Գլխավոր տեղեկություն
Համար
N 1809-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.20/21(169) Հոդ.286
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2004
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

17 սեպտեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50004237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

17 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան 

N 1809-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԹԻՎ 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 31.05.2004 թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի հ.19-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հ.431-Ն որոշումը, Երևանի քաղաքապետի 2002 թ. օգոստոսի 29-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» հ.1473-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի`

1.1 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով և սույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն, որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:»:

1.2 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:

1.3 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Երևանի քաղաքապետարանը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է Խորհրդին, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:»:

1.4 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով:

1.5 12-րդ կետի`

ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

գ) «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը.

դ) «ժը» ենթակետից հանել «` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերը.

ե) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով:

1.6 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:

1.7 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:

2. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի`

2.1 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով և սույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները».

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել»:

2.2 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:

2.3 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Երևանի քաղաքապետարանը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է Խորհրդին, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին»:

2.4 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով:

2.5 12-րդ կետի`

ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով:

2.6 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:

2.7 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը (Ա. Սարգսյան)` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման գրանցումը, որպես նորմատիվ իրավական ակտ:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Կոշեցյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ`

Ե. Զախարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան