Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.02.2004-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.25
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.2003
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303416

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 20-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Ձև թիվ 3-Ավտո (տարեկան) «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածներ 1-ի և 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 23-ի «Ձև թիվ 3-ավտո (փոստային-տարեկան) «Ավտոտրանսպորտի առկայությունը, միջոցների օգտագործումը և գործունեությունը» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 90 որոշումը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 20-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (տարեկան)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

1.3. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:

1.5. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

1.6. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:


2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս:

2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:

2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

2.7. Միջմարզային երթուղի` երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

2.8. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

2.9. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):

2.10. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 3) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

2.11. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

2.12. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում` կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:
 Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 2-ում:

2.13. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) հաշվարկի (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 2-ում:

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

2.14. «Կարգագրում գտնվելու ժամանակը» (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

2.15. «Ավտոմեքենաների վազքը - ընդամենը» (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)` ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

Ուղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը-ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների, իսկ վճարովի վազքինը` ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

2.16. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

2.17. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

2.18. «Ավտոբուսներ-ընդամենը» տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը, անկախ դրանց սարքինության վիճակից:

2.19. «Երթուղային ավտոբուսներ» (տող 421), «Երթուղային միկրոավտոբուսներ» (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

2.20. Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական, կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

510 տողի առաջին սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (առանց համատեղությամբ աշխատողների):

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

2.21.Հաշվետվության տող 511 և 512, 513, սյունակ 1-ում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թվաքանակները:

2.22. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 510-513, սյունակ 2):

2.23. Հաշվետվության 510-513 տողերի 3-րդ սյունակում լրացվում է միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, առանց արտաքին համատեղողների և քաղաքացիա-իրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների աշխատավարձի:

Հավելված 2

Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության. 
Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`


Ավտոմեքենաների մակնիշները

Ավտոմեքենաների ցուցակային թիվը հաշվետու տարվա ընթացքում

Ավտոմեքենա- օրերի թիվը տնտեսությունում

այդ թվում

աշխա- տանքում

վերանորոգման և դրան սպասելու վիճակում

պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում

ԳԱԶ-53Ա

2

730

480

100

150

ՄԱԶ-500

1

90

54

-

36

ԶԻԼ-151

1

275

160

50

65

ԿՐԱԶ-257

1

184

110

25

49

Ընդամենը

5

1279

804

175

300

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում ` 804+175+300+1279 ավտոմեքենա-օրեր:

Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության.

Վերը նշված օրինակում, ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.

 

Ավտոմեքենաների
տեսակները

Բեռնատարողությունը
տոննա

Տնտեսությունում գտնվող
ավտոմեքենա-օրեր

Տնտեսությունում
ավտոմեքենա
տոննա-օրեր

ԳԱԶ-53 Ա

2,5

730

1825

ՄԱԶ-500

7,5

90

675

ԿՐԱԶ-257

12,0

184

2208

ԶԻԼ-151

4,5

275

1237,5

Ընդամենը

-

-

5945,5

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ


Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայության մարզային  գործակալություն (տարածքային բաժին)

տրանսպորտային գործունեությամբ զբաղվող  իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 5-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

3-ԱՎՏՈ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 20-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200____ թ. համար

 

1. Կազմակերպության (սեփական եվ այլ իրավունքներով շահագործվող) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը

 

Տողի
 հա-
մա-
րը

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող  ավտոմեքենաների առկայությունը, ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2,3,4 սյունակների  գումարը)

այդ թվում`

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտո-մեքենաների առկայությունն ըստ նրանց բեռնատարողության հաշվարկի, հազար ավտոմեքենա/տոննա-օր

Կարգագրում (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար
ավտո-
մեքենա ժամեր

Ավտոմեքենաների վազք, ընդամենը, հազար կմ

այդ թվում` բեռով

աշխա-տանքում

պարա-պուրդում վերա-նորոգման և դրան սպասելու վիճակում

պարա-պուրդում` տեխնի-կապես սարքին վիճակում

Ա

1

2

3

4

5

6

7

8

110

 

 

 

 

 

 

 

 

|

2. Շահագործական ուղեվորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական եվ այլ իրավունքներով շահագործվող)

 

2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

 

 

Տո-
ղի հա-մա-րը

Չափի միավորը

Ավտոբուս-ներ
ընդամենը (ներառյալ պատվի-րածները )

այդ թվում`     երթուղային ավտոբուսներ (3,5,6,7 սյունակների գումարը ըստ 210-230 և 250 տողերի)

Դրանցից` ըստ երթուղիների տեսակների

ներքաղա-
քային

դրանցից` 
մարզային կենտրոնում, հանրապե-տության մայրաքաղա-քում

ներ-մար-զային

միջ-մար-զային

միջ-պե-տա-կան

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

Ավտոբուսային երթուղիների քանակ (տարվա վերջին)

210

միավոր

X

 

 

 

 

 

 

Ավտոբուսային երթուղիների երկարություն (տարվա վերջին )

220

կմ

X

 

 

 

 

 

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը - ընդամենը (ամբողջական թվերով) (213,214,215 տողերի գումարը)

230

ավտո-
մեքենա-
օրեր

 

 

 

 

 

 

 

այդ թվում`
աշխատանքի մեջ

231

-"-

 

 

 

 

 

 

 

պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում

232

-"-

 

 

 

 

 

 

 

պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում

233

-"-

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայություն` հաշվարկված նրանց ուղևորատարողությամբ (ըստ նստատեղերի)

240

հազար
ավտո-մեքենա-նստա-  
տեղ-
օրեր

 

 

 

 

 

 

 

Կարգագրում ավտոմեքենաների գտնվելու ժամանակը

250

հազար ավտո-մեքենա ժամեր

 

 

 

 

 

 

 

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը

260

հազար
կմ

 

 

 

 

 

 

 

դրանից`
ուղևորներով

261

հազար
կմ

X

 

 

 

 

 

 

Ուղևորատար շարժակազմի վազքը, վերածված ըստ տեղատարողության (ամբողջական թվերով)

270

հազար տեղ-կմ

X

 

 

 

 

 

 

 

5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (280)______

5-րդ սյունակի 220 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (290)______

 

2.2. Մարդատար տաքսիների օգտագործումը եվ աշխատանքը

 

Տողի
 հա-
մա-
րը

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող մեքենաների քանակը  ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2,3,4 սյունակների  գումարը)

այդ թվում`

Կարգագրության մեջ (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա ժամեր

Ավտոմեքենա-ների վազքը, ընդամենը,
հազար կմ

այդ թվում` բեռով

աշխա-տանքում

պարապուրդում վերանորոգման և դրան սպասելու վիճակում

պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում

Ա

1

2

3

4

6

6

7

310

 

 

 

 

 

 

 

 

Ներքաղաքային ավտոբուսային երթուղի ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (320) ____

Ներքաղաքային և միջմարզային երթուղիներում ավտոբուսներով սպասարկվող գյուղական բնակավայրերի թիվը, տարվա վերջին (330) ____

Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (340) ____

 

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը եվ դուրս գրումը

 

 

Տողի համարը

Առկայությունը հաշվետու
տարվա
սկզբին

Ընդունվել են ավտոմեքենաներ
հաշվետու տարվա ընթացքում

Դուրս են գրվել ավտոմեքենաներ
հաշվետու տարվա ընթացքում

Առկայությունը հաշվետու տարվա վերջին

ընդամենը

այդ թվում` նորերը

ընդամենը

այդ թվում` խոտանման հետ կապված 

Ա

Բ

1

2

3

4

5

6

Բեռնատար
ավտոմեքենաներ,
ընդամենը

410

 

 

 

 

 

 

Բոլոր տեսակի ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ), ընդամենը 420            
այդ թվում`
երթուղային ավտոբուսներ
421            
երթուղային միկրոավտոբուսներ

422

420 տողից`

ԼԱԶ

423

 

 

 

 

 

 

ՊԱԶ

424

 

 

 

 

 

 

ԻԿԱՐՈՒՍ

425

 

 

 

 

 

 

ԳԱԶԵԼ

426

 

 

 

 

 

 

ՌԱՖ

427

 

 

 

 

 

 

ԵՐԱԶ

428

 

 

 

 

 

 

ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ

429

 

 

 

 

 

 

որից` ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ

429.1

 

 

 

 

 

 

Թեթև մարդատար ավտոմեքենաներ - ընդամենը

430

 

 

 

 

 

 

այդ թվում`
թեթև մարդատար տաքսիներ

431

 

 

 

 

 

 

Պիկապներ

440

 

 

 

 

 

 

Հատուկ մեքենաներ, ներառյալ հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաները

450

 

 

 

 

 

 

 

4. Զբաղվածություն եվ աշխատանքի վարձատրություն

 

 

Տողի համարը

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (առանց համատեղությամբ աշխատողների), մարդ

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, ընդամենը, հազար դրամ

2-րդ սյունակից` ցուցակային կազմի աշխատողների աշխատավարձը (առանց համատեղությամբ աշխատողների և ցուցակային կազմից դուրս աշխատողների)

Ա

Բ

1

2

3

Հիմնական գործունեության անձնակազմը - ընդամենը

510

 

 

 

այդ թվում` վարորդներ` բեռնատար ավտոմեքենաների

511

 

 

 

ավտոբուսների (միկրոավտոբուսների)

512

 

 

 

թեթև մարդատար տաքսիների

513

 

 

 

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________