Գլխավոր տեղեկություն
Համար
N 433-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.208
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2004
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

4 հունիսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2004 թ.
ք. Երևան

 

N 433-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 41-րդ կետով.

«41. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելը ձևակերպվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի վերապատրաստման ուղարկելու դեպքում` համապատասխան մարմնի ղեկավարի համապատասխան վարչական ակտով:

Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունները կատարելուց:».

բ) 21-րդ կետի «կայացման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մեկ տարուց ավելի ժամկետով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու» բառերը, իսկ «ծառայողների» բառից հետո` «(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց)» բառերը.

գ) 25-րդ, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան