Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2005-11.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.01/16(193) Հոդ.182
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2005 թ.
ք. Երևան

N 03-Ն

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված
 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2005 թ. մայիսի 25-ի
թիվ 03-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն հրահանգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.

(սյունակներ 1 և 2, 10-20 տողերի համար):

2. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները.

3. Արտահանում (սյունակ 3). ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

4. Ներմուծում (սյունակ 4). ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում` երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավելի կամ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:

_____________________________

     * Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրն ըստ

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հաշվետվությունում ապրանքների և ծառայությունների վերաբերյալ ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու (սյունակ 1) և նախորդ տարվա (սյունակ 2) համապատասխան ժամանակաշրջանների համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա:

2. Տող 10-ը ներառում է հաշվետվության 10.1-10.5 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:

3. Տող 10.1. ծրագրերի ապահովման մշակման և այդ բնագավառի խորհրդատվությունների ծառայությունները ներառում են.

Ծրագրերի ապահովման մշակման և այդ բնագավառի խորհրդատվությունների ծառայությունները չեն ներառում.

4. Տող 10.2. տվյալների մշակման ծառայությունները ներառում են.

5. Տող 10.3. հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ խորհրդատվությունների ծառայությունները ներառում են.

Հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ խորհրդատվությունների ծառայությունները չեն ներառում.

6. Տող 10.4. տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեությունը ներառում է.

7. Տող 10.5. այլ ծառայությունները ներառում են.

8. Տող 20. ծրագրերի և տվյալների պատճենահանումը ներառում են.

Պատճենահանված ծրագրերի և տվյալների սպասարկման ծառայությունները հաշվառվում են 10.1-րդ տողում:

9. Տող 30. հաշվետվությունը ներառում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման դիմաց ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից) և ներառում են.

10. Տող 40. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են` կազմակերպություններում միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ներառյալ վարչակազմը:

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող  «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

 

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)  

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ՏՏ

(Տեղեկատվական տեխնոլոգիա)

(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի
25 մայիսի 2005 թ.

թիվ 03-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել


ՏԳՏԴ   I_I_I_I_I_I_I

Մարզը        I_I_I_I_I

Համայնքը    I_I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

հունվար - _____________________ 200 _ թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

 

  տողի համարը Ծավալը (ապրանքների և ծառայություների) Հաշվետու ժամանակաշրջանում
հաշվետու ժամանակա-
շրջանում
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում արտա-
հանում
ներմու-
ծում
Ա Բ 1 2 3 4
Ընդամենը, ներառյալ ԱԱՀ (տող 10 = տող 10.1 + 10.2 + տող 10.3 + տող 10.4 + տող 10.5) 10        
այդ թվում`          
Ծրագրերի ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում 10.1        
տվյալների մշակում 10.2        
խորհրդատվություններ հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ 10.3        
տվյալների հիմնապահեստների ստեղծում 10.4        
այլ ծառայություններ 10.5        
Ընդամենը ծրագրերի և տվյալների պատճենահանում, առանց ԱԱՀ 20        
 
Ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաներին չվերաբերող այլ ծառայություններ, ներառյալ ԱԱՀ 30        
որից` (նշել ծառայության տեսակը)          
  30.1        
  30.2        
  30.3        
  30.4        

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ) 40  

 

Ղեկավար

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

__________________
(Ազգանուն, անուն)

__________________
(Ազգանուն, անուն)

__________________
(Հեռախոսահամար(ներ))

__________________
(Ստորագրություն)

__________________
(Ստորագրություն)

___ _______ 200__թ.
(Լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ___________@____________