Գլխավոր տեղեկություն
Համար
N 432-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.207
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2004
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

4 հունիսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504145

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2004 թ.
ք. Երևան

 

N 432-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 20-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) 5-րդ կետի «ե» ենթակետի «բարձրագույն» բառից հետո լրացնել «, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական» բառերը.

2) 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի «ե» ենթակետերի «կամ հայեցողական» բառերը փոխարինել «, հայեցողական կամ քաղաքացիական» բառերով.

3) 8-րդ կետի «ե» ենթակետի «առնվազն» բառը հանել:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ

Մ. Բադալյան