Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.11.2002-05.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 ՀՀԳՏ 28.10.02./26.1Հոդ.215
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 150-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 150-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ԴՐՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն անասնապահության դրության մասին» ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հրահանգը կազմված է ձև թիվ 24-գտ  (տարեկան) հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:

5. Հաշվետվության  բոլոր տվյալները ցույց են տրվում աճողական կարգով, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը, բացառությամբ անասունների ու թռչունների, որոնց գլխաքանակը ցույց է տրվում հաշվետվություն կազմելու ժամկետի եղած առկա գլխաքանակով:

6. Թիվ I բաժնի 1-26 տողերում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր անասունները, թռչունները և ճագարները, անկախ նրանից, գտնվում են տնտեսության անասնաշենքերում, թե` արոտներում:

7. «Էգ մոզիներ 2 տարեկանից բարձր (սերմնավորվածներ)»՝ թիվ I բաժնի 3 տողով, լրացվում է տվյալ ժամանակաշրջանում առկա սերմնավորված էգ մոզիների, փաստացի զուգավորված և արհեստական սերմնավորված 1-ից մինչև 2 տարեկան բարձր էգ մոզիները, անկախ նրանց հղիությունը որոշված է թե ոչ 2 տարեկան և բարձր չսերմնավորված էգ մոզիները հաշվառվում են 3 տողով:

8. «Բանող եզներ»` թիվ I բաժնի 6 տողով լրացվում է մեծահասակ բանող եզները գլխաքանակը: Ցուլիկները, 2 տարեկանից փոքր արուները չեն լրացվում տվյալ սյունակում: Հիվանդության և այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները մտցվում են բանող եզների թվում:

9. «Գոմեշներ»՝ թիվ I բաժնի 7 տողով լրացվում է գոմեշների, յակերի, ջորիների մեծահասակ և մատղաշ բոլոր անասունների գլխաքանակը:

10. «այդ թվում`ոչխարներ»՝ թիվ I բաժնի 12 տողով լրացվում է ոչխարների ամբողջ գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ) առանց այծերի:

11. «որից՝ 1 տարեկան և բարձր մայրեր և շիշակներ»՝ թիվ I բաժնի 13 տողով լրացվում է մայրական ամբողջ գլխաքանակը՝ այսինքն առանձնացվում է հիմնական մայրերի և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:

12. «Այծեր»՝ թիվ I բաժնի 14 տողով լրացվում է բոլոր հասակի այծերը, իսկ թիվ I բաժնի 15 տողով լրացվում է «որից՝ մայր այծեր», միայն մայր այծերը:

13. «Ավանակներ»՝ թիվ I բաժնի 17 տողով լրացվում է տնտեսությունում ունեցող բոլոր հասակի ավանակները:

14. «Ճագարներ»՝ թիվ I բաժնի 19 տողով լրացվում է բոլոր հասակի ճագարները, թիվ I բաժնի 20 տողով՝ «այդ թվում՝ մայր ճագարներ, բոլոր ծնած էգերը, ինչպես նաև հղիացած էգերը, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:

15. «Հավեր և աքաղաղներ, ընդամենը»՝ թիվ I բաժնի 22 տողով լրացվում է բոլոր տեսակների թռչունները:

16. «այդ թվում՝ ածան հավեր»՝ թիվ I բաժնի 23 տողով լրացվում է մեծահասակ հավերը, անկախ նրանից, տվյալ ժամկետին այդ հավերից ձու ստացվում են, թե ոչ: 

17. «Կթված է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը»՝ թիվ II բաժնի 1 տողով լրացվում կաթնային և մսային հոտի բոլոր կովերից, ստերջ կովերից, բտման և գիրացման տակ գտնվող, առանց բացառության բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթը: Այդ տվյալներում մտցվում է նաև հորթերին և խոճկորներին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի անասուններից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի մտցվում:     

18. «Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչուններից»՝ թիվ II բաժնի 2 տողով լրացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) տնտեսություններում ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացում և այլն) և ճտերի, սագիկների, բադիկների և հնդկահավիկների ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ ծախսված ձուն:

19. «Կթված է, ոչխարի կաթ»՝ թիվ II բաժնի 1.1 տողով լրացվում է տնտեսությանը պատկանող ոչխարներից կթված ամբողջ կաթը:

20. «Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչունների»՝ թիվ II բաժնի 2 տողով լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից ստացված ձուն:

21. «այդ թվում՝ հավի»՝ թիվ II բաժնի 3 տողով լրացվում է տնտեսությանը պատկանող ածան հավերից ստացված հավի ձուն: Այդ տողում չի լրացվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:

22. «Խուզված է ոչխարի բուրդ»՝ թիվ II բաժնի 4 տողով լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական  քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

23. «Արտադրվել է մեղր» թիվ II բաժնի 5 տողով լրացվում է  տնտեսությանը  պատկանող մեղվաընտանիքներից արտադրված  ամբողջ մեղրը:

24. «Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը»՝ թիվ II բաժնի 7 տողով լրացվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) անասուններից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող անասունների կենդանի՝ քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված անասունների կենդանի քաշը, և ստացված  գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող անասունների նախնական քաշը և տարվա սկզբին բտման տակ գտնվող անասունների կենդանի քաշը: Բտման ու գիրացման տակ գտնվող անասունների ու թռչունների քաշաճի ստացման տվյալները վերցնում են անասունների կշռման տեղեկագրերից: Միսկոմբինատ ուղարկվող անասունների քաշաճը (աճը) որոշվում է անմիջապես տնտեսությունում նրանց կշռման տվյալներով, որը ցույց է տրված ապրանքատրանսպորտային կարգագրերում և քաշաճի որոշման հաշվարկներում:

25. «Տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, ձագեր, գոճիներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացված է թռչունի մատղաշ իրենց տնտեսությունում ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից»՝ թիվ III բաժնի 2 տողով, համապատասխան սյունակներում գրանցվում են տնտեսությանը պատկանող մայրերից կենդանի ծնված բոլոր հորթերը, խոճկորները, գառները, ուլերը և մտրուկները, ներառյալ այն ծնվածները, որոնք հետագայում վաճառվել են, մորթվել կամ ընկել են, թեկուզև նույն ծնված օրը: Այդ քանակում չի մտցվում սատկած ծնվածները:

26. «Ծնել են սերմնավորված էգ մոզիներ, (փոխադրված են կովերի շարքը»՝ թիվ III բաժնի 3 տողով լրացվում է տարվա սկզբից ծնած և կովերի խումբը փոխադրված սերմնավորված էգ մոզիների թիվը, ներառյալ այն էգ մոզիները, որոնցից ստացվել է մահացած սերունդ:

27. «Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր»՝ թիվ III բաժնի 4 և թիվ III բաժնի 5 տողով՝ «Կենդանի քաշը»՝ լրացվում է գնման կարգով, այլ անասունի դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված անասունների քանակը և կենդանի քաշը:

28. «Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը)»՝ թիվ III բաժնի 6 տողը լրացնելիս պետք է գումարել գլխաքանակները պետությանը վաճառված անասունի իր տնտեսությունում մորթված անասունի նաև սպանդի համար անասունի այլ վաճառքի գլխաքանակը, ներառյալ անասունի վաճառքը շուկայում, հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները: Բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերատադրության համար, ցույց չի տրվում:

29. Թիվ III բաժնի 7 տողով լրացվում է թիվ III բաժնի 6 տողի գլխաքանակի կենդանի քաշը:

30. «Կենդանի քաշը»՝ թիվ III բաժնի 7 տողով լրացվում է տնտեսությունում մորթված բոլոր անասունները, անկախ նրանից, մորթը որտեղ է կատարվել (տնտեսությունում թե սպանդանոցում) և որոնց միսը օգտագործվել է սննդի կամ վաճառքի համար, ներառյալ և անասունների հարկադիր սպանդի դեպքերը: 73-րդ տողով ցույց է տրվում նախքան անասունի սպանդի ենթարկելը սպանդի քաշը: Հասարակական սննդի համար և սպառողական կոոպերացիայի սահմանված ֆոնդերից ավելի իրացված և պետության հանձման պլանի կատարման հաշվին չհաշվարկված անասունը ցույց է տրվում «Մորթված է անասուններ իրենց տնտեսությունում» տողով:

31. «Ընդամենը վաճառված է, տրված է փոխանակման դիմաց և այլ ելքեր»՝ թիվ III բաժնի 8 տողով լրացվում է հաշվետու ժամանակամիջոցում այսինքն՝ հաշվետու տարվա հունվարի 1-ից տնտեսության կողմից պետությանը փաստացի վաճառված անասունների գլխաքանակը: Այստեղ ընդգրկվում է պետական, կոոպերատիվ և առևտրական կազմակերպություններին, վաճառված անասունները: Այստեղ նաև ընդգրկվում է ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում աճեցված և գնված անասուններից պետությանը վաճառված անասունը: Այստեղ լրացվում է նաև բոլոր վաճառվածները և հանձնվածները մասնագիտացված անասնապահական համալիրներին: Այդ տողում մտցվում է նաև ուրիշ տողերով ցույց չտված անասունների այն ելքերը, մասնավորապես՝ կերի համար տնտեսությունում մորթված անասունը:

32. «Ընդամենը վաճառված է, տրված է փոխանակման դիմաց և այլ ելքեր»՝ թիվ III բաժնի 8 տողով լրացվում է ձեռնարկության բանվորներին և ծառայողներին վաճառված անասունները: Այդ տողով ցույց է տրվում ձեռնարկության անդամին լրացուցիչ վարձակալության համար անվճար տրված անասունը, աշխատանքի վարձատրության դիմաց տված անասունը և առանձին անդամներին օգնության կարգով տված անասունները: Այդ տողում ընդգրկվում է նաև անասունների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի աճեցման տրվել է բնակչության տնտեսություններին և ձեռնարկությանը չի վերադարձվել, այլ մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրութուն աճեցված անասունի և թռչունի համար:

  33. «Ընկել է և կորուստ է եղել բոլոր հասակի անասուններ»՝ թիվ III բաժնի 10 տողով լրացվում է «այդ թվում՝ հաշվետու տարվա ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), պետական ձեռնարկությանը պատկանող մայրական կողմից»՝ թիվ III բաժնի 11 տողով լրացվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից) մինչև հաշվետու ժամկետը փաստացի ընկած բոլոր անասունները: Հաշվետվությունում անկում է հաշվի առնվում նաև այն դեպքում, երբ անասնապահի մեղքով ընկած անասունի փոխարեն վերականգնվել է մեկ այլ անասունով: Տողով ցույց են տրվում ընկած բոլոր անասունները (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածները, ինչպես նաև ձեռնարկության կողմից ձեռքբերված անասուն: Այս  տողում նաև լրացվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը) _____________________

Ով է ներկայացնում (անվանումը) _____________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ  է կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը ________________________ o

 

____________________________________ ծածկագիրը՝ *  I    I    I    I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________

 

________________________ ծածկագիրը ՝*   I  I  I  I  I  I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը *    I I I I I I I I I I I I 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                         I I I I I I I I I

 

Մարզը ______________________________________________  I   I    I

 

Գտնվելու վայրը _______________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից  (կամ ՏԳՏԴ -ի  հիման վրա):

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում  նշումները  կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 24-գտ

տարեկան

 

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _12_օգոստոսի 2002թ.

թիվ _150-Ն_որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային
վիճակագրական

ծառայության մարզային

գործակալություն կամ

ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության մարզային

գործակալության տարածքային բաժին

 

Ներկայացնում են՝

Իրավաբանական անձինք, հիմնարկները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

հունվարի 12-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

___________________________

Մարզ ______________________

Գյուղական համայնք _____________

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Առ 1-ը հունվարի 200 թ. առկա է

Տողի N

Ցուցանիշների անվանումը

Գլուխ

Ա

Բ

1

1

Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը

 

2

որից՝

 Էգ մոզիներ 1 տարեկանից մինչև 2 տարեկան (սերմնավորված)

 

3

Էգ մոզիներ 2 տարեկանից բարձր (սերմնավորվածներ)

 

4

Էգ մոզիներ 2 տարեկանից բարձր (չսերմնավորվածներ)

 

5

 արտադրող ցուլեր

 

6

բանող եզներ

 

7

գոմեշներ

 

8

Խոզեր, ընդամենը

 

9

 որից՝
խոզամայրեր 9 ամսական և բարձր

 

10

Էգ մատղաշներ՝ 4-9 ամսական

 

11

Ոչխարներ և այծեր, ընդամենը

 

12

 այդ թվում՝ ոչխարներ

 

13


որից՝ 1 տարեկան և բարձր մայրեր և շիշակներ

 

14

Այծեր

 

15

որից՝ մայր այծեր

 

16

Ձիեր

 
 

Տողի N

Ցուցանիշների անվանումը

Գլուխ

Ա

Բ

1

17

Ավանակներ

 

18

Ջորիներ

 

19

Ճագարներ

 

20

  այդ թվում՝ մայր ճագարներ

 

21

Մեղվաընտանիքներ, հատ

 

 

Ա

22

Բ

 

Հավեր և աքաղաղներ, ընդամենը

1

2

23

այդ թվում՝ ածան հավեր

   

24

Սագեր

   

25

Այլ թռչուններ

   

26

Ընդամենը թռչուններ (22+24+25)

   

II. Արտադրվել է անասնապահական մթերք

Տողի

Ցուցանիշների անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ա

Բ

Գ

1

1

Կթված է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը

ցենտներ

 

1.1

Կթված է ոչխարի կաթ

ցենտներ

 

2

Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչուններից

հատ

 

3

այդ թվում՝ հավի

հատ

 

4

Խուզված է ոչխարի բուրդ

կիլոգրամ

 

5

Արտադրվել է մեղր

կիլոգրամ

 

6

Վաճառված և մորթված են ճագարներ, սպանդի համար
(կենդանի քաշով)

ցենտներ

 

7

Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը

   

8

որից՝
խոշոր եղջերավոր անասուններ

ցենտներ

 

9

խոզեր

ցենտներ

 

10

ոչխարներ և այծեր

ցենտներ

 

11

թռչուններ

ցենտներ

 

12

Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը

գլուխ

 

III. Անասունների և թռչունների գլխաքանակի շարժը

Տողի

N

Ցուցանիշների անվանումը

Չափի միավորը

Խոշոր եղջերավոր անասուններ

Այդ թվում կովեր (առանց բտման և գիրացման)

Խոզեր

  Ոչխարներ և այծեր

  Ձիեր

  Թռչուններ

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

1

Առ 1-ը հունվարի 200 թ. առկա է, ընդամենը

Գլուխ                       

2

տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, գոճիներ, գառներ,ուլեր և մտրուկներ և ստացված է թռչունի մատղաշ իրենց տնտեսությունում,ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությունը պատկանող ինկուբատորից

Գլուխ

 

X

       

3

Ծնել են սերմնավորված էգ մոզիներ, (փոխադրված են կովերի շարքը) Գլուխ

X

 

X

X

X

X

4

Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր Գլուխ            

5

Կենդանի քաշը

Ցենտներ            

6

Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը)

Գլուխ            

7

Կենդանի քաշը

Ցենտներ            

8

Ընդամենը վաճառված է, տրված է փոխանակաման դիմաց և  այլ ելքեր

Գլուխ

           

9

  Կենդանի քաշը

Ցենտներ

           

10

  Ընկել և կորուստ են եղել բոլոր հասակի անասուններ   Գլուխ            

11

այդ թվում՝

ա) հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), պետական ձեռնարկությանը պատկանող մայրական կողմից

      Գլուխ  

X

 

 

 

X

12

Առ 1-ը հունվարի 200 թ. առկա են անասուններ և թռչուններ, ընդամենը   Գլուխ            

13

  Կենդանի քաշը   Ցենտներ            

Տնտեսության ղեկավար __________________________

 

Գլխավոր հաշվապահ՝  ___________________________

 

Հաշվետվության ներկայացնելու ամսաթիվը ______________

 

_______________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը ________________________