Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2003-12.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.291
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.02.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302337

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 200-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ» ՁԵՎ ԹԻՎ 22 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արդյունաբերական կազմակերպության տնտեսական գործունեությունը համալիր բնութագրող հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ» ձև թիվ 22 պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 29 նոյեմբերի 1999 թ. «Արդյունաբերական կազմակերպության տնտեսական գործունեությունը համալիր բնութագրող հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ» ձև թիվ 22 պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 238 հրամանը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 200-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ» (ՁԵՎ ԹԻՎ 22) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է «Արդյունաբերական կազմակերպության տնտեսական գործունեությունը համալիր բնութագրող հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ» (Ձև թիվ 22) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

3. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

4. Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

5. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվության I բաժինը «Արտադրանք» լրացվում է համաձայն «Պետական վիճակագրական դիտարկման ձևերում արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների արտահայտման համար» (Ձև թիվ 1-արտ.) պետական վիճակագրական հաշվետվության մեթոդական ցուցումների: Ընդ որում` հաշվետվության 01 տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-արտ (տարեկան) հաշվետվական ձևի 821 տողի ցուցանիշներին, համապատասխանաբար, 02 տողինը` 810 տողի, 03 տողինը` 823 տողի, 04 տողինը` 850 տողի, 05 տողինը` 805 տողի, 06 տողինը` 808 տողի, 07 տողինը` 883 (կամ 844) տողի, 08 տողինը` 851 տողի ցուցանիշներին:

8. Հաշվետվության II բաժինը «Հիմնական միջոցներ» լրացվում է համաձայն «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» (Ձև թիվ 11 ՀՄ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 09 տողի տվյալները պետք է համապատասխանեն 11-ՀՄ հաշվետվական ձևի 51 տողի ցուցանիշներին, ընդ որում, 09 տողի 1 սյունակը` 51 տողի 5-րդ սյունակի, իսկ 09 տողի 2-րդ սյունակը` 51 տողի 3-րդ սյունակի ցուցանիշներին: Հաշվետվության 10 տողի ցուցանիշը պետք է համապատասխանի 02 տողի 3-րդ սյունակի ցուցանիշին, իսկ 11-րդ տողինը` 02 տողի 10-րդ սյունակի ցուցանիշին:

9. Հաշվետվության III բաժինը «Աշխատանք» լրացվում է համաձայն «Հաշվետվություն աշխատանքի գծով» Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության մեթոդական ցուցումների: Հաշվետվության 12-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-Ա հաշվետվական ձևի 03 տողի 2-րդ սյունակին, իսկ 14-րդ տողինը` 03 տողի 3-րդ սյունակի ցուցանիշին:

10. Հաշվետվության IV բաժինը «Էլեկտրաէներգիայի սպառումը և արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ հզորությունը» լրացվում է համաձայն «Էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղակայանքների) աշխատանքի մասին» (Ձև թիվ 24-էներգետիկա) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 15-րդ տողի ցուցանիշը պետք է համապատասխանի 24-էներգետիկա հաշվետվական ձևի 2-րդ բաժնի 40, 60, 70 տողերի 2 սյունակի հանրագումարին, իսկ 16-րդ տողինը` 04 տողի ցուցանիշին:

__________________

1 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 


Ծանոթություն -

Հաշվետվության ձևը չի բերվում: