«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
31 մայիսի 2004 թ. |
N 434-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 3-րդ կետի «դ» ենթակետի «իրավունքների» բառից առաջ լրացնել «սույն կարգով նախատեսված դեպքերում» բառերը.
2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անհամաձայնությունները պետք է լինեն պատճառաբանված և հիմնավորված համապատասխան փաստաթղթերով, իսկ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված հիմնավորվածությունը պետք է բխի համապատասխան փաստաթղթերից:».
3) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «20 օր» բառերը փոխարինել «մեկ ամիս» բառերով.
4) 18-րդ կետի`
ա) առաջին պարբերության «գ» ենթակետի «պատճենը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ տույժի հետ կապված քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրության պատճենը» բառերը,
բ) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ», «ե» և «զ» ենթակետերով,
«դ) քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը,
ե) քաղաքացիական ծառայողի կողմից կատարած աշխատանքների մասին վերջին մեկ տարվա հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրա անմիջական ղեկավարի եզրակացությունների պատճենները,
զ) այլ անհրաժեշտ փաստաթղթեր (դրանց պատճենները):»,
գ) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում Խորհրդի պահանջով եռօրյա ժամկետում դրանք ենթակա են համալրման համապատասխան պաշտոնատար անձի կողմից:».
5) 21-րդ կետի «ա» ենթակետի «մեկ օրվա ընթացքում ստորագրությամբ ներկայացնում է կողմերին» բառերը փոխարինել «եռօրյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ուղարկում է կողմերին» բառերով.
6) 22-րդ կետի առաջին պարբերության «տասնօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|