Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.16/23(109) Հոդ.153
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.08.2002
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002
«ԳՐԱՆՑՎԱԾ է» 
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
3 սեպտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

21 օգոստոսի 2002 թ. 
ք. Երևան

N 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 12-16-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 6-րդ`

ա) կետի «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի (Երևանի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:».

2) հավելվածի 17-րդ կետի «Քաղաքացիական ծառայողական» բառերը փոխարինել «Ծառայողական» բառով.

3) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները.

ա) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 40 տոկոս.

բ) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 30 տոկոս.

գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 20 տոկոս.

դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներ, ինչպես նաև տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` տաս տոկոս:».

4) հավելվածի 74-րդ, 75-րդ, 78-80-րդ կետերի «պաշտոնատար անձին», «պաշտոնատար անձն», «պաշտոնատար անձը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(մարմնին)», «(մարմինն)», «(մարմինը)» բառը.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 781-րդ կետով.

«781. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:»:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան