Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.09.2005-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.284
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.08.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 38-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրությունների հետ կապված միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 18-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչության իրականացման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 13/2-Ն, 2002 թ. դեկտեմբերի 13-ի «Հանրապետության Նախագահի ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 27/3-Ն, 2003 թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին և համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 44-Ն որոշումները:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 

    

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 3-ի թիվ 38-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ընտրությունների հետ կապված միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ եվ այլ շինություններ տրամադրելու

 

1. Պետական մարմինները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով՝ նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հավասար հիմունքներով, անվճար՝ տրամադրում են դահլիճներ և այլ շինություններ:

2. Նախընտրական քարոզչության ժամանակ անվճար հիմունքներով դահլիճ կամ այլ շինություն օգտագործելու նպատակով թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում են ներկայացնում այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի տարածքում գտնվում է համապատասխան դահլիճը կամ շինությունը:

3. Դիմումում նշվում է միջոցառումն անցկացնելու վայրը, միջոցառման ձևը, օրը, սկսելու և ավարտելու ժամը, հնարավոր մասնակիցների մոտավոր թիվը, կազմակերպվող միջոցառման պատասխանատուի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարները), դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը։

4. Դահլիճ կամ այլ շինություն տրամադրելու մասին դիմումները՝ ըստ ստացման հերթականության, գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում և մեկ օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան պետական մարմնի ղեկավարին:

5. Պետական մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը կամ այլ շինությունը տրամադրելու, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ դիմումը մերժելու մասին։

6. Եթե դահլիճը կամ այլ շինությունը դիմումատուի կողմից սահմանած ժամանակահատվածում չի կարող հատկացվել, ապա պետական մարմնի ղեկավարը դիմումը մերժելու մասին գրությամբ պետք է առաջարկի այն ժամանակահատվածը (ժամանակահատվածները), որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի կամ այլ շինության տրամադրումը:

7. Միևնույն դահլիճը կամ այլ շինությունը նույն ժամին տրամադրելու համար տարբեր դիմումների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ դիմում ներկայացրած թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին:

8. Սույն կարգով հատկացվող դահլիճը կամ այլ շինությունը տրամադրվում է մինչև 3 ժամ տևողությամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 38-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան