանդիսանում է համաձայնություն գործող գնին:

1.6. Մրցութային թերթիկի 14-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում գործող մեկ ուղևորի փոխադրավարձի գինը:

1.7. Մրցութային թերթիկի 15-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում առաջարկվող փոխադրավարձի և գործող փոխադրավարձի գների տարբերությունից գոյացած բալերը ըստ հետևյալ հաշվարկի.

1 ուղևորի փոխադրավարձի գործող գնից ցածր առաջարկած յուրաքանչյուր 10 %-ի համար մասնակիցը լրացուցիչ ստանում է 3 միավոր:

2. Մրցույթի ամփոփման ձևը:

2.1. Մրցութային թերթիկի 16-րդ սյունակում գրանցվում է 2-րդ և 15-րդ սյունակների միավորների գումարը, որը և համարվում է ընդհանուր միավորների քանակ:

2.2. Ընդհանուր առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող:

2.3. Հավաքած հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:

 

 

Հավելված 5/1

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

Մրցույթի հանձնաժողովի անդամ ______ __թ.

N

Եր-թուղին

Մասնակցի ազգանուն  անունը

Ավտոբուսի, միկրոավ-տոբուսի մակնիշը

Պետ համա-րանիշը

Թողարկման տարեթիվը

Ակնհայտ անսարքու-թյունների գնահատականը

Արտաքին տեսքի և ուղևորասրահի վիճակի գնահատականը

Ապակիների վիճակի գնահատականը

Անվադողերի մաշվածության աստիճանի գնահատականը

Կոնստրուկտիվ փոփոխությունների գնահատականը

Միավորների քանակը
(7+8+9+10+11)

Փոխադրավարձի առաջարկվող գինը

Երթուղում գործող փոխադրավարձի գինը

Գների տարբերության բալային արտահայտությունը

Ընդհանուր միավորների քանակը
(12+15)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Փոխադրողի անվանումը

1                              
2                              
3                              
4                              
                               
                               
                               
                               

 

_____________
ստորագրություն

__________
 ազգանուն

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից 
12 դեկտեմբերի 2001 թ.
պետական գրանցման թիվ
  50400164

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան