«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2004 թ. |
N 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հաշվետվություն բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև թիվ-ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են գյուղապետարանները, թաղապետարանները, քաղաքապետարանները (համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Հաշվետվությունը կազմելու հիմք են հանդիսանում «Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի շենքի տեխնիկական անձնագրի» տվյալները, որը կազմվում է քաղաքներում, գյուղական համայնքներում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` գործող կարգով ձևակերպված շինարարության ավարտական ակտի տվյալների հիման վրա:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունք` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները լրացվում են աճողական կարգով:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական վայրերում կառուցված (այդ թվում` վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:
7. Եթե նախորդ տարիներին շահագործման հանձնված առանձին բնակելի շենքեր այդ տարիների համար կազմած հաշվետվություններում չեն լրացվել, ապա այդպիսի շենքերի տվյալները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի համար կազմած հաշվետվությունում:
8. 01-05 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:
Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:
9. 02 տողում լրացվում են կառուցված շենքերում բնակարանների քանակը:
10. 03 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր (օգտակար) մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:
11. 04 տողում լրացվում է բնակելի շենքերի շինարարության արժեքը:
12. 05 տողում առանձնացվում է անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով պետական վարկ ստացած ընտանիքների քանակը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը և ՀՀ |
Գյուղապետարանները, թաղապետարանները, |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական թիվ 41-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
200 թ. հունվար-_______________-ին
Անվանումը |
Տողի համարը |
Կողի միավորը |
Գործարկվել է հաշվետու ժամանակաշրջանում | ||
Ընդամենը |
այդ թվում՝ | ||||
քաղաքային վայրերում |
գյուղական վայրերում | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Բնակելի շենքերի քանակը |
01 |
միավոր |
|
|
|
Բնակարանների քանակը |
02 |
միավոր |
|
|
|
Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը |
03 |
քառ.մ ընդհանուր մակերես |
|
|
|
Գործարկված բնակելի շենքերի արժեքը |
04 |
հազ. դրամ |
|
|
|
այդ թվում՝ |
05 |
վարկ ստացող |
|
|
|
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.11.2010, թիվ 47-Ն | 01.01.2011, N 41-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|