Գլխավոր տեղեկություն
Համար
N 41
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2001-30.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.10.10/17(80) Հոդ.147
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.09.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

600.0041.26.09.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 սեպտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 41

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ), 17-րդ հոդվածի է) կետերը և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի N 32 որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է`

1. Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ (վաճառող)-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) «Պայմանագրում օգտագործված հասկացությունները» գլխում «Ընդունման կետ» հասկացության սահմանման մեջ «Կատարողի էլեկտրական ցանցի այն կետը» բառերը փոխարինել «սահմանազատման կետ» բառերով.

բ) նույն գլխում «Պատրաստականություն» հասկացության սահմանման 4-րդ տողում «Պատվիրատուի կամ արտադրողի» բառերը փոխարինել «Պատվիրատուի» բառով.

գ) նույն գլխում ավելացնել հետևյալ հասկացությունները.

«Հաշվարկային օր`

24 ժամանոց ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է տվյալ օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ օրվա ժամը 1100-ին:

Հաշվարկային ամիս`

ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է օրացուցային ամսի առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ օրացուցային ամսի առաջին օրվա ժամը 1100-ին:

Հաշվարկային տարի`

ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է օրացուցային տարվա առաջին ամսի առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ տարվա առաջին ամսի առաջին օրվա ժամը 1100-ին»:

դ) «Կողմերի պարտավորությունները» գլխի 4.1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.1.2 Էլեկտրական էներգիայի հաղորդման իրականացման արդյունքում պատասխանատվություն կրել նորմատիվային (հաշվարկային) տեխնոլոգիական կորուստների մեծությունը գերազանցող մասի համար` Պայմանագրի 9.3 և 9.4 կետերով սահմանված կարգով».

ե) նույն գլխի 4.1.4 ենթակետի տեքստում «ներմուծողներից» բառը փոխարինել «ներկրողներից» և «նորմալ» բառը` «բնականոն» բառերով.

զ) նույն գլխի 4.1.5 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.1.5 Սահմանված կարգով ապահովել իր տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղակայված հաշվառքի սարքերի պահպանությունը, ինչպես նաև իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվառքի սարքերի շահագործումը և սպասարկումը` իր միջոցներով».

է) նույն գլխի 4.2.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.2.2 Էլեկտրաէներգիայի փաստացի կորուստները նորմատիվային (հաշվարկային) տեխնոլոգիական կորուստներից պակաս լինելու դեպքում Կատարողին վճարել լրացուցիչ վճար` Պայմանագրի 9.4 կետով սահմանված կարգով».

ը) նույն գլխի 4.2.3 ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Էլեկտրաէներգիայի հաղորդման սահմանված ռեժիմների և հոսքաբաշխումների անխուսափելի փոփոխման դեպքում ապահովել էլեկտրակայանքների շահագործման տեխնիկական պայմաններին համապատասխան ռեժիմներ».

թ) նույն գլխի 4.2.7 կետի վերջում ավելացնել «հետագայում արխիվացնելու պայմանով» բառերը.

ժ) «Էլեկտրական էներգիայի քանակի չափումը» գլխի 5.1 կետի 1-ին տողում «Կատարողի» բառին հետևող «հաղորդման էլեկտրական ցանց» բառերը հանել.

ժա) նույն գլխի 5.4 կետի 3-րդ տողում «վերստուգիչ» բառը փոխարինել «վերահսկիչ» բառով.

ժբ) նույն գլխի 5.8 կետի տեքստի 2-րդ տողի սկզբնամասի «Էլեկտրական ցանց» բառերը հանել.

ժգ) «Լրացուցիչ պայմաններ» գլխի 9.3 կետի 2-րդ պարբերությունում «փաստացի ռեժիմներից» բառերից հետո ավելացնել «և Օպերատորի կողմից սահմանված հոսքաբաշխման սխեմայից» բառերը.

ժդ) «Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը» գլխում.

- հավելված N 1-ի անվանումը փոխարինել հետևյալով` «Էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման, հանձնման և պլանային տեխնոլոգիական կորուստների հաշվարկային տարեկան պայմանագրային ցուցանիշները»` համապատասխանաբար փոխելով բուն հավելվածի անվանումը,

- հավելված N 3-ի աղյուսակային մասը և բացատրագիրը փոխարինել սույն որոշմանը կից ներկայացվող ձևով,

- հավելված N 11-ը 14-րդ գլխի ցանկից տեղափոխել 13-րդ գլխի ցանկ` հավելված N 5-ից հետո, համարակալումը թողնելով անփոփոխ.

ժե) «Ամենամսյա (եռամսյակային) կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը» գլուխը վերանվանել` «Պայմանագրի անբաժանելի մասը կազմող ամենամսյա (եռամսյակային) փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը»: Այդ նույն գլխում.

- հավելված N 6-ի անվանումը փոխարինել հետևյալով` «Ընդունման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և ընդունված էլեկտրաէներգիայի հաշվառման ակտ»` համապատասխանաբար փոխելով բուն հավելվածի անվանումը,

- նույն հավելվածի 2-րդ կետում «տեխնոլոգիական կորուստները» բառերից առաջ ավելացնել «նորմատիվային» բառը,

- հավելված N 7-ի անվանումը փոխարինել հետևյալով` «Հանձնման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և հանձնված էլեկտրաէներգիայի հաշվառման ակտ», համապատասխանորեն փոխելով բուն հավելվածի անվանումը,

- նույն հավելվածի 2-րդ կետում «տեխնոլոգիական կորուստները» բառերից առաջ ավելացնել «նորմատիվային» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2001 թ. հունիսի 26-ի N 32 որոշմամբ
հաստատված պայմանագրի

 

Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները ______ թ.

 

Սարքավորումներ,
ՕԳ-եր

Հուսալիության
ցուցանիշ
միջպետական
110-200կՎ
ՕԳ (100կմ)
220կՎ
մեկ
շղթա
ՕԳ
(100կմ)
110կՎ
մեկ
շղթա
ՕԳ
(100կմ)
110կՎ
երկշղթա
ՕԳ
մեկ շղթա
(100կմ)
110կՎ
երկշղթա
ՕԳ
միաժամ
(100կմ)
110կՎ
Տր-ներ
եռափաթ
(1 հատ)
110կՎ
Տր-ներ
երկփաթ
(1 հատ)
Ավտոտրանս-
ֆորմատոր
220/110կՎ
(1 հատ)
Օդային
անջատիչներ
Յուղային
անջատիչներ
220կՎ
(1 հատ)
110կՎ
(1 հատ)
220կՎ
(1 հատ)
110կՎ
(1 հատ)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
w1 (բոլոր տեսակի
խախտումների հոսքի
պարամետրեր)
                       
w2 (կայուն
խախտումների հոսքի
պարամետրեր)
                       
TՎ (ժամ), վերականգման
միջին տևողություն
                       
TՆ (ժամ), նորոգման
միջին տևողություն
                       

 

Ծանոթություն - հուսալիության ցուցանիշները հաշվարկված են ըստ 1998-2000 թթ. վիճակագրական տվյալների` հետևյալ բանաձևով.

 

սարքավորումների համար - 
w = 

m

 n .T 

 1/տարի, գծերի համար 
w = 

m .100

 L .T 

 1/տարի:

 

 

 

 

TՎ

 m
 ti
i =1

 m

 

 ժամ;

 

 

 

 TՆ 

 հ
 ti
i =1

K

 

 ժամ, որտեղ m-ը T տարիների ընթացքում տեղի ունեցած խափանումների թիվն է:

100կմ երկարության գծի համար, L-ը գծերի գումարային երկարությունն է (կմ), ti i-րդ -ը խախտման

հայտնաբերման վերացման ժամանակն է, K-ն նորոգումների թիվը, n-ը նույնանման ցանցային էլեմենտների թիվն է:

 

«ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»

 

«ԿԱՏԱՐՈՂ»

_______________________   _______________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)   (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ ___________ 200____թ.   ____ ___________200 ____թ.

Կ.Տ.

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.09.2004, N 109-Ն 30.09.2004, N 41
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան