Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2003-24.07.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.09.15/22(140) Հոդ.327
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.08.2003
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60403259

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 օգոստոսի 2003 թ.
ք. Երևան

N 68-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի ա) և զ) կետերը, որոշում է.

Հանձնաժողովի 2002 թվականի մարտի 4-ի ««Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Կարգի 2.1 կետի վերջին պարբերության բանաձևը շարադրել նոր խմբագրությամբ. «ՏՍբ=Իծ/Շծ X 100%»:

2. Կարգի 2.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.3. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող համարելը

Տնտեսվարող սուբյեկտը ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող՝

ա) չունի մրցակից.

տնտեսվարող սուբյեկտը չունի մրցակից, եթե տվյալ ապրանքային շուկայում գործող միակ տնտեսվարող սուբյեկտն է և նա իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը,

բ) չի հանդիպում որևէ էական մրցակցության.

տնտեսվարող սուբյեկտը չի հանդիպում որևէ էական մրցակցության, եթե շուկայի իրացման ծավալում նրա բաժինը (Q) կազմում է՝

1) 80 տոկոս և ավելի, բայց փոքր է 100 տոկոսից (80% Q < 100%),

2) 33.(3) տոկոս և ավելի, բայց փոքր է 80 տոկոսից (33.(3)%  Q < 80%), իսկ նրա մոտակա մրցակցի բաժինը իր բաժնի նկատմամբ փոքր է 10 և ավելի անգամ.

3) 33.(3) տոկոս և ավելի, բայց փոքր է 80 տոկոսից (33.(3)% Q < 80%), իսկ նրա մոտակա մրցակցի բաժինը իր բաժնի նկատմամբ փոքր է 10-ից քիչ անգամ և տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտների հնարավորությունները բավարար չեն շուկայի ձևավորված կայունությունը խախտելու համար ու առկա են շուկայի մուտքի այնպիսի խոչընդոտներ, որոնց պատճառով հնարավոր մրցակիցները չեն կարող մուտք գործել շուկա: Շուկայի կայունությունը մինչև մեկ տարի ժամանակահատվածում տվյալ շուկայի մասնակից տնտեսվարող սուբյեկտների թվաքանակի և դրանց բաժինների, ինչպես նաև շուկայի ծավալի անփոփոխ լինելն է կամ մինչև 5 տոկոս փոփոխությունն է.

գ) իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

Տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք ունեցող է համարվում ուսումնասիրմանը նախորդող վերջին երեք, վեց, ինը կամ տասներկու ամիսների ցուցանիշների վերլուծության արդյունքով»:

 

Նախագահ

Ֆ. Փիրումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան