Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.16/23(109) Հոդ.154
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.08.2002
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002
«ԳՐԱՆՑՎԱԾ է» 
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
3 սեպտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

21 օգոստոսի 2002 թ. 
ք. Երևան

N 31-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 19-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

I. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու դեպքերում համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կողմից:».

2) 6-րդ կետի`

ա) «բ» ենթակետի «ներկայացուցիչներ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու դեպքերում` նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ» բառերը.

բ) վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

3) 12-րդ կետի «ժը» ենթակետի «անձին» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ` համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին)» բառերը.

4) 20-րդ կետի «անձին» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ` համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին)» բառերը:

II. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու դեպքերում համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կողմից:».

2) 6-րդ կետի`

ա) «բ» ենթակետի «ներկայացուցիչներ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի ատեստավորումն անցկացնելու դեպքերում` նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ» բառերը.

բ) վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

3) 12-րդ կետի «ժթ» ենթակետի «անձին» բառից հետո լրացնել «(մարմնին)» բառը.

4) 20-րդ կետի «թերթը» բառը փոխարինել «արդյունքները» բառով, իսկ «անձին» բառից հետո լրացնել «(մարմնին)» բառը:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան