«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 210-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև թիվ 1 - կենդանաբանական այգի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» ձև N 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են կենդանաբանական այգիները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Տող 101-ում բերվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքը, իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը բերվում է տող 102-ում, որից առանձնացվում է կենդանիների ձմեռացման համար նախատեսված կառույցների մակերեսը (տող 103):
6. Տող 104-ում բերվում է աշխատողների ընդհանուր թվաքանակը, որից առանձնացվում են հիմնական (տող 105) և պայմանագրային (տող 106) աշխատողների թվաքանակները:
7. Տող 107-ում բերվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը:
8. Տող 108-ում բերվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած էքսկուրսիաների քանակը, որից առանձնացվում է դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները (տող 109):
9. Տող 110-ում բերվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, որից առանձնացվում է դպրոցականների թվաքանակը (տող 111):
10. Տող 112-ում բերվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած դասախոսությունների քանակը, իսկ ունկնդիրների թվաքանակը բերվում է տող 113-ում:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
11. Այս բաժնում բերվում է կենդանաբանական այգու կենդանիների քանակն ըստ տեսակների: Կենդանիների ընդհանուր քանակից (տող 201) առանձնացվում են երկկենցաղները (տող 202), սողունները (տող 203), կաթնասունները (տող 204), ձկները (207), թռչունները (208) և այլն (210):
12. Տարեվերջին առկա տեսակների քանակն ու գլխաքանակը բերվում են սյունակներ 1 և 2-ում, որոնցից առանձնացվում են Միջազգային «Կարմիր գրքում» գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված (սյունակներ 5, 6) տեսակների քանակն ու գլխաքանակը:
13. Կենդանիների շարժը հաշվետու տարում ըստ տեսակների քանակի և գլխաքանակի բերվում է սյունակներ 7-16-ում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
14. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
15. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
16. Սյունակ 7-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 8-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 9-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 10-ում բերվում է գործուղման ծախսերը,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 11-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ՝ փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 12-ում,
6) սյունակ 13-ում բերվում է կենդանաբանական այգու կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 14-ում:
17. Սյունակ 15-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200….թ. համար
Բ ա ժ ի ն 1
Ընդհանուր տեղեկություններ
Տողի |
|
Ընդամենը |
Ա |
Բ |
1 |
101 |
Ընդհանուր մակերեսը, հա |
|
102 |
Կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը, հա |
|
103 |
այդ թվում՝ ձմեռային |
|
104 |
Աշխատողների թվաքանակը |
|
105 |
այդ թվում՝ հիմնական |
|
106 |
պայմանագրային |
|
107 |
Այցելուների թվաքանակը |
|
108 |
Էքսկուրսիաների քանակը |
|
109 |
այդ թվում՝ դպրոցականների համար |
|
110 |
Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը |
|
111 |
այդ թվում՝ դպրոցականների |
|
112 |
Դասախոսությունների քանակը |
|
113 |
Ունկնդիրների թվաքանակը |
|
Բ ա ժ ի ն 2
Կենդանիների քանակը տարեվերջին
Տողի |
Կենդանիների |
Տարեվերջին |
դրանցից՝ գրանցված |
Կենդանիների շարժը հաշվետու տարում | |||||||||||||
վերաբնակեցված |
վաճառված |
ծնված |
կենդանիների անկում | ||||||||||||||
Միջազգային |
Հայաստանի «Կարմիր գրքում» |
գնված |
այլ ճանապարհով ձեռք բերված | ||||||||||||||
տե- |
գլխա- |
տե- |
գլխա- |
տե- |
գլխա- |
տե- |
գլխա- |
տե- |
գլխա- |
տե- |
գլխա- |
տե- |
գլխա- |
տե- |
գլխա- | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
201 |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
202 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
203 |
սողուններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
204 |
կաթնասուններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
205 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
206 |
սմբակավորներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
207 |
ձկներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
208 |
թռչուններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
209 |
դրանցից՝ գիշատիչներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
210 |
այլ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բ ա ժ ի ն 3
Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը
Ֆինանսական միջոցների մուտքերը |
Ֆինանսական ծախսեր | |||||||||||||
ընդա- |
այդ թվում |
ընդա- |
այդ թվում՝ |
ֆինան- | ||||||||||
ՀՀ բյուջեից |
բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից |
նվիրա- |
այլ |
նյութա- |
ոչ նյութա- |
գործուղ- |
աշխատա- |
պարտադիր |
հիմնավերա- |
այլ | ||||
ընդա- |
այդ թվում՝ մուտքի վճարում- | |||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող ___________________
Հեռ. __________________
____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________
Ստորագրություն ____________________ |