Գլխավոր տեղեկություն
Համար
N 245-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.97
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

  N 245-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 Թ. ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի «ե» կետով սահմանված դրույթով, ինչպես նաև հիմք ընդունելով հոդված 16-ի «զ» կետը, Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2001 թ. հունիսի 25-ի «Վիճակագրական գաղտնիքի պահպանման կարգը հաստատելու մասին» թիվ 53 որոշմամբ հաստատված կարգի կետ 18-ը, առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ներկայացվող դիմումի մեջ պարտադիր նշվում են.

ա) ֆիզիկական անձանց դեպքում, պահանջվող տվյալը (տվյալները), այդ տվյալի (տվյալների) հավաքագրման համար հիմք հանդիսացած վիճակագրական փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը (անվանումները), ժամանակահատվածը, ապա` դիմումը ներկայացնողի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները և բնակության վայրը: Ֆիզիկական անձանց դիմումները պարտադիր վավերացվում են ստորագրությամբ:

բ) իրավաբանական անձանց դեպքում, պահանջվող տվյալը (տվյալները), այդ տվյալի (տվյալների) հավաքագրման համար հիմք հանդիսացած վիճակագրական փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը (անվանումները), ժամանակահատվածը, ապա` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև դիմումը ներկայացնողի անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը: Իրավաբանական անձանց դիմումները պարտադիր վավերացվում են ստորագրությամբ և կնիքով:

Վիճակագրական տեղեկություն տրամադրողի կողմից ներկայացված դիմումում սույն կետի երկրորդ պարբերությունում նշված որևէ վավերապայմանի բացակայության, անճշտության կամ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի տվյալների բանկում պահանջվող տեղեկատվության բացակայության և (կամ) այդպիսի հաշվառում չվարելու դեպքերում վիճակագրական տվյալների տրամադրումը մերժվում է»:

 

Նախագահ

Ս. Մնացականյան