«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 35-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ) (ՏԱՐԵԿԱՆ) «ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 57-Կապ (Ռադիո) (տարեկան) «Լարային ռադիոհեռարձակման մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ) (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց (բաժին 1), Լարային ռադիոհեռարձակման գծերի երկարությունը (բաժին 2), Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց ունեցող բնակավայրերի քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3):
Հաշվետվությունում ցույց է տրվում ռադիոֆիկացիոն համալիրը, ներառյալ այն կառույցները, որոնք փոխանցվել են հաշվեկշիռ լրիվ, մասնակիորեն, կամ հանգույցների սպասարկման համար:
2.1. 110 տողում լրացվում է վերջնամասային ուժեղացուցիչ սարքերով սարքավորված հանգույցների, ինչպես նաև այլ բնակավայրերից կառավարվող ուժեղացուցիչ կայանների քանակը:
110 տողի ցուցանիշում որպես մեկ ռադիոհանգույց հաշվի են առնվում միևնույն բնակավայրում տեղակայված կայանները և ենթակայաններն իրենց միացված ցանցերի հետ, անկախ կառավարման ձևից (դիստանցիոն կամ ձեռքի):
2.2. 111 տողում ցույց է տրվում կանոնավոր կերպով միաժամանակյա մեկից ավելի ծրագրեր հեռարձակող ռադիոհանգույցների քանակը:
2.3. 120 տողում լրացվում է ուժեղացուցիչ կայանների աշխատանքի մեջ գտնվող ուժեղարարների ընդհանուր հզորությունը (վատտ):
2.4. 110-120 տողերի ցուցանիշները լրացվում են լարային հաղորդման հանգույցների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:
2.5. 130-138 տողերում լրացվում է բոլոր հանգույցների ռադիոկետերի քանակը, առանձնացնելով դրանցից գյուղականները` համաձայն ««Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
2.6. 132 տողում լրացվում է հիմնական ռադիոկետերի քանակը (առանց լրացուցիչների): Լրացուցիչ ռադիոկետեր են համարվում լրացուցիչ վարդակները, որոնք միացված են առկա հիմնական ռադիոկետերին և տեղակայված են բնակարաններում:
2.7. 133 տողում լրացվում է այն ռադիոկետերի քանակը, որոնք ապահովում են հեռարձակման լրացուցիչ ծրագրերի ընդունման ունակությունը, համապատասխան բաժանորդային սարքի վարդակին միացնելու դեպքում (անկախ բաժանորդների մոտ դրանց առկայությունից):
2.8. 134 տողում լրացվում է բնակարանային ռադիոկետերի քանակը, որոնք գտնվում են բնակարաններում և բնակելի մասնավոր տներում, հանրակացարաններում:
2.9. 2-րդ բաժնի 210 տողում լրացվում է միայն ռադիոհեռարձակման օդային գծերի երկարությունը:
2.10. 210 և 232 տողերի ցուցանիշներում հաշվի չեն առնվում ռադիոհեռարձակման կետեր մուտք գործող արտաքին բաժանորդագրական գծերի երկարությունը (հենասյուների մեկուսիչներից մինչև տան մեկուսիչ մտնող գծի երկարությունը):
2.11. 230-232 տողերում լրացվում են գծերի վերանորոգման ցուցանիշները: 230 տողում ցույց է տրվում վերանորոգված գծերի ընդհանուր երկարությունը (հենասյունային, մալուխային), 231 տողում` կապիտալ վերանորոգված օդային գծերի երկարությունը, 232 տողում` կապիտալ վերանորոգված մալուխային գծերի երկարությունը:
2.12. 3-րդ բաժնում ցույց է տրվում այն բնակավայրերի քանակը, որոնք ունեն ձայնային լարային հեռարձակման կետեր (310 տող), այդ թվում` բազմածրագրային (311 տող):
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական |
Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ) (տարեկան)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| |||
Չլրացնել ò | ||||
ՏԳՏԴ Մարզը Համայնքը I_I_I_I_I_I I_I_I I_I_I_I | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
200___ թ. համար
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
1 |
1. Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց |
|
|
Լարային հաղորդիչ հանգույցների քանակը -ընդամենը |
110 |
|
այդ թվում` բազմածրագրայն ձայնային լարային հաղորդումներ ապահովող |
111 |
|
Ուժեղացուցիչ կայանների ընդհանուր հզորությունը (վատտ) |
120 |
|
Ռադիոկետերի քանակը - ընդամենը 1) |
130 |
|
որից` գյուղական |
131 |
|
130 տողից` հիմնականները, ընդամենը |
132 |
|
որից` գյուղական |
132.1 |
|
130 տողից` բազմածրագրային, ընդամենը |
133 |
|
որից` գյուղական |
133.1 |
|
130 տողից` բնակարանային, ընդամենը |
134 |
|
որից` գյուղական |
134.1 |
|
130 տողից, որոնք ապահովում են ընդունել միայն մեկ (ցանկացած) ծրագիր |
135 |
|
միայն 2 ծրագիր |
136 |
|
միայն 3 ծրագիր |
137 |
|
չորս և ավելի ծրագրեր |
138 |
|
2. Լարային ռադիոհեռարձակման գծերի երկարությունը Օդային գծերի ընդհանուր երկարությունը, կմ |
210 |
|
Մալուխային գծերի երկարությունը, կմ |
220 |
|
Վերանորոգված գծերի ընդհանուր երկարությունը |
230 |
|
այդ թվում` կապիտալ վերանորոգված են օդային գծեր |
231 |
|
կապիտալ վերանորոգված մալուխային գծեր |
232 |
|
3. Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց ունեցող |
310 |
|
Բնակավայրերի քանակը |
|
|
որից` բազմածրագրային |
311 |
|
1) Ռադիոհեռարձակման կետերը ձայնային հաղորդիչների ցանցին միացված
վարդակներն են (ռոզետկաները), այլ ոչ թե երեք ծրագրային ռադիոընդունիչները կամ
միածրագիր բարձրախոսները:
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2014, թիվ 13-Ն | 01.01.2015, N 35-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|