Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.02.2004-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.28
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.2003
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303413

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 23-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 1-էլեկտրո (տարեկան) «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի և ճոպանուղու աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 23-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտով և ճոպանուղով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը տարեկան մեկ անգամ, սահմանված ժամկետում:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2), Շարժակազմի աշխատանքը (բաժին 3), Գծային տնտեսություն (բաժին 4), Էներգոտնտեսություն (բաժին 5):

2.1. «Տեղափոխվել են ուղևորներ»- ընդամենը (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի) քանակով:

2.2. «Ուղևորաշրջանառությունը»- ընդամենը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:

2.3. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»- ընդամենը (տող 130) ցուցանիշը լրացվում է երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի) վաճառքից գոյացած փաստացի հասույթի գումարը` վճարված ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների կողմից:

2.4. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)»- ընդամենը (տող 140) լրացվում է 130 տողի գումարը առանց ավելացված արժեքի հարկի:

2.5. «Սուբսիդիա բյուջեից» (տող 150) ցույց է տրվում տվյալ կազմակերպության բոլոր տեսակի վնասները փոխհատուցելու համար բյուջեից հատկացված գումարները:

2.6. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 160) որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

2.7. «Ուղևորների և ուղեբեռների հետ կապված ծախսերը» (տող 170) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):

2.8. «Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին» (տող 210) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրամվայների վագոնների և տրոլեյբուսների այն քանակը, որը գտնվում է աշխատանքում, պահեստում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի, սակայն հաշվեկշռից դեռ դուրս չգրված:

2.9. «Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին»- ընդամենը (տող 250) ցուցանիշը որոշվում է ըստ շարժակազմի տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը` ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 5 կանգնած ուղևոր):

2.10. «այդ թվում` նստատեղեր» (տող-251) ցուցանիշը որոշվում է շարժակազմի քանակը (ըստ տեսակների) և տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակի արտադրյալով:

2.11. «Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում» (տող 260) ցուցանիշը լրացվում է տարվա ընթացքում կապիտալ վերանորոգման ենթարկված վագոնների քանակը:

2.12. «Հատուկ նշանակության շարժակազմի քանակը» (տող 270) ցուցանիշը ներառում է հատուկ նպատակների համար օգտագործվող վագոնների քանակը (վերանորոգման, ուսումնական վագոններ): Շարժակազմի այս քանակը չի ներառվում «ուղևորատար շարժակազմի քանակը» տողի մեջ:

2.13. «Երթուղիների քանակը» (տող 310) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:

2.14. «Երթուղիների երկարությունը» (տող 320) լրացվում է տրանսպորտային կազմակերպություններում գործող բոլոր երթուղիների երկարությունների հանրագումարը:

2.15. «Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը»- ընդամենը (տող 330) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների առկայությունը` վագոն-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը` յուրաքանչյուր վագոնի համար առանձին:

2.16. «այդ թվում` շարժման մեջ» (տող 331) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը կատարել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում վագոն-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

2.17. «անսարք վիճակում» (տող 332) ցուցանիշը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ):

2.18. «Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը-ընդամենը» (տող 340) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:

2.19. «Ուղևորատար շարժակազմի վազքը» (տող 350) լրացվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերը (վագոն-կմ):

2.20. «Շարժակազմի վազքը, վերածված տեղատարողությամբ» (տող 360) որոշվում է վագոնների փաստացի վազքը (վագոն-կմ) բազմապատկելով յուրաքանչյուր վագոնի տեսակի համար սահմանված տեղատարողության ցուցանիշով (տես բաժին 2, տող 250):

2.21. «Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին» (տող 410) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջում առկա ուղևորատար, ինչպես նաև բեռնատար, դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Տրամվային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում տրամվայի միակողմանի ճանապարհի ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս: Շարժման համար փակ գծերը (քանդման ենթակա), չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 410 տողում:

2.22. «ՈՒղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին»- ընդամենը (տող 460) ցուցանիշը ներառում է ճոպանուղու, տրամվային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը` ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:

2.23. «Դեպոների (վագոնների նորոգման կայան) քանակը տարվա վերջին» (տող 470) ցուցանիշը որոշվում է կազմակերպության հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա դեպոների քանակով:

2.24. «Նախագծային հզորությունը, տեղատարողությունը» (տող 480) ցուցանիշն իրենից ներկայացնում է տրամվայների (տրոլեյբուսների) այն քանակը, որն ըստ արտադրական տարածքների և սարքավորումների առկայության ապահովվում է տեխնիկական սպասարկմամբ վերանորոգմամբ և կանգնման տեղերով` համաձայն դեպոների սպասարկման և նորոգման նորմաների:

2.25. «Քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը» (տող 510) լրացվում է կազմակերպության հաշվեկշռում առկա քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը: Այն քարշային էլեկտրական ենթակայանները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում տրամվային և տրոլեյբուսային շարժմանը միաժամանակ, հաշվետվության մեջ արտացոլվում են մեկ անգամ (միայն տրամվային կազմակերպության գծով):

2.26. «Քարշային ենթակայանների ընդհանուր սահմանված հզորությունը» (տող 520) ցուցանիշը որոշվում է քարշային կերպափոխիչ ենթակայաններում տեղակայված բոլոր աշխատող և պահեստային էլեկտրական ուղղիչների հզորությունների հանրագումարով: Էլեկտրական ենթակայանների հզորությունը, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում տրամվային և տրոլեյբուսային հաղորդակցություններին միաժամանակ, բաժանվում են նրանց միջև համամասնորեն` ըստ դրանց կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի:

2.27. «Հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի երկարությունը»- ընդամենը (տող 530) որոշվում է բոլոր ստորգետնյա մալուխների և օդային լարային ցանցի երկարությունների հանրագումարով` ըստ կազմակերպության հաշվեկշռի տվյալների: Կոնտակտային ցանցի երկարությունը չի ներառվում հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի ընդհանուր երկարության մեջ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն

տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտով և ճոպանուղով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները

մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 30-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ԷԼԵԿՏՐՈ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 23-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

200_ թ. համար

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի
միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

1. Ծառայություններ

Տեղափոխվել են ուղևորներ - ընդամենը

110

հազար
ուղևոր

 

Ուղևորաշրջանառությունը -ընդամենը

120

հազար
ուղևոր-կմ

 

Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը
(ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը

130

հազար
դրամ

 

Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը
(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը

140

-"-

 

Սուբսիդիա բյուջեից

150

հազար
դրամ

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը

160

մարդ

 

այդ թվում` վարորդների

161

-"-

 

ՈՒղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը

170

հազար
դրամ

 

2. Շարժակազմը
Ուղևորատար
շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին

210

հատ

 

Ընդունվել է շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում - ընդամենը

220

-"-

 

այդ թվում՝ նորերը

221

-"-

 

Դուրս է գրվել շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում - ընդամենը

230

-"-

 

այդ թվում` դուրս է գրվել խոտանման պատճառով

231

-"-

 

Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա վերջին
ընդամենը (տող 210+տող 220 -տող 230)

240

-"-

 

այդ թվում` միակցվածներ

241

-"-

 

240 տողից -30 և ավելի նստատեղ ունեցող շարժակազմի քանակը

242

-"-

 

Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին - ընդամենը

250

տեղ

 

այդ թվում՝ նստատեղեր

251

-"-

 

Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում

260

հատ

 

240 տողից` շարժակազմի քանակն ըստ շահագործման ժամկետի՝

մինչև 5 տարի

243

-"-

 

5-ից մինչև 10

244

-"-

 

10-ից մինչև 15

245

-"-

 

15-ից մինչև 20

246

-"-

 

20-ից մինչև 25

247

-"-

 

25 և ավելի

248

-"-

 

Հատուկ նշանակության շարժակազմի քանակը

270

-"-

 

3. Շարժակազմի աշխատանքը
Երթուղիների
քանակը

310

միավոր

 

Երթուղիների երկարությունը

320

կմ

 

Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը - ընդամենը

330

վագոն
(մեքենա)
-
օրեր

 

այդ թվում` շարժման մեջ

331

-"-

 

անսարք վիճակում

332

-"-

 

Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը - ընդամենը

340

հազար վագոն (մեքենա)-
ժամեր

 

Ուղևորատար շարժակազմի վազքը

350

հազար վագոն(մեքենա)- կմ

 

Ուղևորատար շարժակազմի վազքը, վերածված տեղատարողությամբ

360

հազար տեղ-կմ

 

Ռելսերից վագոնների դուրս ընկնելու դեպքերի թիվը (կոնտակտային ցանցի ընդհատումը)

370

միավոր

 

Գնացքների (տրոլեյբուսների ) վերադարձի դեպքերի թիվը տեխնիկական անսարքության պատճառով

380

-"-

 

4. Գծային տնտեսություն
Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի
հաշվարկով հաշվետու տարվա սկզբին

410

կմ

 

Ավելացվել է տարվա ընթացքում

420

-"-

 

 այդ թվում` նոր շինարարության հաշվին

421

-"-

 

Հանվել է տարվա ընթացքում

430

կմ

 

Հաշվետու տարվա վերջում - ընդամենը (տող 410 + տող 420 - տող 430)

440

-"-

 

այդ թվում` տրամվայի առանց կցվածքի ճանապարհներ

441

-"-

 

Տրամվայի ճանապարհներ երկաթբետոնյա փայտակոճերի (շպալ) վրա

450

-"-

 

Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին - ընդամենը

460

-"-

 

Դեպոների (վագոնների նորոգման կայան) քանակը տարվա վերջին

470

միավոր

 

Նախագծային հզորությունը, տեղատարողությունը

480

տեղ

 

5. Էներգատնտեսությունը (տարվա վերջին)

Քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը

510

հատ

 

Քարշային ենթակայանների ընդհանուր սահմանված հզորությունը

520

կվտ

 

Հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի երկարությունը - ընդամենը

530

կմ

 

այդ թվում` օդային ցանցի

531

-"-

 

 

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամարներ)

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________