«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 փետրվարի 2004 թ. ք. Երևան |
N 09-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 3-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 | |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակարանային ֆոնդի մասին» ձև թիվ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները՝ (ըստ քաղաքների, իսկ գյուղական վայրերի ամփոփն ըստ տարածաշրջանների), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 03 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային վիճակագրության բաժին` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
5. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը (սյունակ 1), ընդհանուր մակերեսը՝ ներքին չափերով (սյունակ 2) և կադաստրային արժեքը (սյունակ 3):
6. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
7. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
8. Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ
9. Այս բաժնում արտացոլվում է բնակելի տների քանակը (սյունակ 1), ընդհանուր մակերեսը՝ ներքին չափերով (սյունակ 2) և կադաստրային արժեքը (սյունակ 3):
10. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
11. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում՝ աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||||||||||||||||||
|
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
200_ թ. համար
1. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
Տողի հա- մարը |
Քանակը, միավոր | Ընդհանուր մակերեսը, ներքին չափերով, քառ. մետր |
Կադաստրային արժեքը, հազ. դրամ | |
Ա | Բ | 1 | 2 | 3 |
101 | Ընդամենը (200... թ. հունվարի 1-ի դրությամբ) | |||
102 | Ընդամենը (200... թ. հունվարի 1-ի դրությամբ) | |||
103 | Աճը տարվա ընթացքում (200... թ. հունվարի 1-ի դրությամբ) |
2. Բնակելի տներ (առանձնատներ)
Տողի հա- մարը |
Քանակը, միավոր | Ընդհանուր մակերեսը, ներքին չափերով, քառ. մետր | Կադաստրային արժեքը, հազ. դրամ | |
Ա | Բ | 1 | 2 | 3 |
201 | Ընդամենը (200... թ. հունվարի 1-ի դրությամբ) | |||
202 | Ընդամենը (200... թ. հունվարի 1-ի դրությամբ) | |||
203 | Աճը տարվա ընթացքում (200... թ. հունվարի 1-ի դրությամբ) |
Ղեկավար |
_____________________ |
____________________ | ||
Լրացնող |
|
| ||
|
|
Էլեկտրոնային փոստ _______________@________________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.11.2019, թիվ 51-Ն | 12.12.2019, N 09-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|