Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2005-11.02.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.239
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605291

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 171 հոդվածի 2-րդ կետով, 31-րդ հոդվածի 2-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Կազմավորել և համարակալել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար` թվով 41 ընտրատարածք և սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերը (Հավելված 1):


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 14-ի
թիվ 26-Ն որոշման

 

Ե Ր Ե Վ Ա Ն

 

Ընտրատարածք թիվ 1 (Ավան, Նոր Նորք)

Ավան համայնքն ամբողջությամբ և Նոր Նորք համայնքից՝ Լվովյան փողոցը մինչև Բորյան փողոցի խաչմերուկն ընկած շենքերը, Բորյան և Նանսեն փողոցների (զույգ համարներով հասցեները) խաչմերուկից մինչև Գայի պողոտա, Նոր Նորք համայնքի 2-րդ միկրոշրջանն ամբողջությամբ (Դ. Մալյան, Գայի պողոտա` մինչև Հովհաննիսյան փողոց, Դ. Մալյան և Բագրևանդի փողոցները):

Ընտրողների թիվը` 59.795:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Ավան համայնք:

 

Ընտրատարածք թիվ 2 (Նոր Նորք)

Նոր Նորք համայնքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ միկրոշրջանները և Ջրվեժ թաղամասն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 59.657:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Նոր Նորք համայնք:

 

Ընտրատարածք թիվ 3 (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք)

Քանաքեռ-Զեյթուն համայնքն ամբողջությամբ, ինչպես նաև Նոր Նորք համայնքից` Մյասնիկյան պողոտայի սեփական տները, Լվովյան և Բորյան փողոցների խաչմերուկից` Սաֆարյան փողոցն ամբողջությամբ, Նանսենի փողոցի կենտ համարներով հասցեները` մինչև Գայի պողոտա:

Ընտրողների թիվը` 59.642:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Քանաքեռ-Զեյթուն համայնք:

 

Ընտրատարածք թիվ 4 (Արաբկիր)

Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի և Ռիգայի փողոցի խաչմերուկից` ներառելով Ռիգայի փողոցի զույգ համարներով տները` մինչև Այգեկցու փողոցի խաչմերուկը, Այգեկցու փողոցով` ներառելով կենտ համարներով հասցեները` դեպի Մանուշյան փողոց, հասնելով Փափազյան փողոց, շրջանցում է Փափազյան փողոցի 26 շենքը և շարունակվում դեպի Կոմիտասի պողոտա` ներառելով Փափազյան փողոցի զույգ համարներով հասցեները: Թեքվելով դեպի ձախ և անցնելով Կոմիտասի պողոտայի 26, 28 շենքերի միջև ընկած հատվածով` հասնում է մինչև Գ. Արծրունու փողոց, շարունակվում մինչև Հ. Քոչարի փողոց` ներառելով նվազման կարգով կենտ համարներով հասցեները` մինչև Հ. Քոչարի փողոցի 27 շենքը: Հ. Քոչարի փողոցով՝ ընդգրկելով զույգ համարներով հասցեները, շրջանցում է Հ. Քոչարի 12, 14, 14/1, 14/2 շենքերը, հասնում մինչև Գյուլբենկյան փողոց, ներառելով Գյուլբենկյան փողոցի զույգ համարներով հասցեները` մինչև Ավետիսյան փողոց, շրջանցելով Ավետիսյան փողոցի 1, 2, 4 շենքերը` շեղվում դեպի Վ.Համբարձումյան փողոց և շարունակվում մինչև Բաղրամյան պողոտայի 66 շենքը: Ներառելով Բաղրամյան պողոտայի 66 շենքից սկսած զույգ համարներով հասցեները, շարունակվում է մինչև Օրբելի փողոցի խաչմերուկ, որտեղից ուղիղ գծով միանում է Հրազդան գետին` շրջանցելով Օրբելի փողոցի բոլոր հասցեները, Հրազդան գետի ընթացքի ուղղությամբ` մինչև Պռոշյան փողոցի 42 տունը` ընդգրկելով միայն զույգ համարներով հասցեները, ուղղահայաց հատելով Բաղրամյան պողոտան` անցնում է Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիս-արևմտյան եզրով, շրջանցում համալսարանը և Օրթոց ձորը, անցնում 50-ամյակի հուշասյան հյուսիսային մասով՝ մինչև Ազատության պողոտա: Ներառելով Ազատության պողոտայի կենտ հասցեները` հասնում է մինչև Թբիլիսյան խճուղի և ընդգրկում խճուղու բոլոր կենտ համարներով հասցեները: Այնուհետև ներառելով Քանաքեռ ՀԷԿ բանավանը` Հրազդան գետի ընթացքի ուղղությամբ շարունակվում է մինչև Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի և Ռիգայի փողոցի խաչմերուկը:

Ընտրողների թիվը` 55.399:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Արաբկիր համայնք:

 

Ընտրատարածք թիվ 5 (Դավիթաշեն, Արաբկիր)

Դավիթաշեն համայնքն ամբողջությամբ, ինչպես նաև Արաբկիր համայնքի տարածքը` Դավիթաշեն կամրջից սկսած, դեպի ձախ` Կովկասյան փողոցով և Վ. Փափազյան փողոցի
2-րդ նրբանցքով` ներառելով Ռիգայի փողոցի կենտ համարի տները հասնում է մինչև Վ. Այգեկցու փողոցի խաչմերուկ: Այգեկցու փողոցով, թեքվում է դեպի Մ. Մանուշյան փողոց` ներառելով Վ. Փափազյան փողոցի 26 շենքը և կենտ համարներով շենքերը, շարունակվում մինչև Կոմիտասի պողոտա, թեքվելով ձախ` անցնում է Կոմիտասի պողոտայի 26, 28 շենքերի միջև ընկած հատվածով` մինչև Գ. Արծրունու փողոց, շարունակվում մինչև Հ. Քոչարի փողոց` ներառելով աճման կարգով կենտ համարներով հասցեները` մինչև Հ. Քոչարի փողոցի 25 շենքը: Հ. Քոչարի փողոցով շարունակվում է մինչև Գյուլբենկյան փողոց` ներառելով Հ. Քոչարի փողոցի այդ հատվածի բոլոր կենտ համարներով հասցեները և 12, 14, 14/1, 14/2 շենքերը, շարունակվում է` ներառելով Գյուլբենկյան փողոցի կենտ համարներով հասցեները մինչև Ավետիսյան փողոց` ընդգրկելով կենտ համարներով հասցեները մինչև 23 շենքը և զույգ համարներով հասցեները` մինչև 36 շենքը, շարունակվում` ներառելով Ավետիսյան փողոցի 1, 2, 4 շենքերը, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի 67 տնից սկսած` մինչև 84 տունը գտնվող բոլոր զույգ և կենտ համարներով հասցեները, հասնում Օրբելի փողոցի խաչմերուկ: Ներառելով Օրբելի փողոցի բոլոր հասցեները, ուղիղ գծով շարունակվում է մինչև Հրազդան գետը, ապա գետի հունով` մինչև Դավիթաշենի կամուրջ:

Ընտրողների թիվը` 58.040:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Դավիթաշեն համայնք:

 

Ընտրատարածք թիվ 6 (Աջափնյակ)

Աշտարակի խճուղուց Վահագնի թաղամասի արևելյան, Գ-3 թաղամասի արևմտյան եզրերով՝ մինչև Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի հետ հատումը, այնուհետև մինչև Շիրազի փողոցի հետ հատումը, շարունակվում է Շիրազի, Լենինականի փողոցներով, շրջանցելով Լենինականի թիվ 4, 6, 8, 10 շենքերը, անցնում Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքերի հյուսիսային մասով՝ մինչև Բաշինջաղյան փողոց, շարունակվում Բաշինջաղյան, Արզումանյան, Շինարարների, Էստոնական փողոցներով, Հրազդանի կիրճով՝ մինչև Աջափնյակ համայնքի վարչական սահմանը, այնուհետև համայնքի արտաքին սահմանով` մինչև Աշտարակի խճուղի:

Ընտրողների թիվը` 54.449:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Աջափնյակ համայնք:

 

Ընտրատարածք թիվ 7 (Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ)

Իսակովի պողոտայից մինչև Շահումյան 4-րդ փողոց և Հարավ-արևմտյան զանգվածի Բ-2 թաղամասն ամբողջությամբ: Բաբաջանյան փողոցով շրջանցելով Հարավ-արևմտյան զանգվածի Բ-4 թաղամասը, շարունակվում է Րաֆֆու փողոցով` մինչև Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատվելը, այնուհետև դեպի հյուսիս` մինչև Շահումյան 16 փողոցը: Անցնելով Երևան քաղաքի արտաքին սահմանով, միանում է Իսակովի պողոտային` գունավոր տպագրության տպարանի մոտ: Ընդգրկում է Հարավ-արևմտյան զանգվածի Ա-1, Ա-2, Բ-2 թաղամասերը և Հաղթանակ գյուղը, ինչպես նաև Աջափնյակ համայնքից՝ Սիլիկյան և Լուկաշինի թաղամասերը, Լենինականի փողոցի թիվ 4, 6, 8 և 10 շենքերը:

Ընտրողների թիվը` 55.298:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Մալաթիա-Սեբաստիա համայնք:

 

Ընտրատարածք թիվ 8 (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ)

Իսակովի պողոտայի Հայհաստոց միավորման պարսպից մինչև ջրանցք, ջրանցքով մինչև Ոսկանյան և Շահումյան 14 փողոցների հատման մասը, այնուհետև Շահումյան 14 փողոցով մինչև Սեբաստիա փողոց: Սեբաստիա և Ա. Վեգների փողոցների հատման մասից դեպի արևմուտք` Օհանովի փողոցով մինչև Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատվելը: Զորավար Անդրանիկի փողոցով դեպի հարավ` մինչև Րաֆֆու փողոցի հետ հատվելը, Րաֆֆու փողոցով դեպի արևմուտք, հատելով Շերամի փողոցը, ընդգրկում է Հարավ-արևմտյան զանգվածի Բ-4 թաղամասն ամբողջությամբ: Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների հատման մասից շրջանցում է Հարավ-արևմտյան զանգվածի Բ-2 թաղամասը՝ դեպի հարավ միանում Իսակովի պողոտային: Ընդգրկում է Հարավ-արևմտյան զանգվածի Բ-1, Բ-3, Ա-3, Մալաթիա, Շահումյան (Ախպարաշեն) թաղամասերը, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածները, ինչպես նաև Շենգավիթ համայնքից. Բագրատունյաց և Իսակովի պողոտաների հատման ուղետարից` Բագրատունյաց պողոտայով մինչև հատումը Արտաշեսյան փողոցի հետ, Արտաշեսյան փողոցով մինչև Շևչենկո փողոցը, Շևչենկո փողոցով մինչև Չեխովի փողոց, Չեխովի փողոցով մինչև Մայիսի 9-ի փողոց, Մայիսի 9-ի փողոցով մինչև Գ. Նժդեհի փողոց, Գ. Նժդեհի փողոցով մինչև Արշակունյաց պողոտա, Արշակունյաց պողոտայով մինչև հատումը Գետառ գետի հունի հետ` «Ավտոագրեգատների գործարան» ընկերության մշակույթի պալատի մոտ, այնուհետև Գետառ գետի հունով մինչև` Հրազդան գետը, Հրազդան գետով մինչև Բագրատունյաց և Իսակովի պողոտաների հատման կետը: Ընդգրկում է սահմանագծի նկարագրման ուղղությամբ դեպի ձախ գտնվող բոլոր թաղամասերը:

Ընտրողների թիվը` 55.780:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Մալաթիա-Սեբաստիա համայնք:

 

Ընտրատարածք թիվ 9 (Կենտրոն, Աջափնյակ)

Սկսվում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի թաղային համայքների վարչական սահմանների հատման կետից, ուղիղ գծով միանում է Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկին, անցնում է Նար-Դոս փողոցի առանցքով մինչև Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետը, ընդգրկելով Նար-Դոս փողոցի կենտ և զույգ համարներով հասցեները, Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետից, Գետառի ձախ ափով մինչև Մ. Խորենացի փողոցի հետ հատումը, Գետառի ձախ ափի և Մ. Խորենացի փողոցի հատման կետից, Մ. Խորենացի փողոցի առանցքով մինչև Մ. Խորենացի և Զաքիյան փողոցների խաչմերուկ, Մ. Խորենացի և Զաքիյան փողոցների խաչմերուկից, Զաքիյան փողոցի առանցքով՝ մինչև Զաքիյան և Ամիրյան փողոցների խաչմերուկ, Զաքիյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցի առանցքով՝ մինչև Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, Մաշտոցի պողոտայի առանցքով մինչև Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկ, Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկից՝ Բաղրամյան պողոտայի առանցքով մինչև Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանի հետ հատվելը, այնուհետև նշված հատման կետից Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանի արևմտյան մասով մինչև Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմանների հատման կետը` ընդգրկելով տվյալ սահմանների մեջ ներառված տարածքը, ինչպես նաև Աջափնյակ համայնքից` Լենինականի և Լենինգրադյան փողոցների հատման մասից, ընդգրկելով Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքերը՝ Լենինգրադյան փողոցով մինչև Բաշինջաղյան փողոց, շարունակվում է Բաշինջաղյան, Արզումանյան, Շինարարների, Էստոնական փողոցներով, անցնում Հրազդանի կիրճով` մինչև համայնքի արտաքին սահմանը, այնուհետև արտաքին սահմանով, անցնելով Լենինգրադյան փողոցով՝ մինչև Լենինականի փողոցի հետ հատվելը:

Ընտրողների թիվը` 56.364:

Ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Կենտրոն համայնք:

 

Ընտրատարածք թիվ 10 (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Սկսվում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի թաղային համայքների վարչական սահմանների հատման կետից, ուղիղ գծով միանում է Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկին, անցնում է Նար-Դոս փողոցի առանցքով մինչև Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետը, չընդգրկելով Նար-Դոս փողոցի հասցեները, Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետից, Գետառի ձախ ափով մինչև Մ. Խորենացի փողոցի հետ հատումը, Գետառի ձախ ափի և Մ. Խորենացի փողոցի հատման կետից, Մ. Խորենացի փողոցի առանցքով մինչև Մ. Խորենացի և Զաքիյան փողոցների խաչմերուկ, Մ. Խորենացի և Զաքիյան փողոցների խաչմերուկից, Զաքիյան փողոցի առանցքով մինչև Զաքիյան և Ամիրյան փողոցների խաչմերուկ, Զաքիյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցի առանցքով մինչև Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, Մաշտոցի պողոտայի առանցքով մինչև Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկ, Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկից, Բաղրամյան պողոտայի առանցքով մինչև Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանի հետ հատվելը, այնուհետև նշված հատման կետից Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանի արևելյան մասով մինչև Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմանների հատման կետը` ընդգրկելով տվյալ սահմանների մեջ ներառված տարածքը, ինչպես նաև Նորք-Մարաշ համայնքն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 53.055:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Կենտրոն համայնք:

 

Ընտրատարածք թիվ 11 (Շենգավիթ, Էրեբունի)

Քրիստափորի փողոցի և մետրոպոլիտենի ուղետարի հատման կետից` Քրիստափորի փողոցով մինչև հատումը Արշակունյաց պողոտայի հետ, այնուհետև Կոմիտասի անվան զբոսայգու արևելյան վերջնամասով մինչև Հրազդան գետը, ընդգրկելով Կաշեգործների փողոցի բոլոր տները, շարունակվում է Հրազդան գետով մինչև Գետառ և Հրազդան գետերի միախառնման կետը, այնուհետև Գետառի հունով մինչև հատումը Արշակունյաց պողոտայի հետ` «Ավտոագրեգատների գործարան» ընկերության մշակույթի տան մոտ, շարունակվում Արշակունյաց պողոտայով մինչև Գ. Նժդեհի փողոցի հետ հատվելը, Գ. Նժդեհի փողոցով մինչև Գ. Նժդեհի հրապարակ, Գ. Նժդեհի հրապարակի և Բագրատունյաց պողոտայի առանցքային գծով` մինչև հատվելը Չեխովի փողոցի հետ, Չեխովի փողոցով մինչև «Հայէլեկտրամեքենա» ընկերության Չեխովի փողոցի անցամուտքը, անցամուտքից` «Հայէլեկտրամեքենա» ընկերության պարսպով մինչև Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի և Շիրակի փողոցի հատումը, Շիրակի փողոցով մինչև հատումը Արշակունյաց պողոտայի հետ, այնուհետև երկաթգծի Երևան-Մասիս ուղեգծով՝ մինչև հատումը Բագրատունյաց պողոտայի հետ, ընդգրկելով Արշակունյաց պողոտայի այդ հատվածում գտնվող կենտ համարներով շենքերը, Բագրատունյաց պողոտայով մինչև Բագրատունյաց պողոտայի և Արին-Բերդի փողոցի հատումը, ապա երկաթգծի ուղետարով մինչև հատումը Քրիստափորի փողոցի հետ: Ընտրատարածքն ընդգրկում է սահմանագծի նկարագրման ուղղությամբ դեպի ձախ գտնվող բոլոր թաղամասերը, Նոր Խարբերդի այգեգործական ընկերությունների տարածքը, ինչպես նաև Էրեբունի համայնքի մի մասը. Գ. Նժդեհի փողոցից` Շենգավիթ և Էրեբունի համայնքների տարածքների վարչական սահմանների հատման մասից, այդ համայնքների սահմանագծով` մինչև Արին-Բերդի փողոց, Արին-Բերդի փողոցով մինչև Արին-Բերդի փողոցի և Արցախի պողոտայի հատման մասը: Այնուհետև Արցախի պողոտայի աջակողմյան մայթով, ընդգրկելով պողոտայի զույգ համարներով շենքերը` մինչև Այվազովսկու փողոց, Այվազովսկու փողոցով` մինչև Ավանեսովի և Նոր Արեշի 31-րդ փողոցների հատման մասը, Նոր Արեշի 31-րդ փողոցով, դուրս թողնելով 31-րդ և 27-րդ փողոցների տները` հասնում Նոր Արեշի 38-րդ փողոց, շարունակվում մինչև Էրեբունու փողոց, Էրեբունու փողոցի աջ մայթով` դուրս թողնելով փողոցի զույգ համարներով շենքերը, հասնում է Նոր Արեշի 26-րդ փողոց, հատում Էրեբունու փողոցը և ընդգրկելով փողոցի 25, 23, 21, 21/1 շենքերը հասնում մինչև Նոր Արեշի 11-րդ փողոց, ընդգրկելով Աթոյան փողոցի 80 շենքը և Էրեբունու փողոցի 1-11 կենտ համարի շենքերը, շարունակվում մինչև Երկաթուղայինների 6-րդ փողոց, հասնում Երկաթուղայինների 6-րդ և 9-րդ փողոցների հատման մաս, այնուհետև Ռոստովյան փողոց: Ռոստովյան փողոցով մինչև Արցախի պողոտա, հատում Արցախի պողոտան և հասնում Էրեբունի և Շենգավիթ համայնքների վարչական սահմանների հատման մաս` դուրս թողնելով Արցախի պողոտայի 10 և Գ. Նժդեհի 58 շենքերը:

Ընտրողների թիվը` 58.838:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Շենգավիթ համայնք:

 

Ընտրատարածք թիվ 12 (Շենգավիթ, Էրեբունի)

Բագրատունյաց պողոտայի և երկաթգծի Երևան-Մասիս ուղետարի հատման կետից` Երևան-Մասիս երկաթգծով մինչև Նորագավիթի առաջին փողոցի երկաթուղային կամուրջը, այնուհետև Արշակունյաց պողոտայով մինչև Շիրակի փողոցի հետ հատումը, Շիրակի փողոցով մինչև հատումը Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի հետ, այնուհետև Հայէլեկտրամեքենա ընկերության պարսպի երկայնքով մինչև Չեխովի փողոցի անցամուտքը, ընդգրկելով մետրոպոլիտենի Չարբախ կայարանի շրջակայքի շենքերը, Չեխովի փողոցով մինչև հատումը Բագրատունյաց պողոտայի հետ, Բագրատունյաց պողոտայի առանցքային գծով մինչև Գ. Նժդեհի հրապարակ, Գ. Նժդեհի հրապարակից՝ Գ. Նժդեհի փողոցով մինչև հատումը Մայիսի 9-ի փողոցի հետ, Մայիսի 9-ի փողոցով՝ մինչև հատումը Չեխովի փողոցի հետ, Չեխովի փողոցով մինչև հատումը Շևչենկո փողոցի հետ, Շևչենկո փողոցով՝ մինչև հատումը Արտաշեսյան փողոցի հետ, Արտաշեսյան փողոցով` մինչև հատումը Բագրատունյաց պողոտայի հետ, Բագրատունյաց պողոտայով՝ մինչև Հրազդան գետ, Հրազդան գետով՝ Շենգավիթ համայնքի վարչական տարածքի սահմանով մինչև Արմավիրի մարզի վարչական տարածքի սահմանը, այդ սահմանով՝ մինչև Կարմիր Բլուր կայարանից դեպի Մասիս տանող երկաթգծի հատման կետը՝ ընդգրկելով Վերին Չարբախ, Աէրացիա, Ներքին Չարբախ թաղամասերը, երկաթգծի հատման կետից մինչև Արտաշատի խճուղու հետ հատվելը` ընդգրկելով Էրեբունի օդանավակայանը և Նորագավիթ թաղամասը, այնուհետև Արարատի մարզի և Երևան քաղաքի վարչական տարածքի սահմանով` մինչև հատումը Արցախի փողոցի հետ, ընդգրկելով Արցախի 4-րդ նրբանցքը, այնուհետև Արցախի փողոցով մինչև Արին-Բերդի փողոց և Արին-Բերդի փողոցով ու Բագրատունյաց պողոտայով՝ մինչև Երևան-Մասիս երկաթգծի հետ հատվելը, ընդգրկելով սահմանագծի նկարագրման ուղղությամբ դեպի ձախ գտնվող բոլոր թաղամասերը, ինչպես նաև Էրեբունի համայնքի մի մասը. Արցախի պողոտա և Այվազովսկու փողոցի հատման մասից, Արցախի պողոտայի ձախակողմյան մայթով մինչև Շենգավիթ և Նուբարաշեն համայնքների հետ Էրեբունի համայնքի վարչական տարածքի սահմանի հատման մասը, Նուբարաշեն համայնքի սահմանագծով մինչև Նուբարաշենի խճուղի, Նուբարաշենի խճուղով՝ մինչև Խ. Դաշտենցի և Նոր Արեշի 41-րդ փողոցների հետ հատման մաս, Նոր Արեշի 41-րդ փողոցով և 41-րդ փողոցի նրբանցքով` չընդգրկելով այդ փողոցների բնակելի տները` մինչև Ավանեսովի փողոց, Ավանեսովի փողոցով՝ Այվազովսկու փողոց, Այվազովսկու փողոցով՝ մինչև Արցախի պողոտա:

Ընտրողների թիվը` 57.167:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Շենգավիթ համայնք:

 

Ընտրատարածք թիվ 13 (Էրեբունի, Նուբարաշեն)

Էրեբունի համայնքից` Քրիստափորի և Սևանի փողոցների հատման մասից, Քրիստափորի փողոցի աջակողմյան եզրով դեպի արևելք` մինչև երկաթգիծ, երկաթգծով շարունակվում մինչև Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հետ հատվելը, Սարի Թաղի կառուցապատման եզրով դեպի Դավիթ Բեկի փողոց` մինչև Նուբարաշենի խճուղու հետ հատվելը` ընդգրկելով Մուշական, Ջրաշեն և Վարդաշեն թաղամասերը: Նուբարաշենի խճուղով՝ մինչև Խաչիկ Դաշտենցի և Նոր Արեշի 41-րդ փողոցի հետ հատման մասը, Նոր Արեշի 41-րդ փողոցով և 41-րդ փողոցի նրբանցքով՝ մինչև Ավանեսովի փողոց, շարունակվում մինչև Այվազովսկու փողոց, հասնում Նոր Արեշի 31-րդ փողոց, 31-րդ փողոցով` Էրեբունու փողոց, շարունակվում մինչև Նոր Արեշի 26-րդ փողոցի հետ հատվելը, կտրելով Էրեբունու փողոցը` շարունակվում մինչև Էրեբունու փողոցի և Նոր Արեշի 11-րդ փողոցի հատման մասը, շրջանցելով Էրեբունու փողոցի 1-11 կենտ համարներով շենքերը և Աթոյան փողոցի 80 շենքը, հասնում Երկաթուղայինների 6-րդ փողոց, Երկաթուղայինների 6-րդ և 9-րդ փողոցների հատման կետ, որից հետո 9-րդ փողոցով մինչև Ռոստովյան փողոց, Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի հատման մաս, կտրելով Արցախի պողոտան և ընդգրկելով Արցախի պողոտայի 10, Գ. Նժդեհի փողոցի 58 շենքերը, Էրեբունի և Շենգավիթ համայնքների սահմանագծով հասնում մինչև Քրիստափորի և Սևանի փողոցների հատման մաս, ինչպես նաև Նուբարաշեն համայնքն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 59.734:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` Էրեբունի համայնք:

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 14

Ք. Աշտարակ, ք. Ապարան, Արագած, Նիգավան, Ալագյազ, Ավշեն, Ամրե Թազա, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Դերեկ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Մելիք գյուղ, Միրաք, Նորաշեն (Արագած) Շենկանի, Ջամշլու, Ռյա-Թազա, Սանգյառ, Սիփան, Վարդաբլուր, Օրթաճյա, Արայի, Արտաշավան, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կարբի, Հարթավան, Ձորագլուխ, Մուլքի, Նորաշեն, Շենավան, Չքնաղ, Ջրամբար, Սաղմոսավան, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Ուշի, Քուչակ, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Օրգով, Աղձք, Տեղեր, Վերին Սասունիկ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Օշական:

Ընտրողների թիվը` 61.103:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Աշտարակ:

 

Ընտրատարածք թիվ 15

Ք. Թալին, Լեռնարոտ, Սասունիկ, Ավան, Արուճ, Նոր Ամանոս, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Ուջան, Ագարակ (Աշտարակ), Արագածավան, Արտենի, Դաշտադեմ, Ղաբաղթափա, Բառոժ, Լուսակն, Աշնակ, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Բայսըզ, Դիան, Կաքավաձոր, Ավթոնա, Ագարակ, Պարտիզակ, Կաթնաղբյուր, Իրինդ, Ոսկեթաս, Եղնիկ, Շղարշիկ, Ակունք, Կարմրաշեն, Զովասար, Գառնահովիտ, Մաստարա, Ծաղկասար, Արեգ, Սորիկ, Հացաշեն, Հակկո, Գիալթո, Թլիկ, Գետափ, Ցամաքասար, Զարինջա, Նոր Արթիկ, Սուսեր, ինչպես նաև Արմավիրի մարզից. Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ, Մյասնիկյան, Վանանդ, Արտամետ, Արգինա, Բագարան, Բաղրամյան, Երվանդաշատ, Կողբավան, Շենիկ, Արևադաշտ, Տալվորիկ, Հուշակերտ, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան, Խանջյան, Հացիկ, Ամասիա, Արաքս:

Ընտրողների թիվը` 60.666:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Թալին:

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 16

Ք. Մասիս, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Գետափնյա, Գեղանիստ, Դաշտավան, Դարբնիկ, Դարակերտ, Ձորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Նորաբաց, Նորամարգ, Նիզամի, Գետազատ, Մրգանուշ, Վերին Դվին, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Այնթափ, Արևաբույր, Լանջազատ, Հովտաշեն, Մարմարաշեն, Աբովյան, Արևշատ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Ջրաշեն, Դիտակ, Բարձրաշեն, Վարդաշեն:

Ընտրողների թիվը` 59.356:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Մասիս:

 

Ընտրատարածք թիվ 17

Ք. Արտաշատ, Մխչյան, Մրգավետ, Բյուրավան, Շահումյան, Դեղձուտ, Դվին, Նարեկ, Կանաչուտ, Նշավան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Արաքսավան, Դիմիտրով, Դալար, Մասիս, Ոստան, Նորաշեն, Վերին Արտաշատ, Այգեստան, Բերդիկ, Հնաբերդ, Մրգավան:

Ընտրողների թիվը` 59.357:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Արտաշատ:

 

Ընտրատարածք թիվ 18

Ք. Արարատ, ք. Վեդի, Այգեզարդ, Քաղցրաշեն, Արալեզ, Լուսառատ, Նոր ուղի, Նոր կյանք, Սիսավան, Այգեպատ, Վանաշեն, Վեդու գ/գ, Տափերական, Փոքր Վեդի, Այգավան, Ավշար, Ոսկետափ, գ. Արարատ, Եղեգնավան, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Երասխավան:

Ընտրողների թիվը` 59.907:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Արարատ:

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 19

Ք. Վաղարշապատ, Այգեկ, Բաղրամյան (Էջմիածին), Մերձավան, Մուսալեռ, Պտղունք, Փարաքար, Ոսկեհատ, Արևաշատ, Գայ, Մեծամոր (Էջմիածին), Հայկաշեն, Արաքս (Էջմիածին):

Ընտրողների թիվը` 59.224:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Վաղարշապատ:

 

Ընտրատարածք թիվ 20

Ք. Մեծամոր, Արգավանդ, Փշատավան, Եղեգնուտ, Զարթոնք, Մարգարա, Արազափ, Ապագա, Ակնաշեն, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրառատի թ/ֆ, Գրիբոյեդով, Երասխահուն, Վարդանաշեն, Լեռնամերձ, Ամբերդ, Այգեշատ (Էջմիածին), Դաշտ, Դողս, Շահումյան, Շահումյան թ/ֆ, Նորակերտ, Մրգաստան, Արտաշար, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Ֆերիկ, Ծաղկունք, Հովտամեջ, Սամաղար, Հայթաղ, Ծիածան, Արշալույս, Տարոնիկ, Ակնալիճ, Առատաշեն, Խորոնք, Արտիմետ:

Ընտրողների թիվը` 57.119:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Մեծամոր:

 

Ընտրատարածք թիվ 21

Ք. Արմավիր, Մրգաշատ, Սովետական, Հայկավան, Արմավիր, Ջանֆիդա, Նորավան, Մայիսյան, Նորապատ, Հոկտեմբեր, Ձերժինսկի, Լենուղի, Լուկաշին, Նալբանդյան, Նոր Արմավիր, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս, Այգեշատ (Արմավիր), Արևիկ, Տանձուտ:

Ընտրողների թիվը` 58.650:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Արմավիր:

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 22

Ք. Գավառ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Լճափ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Գանձակ, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Վարդաձոր, Երանոս:

Ընտրողների թիվը` 53.090:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Գավառ:

 

Ընտրատարածք թիվ 23

Ք. Սևան, ք. Ճամբարակ, ք. Վարդենիս, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գեղամավան, Վարսեր, Դպրաբակ, Անտառամեջ, Ձորավանք, Այգուտ, Կալավան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Դրախտիկ, Վահան, Աղբերք, Շորժա, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Նորակերտ, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Կուտական, Տրետուք, Մեծ Մասրիկ, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Շատվան, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք, Տորֆավան, Վանևան, Ծովակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք:

Ընտրողների թիվը` 55.982:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Սևան:

 

Ընտրատարածք թիվ 24

Ք. Մարտունի, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Թազագյուղ, Ներքին Գետաշեն, Մադինա, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Գեղհովիտ, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովինար, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Գեղաքար, Խաչաղբյուր, Լուսակունք, Ակունք:

Ընտրողների թիվը` 58.547:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Մարտունի:

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 25

Ք. Հրազդան, ք. Ծաղկաձոր, Աղավնաձոր, Ջրառատավան, Մարմարիկ, Բջնի, Մեղրաձոր, Հանքավան, Արտավազ, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ:

Ընտրողների թիվը` 55.560:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Հրազդան:

 

Ընտրատարածք թիվ 26

Ք. Եղվարդ, ք. Չարենցավան, Քարաշամբ, Թեղենիք, Նոր Արտամետ, Նուռնուս, Բուժական, Սարալանջ, Ֆանտան, Կարենիս, Արագյուղ, Պռոշյան, Քասախ, Նոր Երզնկա, Արզական, Ալափարս, Արգել, Նոր-Գեղի, Զորավան:

Ընտրողների թիվը` 54.857:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Եղվարդ:

 

Ընտրատարածք թիվ 27

Ք. Նոր Հաճն, ք. Բյուրեղավան, Արզնի, Գետամեջ, Մրգաշեն, Քանաքեռավան, Ջրաբեր, Սևաբերդ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Ակունք, Նոր Գյուղ, Կաթնաղբյուր, Զառ, Գեղաշեն, Կամարիս, Արամուս, Զովք, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ, Ջրվեժ, Զովունի:

Ընտրողների թիվը` 51.263:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Նոր Հաճն:

 

Ընտրատարածք թիվ 28

Ք. Աբովյան, Առինջ, Վերին Պտղնի, Պտղնի, Կոտայք, Ձորաղբյուր, Մայակովսկի, Ռադիոկայան, Բալահովիտ:

Ընտրողների թիվը` 51.067:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Աբովյան:

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 29

Ք. Սպիտակ, Արջուտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Դարպաս, Լեռնանցք, Լեռնապատ, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հալավար, Հարթագյուղ, Ղուրսալի, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր, Ազնվաձոր, Բազում, ինչպես նաև Վանաձոր քաղաքից` Շիրակացու փողոցի սկզբնամասից հարավային ուղությամբ մինչև Տիգրան Մեծի փողոց, Տիգրան Մեծի փողոցով, արևելյան ուղղությամբ մինչև Բաթումի փողոց, Բաթումի փողոցով մինչև Գր. Լուսավորչի փողոց, այդ փողոցի արևելյան ուղղությամբ մինչև երկաթուղայինների զբոսայգու արևմտյան սահմանը, հյուսիսային ուղղությամբ մինչև երկաթգիծ, երկաթգծով արևելյան ուղղությամբ մինչև եկեղեցու մոտ գտնվող կամուրջը, այդտեղից հյուսիսային ուղղությամբ` քաղաքի հյուսիսային սահմանով, արևմտյան ուղղությամբ մինչև քաղաքի արևմտյան սահմանը, արևմտյան սահմանից արևելյան, այնուհետև հարավային ուղղությամբ` Դարպասի տնակային ավանի արևմտյան մասով մինչև քաղաքի հարավային սահմանը: Քաղաքի հարավային սահմանով` արևելյան ուղղությամբ մինչև Լանջային փողոցի թիվ 2 տունը, այդ տան արևմտյան մասով մինչև Շիրակացի փողոցի սկզբնամասը:

Ընտրողների թիվը` 57.550:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Վանաձոր:

 

Ընտրատարածք թիվ 30

Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի սկզբնամասից մինչև Տիգրան Մեծի փողոց, Տիգրան Մեծի փողոցով մինչև Բաթումի փողոց, Բաթումի փողոցով մինչև Գր. Լուսավորչի փողոց, այդ փողոցի արևելյան ուղղությամբ, մինչև երկաթուղայինների զբոսայգու արևմտյան սահմանը: Երկաթուղայինների զբոսայգու արևմտյան սահմանով, հյուսիսային ուղղությամբ մինչև երկաթգիծ, երկաթգծով արևելյան ուղղությամբ մինչև եկեղեցու մոտ գտնվող կամուրջը, այդտեղից հյուսիսային ուղղությամբ քաղաքի հյուսիսային սահմանով, արևելյան ուղղությամբ մինչև քաղաքի արևելյան սահմանը, արևելյան սահմանից` Բազում թաղամասի հյուսիսային սահմանով արևելյան ուղղությամբ մինչև Աղայան փողոցի վերջնամասը, Աղայան փողոցի վերջնամասից արևմտյան ուղղությամբ մինչև Ներսիսյան փողոց, այդ փողոցով` հարավային ուղղությամբ մինչև Իսահակյան փողոցի շարունակությունը, Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի հարավային մասով, Իսահակյան փողոցի հարավ-արևելյան ուղղությամբ մինչև Տանձուտ գետը, Տանձուտ գետի հոսանքով մինչև Խնձորուտի 1-ին փողոց, Խնձորուտի 1-ին փողոցի սկզբնամասից` հյուսիսային ուղղությամբ, մինչև Բազում թաղամասի հարավային սահմանը, այդտեղից Բազում թաղամասի հարավային սահմանով արևելյան ուղղությամբ մինչև քաղաքի արևելյան սահմանը, որտեղից արևելյան ուղղությամբ` մինչև քաղաքի արևելյան մուտքը, որտեղից քաղաքի հարավային սահմանով` արևմտյան ուղղությամբ մինչև Լանջային փողոցի թիվ 2 տունը, այնուհետև արևմտյան մասով մինչև Շիրակացու փողոցի սկզբնամասը:

Ընտրողների թիվը` 57.365:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Վանաձոր:

 

Ընտրատարածք թիվ 31

Ք. Ալավերդի, ք. Ախթալա, ք. Շամլուղ, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ահնիձոր, Ծաղկաշատ, Հաղպատ, Շամուտ, Լորուտ, Աթան, Անտառաշեն, Գուգարք, Լերմոնտովո, Մարգահովիտ, Շահումյան, Ֆիոլետովո, Դսեղ, Քարինջ, Մարց, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Քարաբերդ, Անտառամուտ, Ձորագյուղ, Ձորագետ, Չկալով, Գյուլագարակ, Գարգառ, Հոբարձի, Կուրթան, Վարդաբլուր, ինչպես նաև Վանաձոր քաղաքից` Աղայան փողոցի վերջնամասից` արևմտյան ուղղությամբ մինչև Ներսիսյան փողոց, այդ փողոցով հարավային ուղղությամբ մինչև Իսահակյան փողոց, Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի հարավային մասով, Իսահակյան փողոցի հարավ արևելյան ուղղությամբ` մինչև Տանձուտ գետը, Տանձուտ գետի հոսանքն ի վեր` մինչև Խնձորուտի փողոց, Խնձորուտի 1-ին փողոցի սկզբնամասից` հյուսիսային ուղղությամբ մինչև Բազում թաղամասի հարավային սահմանը, Բազում թաղամասի սահմանով` արևելյան ուղղությամբ մինչև քաղաքի արևելյան սահմանը: Քաղաքի արևելյան սահմանից դեպի Բազում թաղամասի հյուսիսային սահմանը, Բազում թաղամասի հյուսիսային սահմանով մինչև Աղայան փողոցի վերջնամասը:

Ընտրողների թիվը` 57.751:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Վանաձոր:

 

Ընտրատարածք թիվ 32

Ք. Տաշիր, ք. Ստեփանավան, Լոռի Բերդ, Յաղդան, Ամրակից, Պուշկինո, Հովնանաձոր, Կողես, Մղարթ, Արդվի, Հագվի, Օձուն, Կարմիր Աղեկ, Այգեհատ, Արևածագ, Ծաթեր, Թումանյան, Լեջան, Ագարակ, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Դաշտադեմ, Պաղաղբյուր, Ձյունաշող, Մեծավան, Միխայլովկա, Ձորամուտ, Ապավեն, Արծնի, Սարչապետ, Նորաշեն, Պետրովկա, Լեռնահովիտ, Մեդովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Նովոսելցովո, Կաթնաղբյուր, Ուրասար, Սվերդլով, Ուռուտ, Բովաձոր:

Ընտրողների թիվը` 51.908:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Տաշիր:

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 33

Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Փոքրաշեն, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար, Ամասիա, Ալվար, Աղվորիկ, Ախուրիկ, Առափի, Արդենիս, Արեգնադեմ, Քեթի, Բանդիվան, Բերդաշեն, Գառնառիճ, Գյուլիբուլաղ, Գտաշեն, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Հողմիկ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի, Ջրաձոր, Լեռնուտ, Կարմրաքար, Կապս, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մայիսյան, Մեծ Սարիար, Շիրակ, Վահրամաբերդ, Ջաջուռ կայարան, Հայկավան, Ոսկեհասկ, ինչպես նաև Գյումրի քաղաքի հյուսիսային սահմանից՝ Ղոր-Ղոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Նժդեհի պողոտա, Ալեք Մանուկյան փողոց, Շիրակացու փողոց, Մովսես Խորենացու փողոց, քաղաքի հյուսիսային սահման:

Ընտրողների թիվը` 52.661:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Գյումրի:

 

Ընտրատարածք թիվ 34

Քաղաք Գյումրի

Քաղաքի հյուսիսային սահմանից` Մովսես Խորենացու փողոց, Շիրակացու փողոց, Ալեք Մանուկյան պողոտա, Խրիմյան Հայրիկ խճուղի, Հ. Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևմտյան սահման, քաղաքի հյուսիսային սահման:

Ընտրողների թիվը` 58.351:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Գյումրի:

 

Ընտրատարածք թիվ 35

Ք. Ախուրյան, Արևիկ, Բենիամին, Կամո, Կառնուտ, Հովիտ, Մուսայելյան (Ախուրյան), Ջաջուռ, Ջրառատ, Ազատան, ինչպես նաև Գյումրի քաղաքի հյուսիսային սահմանից` Ղոր-Ղոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ խճուղի, Հ. Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման:

Ընտրողների թիվը` 51.315:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Գյումրի:

 

Ընտրատարածք թիվ 36

Ք. Արթիկ, ք. Մարալիկ, Լանջիկ, Ձորակապ, Սառնաղբյուր, Այգաբաց, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Արևշատ, Անուշավան, Գետափի, Սպանդարյան, Փանիկ, Մեղրաշեն, Գեղանիստ, Հովտաշեն, Վարդաքար, Հոռոմ, Հայրենյաց, Լուսակերտ, Սարատակ, Լեռնակերտ, Հայկասար, Նոր Կյանք, Հառիճ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ, Տուֆաշեն, Անիպեմզա, Անի կայարան, Բագրավան, Հայկաձոր, Աղին, Գուսանագյուղ, Իսահակյան, Լուսաղբյուր, Ձիթհանքով, Շիրակավան, Ջրափի, Սարակապ, Քարաբերդ, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան:

Ընտրողների թիվը` 51.276:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Արթիկ:

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 37

Ք. Գորիս, ք. Սիսիան, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք, Ծղուկ, Անգեղակոթ, Ախլաթյան, Բնունիս, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Աղիտու, Դաստակերտ, Թանահատ, Թասիկ, Լծեն, Հացավան, Ղզլջուղ, Մուծք, Նորավան, Շաղատ, Շենաթաղ, Շաքի, Որոտան, Սալվարդ, Տոլորս, Ույծ, Աշոտավան, Լոր, Վաղատին, Դարբաս, Արևիս, Տորունիկ, Սոֆլու, Ակներ, Խոզնավար, Խնածախ, Սվարանց, Վերիշեն, Վաղատուր, Քաշունի, Քարաշեն, Արավուս, Խնձորեսկ, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Տեղ, Քարահունջ, Հարժիս, Բարձրավան, Խոտ, Շուռնուխ, Որոտան, Հալիձոր, Շինուհայր, Տաթև, Տանձատափ:

Ընտրողների թիվը` 49.806:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Գորիս:

 

Ընտրատարածք թիվ 38

Ք. Կապան, ք. Քաջարան, ք. Մեղրի, ք. Ագարակ, Աղվանի, Տանձավեր, Ագարակ, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Դավիթ Բեկ, Դովրուս, Եղեգ, Եղվարդ, Խալաջ, Խդրանց, Կաղնուտ, Ձորաստան, Վանեք, Ներքին Խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց, Չափնի, Սյունիք, Սևաքար, Վերին Գյոդաքլու, Վերին Խոտանան, Ուժանիս, Օխտար, Գեղանուշ, Լեռնաձոր, Ծավ, Շիկահող, Սրաշեն, գ.Քաջարան, Գեղի, Փայահան, Ճակատեն, Ներքին Հանդ, Գուդեմնիս, Լեհվազ, Շվանիձոր, Վահրավար, Տաշտուն, Կուրիս, Վարդանիձոր, Լիճք, Կարճևան, Ալդարա, Նյուվադի:

Ընտրողների թիվը` 48.797:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Կապան:

 

Սյունիքի մարզում ընտրատարածքների նման կազմավորման համար հիմք է ծառայել ընտրատարածքների աշխարհագրական առանձնահատկությունները և մարզի վարչական տարածքի սահմանները չխախտելու հանգամանքը:

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 39

Վայոց ձորի մարզն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի մարզից Ուրցաձոր, Գոռավան, Դաշտաքար, Զանգակատուն, Լանջանիստ, Լանջառ, Լուսաշող, Շաղափ, Պարույր Սևակ, Վարդաշատ, Ուրցալանջ համայնքները:

Ընտրողների թիվը` 48.885:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Եղեգնաձոր:

 

Նման կազմավորման համար հիմք է ծառայել Արարատի մարզից հնարավորինս քիչ թվով համայնքներ Վայոց ձորի մարզին միացնելու հանգամանքը:

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

 

Ընտրատարածք թիվ 40

Ք. Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Սարիգյուղ, Աճարկուտ, Ծաղկավան/Իջևան/, Բերքաբեր, Կոթի, Կողբ, Ոսկևան, Բարեկամավան, Դովեղ, Բագրատաշեն, Պտղավան, Ջուջևան, Արճիս, Դեղձավան, Լճկաձոր, Այրում, Հաղթանակ, Բերդավան, Զորական, Դեբեդավան, Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Վազաշեն, Գետահովիտ, Ենոքավան, Լուսաձոր, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Աչաջուր, Սևքար, Խաշթառակ, Ծաղկավան (Տավուշ), Պառավաքար, Վարագավան, Թովուզ, Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր, Այգեպար, ինչպես նաև Լոռու մարզից` Նեղոց, Թեղուտ, Մեծ Այրում, Շնող, Քարկոպ, Ճոճկան:

Ընտրողների թիվը` 50.956:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Նոյեմբերյան:

 

Ընտրատարածք թիվ 41

Ք. Իջևան, ք. Դիլիջան, ք. Բերդ, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Գանձաքար, Այգեձոր, Արծվաբերդ, Իծաքար, Նորաշեն, Չինարի, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր, Չինչին, Նավուր:

Ընտրողների թիվը` 50.601:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` ք. Իջևան:


ԵՐԵՎԱՆ

Ներմուծեք նկարագրությունը_18797


ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18798


 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18799


 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18800


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18801


 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18802


ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18803


 ՎԱՆԱՁՈՐ

Ներմուծեք նկարագրությունը_18804


 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18805


 ԳՅՈՒՄՐԻ

Ներմուծեք նկարագրությունը_18806


ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18807


 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18808


 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Ներմուծեք նկարագրությունը_18809