Գլխավոր տեղեկություն
Համար
N 222-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2003-01.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.308
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302276

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 222-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառվերականգնման աշխատանքների, ոչ բնափայտային հումքի և պաշարների օգտագործման մասին» Ձև թիվ 1-ատ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 222-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԱՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Անտառվերականգնման աշխատանքների, ոչ բնափայտային հումքի և պաշարների օգտագործման մասին» ձև N 1-ատ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունները կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 30-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

5. Պետական նշանակության անտառների տարածքը, որտեղ կատարվել է անտառվերականգնում, բերվում է տող 101-ում:

6. «այդ թվում՝ անտառի տնկում և ցանքս» տողում (102) բերվում են տվյալներ պետական նշանակության անտառներում անտառտնկման (սերմնաբույսերի, տնկիների, տնկաշիվերի (պատվաստաշիվերի) տնկումը անտառկուլտուրական տարածքներում (հատատեղերում, բացատներում, հրդեհված տարածքներում և այլն)), արագաճ բարդու արտադրական տնկադաշտերի հիմնադրման, խնամքի և ցանքսի (անտառային բուսատեսակների սերմերի ցանքսը անտառկուլտուրական տարածքներում՝ անկախ ցանելու եղանակից) վերաբերյալ: Անտառցանքսի աշխատանքների թվին են դասվում նաև բնական պակաս արժեքավոր տնկարկների փոխարինումը տնտեսական թանկարժեք տեսակներով: Անտառտնկման և ցանքսի մեջ չեն ընդգրկվում ավազահողերի ամրացման համար կարմիր ուռենու տնկումը և տնկման աշխատանքներին նախորդող նախապատրաստական միջոցառումները:

7. Ձորակներում, հանդակներում, ավազուտներում և այլ անհարմար հողերում տնկարկների ստեղծման մասին տվյալները բերվում են տող 104-ում: Այստեղ արտացոլվում են նաև բնական և արհեստական ջրամբարներին և ջրատարներին, գետերին, ջրանցքներին, ջրատարների ափամերձ գազատարներին, գյուղատնտեսական օբյեկտներին հարող պաշտպանիչ անտառաշերտերը:

8. Գյուղատնտեսական հողատարածքներում ստեղծված դաշտապաշտպան անտառաշերտերի տարածքների մասին տվյալները բերվում է տող 105-ում, որից առանձնացվում են պայմանագրային հիմունքներով իրականացված աշխատանքները (տող 106):

9. Ճանապարհներին կից ստեղծված պաշտպանական անտառաշերտերի տարածքների մասին տվյալները բերվում են տող 107-ում, որից առանձնացվում են պայմանագրային հիմունքներով ստեղծված անտառաշերտերի տարածքները (տող 108):

10. «Պաշտպանական անտառային տնկարկների ստեղծում արոտավայրերում» տողում (109) բերվում է պաշտպանիչ անտառաշերտերի (հողապաշտպան շերտերի) մակերեսը, հաշվի առած այդ շերտերի միջշարքային տարածքը՝ համապատասխան ընդունված տեխնոլոգիայի: Ընդ որում միջշերտային տարածքը հաշվի չի առնվում:

11. «102+104+109 գումարից՝ մեքենայացված եղանակով» տողում (110) բերվում են այն տարածքները, որտեղ անտառվերականգնման աշխատանքները կատարվել են մեքենայացված եղանակով: Այստեղ չեն ընդգրկվում այն տարածքները, որտեղ կատարվել է աէրոցանքս:

12. Տող 113-ում բերվում են այն տարածքները, որտեղ կատարվել են տնտեսապես ցածր արժեք ունեցող (ցածրարժեք) և դեռևս լրիվ չհասունացած (ցածր լրիվության) տնկարկների վերականգնում և տնտեսական բարձր արժեքներով տեսակների ցանքս:

13. «Անտառի բնական վերաճին օժանդակող միջոցառումներ» տողում (114) բերվում են այն տարածքները, որտեղ կատարվել է հողի փխրեցում անտառի վերաճի համար, սերմնակալման, բնական ճանապարհով սերմերի ծլման և աճման ապահովման նպատակով ցանկապատում, անտառային հողերի մշակում քիմիական եղանակով, անտառմթերման ժամանակ տնտեսական արժեքավոր տեսակների պահպանում:

14. «Անտառկուլտուրաների լրացում» տողում (118) բերվում են այն տարածքները, որտեղ նախկինում հիմնադրված անտառային կուլտուրաներում վնասված, չորացված, ոչնչացված սերմնաբուսակների, տնկարկների տեղը կատարվել է նոր լրացում:

15. Տող 119-ում բերվում է անտառտնկարանների այն տարածքները, որոնց վրա հաշվետու տարում կատարվել են բնափայտային և թփուտային տեսակների ցանքս: Դրանք այն տարածքներն (տեղամասեր) են, որոնք ունեն միջշարքային կամ միջժապավենային տարածքների և ջրման ակոսներ:

16. «Անտառկուլտուրաների խնամք (բերված միանվագ խնամքի)» տողը (120) լրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ավարտված խնամքի տարածք է համարվում այն տարածքը, որտեղ.

1) շարքերում կատարվել են միաժամանակյա մեքենայացված և ձեռքով խնամք (որը պահանջվում է տվյալ տեղամասում),

2) իրականացվել է մեքենայացված կամ ձեռքի խնամք՝ եթե բացակայում է համալիրի անհրաժեշտությունը:

3) խնամքի տարածքի բերումը միանվագի կատարվում է հետևյալ կերպ. տարածքը՝ զբաղված անտառտնկումով և ցանքսով (ընթացիկ տարում և մինչ այդ), որտեղ իրականացվել է խնամք, բազմապատկվում է իրականացված խնամքի քանակով:

17. «Քիմիական եղանակով» տողում (122) բերվում են այն տարածքները, որոնց վրա հաշվետու տարում իրականացվել են անտառկուլտուրաների խնամք՝ օգտագործելով հերբիցիդներ և արբոցիդներ՝ անկախ կիրառման եղանակից:

18. «Անտառպուրակի խնամք» տողում (124) բերվում են այն տարածքները, որտեղ կատարվել է հողի փխրեցում, ճյուղերի էտում, բաժակափոսերի պատրաստում և այլն, իսկ տող 125-ում առանձնացվում են այն տարածքները, որտեղ օգտագործվել է մոլախոտերի ոչնչացման համար անհրաժեշտ չափով քիմիկատներ:

19. «Հող է նախապատրաստված անտառկուլտուրաների, տնկարանների, տնկադաշտերի և դպրոցների ստեղծման համար» տողում (128) բերվում են պետական նշանակության անտառների, ձորերի, հանդակների, ավազուտների, արոտավայրերի և նպատակային օգտագործման համար ոչ պիտանի այլ հողերի, ինչպես նաև անտառտնկարանների, տնկադաշտերի և դպրոցների այն տարածքները, որտեղ հաշվետու տարում հողերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Ընդ որում, հաշվառման են վերցվում արոտավայրերի պաշտպանիչ անտառաշերտերի փաստացի օգտագործվող, և ոչ թե մելիորացվող մասը:

20. Տող 130-ում բերվում է միայն կազմակերպության կողմից մթերված սերմերի քանակը:

21. Տող 143-ում բերվում է մթերված սերմերի մնացորդը տարեվերջին:

22. Սյունակ 2-ում բերվում է անտառվերականգնման աշխատանքների համար ծախսված գումարի չափը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԱՆՏԱՌԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔ

 

23. Տող 201-ում բերվում է պետական նշանակության անտառների այն տարածքը, որտեղ անտառկուլտուրաները փոխադրվել են անտառի շարք:

24. Տող 202-ում բերվում է շահագործման հանձնված պաշտպանական անտառտնկարկների մակերեսը, իսկ տող 203-ում` անտառաշերտերի:

25. Տող 204-ում բերվում է ապօրինի հատված տարածքում անտառի տնկումն ու ցանքսը:

26. Տող 205-ում բերվում են այն տարածքները, որտեղ տեղի են ունեցել տարբեր պատճառներով չորացումներ, իսկ տող 206-ում` շահագործման հանձնված չորացած անտառտարածքները:

27. Սյունակ 2-ում բերվում է անտառածածկ տարածք անտառկուլտուրաների փոխադրման համար ծախսված գումարի չափը:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

28. «Անտառային կողմնարդյունք, ընդամենը» տողում (301) բերվում են տվյալներ անտառային ֆոնդի անտառներից և ոչ անտառածածկ տարածքներից բոլոր տեսակի ոչ բնափայտային հումքի և պաշարների օգտագործման մասին:

29. Սյունակ 2-ում բերվում է ոչ բնափայտային հումքի և պաշարների օգտագործման արդյունքում ստացված ֆինանսական մուտքերը:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՈՉ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

30. Տող 401-ում բերվում են տվյալներ ոչ անտառային ֆոնդի տարածքներում վայրի բույսերի օգտագործման մասին, որից առանձնացվում են ուտելի (տող 402), կերային (403), տեխնիկական (404), գեղազարդային (405) և դեղաբույսերը (406):

31. Սյունակ 2-ում բերվում է վայրի բույսերի օգտագործման արդյունքում ստացված ֆինանսական մուտքերը:

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում

______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 1-ատ
տարեկան


Հաստատված է՝ ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 222-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական
ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության
նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը՝ մինչև հունվարի 30-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Անտառվերականգնման աշխատանքների, ոչ բնափայտային հումքի եվ պաշարների օգտագործման մասին
200….թ. համար

Բ ա ժ ի ն  1

Անտառվերականգնման աշխատանքներ

Տողի հա-
մարը

 

Քանա-
կը

Ծախս-
ված
գումարը, հազ. դրամ

Ա

Բ

1

2

101

Անտառվերականգնում պետական նշանակության անտառներում, հա

 

 

102

այդ թվում՝ անտառի տնկում և ցանքս

 

 

103

դրանցից՝ փշատերև տեսակների տնկադաշտային մշակաբույսեր

 

 

104

Տնկարկների ստեղծում ձորակներում, հանդակներում, ավազուտներում
և այլ անհարմար հողերում, հա

 

 

105

 

Դաշտապաշտպան անտառաշերտերի
ստեղծում, հա

դաշտապաշտպան

 

 

106

որից՝ պայմանագրային
հիմունքներով

 

 

107

ճանապարհներին կից

 

 

108

որից՝ պայմանագրային
հիմունքներով

 

 

109

Պաշտպանական անտառային տնկարկների ստեղծում արոտավայրերում, հա

 

 

110

102+104+109 գումարից՝ մեքենայացված եղանակով

 

 

111

102 տողից՝ անտառի տնկում պետական նշանակության անտառներում

 

 

112

102 տողից՝ արագաճ բարդու արտադրական տնկադաշտերի հիմնադրում և խնամք

 

 

113

102 տողից՝ ցածրարժեք և ցածր լրիվության տնկարկների վերականգնում

 

 

114

Անտառի բնական վերաճին օժանդակող միջոցառումներ, հա

 

 

115

այդ թվում՝ մատղաշի պահպանում

 

 

116

 ցանկապատում

 

 

117

 հողի հանքայնացում

 

 

118

Անտառկուլտուրաների լրացում, հա

 

 

119

Բնափայտային և թփուտային տեսակների ցանքս տնկարաններում, հա

 

 

120

Անտառկուլտուրաների խնամք (բերված միանվագ խնամքի), հա

 

 

121

այդ թվում՝ մեքենայացված եղանակով

 

 

122

 քիմիական եղանակով

 

 

123

Անտառտնկարկներում հերբիցիդների օգտագործում, հա

 

 

124

Անտառպուրակի խնամք, հա

 

 

125

որից՝ քիմիական եղանակով

 

 

126

Ծառատեսակների, թփերի, պտղային և հատապտղային տեսակների սերմնաբույսերի հիմնում դպրոցներում, հա

 

 

127

այդ թվում՝ փշատերևավորներ

 

 

128

Հող է նախապատրաստված անտառկուլտուրաների, տնկարանների, տնկադաշտերի և դպրոցների ստեղծման համար, հա

 

 

129

այդ թվում՝ հաջորդ տարվա համար

 

 

130

Մթերված է սերմեր (մաքուր) (ներառյալ անտառսերմային տնկադաշտերից), կգ

 

 

131

այդ թվում՝ փշատերևավորների

 

 

132

որից՝ սոճու

 

 

133

 

 

134

 

 

135

 

 

 

136

սաղարթավոր և ծառաթփային տեսակների (ներառյալ

տեխնիկական տեսակները)

 

 

137

որից՝ կաղնու

 

 

138

        պտղահնդավորների

 

 

139

        ընկուզապտղավորների

 

 

140

 

 

 

141

 

 

 

142

 

 

 

143

Սերմերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ընդամենը, կգ

 

x

144

այդ թվում՝ փշատերևավորների

 

x

145

որից՝ սոճու

 

x

146

 

x

147

 

x

148

 

 

x

149

սաղարթավոր և ծառաթփային տեսակների (ներառյալ

տեխնիկական տեսակները)

 

x

150

որից՝ կաղնու

 

x

151

         պտղահնդավորների

 

x

152

         ընկուզապտղավորների

 

x

153

 

 

x

154

 

 

x

155

 

 

x

Բ ա ժ ի ն  2

Անտառկուլտուրաների փոխադրումն անտառածածկ տարածք

Տողի հա-
մարը

 

Ընդամենը,
հա

Ծախսված
գումարը,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

201

Պետական նշանակության անտառներում անտառկուլտուրաների փոխադրումը անտառի շարքը

 

 

202

Հանձնված է շահագործման պաշտպանական անտառտնկարկներ (ձորակ-ներում, հանդակներում, ավազուտներում, արոտավայրերում և այլ անհարմար հողերում)

 

 

203

Հանձնված է շահագործման պաշտպանական անտառաշերտեր

 

 

204

Անտառհատումներում անտառի տնկումն ու ցանքսը (102 տողից)

 

 

205

Անտառային տարածքների չորացում

 

 

206

Շահագործման հանձնված չորացված անտառտարածքներ

 

 

Բ ա ժ ի ն  3

Ոչ բնափայտային հումքի եվ պաշարի օգտագործում

Տողի հա-
մարը

 

Ընդա-
մենը,
հա

Ֆինանսական
մուտքերը,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

301

Անտառային կողմնարդյունք, ընդամենը

 

 

302

այդ թվում՝ խոտհունձ

 

 

303

 անասունների արածեցում

 

 

304

 մեղվանոցների և փեթակների տեղադրում

 

 

305

 վայրի պտուղների հավաքում և մթերում

 

 

306

 ընկույզի հավաքում և մթերում

 

 

307

 սնկի հավաքում և մթերում

 

 

308

 հատապտղի հավաքում և մթերում

 

 

309

 դեղաբույսերի հավաքում և մթերում

 

 

310

 ուտելի բույսերի հավաքում և մթերում

 

 

311

 տեխնիկական բույսերի հավաքում և մթերում

 

 

312

 գեղազարդային բույսերի հավաքում և մթերում

 

 

313

 տեխնիկական հումքի հավաքում և մթերում

 

 

314

 

 

 

315

 

 

 

316

 

 

 

317

 

 

 

318

 

 

 

319

 

 

 

320

 

 

 

Բ ա ժ ի ն  4

Ոչ անտառային ֆոնդի տարածքում վայրի բույսերի օգտագործում

Տողի հա-
մարը

 

Ընդամենը,
կգ

Ֆինանսական մուտքերը,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

401

Վայրի բույսեր, ընդամենը

 

 

402

այդ թվում՝ ուտելի

 

 

403

 կերային

 

 

404

 տեխնիկական

 

 

405

 գեղազարդային

 

 

406

 դեղաբույսեր

 

 

407

 

 

408

 

 

 

409

 

 

 

410

 

 

 

411

 

 

 

412

 

 

 

413

 

 

 

414

 

 

 

415

 

 

 

Կատարող ___________________

Հեռ. __________________

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

Ստորագրություն ____________________