Գլխավոր տեղեկություն
Համար
N 295-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2005-15.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.220
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005272

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 հունիսի 2005 թ.

 N 295-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 18-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածները, 16-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
 
2005 թ. հունիսի 16
Երևան
  

 

 Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թ. հունիսի 8-ի
թիվ 295-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  18

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Գ լ ու խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրման, համակարգի օպերատորի փոփոխման, համակարգի գործունեության կանոնակարգման մասնակիցների կազմում փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման, համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ընթացակարգերը և համակարգը բնութագրող չափանիշները:

2. Սույն կանոնակարգը տարածվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դ) կետով սահմանված հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի օպերատորների վրա:

3. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներբանկային վճարահաշվարկային համակարգերի վրա:

 

Գ լ ու խ  2

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող չափանիշները

 

4. Կենտրոնական բանկի կողմից սահմանվում են հայաստանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող հետևյալ չափանիշները՝

ա) համակարգի մասնակիցների քանակը երեքից քիչ է.

բ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի անվանացանկը, որը ներառում է հետևյալ համակագերը՝ «ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգ», «ՀՀ կենտրոնական բանկի թղթային եղանակով համախառն վճարումների համակարգ», «ՀՀ կենտրոնական բանկի քլիրինգային հաշվարկների համակարգ», «ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ», ««ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգ»:

5. Սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված չափանիշներից առնվազն մեկին բավարարելու դեպքում համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կանոնակարգի 4-րդ գլխի համաձայն: Եթե համակարգը չի բավարարում սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված չափանիշներին, ապա համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կանոնակարգի 3-րդ գլխի համաձայն:

 

Գ լ ու խ  3

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող չափանիշներին չհամապատասխանող համակարգերի ստեղծման եվ գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը

 

6. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու համար համակարգի օպերատորի կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստանալու միջնորդագրի ձևը սահմանվում է համաձայն հավելված 1-ի:

Համակարգի մասնակիցների, մասնակիցների միջև պարտավորությունների բաշխման, համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին տեղեկանքի ձևը սահմանվում է համաձայն հավելված 2-ի:

Համակարգի գործունեության տնտեսական ծրագրի ձևը սահմանվում է համաձայն հավելված 3-ի:

Համակարգի օպերատորի ղեկավարների մասին տեղեկանքի ձևը սահմանվում է համաձայն հավելված 4-ի:

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված համակարգի գործունեության կանոնակարգ է համարվում նաև այլ անվանմամբ փաստաթուղթը (փաստաթղթերի փաթեթը), որը բավարարում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված կանոնակարգի բովանդակությանը ներկայացվող պահանջներին:

Համակարգի մասնակիցների, մասնակիցների միջև պարտավորությունների բաշխման, համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին տեղեկանքը և համակարգի գործունեության կանոնակարգը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային կրիչների վրա՝ այդ մասին նշելով միջնորդագրում:

7. Եթե սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է համակարգի օպերատորին (այսուհետ՝ հայտատուին), որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և(կամ) բացակայող փաստաթղթերը: Վերոնշյալ ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու հայտը մերժվում է` փաստաթղթերը թերի լինելու հիմքով:

8. Կենտրոնական բանկը բավարարում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե՝

ա) պահպանվել են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները,

բ) բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերը:

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի գործադիր մարմնի ղեկավարը բավարարում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման պահանջներին, եթե ունի բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայական:

9. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է համակարգի օպերատորին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Միջնորդագիրը մերժելու դեպքում համակարգի օպերատորը իրավունք ունի հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու նոր միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ ընդհանուր կարգով:

10. Կենտրոնական բանկը կարող է ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը, եթե առկա են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը: Թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում իրականացվում է համապատասխան գրառում սույն կանոնակարգի 16-րդ կետով սահմանված թույլտվությունների գրանցամատյանում:

 

Գ լ ու խ  4

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող չափանիշներին համապատասխանող համակարգի ստեղծման եվ գործունեության իրականացման թույլտվության տրամադրման արարողակարգը

 

11. Սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

ա) սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն հավելված 5-ի,

բ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այլ փաստաթղթերը:

12. Կենտրոնական բանկը տալիս է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվությունը, եթե՝

ա) համակարգը բավարարում է սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված չափանիշներին,

բ) բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված հիմքերը:

13. Միջնորդագրի մերժման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է համակարգի օպերատորին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Միջնորդագիրը մերժելու դեպքում օպերատորն իրավունք ունի վճարահաշվարկային համակարգ ստեղծելու նոր միջնորդագիր ներկայացնել ընդհանուր կարգով:

14. Սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված չափանիշների մեծության փոփոխման կամ համակարգի գործունեության փոփոխման հետևանքով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու դեպքում  համակարգի օպերատորը պարտավոր է համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված կարգով նոր թույլտվություն ստանալու համար:

15. Սույն գլխով սահմանված ընթացակարգով թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը նույնն են, ինչ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված դրույթները:

 

Գ լ ու խ  5

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման եվ գործունեության իրականացման համար տրված թույլտվությունների գրանցամատյանի ձեվը, վարման կարգը, դրանցում ներառվող տեղեկությունները, համըՆդհանուր ծանոթացման համար տեղեկությունների ցանկը

 

16. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվությունների գրանցամատյանը, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները՝

ա) համակարգի անվանումը,

բ) Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը՝ համակարգ ստեղծելու և գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ,

գ) համակարգի օպերատորի անվանումը և գտնվելու վայրը,

դ) տեղեկություններ՝ գրանցամատյանում փոփոխությունների իրականացման վերաբերյալ:

Թույլտվությունների գրանցամատյանը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

Թույլտվությունների գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում՝ 3 օրվա ընթացքում:

Թույլտվությունների գրանցամատյանից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը համակարգի մասնակիցներին տրամադրվում է անվճար՝ 3 օրվա ընթացքում:

17. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը կազմում և վարում է Կենտրոնական բանկի կողմից թույլտվություն ստացած յուրաքանչյուր հայաստանյան վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ անհատական գործ, որին պետք է կարվեն նաև համակարգի գործունեության ընթացքում իրականացվող բոլոր փոփոխությունները:

 

Գ լ ու խ  6

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի փոփոխման, համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը

 

18. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի փոփոխման համար համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) համակարգի օպերատորի փոփոխման վերաբերյալ դիմում՝ վավերացված և կնքված օպերատորի գործադիր մարմնի ստորագրությամբ,

բ) իրավասու մարմնի որոշումը՝ համակարգի օպերատորի փոփոխման վերաբերյալ,

գ) համակարգի օպերատորի փոփոխման արդյունքում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին տեղեկանք և փոփոխված փաստաթղթերը:

19. Համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխությունների և (կամ) լրացումների իրականացման համար համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման համար դիմում՝ վավերացված և կնքված օպերատորի գործադիր մարմնի ստորագրությամբ,

բ) օպերատորի կառավարման իրավասու մարմնի կամ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված գործունեության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձև սահմանված լինելու դեպքում՝ այդ կարգով սահմանված ձևով հաստատված որոշումը՝ համակարգի գործունեության կանոնակարգում լրացումների և (կամ) փոփոխությունների իրականացման վերաբերյալ,

գ) փոփոխված կանոնակարգի պատճենը:

20. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 18-րդ և 19-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Կենտրոնական բանկի կողմից օրենքով սահմանված ժամկետում դիմումը չմերժելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

21. Համակարգի օպերատորի փոփոխման, համակարգի գործունեության կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու` Կենտրոնական բանկի կողմից տրված համաձայնության դեպքում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ անհատական գործին կցվում են սույն կանոնակարգի 18-րդ և 19-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

22. Կենտրոնական բանկը մերժում է լրացումների կամ փոփոխությունների իրականացումը «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքերում:

23. Համակարգի օպերատորի, համակարգի գործունեության կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման մերժման դեպքում Կենտրոնական բանկը մերժման հիմքերի մասին տեղեկացնում է համակարգի օպերատորին:

24. Համակարգի օպերատորի, համակարգի գործունեության կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման համաձայնությունը համարվում է տրված «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում:

 

Գ լ ու խ  7

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կազմում փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը

 

25. Համակարգի մասնակիցների կազմում կատարված փոփոխության մասին համակարգի օպերատորը փոփոխության կատարման պահից հնգօրյա ժամկետում պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով սույն կանոնակարգի 6-րդ կետի 3-րդ պարբերությամբ սահմանված համակարգի մասնակիցների, մասնակիցների միջև պարտավորությունների բաշխման, համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին նոր տեղեկանքը: Եթե համակարգի մասնակիցների փոփոխման արդյունքում փոփոխության է ենթարկվում նաև համակարգի գործունեության կանոնակարգը, ապա համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ համաձայնեցման պետք է ներկայացնի նաև համակարգի գործունեության կանոնակարգը՝ համաձայն սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված ընթացակարգի:

 

Գ լ ու խ  8

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի կողմից համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը

 

26. Համակարգի օպերատորը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ հրապարակել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկություններ (այդ թվում՝ համակարգի մասնակիցների, համակարգի միջոցով իրականացվող գործառնությունների տեսակների, նախորդ տարվա ընթացքում կատարված գործառնությունների ծավալի և քանակի վերաբերյալ տեղեկատվություն):

 

 

Հավելված 1

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման ԵՎ գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը Կանոնակարգ 18-ի

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_________________ -ին

 

Համակարգի օպերատորի անվանումը  _______________________________

Կազմակերպական-իրավական ձևը _________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________

Գործունեության վայրը  _______________________________________

Համակարգի անվանումը _______________________________________

Վերոնշյալ վճարահաշվարկային ծառայությունների իրականացման համար լիցենզիա կամ թույլտվություն_____________________________________________

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը Հայաստանի Հանրապետությունում ____________________

_______________________________________________________________

(համակարգի անվանումը)

 

վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար:

 

Կից ներկայացնում եմ՝

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Գործադիր մարմնի տնօրեն ՝

Հիմնադիրներ՝

______________

(անուն, ազգանունը)

_______________

(ստորագրությունը)

 

 

Հավելված 2

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման ԵՎ գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը Կանոնակարգ 18-ի
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

1. Համակարգի գործունեության հիմնական նպատակը

2. Համակարգի մասնակիցները, նրանց պարտավորությունները և դերը համակարգում՝ խմբավորված ըստ յուրաքանչյուր մասնակցի.

2.1 մասնակցի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և ռեզիդենտությունը,

2.2 նրա դերը (կարգավիճակը) համակարգում (օրինակ՝ հաշվարկային բանկ, պրոցեսինգ իրականացնող մասնակից, վճարային քարտեր թողարկող կամ սպասարկող, այլ),

3. Համակարգի կառավարման բարձրագույն մարմինը (օրինակ՝ համակարգի մասնակիցների ընդհանուր ժողովը, համակարգի օպերատորի կառավարման բարձրագույն մարմինը, այլ):

 

 

Հավելված 3

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման ԵՎ գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը Կանոնակարգ 18-ի
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, ծրագրի ներկայացմանը հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վճարահաշվարկային համակարգի տնտեսական գործունեությունը և ներքին կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է: Տնտեսական ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝

I. Ընդհանուր դրույթներ

1) համակարգի անվանումը,

2) համակարգի ստեղծման նպատակները (հեռանկարները):

II. Գործունեության հիմնական ուղղությունները

1) գործունեության հիմնական ուղղությունները և դրանց համառոտ բնութագիրը,

2) ապագայում նախատեսվող ծառայությունները:

III. Մարքեթինգային վերլուծություն

1) ոլորտի վերլուծություն (ոլորտի մասնակիցները, հիմնական մրցակիցները),

2) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում այն պատրաստվում է իրականացնել իր գործունեությունը (հեռանկարային զարգացման միտումները, ռազմավարության հիմնական սկզբունքները, համակարգում հաշվարկների բնագավառում առաջացող ռիսկերի գնահատումը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները),

3) հաճախորդների խմբի բնութագիրը և կանխատեսվող թիվը: 

IV. Ռազմավարությունը

1) դիրքավորում,

2) խթանման ռազմավարություն,

3) գնային ռազմավարություն,

4) ներդրման ծրագիր:

V. Եկամուտների և ծախսերի մոտավոր հաշվարկը

1) ֆինանսավորման աղբյուրները,

2) առաջիկա 3 տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը:

 

 

Հավելված 4

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման ԵՎ գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը Կանոնակարգ 18-ի
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

1. Զբաղեցրած պաշտոնը, դիրքը __________________________________

_________________________________________________________

 

2. Ընդհանուր տեղեկատվություն

  • Անունը, հայրանունը, ազգանունը ________________________________
  • Քաղաքացիությունը _________________________________________

3. Կրթություն, որակավորում

 

Ուսումնական հաստատության(այդ թվում՝ դպրոցի) անվանումը Գտնվելու վայրը Հաճախումների ժամանակաշրջանը(---թ-ից մինչև ----թ.) Գիտական աստիճանները
       
       

 

4. Աշխատանքային գործունեությունը

 

N Կազմակերպության անվանումը տնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը
1.        
2.        
3.        

 

5. Այլ տեղեկություններ

Հայտարարություն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 22-ի 2-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին:

 

Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Ես համաձայն եմ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

____________________

(ստորագրությունը)

_________________

(ամսաթիվը)

 

 

Հավելված 5

 

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման ԵՎ գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը Կանոնակարգ 18-ի
 
 Չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք

 

Սույն տեղեկանքով հավաստիացնում եմ, որ մեր՝ ________________________

(համակարգի անվանումը)                   

 

համակարգը համապատասխանում է «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» ՀՀ ԿԲ կանոնակարգ 18-ով սահմանված հայաստանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող հետևյալ չափանիշին կամ չափանիշներին՝

1. համակարգի մասնակիցների քանակը ______________________________

2. համակարգը ներառված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի անվանացանկի մեջ

_________________________________________________________

(համակարգի անվանումը)

 

Հավաստիացնում եմ նաև, որ «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» ՀՀ ԿԲ կանոնակարգ 18-ով սահմանված հայաստանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում և կարգով այդ մասին պետք է տեղեկացնեմ Կենտրոնական բանկին:

Գործադիր մարմնի տնօրեն ՝________________

(անուն, ազգանունը)               

______________________

(ստորագրությունը)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2021, թիվ 56-Ն 17.05.2021, N 295-Ն
25.09.2020, թիվ 154-Ն 15.10.2020, N 295-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան