Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2004-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.15/25(173) Հոդ.345
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.09.2004
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 նոյեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60304296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 սեպտեմբերի 2004 թ.

ք. Երևան

N 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հանքային ջրերի պաշարների, արդյունահանման և օգտագործման մասին» Ձև թիվ 1-հանքջուր պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

 

Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

28 սեպտեմբերի 2004 թ.

թիվ 18-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1 ՀԱՆՔՋՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հանքային ջրերի պաշարների, արդյունահանման և օգտագործման մասին» Ձև թիվ 1 հանքջուր պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը:

2. Հարցաթերթը լրացնում են բնական հանքային ջուր արդյունահանող և/կամ օգտագործող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը /այսուհետ կազմակերպություն/, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 

2.1. ԲԱԺԻՆ 1-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.  Բաժին 1-ում բերվում են տվյալներ հանքային ջրերի հանքավայրերի և հորատանցքերի վերաբերյալ, առանձնացնելով կազմակերպության կողմից շահագործվող (աղյուսակ 1.1) և չշահագործվող /ներառյալ պահուստային/ (աղյուսակ 1.2) հանքավայրերի ու հորատանցքերի վերաբերյալ տվյալները: Սյունակ «Ա»-ում բերվում է կազմակերպության կողմից շահագործվող («1.2» աղյուսակում` չշահագործվող) հանքավայրերի տողի համարը, իսկ սյունակ «Գ»-ում` այդ հանքավայրերում եղած հորատանցքերին (աղբյուրներին) համապատասխանող տողերի համարները:

5. Սյունակ «Բ»-ում բերվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը, իսկ «Դ» սյունակում` հորատանցքի անվանումը: Անվանումները լրացվում են ջրօգտագործման պայմանագրերին համապատասխան:

6.  Սյունակ 1-ում բերվում է տվյալ հանքավայրի հանքահորերի քանակը, որից ինքնաբուխերը նշվում են սյունակ 2-ում, իսկ սյունակ 3-ում` դրանցից այն հորատանցքերի քանակը, որոնք կահավորված են ջրաչափիչ սարքավորանքներով:

7.  Սահմանված կարգով ժամանակացուցային դիտարկումների իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը բերվում է սյունակ 4-ում:

8.  Եթե կազմակերպությունը հանքային ջրերի հանքահոր և հորատանցք չունի, ապա բաժին 1-ը չի լրացնում:

 

2.2. ԲԱԺԻՆ 2-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9.  Բաժին 2-ում բերվում է տեղեկատվություն կազմակերպության կողմից արդյունահանած, վերամշակած և/կամ օգտագործած հանքային ջրերի ծավալների վերաբերյալ: Սյունակ «Ա»-ում բերվում են հանքավայրերին համապատասխանող տողի համարներն` ըստ բաժին 1-ի աղյուսակ 1.1-ի սյունակ «Ա»-ի, իսկ սյունակ «Բ»-ում` հորատանցքի համարներն ըստ աղյուսակ 1.1-ի սյունակ «Գ»-ի: Եթե կազմակերպությունը չունի հանքային ջրերի հանքավայր և հորատանցք, ապա սյունակ «Ա»-ում նշում է այն կազմակերպության անունը, որից ստանում են հանքային ջուրը և լրացումը կատարում է սկսած սյունակ 5-ից:

10.  Սյունակ 1-ում բերվում են համապատասխան հորատանցքի համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության կողմից հաստատված հանքային ջրերի պաշարները, լ/վ, իսկ փակագծում` խոր.մ/օր:

11.  Կազմակերպության կողմից հանքային ջրերի արդյունահանման /ջրառի/ պայմանագրային ծավալները բերվում են սյունակ 2-ում, իսկ սյունակ 3-ում` փաստացի արդյունահանման ծավալները, լ/վ, իսկ փակագծում` խոր.մ/օր:

12.  Սյունակ 4-ում բերվում են կազմակերպության կողմից այլ սպառողներին փոխանցված (առանց օգտագործման տրված) ջրերի ծավալները, լ/վ, իսկ փակագծում` խոր.մ/օր:

13.  Սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալը, լ/վ, իսկ փակագծում` խոր.մ/օր:

14.  Սյունակներ 6-9-ում բերվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալներն ըստ նպատակների, հազ. խոր.մ տարում:

Որևիցե նպատակային օգտագործման բացակայության դեպքում համապատասխան վանդակում դրվում է գծիկ:

15.  Սյունակ 10-ում բերվում է կազմակերպության կողմից առանց օգտագործման ցանկացած ջրընդունիչ բաց թողած հանքային ջրերի ծավալը:

16.  Սյունակ 11-ում բերվում է հանքային ջրերի ընդհանուր կորուստները, լ/վ, իսկ փակագծում` խոր.մ/օր, իսկ սյունակ 12-ում` դրանից առանձնացվում է կորուստները տեղափոխման ժամանակ:

17.  «Փաստացի աշխատած օրերի քանակը տարվա ընթացքում» տողում բերվում է կազմակերպության (անհատի) փաստացի աշխատած լրիվ օրերի քանակը: Ոչ լրիվ աշխատած օրերի առկայության դեպքում դրանք գումարվում են, վերահաշվարկվում լրիվ աշխատանքային օրերի և հաշվառվում հանրագումարում:

18.  Եթե հարցաթերթի աղյուսակներում բերված տողերը բավարար չեն, ապա հարցաթերթին կցվում են աղյուսակներին համապատասխանող ներդիրներ, որոնք վավերացվում են կազմակերպության ղեկավարի կողմից: Անհրաժեշտության դեպքում հարցաթերթին կարող են կցվել համապատասխան պարզաբանումներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_17995

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

Գտնվելու վայրը _________________________   
I   I   I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

 

Ձև թիվ 1- հանքջուր

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
28 սեպտեմբերի 2004 թ.
թիվ 18-Ն որոշմամբ

 

Ներկայացնում են հանքային ջուր

արդյունահանող, վերամշակող և/կամ

օգտագործող իրավաբանական անձինք և

անհատ ձեռնարկատերեր

Չլրացնել

 

Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

ՄԱՐԶԻ ԿՈԴԸ        
I   I   I

ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈԴԸ   I   I   I   I

 

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

համար

 

Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ հանքային ջրերի հանքավայրերի և հորատանցքերի քանակների վերաբերյալ

 

1.1. կազմակերպության կողմից շահագործվող

 

Տողի հա-մարը Հանքավայրի անվանումը Տողի հա-մարը Հորատանցքի համարը կամ անվանումը Հանքային ջրերի հորատանցքերի քանակը, հատ

Հիդրոերկրաբանական ռեժիմային

դիտարկումների իրականացումը`

1 - պարբերաբար

2 - ոչ պարբերաբար

3 - չի իրականացվում

ընդամենը դրանցից` ինքնաբուխ
ընդամենը դրանցից` կահավորված են հաշվիչ (չափիչ) սարքավորանքներով
Ա Բ Գ Դ 1 2 3 4
1   1.1          
1.2          
1.3          
2   2.1          
2.2          
2.3          
3   3.1          
3.2          
3.3          

 

1.2. կազմակերպության կողմից չշահագործվող (ներառյալ պահուստային)

 

Տողի հա-մարը Հանքավայրի անվանումը Տողի հա-մարը Հորատանցքի համարը կամ անվանումը Հանքային ջրերի հորատանցքերի քանակը, հատ

Հիդրոերկրաբանական ռեժիմային

դիտարկումների իրականացումը`

1 - պարբերաբար

2 - ոչ պարբերաբար

3 - չի իրականացվում

ընդամենը դրանցից` ինքնաբուխ
ընդամենը դրանցից` կահավորված են հաշվիչ (չափիչ) սարքավորանքներով
Ա Բ Գ Դ 1 2 3 4
1   1.1          
1.2          
1.3          
2   2.1          
2.2          
2.3          
3   3.1          
3.2          
3.3          

 

Բաժին 2. Հանքային ջրերի օգտագործումը

 

Հանքավայ-

րին

համապա-

տասխանող

տողի

համարն

ըստ բաժին

1-ի

աղ. 1.1-ի

սյ. «Ա»-ի

Հորատ-

անցքին

համապա-

տասխանող

տողի

համարն

ըստ

բաժին 1-ի,

աղ. 1.1-ի

սյ. «Գ»-ի

Հանքային

ջրերի

հաստատ-

ված

պաշարները

ըստ

ՕՀՊԳ, լ/վ

(խոր.մ/օր)

Հանքային ջրերի

արդյունահանում

(ջրառ)

Փոխանցվել է

(տրվել է

առանց

օգտագործ-

ման) այլ

սպառողի

(տնտեսվարող

սուբյեկտի),

լ/վ (խոր.մ/օր)

Հանքային

ջրերի

փաստացի

օգտագոր-

ծում,

ընդամենը,

լ/վ

(խոր.մ/օր)

այդ թվում`

ըստ նպատակների,

հազ. խոր. մ /տարի

Ազատ

(պարապ)

հոսքը

(հեռացվել է

առանց

օգտա-

գործման),

լ/վ

(խոր.մ/օր)

Հանքային ջրերի

կորուստները, լ/վ

(խոր.մ/օր)

ըստ

հանքային

ջրերի

արդյունա-

հանման

պայմանա-

գրերի,

լ/վ

(խոր.մ/օր)

փաստացի

լ/վ

(խոր.մ/օր)

շշալցման

հանքա-

ջրա-

բուժա-

կան

արդյունա-

բերական

այլ ընդամենը

այդ թվում`

տեղա-

փոխման

ժամանակ

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 1.1                        
1.2                        
1.3                        
2 2.1                        
2.2                        
2.3                        
3 3.1                        
3.2                        
3.3                        

 

ՕՀՊԳ-Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալություն

Փաստացի աշխատած օրերի քանակը տարվա ընթացքում ______ օր:

 

Ղեկավար _____________

(ազգանուն, անուն)

______________

(ստորագրություն)

Կատարող ___________

(ազգանուն, անուն)

______________

(ստորագրություն)

       
Հեռախոս      

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, N 18-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան