Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2003-11.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.11/8(126) Հոդ.165
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 45-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ կետով և 114-րդ հոդվածի 2 կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների քվեաթերթիկի ձևը և շարադրանքը (Հավելված 1):

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի թիվ 45-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Կ.Տ.

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

25 մայիսի 2003 թ.

Կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի
անվանումը

Ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը

Նշումի համար

1

«ԱԱԱ» կուսակցություն

Արամյան Արամ Արամի
Լևոնյան Լևոն Լևոնի
Մինասյան Մինաս Մինասի


 

 

2

«ԲԲԲ» դաշինք

Օհանյան Օհան Օհանի
Պողոսյան Պողոս Պողոսի
Պետրոսյան Պետրոս Պետրոսի


 

 

3

«ԳԳԳ» կուսակցություն

Ավագյան Ավագ Ավագի
Սարգսյան Սարգիս Սարգսի
Մարգարյան Մարգար Մարգարի


 

 

 

Բոլորին դեմ եմ


 

1. Ընտրողը նշում է կատարում այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։

2. Եթե ընտրողը դեմ է բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում մեկից ավելի կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի օգտին նշումներ պարունակող, որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումով, սահմանված նշագրումից տարբերվող կամ գրառումներով քվեաթերթիկները: