Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.06.15/14(162) Հոդ.177
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.05.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004138

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 մայիսի 2004 թ.

N 114-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 49 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

1.1. կանոնակարգի 22-րդ կանոնի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«16. Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է բանկի ղեկավարին:

Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի, գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար կարող են նշանակվել բանկի ղեկավարի որակավորման վկայական ունեցող և բանկում որպես ղեկավար գրանցված (բացառությամբ` բանկում որպես մասնաճյուղի կառավարիչ կամ գլխավոր հաշվապահ աշխատող) անձինք».

1.2. կանոնակարգի 26-րդ կանոնի 1-ին կետը «առանց որակավորման վկայականի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարների, որոնց համար որակավորման վկայականը պարտադիր է)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. մայիսի 12
Երևան