«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60404283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 սեպտեմբերի 2004 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով)՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը և 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» և «ը» կետերը՝ որոշում է.
1. Հանձնաժողովի 2002 թվականի մարտի 4-ի ««Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված՝ «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 2.3. կետի «բ» ենթակետի 2-րդ պարբերությունում «10» թիվը փոխարինել «5» թվով.
բ) 2.3. կետի «բ» ենթակետի 3-րդ պարբերությունում «իր բաժնի նկատմամբ փոքր է 10-ից քիչ անգամ» բառերը փոխարինել «չի բավարարում սույն կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության պայմաններին» բառերով.
գ) 2.3. կետի «գ» ենթակետի «վերլուծության արդյունքով» բառերը փոխարինել «վերլուծության արդյունքների կամ լիցենզիայի, մրցույթի կամ տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի մասին վկայող այլ տվյալների հիման վրա՝ գերիշխող դիրքի ձեռքբերման պահից հետո իրականացրած տնտեսական գործունեության ողջ ժամանակահատվածում» բառերը.
դ) 2.3.1. կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.3.1. Տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում (գրանցամատյանում) գրանցելու, իսկ այդ դիրքը կորցնելու դեպքում՝ գրանցումից հանելու հիմք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համապատասխան որոշումը:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում (գրանցամատյանում) գրանցված տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժնի փոփոխության դեպքում (եթե այդ փոփոխությունը չի հանգեցնում գերիշխող դիրքի կորստի) գրանցամատյանում կատարվում է համապատասխան փոփոխություն՝ նշելով փոփոխության հիմք հանդիսացող որոշման համարն ու ամսաթիվը:»:
2. Որոշմամբ հաստատված՝ «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) 2.3. կետի «բ» ենթակետում «կիրառական» բառից հետո լրացնել «որակական» բառը.
բ) 3.1. կետում «Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը հատկորոշում է տարածք» բառերը փոխարինել «Ապրանքային շուկայի աշխարհագրական սահման կարող է հանդիսանալ այն աշխարհագրական տարածքը (այդ թվում՝ ճանապարհը, երթուղին, օդուղին և այլ տարածք)» բառերով.
գ) 5.3. կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5.3. Ապրանքի ծավալների վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում շուկայի ծավալը որոշվում է հաշվարկային եղանակով ըստ հետևյալ բանաձևի.
Շծ=Մտս + Ծարտ + Նծ - Ած - Մտվ, որտեղ
Ծարտ - ապրանքի արտադրության ծավալն է,
Նծ - ներմուծման ծավալն է,
Ած - արտահանման ծավալն է,
Մտս - տարեսկզբի (ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբի) մնացորդը տնտեսվարող սուբյեկտների մոտ,
Մտվ - տարեվերջի (ուսումնասիրվող ժամանակահատվածի վերջի) մնացորդը տնտեսվարող սուբյեկտների մոտ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ |
Ֆ. Փիրումյան |