«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 օգոստոսի 2002 թ. |
N 182-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՄԵՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-համերգ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՄԵՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-համերգ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Հիմնական ցուցանիշներ
5. Սյունակ 1-ում բերվում է համերգների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
6. Սյունակ 2-ում բերվում է հաճախումների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
7. Սյունակ 3-ում բերվում է համերգներից ստացված հասույթի գումարի չափն ըստ տեսակների և կազմակերպության վայրերի:
Բ ա ժ ի ն 2
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
8. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
9. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
10. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
11. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
12. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13 բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 14-ում,
6) սյունակ 15-ում բերվում է համերգային կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:
13. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200... թ. համար
Բ ա ժ ի ն 1
Հիմնական ցուցանիշներ
Տողի |
Համերգ- |
Հաճախում- |
Համերգներից | |
Ա | Բ | 1 | 2 | 3 |
101 |
Համերգներ հանրապետությունում, ընդամենը |
|||
102 |
այդ թվում` սեփական կոլեկտիվի կատարողների ուժերով |
|||
103 |
այլ կոլեկտիվների կատարողների հետ համատեղ պայմանագրային համերգներ |
|||
104 |
Համերգների ընդհանուր քանակից` գյուղական վայրերում |
|||
105 |
Համերգների ընդհանուր քանակից` բարեգործական |
|||
106 |
Համերգների ընդհանուր քանակից` պետպատվերով |
|||
107 |
Համերգների ընդհանուր քանակից` ֆիլհարմոնիկ |
|||
108 |
դրանցից` համերգ-դասախոսություններ |
|||
109 |
Համերգների ընդհանուր քանակից ֆիլհարմոնիկ և էստրադային |
|||
110 |
Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը |
|||
111 |
այդ թվում` ԱՊՀ երկրներում |
|||
112 |
Եվրոպայում |
|||
113 |
ԱՄՆ-ում |
|||
114 |
Լատինական Ամերիկայում |
|||
115 |
այլ երկրներում |
Բ ա ժ ի ն 2
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կատարող ___________________ Հեռ. __________________ ____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________ Պաշտոն _________________________ Ստորագրություն ____________________ |