«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2004 թ. |
N 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ» ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (ՆՈՐԱՑՈՒՄ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արդյունաբերական արտադրանքի նորացումը» Ձև թիվ 5-ՆՏ (նորացում) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Արդյունաբերական արտադրանքի նորացումը» Ձև թիվ 5-ՆՏ (նորացում) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 243 հրամանը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ» (ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (ՆՈՐԱՑՈՒՄ) (ՏԱՐԵԿԱՆ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «Արդյունաբերական արտադրանքի նորացում» Ձև թիվ 5-ՆՏ (նորացում) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
1.4. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
1.5. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)` դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
1.6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում ընդգրկվում են տվյալներ հաշվետու տարում թողարկված նոր արտադրատեսակների վերաբերյալ, որոնց արտադրությունը առաջին անգամ է կազմակերպված հանրապետությունում (անկախ արտադրության ծավալներից):
2.1. Սյունակ Ա-ում բերվում է նոր արտադրատեսակի անվանումը և մակնիշը:
2.2. 1-ին սյունակում ցույց է տրվում չափի միավորը, 2-րդ սյունակում` հաշվետու տարում թողարկված փաստացի արտադրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ, 3-րդ սյունակում` գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) արտադրանքի արժեքը:
2.3. 4-րդ սյունակում բերվում է համապատասխան արտադրանքի նմուշի ընդունման տարեթիվը:
2.4. Եթե նոր արտադրանքը նախկինում թողարկված արտադրանքի արդիականացված (մոդեռնացված) տեսակն է, ապա 5-րդ սյունակում դրվում է 1 կոդը, իսկ սկզբունքորեն նոր արտադրատեսակի համար` 2 կոդը:
2.5. Այն դեպքում, երբ նոր արտադրատեսակի յուրացումը իրականացվում է արտասահմանում գնված լիցենզիայի հիման վրա, սյունակ 6-ում նշվում է 1 կոդը, հայրենական մշակումների հիման վրա` 2 կոդը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
1. Ազգային վիճակագրական ծառայություն |
արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________
Գտնվելու վայրը ________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (նորացում) (տարեկան)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ. թիվ 26-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ
200 Թ.
Նոր արտադրանքի անվանումը |
Թողարկման ծավալը |
Նմուշի ընդունման տարին |
Արտադրանքը (նշել կոդը) | |||
բնեղեն արտահայտությամբ |
գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), |
արդիականացված է՝ 1, սկզբունքորեն նոր է՝ 2 |
պատրաստված է օտարերկրյա | |||
չափի միավորը |
քանակը | |||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
________________ ___________________ ________________ ___________________ ________________ __ ______200__թ.
Ղեկավար
(Ազգանուն, անուն)
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
(Ազգանուն, անուն)
(Պաշտոն)
(Հեռախոսահամար(ներ))
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@____________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.11.2010, թիվ 39-Ն | 01.01.2011, N 26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|