Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2003-29.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.02/11(129) Հոդ.183
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 մարտի 2003 թ.
ք. Երևան 

N 80-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով, 20-րդ հոդվածի 2-րդ կետով, 81-րդ և 113-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը (Հավելված 1):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. ապրիլի 20-ի արձ. 17 կետ 1 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության կարգի մասին» որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`
Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2003 թ. մարտի 28-ի թիվ 80-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն և կարգավորում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է 2003 թվականի ապրիլի 21-ին ժամը 0000-ից և ավարտվում` 2003 թվականի մայիսի 23-ին ժամը 2400-ին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, նախաձեռնող խմբերն իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարել:

4. Նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեն`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

բ) սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները.

գ) բարեգործական և կրոնական կազմակերպությունները.

դ) օտարերկրյա քաղաքացիները և կազմակերպությունները.

5. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով` հավասար հիմունքներով:

6. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության անվճար և վճարովի (այդ թվում` ուղիղ եթերով) եթերաժամերից օգտվում են սույն կարգի համաձայն:

7. Հանրային հեռուստաընկերության եթերաժամով` անվճար և վճարովի հիմունքներով, նախընտրական քարոզչությունն իրականացվում է 2003 թվականի ապրիլի 21-ից մայիսի 23-ը, յուրաքանչյուր օր` ժամը 1800-ից մինչև 2030-ը:

Հանրային ռադիոընկերության անվճար եթերաժամը, յուրաքանչյուր օր, հատկացվում է ժամը 1405-ից մինչև 1600-ն, իսկ վճարովի եթերաժամ կտրամադրվի 2140-ից մինչև 2400-ը:

Քարոզչական նյութերը զուգահեռաբար հեռարձակվում են Հանրային հեռուստառադիոընկերության արբանյակային կապով:

8. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն Հանրային հեռուստաընկերության եթերաժամից անվճար օգտվել ոչ ավելի, քան 60 րոպե:

9. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել Հանրային հեռուստաընկերության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե` պայմանագրային կարգով:

10. Հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամով համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու հաջորդականությունը որոշվում է վիճակահանության արդյունքում կազմված գրաֆիկի համաձայն, որը հաստատվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

11. Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից եթերաժամերի ներկայացված ժամանակահատվածը, կապված տեխնիկական անհրաժեշտությունից, կարող է տեղաշարժվել ոչ ավելի, քան 30 րոպե` առաջ կամ հետ:

12. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն հավասար հիմունքներով օգտվել Հանրային ռադիոընկերության անվճար և վճարովի եթերաժամերից:

13. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն Հանրային ռադիոընկերության եթերաժամից անվճար օգտվել ոչ ավելի, քան 120 րոպե:

14. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել Հանրային ռադիոընկերության եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե` պայմանագրային կարգով:

15. Հանրային ռադիոընկերության անվճար և վճարովի եթերաժամից համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու հաջորդականությունը որոշվում է վիճակահանությամբ կազմված, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված, գրաֆիկի համաձայն:

16. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց տեսագրությունները հեռարձակելու համար տեսաերիզները Հանրային հեռուստաընկերություն պետք է ներկայացնեն հեռարձակման օրը մինչև ժամը 1500-ն, իսկ ձայներիզները` Հանրային ռադիոընկերություն, եթերից 2 ժամ առաջ:

17. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) Հանրային հեռուստառադիոընկերության տրված անվճար և վճարովի եթերաժամը այլ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից չի կարող օգտագործվել:

18. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուներն իրավունք ունեն հավասար պայմաններով (միևնույն տևողությամբ, միևնույն սակագնով) պայմանագրային կարգով, օգտվել Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստառադիոընկերությունների եթերաժամերից:

19. Նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունները հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի և քարոզչական այլ հաղորդումների` իրենց եթերաժամի արժեքը:

20. Հեռուստառադիոընկերությունների վճարովի եթերաժամերից օգտվելու համար համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուները հայտերը (դիմումները) համապատասխան հեռուստառադիոընկերությանն են ներկայացնում եթերի օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ, կից ներկայացնելով անկանխիկ վճարման (փոխանցման) հանձնարարականը: Մեկ օր առաջ եթերաժամ տրամադրելու նպատակով ներկայացված հայտերի (դիմումների) համար վճարումը կատարվում է կանխիկ:

21. Հեռուստառադիոընկերությունների հատկացրած եթերաժամը համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից չօգտագործվելու դեպքում, դրա փոխարեն այլ լրացուցիչ եթերաժամ չի տրամադրվում:

22. Նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից, եռօրյա պարբերականությամբ`

Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից եթերաժամերից (վճարովի և անվճար) օգտվելու վերաբերյալ, իսկ մասնավոր հեռուստառադիոընկերությունները մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուին գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն թեկնածուի կողմից տվյալ հեռուստառադիոընկերության վճարովի եթերաժամերից օգտվելու վերաբերյալ:

23. Նախընտրական քարոզչության վերաբերյալ հաղորդումները հեռուստատեսությամբ հեռարձակելիս էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով նշվում է «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» բառերը, իսկ ռադիոհաղորդումների դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ, հիշեցվում է այդ մասին:

24. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումներն ու ռադիոհաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

25. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած պարբերական մամուլի ղեկավարությունը, քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր է հավասար պայմաններ ապահովել համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած պարբերական մամուլի ղեկավարությունը, քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր է հավասար պայմաններ (ծավալ, սակագին) ապահովել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների համար:

26. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերում` նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածում, անվճար հրապարակվող քարոզչական նյութերի համար յուրաքանչյուր համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հատկացվում է 0.25 մամուլ ծավալ:

27. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերում անվճար հրապարակվող նախընտրական նյութերը խմբագրություն են ներկայացնում հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

28. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուները իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին, վճարովի հիմունքներով, նախընտրական քարոզչական նյութեր հրապարակել մասնավոր տպագիր լրատվամիջոցներում:

Համապատասխան հրատարակության ղեկավարը` բացի կուսակցական մամուլից, պարտավոր է միևնույն սակագնով ծավալ տրամադրել կուսակցություններին (կուսակցության դաշինքներին), մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուներին:

Վճարովի ծավալը տրամադրվում է պայմանագրային կարգով:

29. Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական գերակայության քարոզումը, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումը, ինչպես նաև պատգամավորության թեկնածուների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը:

30. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումները և ռադիոհաղորդումներն եթեր հեռարձակելիս տեսագրվում և ձայնագրվում են:

Հեռուստառադիոընկերությունները ընտրությունների ավարտից հետո նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները պահպանում են առնվազն վեց ամիս:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2007, N 48-Ն 29.03.2007, N 80-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան